Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Դիսբակտերիոզ կամ՝ մանրէների պատերազմ

Դիսբակտերիոզ կամ՝ մանրէների պատերազմ

Ամեն օր սննդի, օդի ու ջրի հետ օրգանիզմ են մուտք գործում բազում միկրոօրգանիզմներ: Աղիքների մակերևույթին միկրոաշխարհ է բնակվում` օգտակար մանրէների բազմություն: Սակայն նրանք միակ բնակիչները չեն, այնտեղ ապրում են նաև «օտարներ»` վնասակար (ախտածին) մանրէներ: Թե ՛մեկը և թե՛ մյուսը որոշակի քանակությամբ օգտակար են: Սակայն «լավ» մանրէները պետք է շատ լինեն: Քանի դեռ պահպանվում է լավի ու վատի հավասարակշռությունը, օրգանիզմը կարող է պայքարել վնասակար մանրէների դեմ, որոնք գրոհում են ամեն ժամ: Եթե այդ հավասարակշռությունը խախտվի կամ օրգանիզմի պաշտպանական հնարավորությունները նվազեն, ապա ախտածին մանրէները սկսում են բազմանալ: Դա հանգեցնում է տարատեսակ հիվանդությունների առաջացման:

 

Աղիքների միկրոֆլորայի  քանակական ու որակական բաղադրության խախտումը կոչվում է դիսբակտերիոզ: Ավելի պարզ լեզվով` նվազում է օգտակար մանրէների քանակը, և ավելանում են վնասակարները: Իսկ երբ նվազում են օգտակար մանրէները, առաջին հերթին նվազում է պաշտպանական ֆունկցիան, և, հետևաբար, ինֆեկցիաների նկատմամբ անպաշտպանությունը նույնպես մեծանում է: Դիսբակտերիոզով ուղեկցվող ցանկացած հիվանդություն շատ ավելի ծանր ընթացք է ունենում, քան սովորաբար: Բազում քրոնիկ հիվանդություններ կարող են սրվել ցանկացած պահի: Հետաքրքիր պատկեր է ստացվում. եթե մարդը հիվանդանում է, ապա, հասկանալի բան է, որ նրա օրգանիզմում լավ բակտերիաների անբավարարություն է: Ախտածին մանրէների դեմ պայքարի նպատակով մասնագետը հակաբիոտիկներ է նշանակում, որը, սակայն, չի խնայում ո՛չ լավ և ո՛չ էլ վատ մանրէներին: Չէ՞ որ հակաբիոտիկները սպանում են անխտիր ամեն ինչ: Հակաբիոտիկների ընդունումից հետո ոչ մի կենդանի բան չի մնում: Հակաբիոտիկների կարճատև ազդեցությունը գուցե և սպանի «եկվորներին», սակայն որքա՞ն ժամանակով: Մինչև «եկվոր» անվանվածների հետ  հաջորդ հանդիպումը, եթե աղիքներում կարգուկանոն չհաստատվի, ապա չի վերականգնվի նաև իմունիտետը: Ցավոք, վարակի դեմ անհրաժեշտ դեղորայքը (հակաբիոտիկներ, հակաբորբոքային դեղամիջոցներ ևն) ցանկալի արդյունք չեն տալիս, այսինքն` ներքին միջավայրի առողջացման չեն հանգեցնում: Ավելին, դրանց սխալ կիրառումը կարող է  հանգեցնել դեղորայքի նկատմամբ անընկալության, զարգացնել վատ միկրոֆլորա, օրգանիզմը բեռնել թույներով ու որպես հետևանք` տարատեսակ ալերգիաների գերի դառնալ: Ի լրումն` հակաբիոտիկների օգտագործումը կարող է ծանր հետևանքների ու սնկերի բազմացման պատճառ դառնալ, ինչն էականորեն վատթարացնում է  ընդհանուր ինքնազգացողությունը և հանգեցնել մարսողական, ինչպես նաև իմունային, ներզատիչ ու նյարդային համակարգերի խանգարումների:

 

Դիսբակտերիոզը ալերգիկ ռեակցիաների  ու մաշկային հիվանդությունների մշտական ուղեկիցն է:

 

Առաջացման  պատճառները

 

imagesԱնորակ ու սխալ սնունդը, «պատրաստի մթերքներ» ուտելու սովորությունը, էկոլոգիական անբարենպաստ վիճակը մեր մեջ ու մեր շրջապատում, նյարդա-հոգեբանական գերլարվածությունը, սթրեսները, թուլացնող միջոցների  չարաշահումը, հակաբիոտիկներով բուժումն ու ինքնաբուժումը, ստամոքս-աղիքային տրակտի վարակներն ու հիվանդությունները հանգեցնում են օգտակար մանրէների նվազման  գրեթե 10 անգամ :

 

Ինչպե՞ս կարելի է խուսափել դիսբակտերիոզից: Լրիվ հնարավոր է` հետևելով սննդին: Որովհետև օրգանիզմ մուտք գործող սննդի որակից է կախված միկրոֆլորայի օգտակարությունն ու նյութափոխանակությանը մասնակցող  մանրէների ակտիվությունը: Աղիքների նորմալ գործունեության համար հարկավոր է ամեն օր սննդի մեջ օգտագործել միրգ ու բանջարեղեն, ձավարեղեն ու հատապտուղ. այսինքն` մթերքներ, որոնք բավականաչափ բջջանք են պարունակում: Սակայն հարկավոր է հիշել, որ բջջանքը հարկավոր է մեծ քանակությամբ հեղուկի հետ օգտագործել:

 

Հաճախ դիսբակտերիոզի մասին տեղեկությունը սխալմամբ  ընդունվում է որպես ախտորոշում: Ինչո՞ւ սխալմամբ, որովհետև ԱՀԿ միջազգային դասակարգման մեջ նման հիվանդություն գոյություն չունի: «Դիս» նախդիրն էլ լատիներենից թարգմանաբար նշանակում է շեղում, ու դա խոսում է այն մասին, որ օրգանիզմում ֆունկցիոնալ շեղում կա, սակայն  ոչ հիվանդություն: Այսպես թե այնպես, թեման դրանից նվազ արդիական չի դառնում: Օրգանիզմը  տարատեսակ մանրէներով է բնակեցված. միայն աղիքներում հաշվվում է 400 տեսակ: Դրանք էլ  անհատական միկրոֆլորա են ձևավորում. յուրաքանչյուր մարդունը տարբեր է, տարբեր է անգամ յուրաքանչյուր օրգանինը: Ընդ որում, կախված ֆիզիկական ու հոգեբանական վիճակից, անգամ սննդից ու եղանակից, միկրոֆլորայի բաղադրությունը փոփոխվում է: Երբ միկրոֆլորան հավասարակշռության մեջ է, դա խոսում է «էուբիոզի» մասին: Դրա հակառակ երևույթն էլ կոչվում է դիսբակտերիոզ:

 

Այսպես, ուրեմն, դիսբակտերիոզը աղիքներում միկրոֆլորայի բաղադրության քանակական ու որակական բաղադրության խախտումն է, ինչը կարող է ինչ-որ գործոնների ազդեցության հետևանք լինել (հիվանդություն, սխալ սնունդ): Իր հերթին` դիսբակտերիոզը կարող է լուրջ հիվանդությունների առաջացման  պատճառ դառնալ: Մի կողմից` դիսբակտերիոզը հետևանք է, մյուս կողմից` պատճառ:

 

Մանրէների քանակական ու որակական բաղադրության խախտման կարող են հանգեցնել նաև քրոնիկ հիվանդությունները (գերազանցապես ստամոքս-աղիքային տրակտի ու ներզատիչ համակարգի), աղիքային սուր վարակները, չհավասարակշռված սնունդը, այսպես կոչված` աղիքների մաքրումը (եթե խոսքը դիսբակտերիոզի մասին է), սուր շնչառական հիվանդությունները, հակաբիոտիկների առանց հիմնավորման ու անվերահսկելի ընդունումը,  ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածությունը` չափից ավելի, ինչպես նաև սննդակարգերի որոշ տեսակների կիրառումը: Միկրոֆլորան կարգավորելը հեշտ չէ: Դիսբակտերիոզի դեպքում նշանակվող դեղամիջոցների մեծ մասը չոր նախաբիոտիկներ են, որ նվազ արդյունավետ են, քանի որ բակտերիաներն այդ կազմության մեջ դժվար են ակտիվանում ու սկսում «իրենց աշխատանքը»: Ամենաարդյունավետը նախաբիոտիկների  հեղուկ տեսակներն են, քանի որ դրանցում օգտակար մանրէներն  ակտիվ վիճակում են` սննդարար միջավայրում: Միկրոֆլորայի կարգավորման համար անհրաժեշտ է միկրոօրգանիզմների 2 տեսակ` լակտո- և բիֆիդոբակտերիաներ: Լակտոբակտերիաները տրոհում են լակտոզան, ոչնչացնում վնասակար միկրոօրգանիզմները, բարձրացնում իմունիտետը: Դրանք կան ստամոքսում, աղիքներում, հեշտոցում ու թքի մեջ: Լակտոբակտերիանից բիֆիդոբակտերիաները տարբերվում են նրանով, որ բնակվում են բացառապես հաստ աղիքում:  Դրանք խոչընդոտում են միկրոօրգանիզմների, թարախային պրոցեսների առաջացումը: Օգտակար միկրոօրգանիզմները մասնակցում են  ամինաթթուների ու վիտամինների, ֆերմենտների ու հորմոնների մշակմանը, մասնակցում են կենսաքիմիական փուլերին: Ու եթե դրանց քանակը նվազում է, ապա թուլանում է իմունիտետը, խախտվում է ջուր-աղային հավասարակշռությունը, բարձրանում է խոլեստերինի մակարդակը: Օրգանիզմը կորցնում է ախտածին մանրէների դեմ պայքարելու ունակությունը, այսինքն` դառնում է խոցելի: Հաճախ կարելի է լսել աղիքների դիսբակտերիոզի մասին, սակայն, միկրոֆլորան կարող է խախտված լինեն ոչ միայն աղիքներում: Քիթը, կոկորդը, հեշտոցը նույնպես ունեն իրենց միկրոֆլորան, որոնց վիճակը շրջակա միջավայրի կամ հակաբիոտիկների ազդեցությամբ կարող է էականորեն փոխվել: Բացասական ազդեցությունների հետևանքով միկրոօրգանիզմներն  այլևս իրենց ֆունկցիան չեն կատարում ու աստիճանաբար դուրս են մղվում  ախտածին մանրէների կողմից, որոնք արտադրում են տոքսիններ` թունավորելով օրգանիզմն ու զանազան հիվանդությունների պատճառ դառնում:

 

Օրինակ` լակտոբակտերիաների քանակի նվազումը հեշտոցում կարող է դոնդողանման սնկերի` Candida-ների  բազմացման համար նպաստավոր պայման ստեղծել (կաթնասնկախտ կամ, ինչպես ժղովուրդն է ասում` սպիտակաթորանք):

 

Իրավիճակը վատթարացել է նրանով, որ վատ էկոլոգիան դարձել է սովորական, սխալ սնունդը` հարկադրված, իսկ սթրեսները` պարբերական:

 

Ու եթե վատ էկոլոգիայի բացահայտ նշաններ չենք տեսնում, իսկ մթերքի բաղադրության մասին հաճախ պարզապես գլխի ենք ընկնում, ապա հակաբիոտիկների ընդունման մասին հաստատ գիտենք, ու պարտավոր ենք պաշտպանվել: Հակաբիոտիկները սպանում են ոչ միայն «լավ», այլև «վատ» բակտերիաները: Ահա թե ինչու է կարևոր դիսբակտերիոզի կանխարգելումը:

 

Շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում իրենց մոտ առկա դիսբակտերիոզի մասին. տառապում են հիվանդություններից, որոնք կապված են ցածր իմունիտետի հետ, պայքարում են դրանց ախտանշանների դեմ: Իսկ պատճառը շատ հաճախ վիտամինների ու ֆերմենտների մշակման համար պատասխանատու բակտերիաների անբավարարությունն է: Խախտվում է մարսողական համակարգի օրգանների աշխատանքը, խոլեցիստիտ է զարգանում ու պանկրեատիտ, ասթմա ու ալերգիա: Ստացվում է, որ հիվանդություն չլինելով` դիսբակտերիոզը ընդհանուր առմամբ մի շարք հիվանդությունների է հանգեցնում ու դա նշանակում է, որ դրանից հարկավոր է ազատվել, ու որքան շուտ, այնքան լավ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում
Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում

Թութքը (հեմորոյ)  կոլոպրոկտոլոգիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռը պրոկտոլոգիական հիվանդությունների մեջ կազմում է 40%: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Կոլոնոսկոպիա. oncology.am
Կոլոնոսկոպիա. oncology.am

Հաստ աղու ներքին մակերեսի վիզուալ հետազոտման եղանակ է, որն իրականացվում է հատուկ ճկուն էնդոսկոպի օգնությամբ...

Ախտորոշում
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. izmirlianmedicalcenter.com
Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք. izmirlianmedicalcenter.com

Տեղի է ունենում կերակրափողի ներորովայնային հատվածի, ստամոքսի սկզբնական հատվածի, իսկ երբեմն էլ բարակ աղու մի մասի տեղաշարժ կրծքավանդակի խոռոչ ...

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. izmirlianmedicalcenter.com
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. izmirlianmedicalcenter.com

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը վիճակ է, որի ժամանակ ստամոքսի պարունակության ռեֆլյուքսը (հետ լցվելը) կերակրափող ուղեկցվում է հիվանդին անհանգստացնող ախտանիշների առաջացմամբ և/կամ բարդությունների զարգացմամբ: Հիվանդության զարգացման հիմքում ընկած է...

Որովայնի փքվածություն. izmirlianmedicalcenter.com
Որովայնի փքվածություն. izmirlianmedicalcenter.com

Ախտանիշ, որ հանդիպում է բարակ աղու մի շարք հիվանդությունների, ինչպես նաև որոշ ֆունկցիոնալ հիվանդությունների դեպքում։ Այս երևույթը պայմանավորված է բարակ աղիում ավելցուկային գազագոյացմամբ...

Ի՞նչ խմել այրոցի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ խմել այրոցի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Հաճախակի այրոցը կարող է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության ախտանշան լինել: Կերակրափողի լորձաթաղանթի և ստամոքսից կերակրափող թափանցած աղաթթվի, պեպսինի, լեղաթթուների, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անմիջական...

Սնունդը և առողջությունը
Ստամոքսի խնդիրների հոգեսոմատիկ պատճառները. armeniamedicalcenter.am
Ստամոքսի խնդիրների հոգեսոմատիկ պատճառները. armeniamedicalcenter.am

Երբ ցավում է ստամոքսը, բոլոր ցանկությունները վերանում են, որովհետև համեղ կերակուրներ վայելելը մարդու համար ամենակարևոր հաճույքներից է: Իսկ ստամոքսի խնդիրների ժամանակ նա զրկվում է այդ հաճույքից...

ՖԻԲՐՈՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ. ԼՅԱՐԴԻ ՑԻՌՈԶԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՎ ՖԻԲՐՈԶԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ «ՆԱԻՐԻ» ԲԿ-ՈՒՄ. nairimed.com
ՖԻԲՐՈՍԿԱՆԱՎՈՐՈՒՄ. ԼՅԱՐԴԻ ՑԻՌՈԶԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՎ ՖԻԲՐՈԶԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ «ՆԱԻՐԻ» ԲԿ-ՈՒՄ. nairimed.com

Նաիրի ԲԿ-ում կիրառվում է ոչ ինվազիվ եղանակով լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշման նոր մեթոդ՝ ֆիբրոսկանավորում, որն հանդիսանում է լյարդի բիոպսիայի այլըտրանքային եղանակ...

Ախտորոշում Ուռուցքաբանություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ե՞րբ և ինչո՞ւ է առաջանում սրտխառնոց. ankakh.com
Ե՞րբ և ինչո՞ւ է առաջանում սրտխառնոց. ankakh.com

Այս տհաճ երևույթը ծանոթ է յուրաքանչյուրին: Սրտխառնոցց անհանգստության ու անհամարության անսովոր զգացում է ստամոքսի շրջանում:
Երբ մեքենայով տարածություն անցնելուց ու թռիչքի ժամանակ է սրտխառնոց առաջանում, դա մի բան է...

Էնդոսկոպիան գաստրոէնտերոլոգիայում. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Էնդոսկոպիան գաստրոէնտերոլոգիայում. հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1. Ի՞նչ է էնդոսկոպիան:

Էնդոսկոպիան օպտիկական գործիքի միջոցով ներքին օրգանների պատերի ուսումնասիրությունն է...

Լեղաքարային հիվանդություն. բժիշկ-սոնոգրաֆիստ Լուսինե Թանանյան (տեսագրություն)
Լեղաքարային հիվանդություն. բժիշկ-սոնոգրաֆիստ Լուսինե Թանանյան (տեսագրություն)

Ո՞րն է լեղաքարային հիվանդության առաջացման հիմնական պատճառը, ինչպե՞ս ճիշտ բուժել լեղաքարային հիվանդությունը, ինչպիսի՞ ախտանշանների դեպքում դիմել բժշկի և ի՞նչ հետևանքներ կարող են առաջացնել քարերը...

Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Արտալյարդային լեղուղիների քաղցկեղ. oncology.am
Արտալյարդային լեղուղիների քաղցկեղ. oncology.am

Արտալյարդային լեղուղիների քաղցկեղը երկար ժամանակ կարող է ընթանալ անախտանիշ: Դա բավականին հազվադեպ հիվանդություն է, որը հանդիպում է չարորակ ուռուցքով հիվանդների 1%-ի մոտ: Ուռուցքը...

Ուռուցքաբանություն
Հաստ աղիքի պոլիպները և բարորակ ուռուցքները. izmirlianmedicalcenter.com
Հաստ աղիքի պոլիպները և բարորակ ուռուցքները. izmirlianmedicalcenter.com

Պոլիպը լորձաթաղանթի մակարդակից վեր գեղձային էպիթելի ծավալվելն է լայն սնկանման կամ ճյուղավորված նեղ ոտիկի, երբեմն էլ լայն հիմքի վրա...

Ուռուցքաբանություն
Ինչպե՞ս պայքարել փորկապության դեմ տնային պայմաններում. 168.am
Ինչպե՞ս պայքարել փորկապության դեմ տնային պայմաններում. 168.am

Փորկապության դեպքում աղիները դժվարությամբ են ազատվում արգասիքներից։ Դա կարող է տեղի ունենալ մի խումբ պատճառներով։ Այս խնդիրը չի կարելի անուշադրության մատնել, քանի որ իրավիճակը կարող է ավելի բարդանալ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Խորհուրդներ այրոցից ազատվելու համար. 168.am
Խորհուրդներ այրոցից ազատվելու համար. 168.am

Fabiosa.com-ը գրում է, որ, եթե շաբաթվա ընթացքում մեկից ավելի անգամ այրոց եք ունենում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Այս խորհուրդները կօգնեն կանխարգելել դրա առաջացումը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ