Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Կերակրափող և ստամոքս

Կերակրափող և ստամոքս

Կերակրափողը կամ որկորը (նկար Ա) փափուկ հյուսվածքներից կազմված նեղ, երկար (մոտ 25 սմ) խողովակ է, որով անցնում է կերակուրը ըմպանից մինչև ստամոքս: Այն սկսվելով ըմպանից պարանոցային ողների առջևով և շնչափողի հետին պատին հպվելով` իջնում է կրծքավանդակով ցած ողնաշարի առջևով, ծակում ստոծանին և նրա տակ լայնանալով` դառնում է ստամոքս:

 

Կերակրափողն ունի երեք նեղացումներ, որոնցից առաջինը գտնվում է սկզբնական մասում, երկրորդը` շնչափողի երկատման տեղում, երրորդը` ստոծանու միջով անցնելու օղում: Այստեղով կերակրափողի հետ կողք-կողքի, կրծքավանդակից որովայնի խոռոչ է իջնում նաև գլխավոր զարկերակը` աորտան:

 

 

 

Նկար Բ. Կերակրափողի լայնակի կտրվածքը

 

1. մկանային շերտ  2. լորձաթաղանթ

3. արտաքին շերտ 4. ենթալորձային շերտ

 

   
  1. ըմպան
  2. աորտայի աղեղ
  3. շնչափողի երկատում
  4. կերակրափող
  5. ստամոքսի հատակ
  6. ստամոքսի մարմին
  7. մեծ կորություն
  8. տասներկումատնյա աղիք
  9. փոքր կորություն
  10. ստոծանի
  11. աորտա
  12. բարակ աղիք

 

Նկար Ա. Կերակրափող

  և ստամոքս

   

Կերակրափողը պասիվ խողովակ չէ. այն իր պատի հիմնական հաստությունը կազմող մկանային շերտի (նկար Բ) ակտիվ կծկումների շնորհիվ կերակրագունդը մղում է դեպի ստամոքս: Նրա լորձաթաղանթը կազմված է բազմաթիվ երկայնաձիգ ծալքերից, որոնք կերակրագնդի անցման ժամանակ կերակրափողին լայնանալու հնարավորություն են տալիս:

 

Բերանի խոռոչում սննդանյութը մեխանիկական և քիմիական որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո անցնում է ստամոքս, մնում 6-8 ժամ, ապա, աստիճանաբար, առանձին բաժիններով անցնում 12-մատնյա աղիք:

 

Լինելով մարսողական խողովակի լայնացած մասը, ստամոքսը կատարում է նաև պահեստի դեր` իր մեջ կուտակելով մեծ քանակությամբ սննդանյութ: Այն գտնվում է որովայնի խոռոչի վերին մասում, ստոծանու ձախ գմբեթի տակ (նկար Ա): Առջևից նրան ծածկում են աջ կողմից` լյարդը, ձախից` կողերը: Ստամոքսի ձևը և տարողությունը փոփոխական են, կախված նրա լցվածության աստիճանից: Ստամոքսն ունի առաջային և հետին պատեր ու երկու եզրեր, որոնք կոչվում են կորություններ (նկար Ա և Գ), ինչպես նաև մուտք և ելք, որոնց միջին մասը ստամոքսի մարմինն է: Մուտքից դեպի վեր` մինչև ձախ գմբեթաձև մասը, կոչվում է հատակ կամ թաղ:

 

Նկար Գ. Ստամոքսի ներքին կառուցվածքը Նկար Դ. Ստամոքսի մկանային շերտերը
  1. կերակրափողի ստամոքսային հատված
  2. ստամոքսի գագաթ
  3. հիմք
  4. մարմին
  5. մեծ կորություն
  6. փոքր կորություն
  7. ելքի սեղման
  8. լորձաթաղանթի ծալքեր
  9. 12-մատնյա աղիք

1, 2, 3. երկայնաձիգ մկաններ

4, 5, 6. շրջանաձև մկաններ

7. շեղ մկաններ

Կլինիկական տեսակետից մեծ նշանակություն ունի ռենտգենաբանական հետազոտությամբ ստամոքսի ձևի և դիրքի ուսումնասիրումը: Ուղղաձիգ դիրքով կանգնած մարդու ստամոքսը մեծ մասամբ լինում է կարթաձև, հազվադեպ նաև` եղջյուրաձև (հորիզոնական) ու գուլպայաձև (ուղղաձիգ դիրքով):

 

Ստամոքսը ներսից պատող լորձաթաղանթը նույնպես բազմաթիվ ծալքեր ունի: Այն ունի նաև այսպես կոչված ստամոքսային դաշտեր, որոնցում գտնվող  փոսիկներում  բացվում  են ստամոքսահյութ արտադրող գեղձերը: Մարմնի ու հատակի շրջանում գտնվող գեղձերն արտադրում են աղաթթու և մարսողությանը նպաստող ֆերմենտներով հարուստ լորձ:

 

Ստամոքսի հարթ մկաններից կազմված մկանաշերտի թելերը տարբեր ուղղություններ ունեն (նկար Դ): Դրանք ապահովում են ստամոքսի տարատեսակ կծկումները: Օղակաձև մկանաթելերը ստամոքսաելքում հաստանալով, կազմում են ելքի սեղմանը (սֆինկտեր), իսկ լորձաթաղանթն առաջացնում է շրջանաձև ծալք, որը ստամոքսի ելքի փականն է: Սրանք ստամոքսաելքի անցքը փակ են պահում այնքան ժամանակ, մինչև ստամոքսում ավարտվում է մարսողության պրոցեսը:

 

Մարսողության ապահովման գործում կարևոր դեր է կատարում ստամոքսահյութը, որն անգույն, թափանցիկ, խիստ թթու ռեակցիայով հեղուկ է, պարունակում է մոտավորապես 0,5 տոկոս աղաթթու: Վերջինով ստեղծված թթվային միջավայրն ակտիվացնում է ֆերմենտների գործունեությունը, խթանում ստամոքսի կծկումները, ինչպես նաև ունենում մանրէասպան ներգործություն: Ստամոքսահյութում եղած ուժեղ ֆերմենտների (պեպսին, խիմոզին, գաստրիքսին, ռենին, լիպազա և այլն) ազդեցությամբ սպիտակուցներն ու ճարպերը տարրալուծվում և տրոհվում են ավելի փոքր մոլեկուլների:

 

Օրվա ընթացքում մարդու ստամոքսում արտադրվում է 1,5-2,5 լ ստամոքսահյութ: Նրա այդքան մեծ քանակության շնորհիվ կերակրանյութը վերածվում է ջրալի խյուսի: Դատարկ ստամոքսում սովորաբար հյութ չի արտադրվում: Հյութազատության բնույթը, հյութի քանակը և բաղադրությունը պայմանավորված են սննդի տեսակով, որակով ու չափով: Ամենաշատ ստամոքսահյութ արտադրվում է միսը, մսեղենը, ավելի քիչ` կաթը, կաթնամթերքը և ամենաքիչը` հացը մարսելու համար:

 

Սննդամթերքի բնույթի հետ կապված` ստամոքսում հյութազատության ժամանակի տևողությունը նույնպես տարբեր է լինում. օրինակ, 

600 գ կաթի մարսման համար հյութազատության տևողությունը կազմում է 6 ժամ, 200 գ մսինը` 8, իսկ 200 գ հացինը` 10 ժամ: Ինչպես տեսնում ենք, ամենաերկարատև հյութազատությունը հացն է առաջացնում:

 

Հյութամղիչ ուժեղ ներգործությամբ աչքի են ընկնում հատկապես մսի և բանջարեղենի թուրմանյութերը, որոնք անջատվում են ջրում եռացնելիս: Դրա համար էլ մեծ է հեղուկ կերակրատեսակների նշանակությունը սննդամթերքի մարսման գործընթացում:

 

Ճարպեր ընդունելիս սկզբում ընկճվում է հյութազատությունը, նվազում թթվայնությունը, և առատ հյութարտադրություն է սկսվում միայն մի քանի ժամ հետո:

 

Ստամոքսահյութի արտազատումն սկսվում է ոչ միայն ուտելու ժամանակ, այլև ուտելիքը տեսնելիս ու հոտը զգալիս, դա պայմանական ոեֆլեքս է:

 

Ստամոքսում սննդամթերքի շաղախված խյուսը կծկումների շնորհիվ շարժվում է դեպի ստամոքսաելք: Երբ բացվում է վերջինիս սեղմանը, ստամոքսի պարունակությունն անցնում է 12-մատնյա աղիք, որտեղ միջավայրը հիմնային է: Սեղմանի բացվելն ու փակվելը կարգավորվում է քիմիական ու մեխանիկական մի շարք գործոններով, որոնցից ամենակարևորն աղաթթուն է:

 

Դատարկ ստամոքսը նույնպես պարբերաբար` 60-80 րոպեն մեկ կծկվում է, որը տևում է 10-15 րոպե: Ենթադրվում է, որ հենց այդ կծկումներն են քաղցի զգացում առաջացնում:

 

Ստամոքսի հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.

 

  • սնվել ռեժիմով,
  • ուտելիս չշտապել և ուտելիքը լավ ծամել,
  • խուսափել երկար ժամանակ (6-8 ժամ) քաղցած մնալուց,
  • կերակուրն ուտել գոլ վիճակում,
  • ճաշելուց անմիջապես հետո (հատկապես, երբ սնունդը ճարպոտ է) սառը ջուր չխմել,
  • չօգտագործել խիստ սառը խմիչքներ, 
  • խուսափել չափից ավելի կծու, թթու, այրող, աղի կերակրատեսակներ ու ոչ թարմ սննդամթերք ընդունելուց,
  • հրաժարվել ստամոքսի լորձաթաղանթի վրա կործանարար ներգործություն ունեցող վատ սովորությունից` ծխելուց (հատկապես խոցային հիվանդության ժամանակ), 
  • քաղցած վիճակում սուրճ չխմել և ընդհանրապես այն չչարաշահել:

 

Հեղինակ. պրոֆ. Մարտունի Մուրադյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Taguhi

10.02.2014

hetaqrqir er

Կարդացեք նաև

Թութքի դեմ պարզ միջոց. 168.am
Թութքի դեմ պարզ միջոց. 168.am

Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է լավացնել առողջական վիճակը` դրական ազդեցություն ունենալով այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են թութքը, աղիքային հիվանդությունները, փորկապությունը: Ձիթապտղի յուղով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Աղիների լվացման գերժամանակակից մեթոդ
Աղիների լվացման գերժամանակակից մեթոդ

Աղիների լվացումը ( հիդրոկոլոնոթերապիան)  այսօր կարելի է իրականացնել գերժամանակակից սարքավորման միջոցով, որը թույլ է տալիս մեկանգամյա պրոցեդուրայով կատարել աղիների լիարժեք ու արդյունավետ լվացում...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Դիետա չինական բժշկության մեծագույն ներկայացուցիչ Լայ Չիու Նանից, որն օգնում է վերացնել լեղապարկի բոլոր քարերը. 168.am
Դիետա չինական բժշկության մեծագույն ներկայացուցիչ Լայ Չիու Նանից, որն օգնում է վերացնել լեղապարկի բոլոր քարերը. 168.am

Լեղապարկից քարերի դուրսմղումը միջոցառում է, որը կատարվում է դեռ հինավուրց ժամանակներից շատ ժողովրդների կողմից: Այսօր կան այդ մեթոդի մեծ քանակությամբ հետևորդներ, ովքեր հաջողությամբ կիրառում են...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Դեղաբույսեր Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ. ո՞վ է գտնվում ռիսկի խմբում. oncology.am
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ. ո՞վ է գտնվում ռիսկի խմբում. oncology.am

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չափազանց ագրեսիվ չարորակ ուռուցք է՝ բաղկացած այս օրգանի ցանկացած մասի գեղձային կամ էպիթելային բջիջներից: Որոշ գեների մուտացիայի արդյունքում ենթաստամոքսային գեղձի բջիջները սկսում են...

Ուռուցքաբանություն
Ռեկտոցելե. izmirlianmedicalcenter.com
Ռեկտոցելե. izmirlianmedicalcenter.com

Օրեր առաջ Իզմիրլյան ԲԿ-ում իր զեկույց-ներկայացումով հանդես եկավ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական- օրդինատոր՝ Ռաֆայել Ռևազյանը: Ներկայացնելով ռեկտոցելե հիվանդությունը, կլինիկան և առաջարկվող լուծումները...

Վիրաբուժություն
Ինչպես ազատվել այրոցից առանց դեղերի. 168.am
Ինչպես ազատվել այրոցից առանց դեղերի. 168.am

Takprosto.cc կայքը գրում է, որ, եթե հաճախ է այրոց լինում, անհրաժեշտ է հետազոտվել սրտաբանի մոտ: Զարմանալի փաստ է՝ հաճախ ստենոկարդիայի ժամանակ առաջացող զգացումը շփոթում են այրոցի հետ, ինչը կարող է կյանքի համար...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Հելիկոբակտեր պիլորին՝ որովայնի փքվածության պատճառ. 168.am
Հելիկոբակտեր պիլորին՝ որովայնի փքվածության պատճառ. 168.am

Հելիկոբակտեր պիլորին մարէ է, որը կարող է ստամոքսի բորբոքում առաջացնել: Այս մանրէն ապրում է աշխարհի բնակչության 2/3-ի աղիներում և կարող է փոխանցվել կեղտոտ ջրի ևուսննդի միջոցով...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am
Բերանի տհաճ հոտը վերացնելու տարբերակ. 168.am

Բերանի տհաճ հոտը կարող է կապված լինել բերանի խոռոչի և ատամների տարբեր հիվանդությունների, ինչպես նաև օրգանիզմի որոշակի պաթոլոգիաների հետ։ Fithacker.ru կայքը գրում է, որ բերանի տհաճ հոտից կարող եք ազատվել ստուգված միջոցով...

Օգտակար խորհուրդներ Անձնական խնամք
Գաստրիտի և այրոցի դեմ` տնային պայմաններում. 168.am
Գաստրիտի և այրոցի դեմ` տնային պայմաններում. 168.am

Ստամոքսի ֆունկցիայի խանգարումները կարող են հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են որովայնի փքվածությունը, այրոցը, ախորժակի կորուստը, արյունահոսությունը...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես հեշտ և արագ ազատվել զկրտոցից. 168.am
Ինչպես հեշտ և արագ ազատվել զկրտոցից. 168.am

Զկրտոցը հաճախ կարող է սկսել շատ անհարմար պահի։ Lifehacker.ru կայքը ներկայացրել է մի քանի միջոց՝ նման դեպքերում զկրտոցից ազատվելու համար...

Բնական լուծողական միջոց` մաքրելու աղիներն ու ազատվելու ավելորդ հեղուկից. 168.am
Բնական լուծողական միջոց` մաքրելու աղիներն ու ազատվելու ավելորդ հեղուկից. 168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ այս բաղադրատոմսը կարող է օգտագործվել որպես բնական լուծողական միջոց, որը կօգնի մաքրել աղիներն ու ազատվել ավելորդ հեղուկից...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ավանդական միջոց որովայնի փքվածության դեմ. 168.am
Ավանդական միջոց որովայնի փքվածության դեմ. 168.am

Որովայնի փքվածության դեմ գոյություն ունեն մի շարք բնական միջոցներ, որոնք կարող են օգնել լուծել խնդիրը։ Steotohealth.ru կայքը գրում է, որ այդ գործում կարող է օգնության հասնել վարսակի փաթիլներից...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ի՞նչ է պետք իմանալ կոլոռեկտալ քաղցկեղի մասին. oncology.am
Ի՞նչ է պետք իմանալ կոլոռեկտալ քաղցկեղի մասին. oncology.am

Ավելի քան քառորդ դար առաջ կոլոռեկտալ քաղցկեղը բոլոր ուռուցքային հիվանդությունների մեջ գրավում էր չորրորդ տեղը: Սակայն ներկայում այս հիվանդությունը դառնում է սոցիալապես առավել նշանակալից...

Ուռուցքաբանություն
Ստամոքսի քաղցկեղ. ախտանիշները. oncology.am
Ստամոքսի քաղցկեղ. ախտանիշները. oncology.am

Չնայած Եվրոպայում ուռուցքային հիվանդների քանակը կրճատվում է՝ ստամոքսի քաղցկեղը նախկինի պես մնում է մարդու մոտ ուռուցքի ամենատարածված տեսակներից մեկը: Helicobacter Pilori-ով վարակվածությունը...

Ուռուցքաբանություն

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ