Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Արյունաբանություն

Բուսակերությունը կարող է անեմիա հրահրել, սակայն փրկել ինֆարկտից

Բուսակերությունը կարող է անեմիա հրահրել, սակայն փրկել ինֆարկտից

Բուսակերները հակված են հենա-շարժական ապարատի, արյան և ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններին, դրա հետ մեկտեղ, նրանք պաշտպանված են սրտային հիվանդություններից, քանի որ նրանց օրգանիզմ խոլեստերին գործնականում չի ներմուծվում, հաղորդել են ռուս գիտնականները:

 

Բուսակերությունը սնվելու համակարգ է, որը սննդից բացառում է կենդանական ծագման մթերքը, այդ թվում` ձուկը և թռչնամիսը: Նման սննդակարգի կողմնակիցներին վեգաններ են անվանում, նրանք հրաժարվում են մսից, որպեսզի կենդանիներին վնաս չպատճառեն: Կան նաև օվոլակտոբուսակերներ, որոնց խմում են կաթ, ուտում ձու, երբեմն` ձուկ:

 

Չնայած բուսակերության լայն տարածմանն ու հանրաճանաչությանը,  այն դրական սննդակարգ, իսկ դրա հետևորդներին բացարձակապես չի կարելի համարել լիովին առողջ մարդիկ, կարծում են փորձագետները:

 

Սպիտակուցի անբավարարություն

 

Բուսակերությունը սնվելու տեսակներից մեկն է, որն օգտագործում է բնակչության 10-12%-ը, նշում են գիտնականները; Նրանց վկայությամբ, բուսակերների միայն 1-2%-ն է լիովին պահում այդ սննդակարգը: Մնացածները հիմնականում դասվում են օվոլակտոբուսակերների շարքին:

 

Մասնագետները հիշեցնում են, որ կենդանական ամինաթթուներ պարունակվում են միայն կենդանական սպիտակուցների մեջ:

 

Բնականաբար, բուսական սնունդը չի կարող լիարժեք հարստացնել օրգանիզմն անհրաժեշտ նյութերով: 

 

«Բուսակերությունն, իհարկե, մարսողական համակարգի վրա թեթև ծանրաբեռնվածություն է, սակայն դա բացարձակ դրական սննդակարգ չէ, քանի որ չեն բավականացնում կենդանական սպիտակուցները, իսկ դրանք շատ անհրաժեշտ են: Օրգանիզմում այդ նյութերի անբավարարությունը միայն բուսական սննդով լրացնել հնարավոր չէ: Մարդն օգտագործում է սեփական սպիտակուցի պաշարները: Թե ինչքան շատ կլինի կենդանական սպիտակուցների անբավարարությունն ու պահանջը, ոչ-ոքին հայտնի չէ: Շատերը սպիտակուցի անբավարարությունը փոխհատուցում են օրգանիզմի ներքին ռեսուրսների հաշվին և երկար ապրում այդ սննդակարգով»,-նշում են մասնագետները: Նրանց կարծիքով, բուսակերների սննդի օրակարգում բավական է ամիսը մեկ անգամ ձուկ ներառնել, որպեսզի փոխհատուցվի կենդանական ծագման նյութերի անբավարարությունը:

 

Ռիսկն ու օգուտը

 

Գիտությունը միանշանակ պատասխան չունի այն հարցին, թե բուսակերության մեջ ինչն է ավելի շատ` օգուտը, թե վնասը:

 

Փորձագետների վկայությամբ, այս թեմայով շատ հետազոտություններ են կատարվել, սակայն ասել, թե բուսակերները լիարժեք առողջ մարդիկ են, այնքան էլ ճիշտ չի լինի:

 

Չնայած գովազդները միսը ներկայացնում են որպես վտանգավոր մթերք, բուսական սնունդն էլ իր թերի կողմներն ունի և այն սպառնում է մի շարք հիվանդությունների զարգացմամբ:«Օրգանիզմում կենդանական սպիտակուցի անբավարարությունը հանգեցնում է, առաջին հերթին, անեմիայի: Բուսակերութունը հղի է նաև պոդագրայի զարգացմամբ, քանի որ բանջարեղենը հարուստ է պուրիններով, իսկ սննդի օրակարգ դրանց մեծ քանակությամբ ներմուծումը կարող է հանգեցնել հենա-շարժական ապարատի և հոդերի հիվանդությունների: Բուսակերության դեպքում բարձր է նաև ստամոքս-աղիքային հիվանդությունների սրացման ռիսկը, որովհետև մրգերն ու բանջարեղենը բավական կոշտ սնունդ են: Այդպիսի սննդակարգը, հատկապես, վտանգավոր է ստամոքսի ու աղիների խանգարումներով գենետիկական նախահակվածություն ունեցող անձանց համար»,-նշում են գիտնականները:

 

Սննդաբանները խորհուրդ չեն տալիս բուսակերության անցնել հղի կանանց, որովհետև կենդանական ծագման սպիտակուցը շատ կարևոր գործոն է առողջ երեխայի ձևավորման համար:

 

Սակայն բուսական սնունդն իջեցնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկը, որովհետև բուսակերները կենդանական ծագման սպիտակուցների հետ կենդանական ճարպեր, այսինքն, խոլեստերին չեն ստանում, պարզաբանում են սննդաբանները:

 

Այնուամենայնիվ, մասնագետները կարծում են, որ առողջ սնունդը ենթադրում է և կենդանական, և բուսական բաղադրատարրեր: Սննդի օրակարգն անհրաժեշտ է ընտրել մարդու կյանքի տվյալ ժամանակահատվածի այս կամ այն նյութերի անհատական պահանջարկի հաշվարկով: Բուսական սննդակարգը չի կարողօգտակար լինել բացարձակապես բոլորի համար:

 

«Եթե, այնուամենայնիվ, որոշել եք անցնել բուսակերության, ավելի լավ է այցելել մասնագետի, որոշել առողջական վիճակի ու հիվանդությունների զարգացման ռիսկը և միայն դրանից հետո կազմել սեփական անհատական բուսական սննդակարգը»,-խորհուրդ են տալիս սննդաբանները:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արյան դոնորները. ո՞վ կարող է արյուն հանձնել և ի՞նչ հաճախականությամբ. 1in.am
Արյան դոնորները. ո՞վ կարող է արյուն հանձնել և ի՞նչ հաճախականությամբ. 1in.am

Արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պատրաստուկների պատրաստման նպատակով արյուն հանձնող մարդն է: Արյուն կարող են հանձնել 18 տարին լրացած անձինք, ովքեր չունեն...

Երկաթի պակասի 15 նշան
Երկաթի պակասի 15 նշան

Երկաթն անհրաժեշտ է օրգանիզմին  հեմոգլոբինի ստեղծման համար՝ սպիտակուցի, որն օգնում է էրիթրոցիտներին թթվածնով մատակարարել ամբողջ մարմինը: Առանց դրա սկսվում է անեմիա...

Հեմոֆիլիա. ինչպե՞ս է Հայաստանում բուժվում կամ կանխվում այս ծանր հիվանդությունը. ankakh.com
Հեմոֆիլիա. ինչպե՞ս է Հայաստանում բուժվում կամ կանխվում այս ծանր հիվանդությունը. ankakh.com

Հեմոֆիլիան ժառանգական հազվադեպ հիվանդություն է, որով, ըստ վիճակագրության, տառապում է 10 հազարից մեկ մարդ։ Այն գոյություն ունի նաև մեզանում...

Անեմիա.արդյունավետ և անվտանգ թերապիա
Անեմիա.արդյունավետ և անվտանգ թերապիա

Բժիշկներին, գարնան գալուն պես և այնուհետև, դիմում են բազմաթիվ պացիենտներ, գանգատվելով ուժերի անկումից, հոգնելիությունից, իմունիտետի նվազումից, ախորժակի բացակայությունից, եղունգների ու մազերի կոտրտվածությունից...

Բուժում Առողջապահության լրատու 8-9.2012
Փայծաղ. բուժե՞լ, թե՞ հեռացնել
Փայծաղ. բուժե՞լ, թե՞ հեռացնել

Ինձ մոտ բժիշկներն ախտորոշել են փայծաղի մեծացում և առաջարկում են հեռացնել այն: Սակայն ես չեմ ցանկանում վիրահատվել: Ժողովրդական ի՞նչ միջոցներ կան դրա դեմ:  Գ.Նալբանդյան, ք.Երևան...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը Առողջապահության լրատու 6-7.2012
Հեմանգիոմաները մանկական հասակում
Հեմանգիոմաները մանկական հասակում

Հեմանգիոման անոթային բարորակ գոյացություն է, որն առաջանում է պտղի սաղմնային շրջանում` անոթների ոչ բնականոն զարգացման պատճառով: Այն կազմում է երեխաների փափուկ հյուսվածքների ուռուցքների 50%-ը: Չնայած իրենց բարորակ բնույթին, հեմանգիոմաները...

Առողջապահություն 4.2011

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ