Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վարակաբանություն

Սալմոնելոզ.ախտանշանները, բուժումը

Սալմոնելոզ.ախտանշանները, բուժումը

Սալմոնելոզն ամենահաճախ հանդիպող սուր վարակիչ հիվանդություններից է, որով հիվանդանում են թե՛ մեծերը և թե՛ փոքրերը: Հիվանդության ընթացքը կարող է նման լինել սննդային թունավորման (1 տարեկանից բարձր) և կարող է շատ ավելի  ծանր ընթացք ունենալ:

 

Վարակի բնույթը, զարգացումն ու տարածումը

 

Հիվանդության հարուցիչը սալմոնելա մանրէն է, որն ախտահարում է ո՛չ միայն մարդկանց, այլև՝ կենդանիներին: Հայտնի է սալմոնելայի 700 տեսակ, որոնք ախտահարում են մարդու օրգանիզմը: Սալմոնելայի մանրէն բավական կայուն է արտաքին միջավայրում, դիմացկուն  ցածր ջերմաստիճանային պայմաններում, սակայն արագ էլ ոչնչանում է բարձր ջերմության դեպքում: Ակտիվ բազմանում է սննդամթերքի, հատկապես` մսի, կարագի, ձվի, կաթի ու կաթնամթերքի մեջ: Թույներ է արտազատում, որոնք վնասում են աղիքների լորձաթաղանթը:

 

Մարդու համար վարակի աղբյուր են կենդանիները, հազվադեպ` հիվանդ մարդիկ:  Արտաքուստ առողջ թվացող  կենդանին  կարող է մեզի, արտաթորանքի, թքի ու կաթի հետ հսկայական քանակությամբ սալմոնելայի մանրէ տարածել: Շատ վտանգավոր են վարակված խոշոր եղջրավորները, խոզերը, ոչխարները. կատուներն ու շները:

 

Սալմոնելոզի վարակի ուղին սնունդն է: Սալմոնելան երեխայի օրգանիզմ է ընկնում հիմնականում սննդի, հաճախ` կաթի ու կաթնամթերքի, մսամթերքի, աղցանների, ձվով պատրաստված մթերքի (կարկանդակներ) միջոցով, մի խոսքով, այն սննդի հետ, որն օգտագործելուց առաջ անմիջական մշակման չի ենթարկվում: Վաղ տարիքի երեխաների մոտ վարակը տարածվում է կենցաղային շփման եղանակով, ինչպես նաև` վարակած փոշին ներշնչելու ճանապարհով: Փոքրերի դեպքում նույնիսկ վարակի չնչին քանակն էլ բավարար է, որ հիվանդությունը զարգանա:

 

Օրգանիզմ ընկնելուց ու գաղտնի շրջանից` 2-3 օրից հետո սալմոնելան ու դրանց թույները տաբեր խանգարումներ են առաջացնում ներքին օրգաններում, վնասում աղքիների լորձաթաղանթը: Թույների ազդեցությամբ  փորլուծ է առաջանում, և օրգանիզմը ջրազրկվում է:  Խանգարվում է մարսողության ու սննդի ներծծման  գործընթացը: Ֆերմենտային անբավարարությունը պահպանվում է  երեխայի առողջանալուց հետո ևս 3-4 շաբաթ: Շատ հաճախ սալմոնելոզից հետո զարգանում է դիսբակտերիոզ`  աղիքների նորմալ միկրոֆլորայի խանգարում: Որոշ դեպքերում սալմոնելան արյան հոսքով ու ավիշներով տարածվում է ամբողջ օրգանիզմում, ինչը հանգեցնում է տիֆանման ու սեպտիկ ձևերի զարգացման:

 

Սալմոնելոզի դեպքեր հիմնականում լինում են ամբողջ տարին, սակայն ավելի շատ` գարնանն ու ամռանը, ինչը բացատրվում է  սննդամթերքի պահպանման պայմանների դժվարությամբ:

 

Ախտանշաններն ու ընթացքը

 

Մեծ տարիքի երեխաների մոտ (3-ից հետո) հիմնականում հանդիպում է ստամոքս-աղիքային սալմոնելոզ, որը սննդային թունավորման նման է ընթանում: Հիվանդությունը բնույթով ավելի գաստրիտի, գաստրոէնթերիտի ու գաստրոէնթերոկոլիտի նման  ընթացք է ունենում: Ինկուբացիոն շրջանը տևում է մի քանի ժամից մինչև  2-3 օր: Հիվանդությանը հատուկ է սուր սկիզբը` սրտխառնուքով ու  կրկնվող փսխումով, ջերմության մինչև 38-39 աստիճան բարձրացումը, ախորժակի բացակայությունը, փորացավը: Դրանից հետո առաջանում է ջրիկ ու առատ  լուծ, երբեմն` արյան ու լորձի հետքերով: Փորի դատարկումը կախված է վարակի  բարդությունից: Հիվանդությունն ուղեկցվում է  արտահայտված տոքսիկոզով (երբեմն`  ցնցումներով):

 

Վաղ տարիքի երեխաների մոտ կենցաղային շփումների, օդակաթիլային եղանակով  վարակման տարբերակներն են հաճախ պատահում (ծննդատուն, մանկապարտեզ): Հիվանդությունը նվազ սուր ընթացք է ունենում, որի  զարգացման առավելագույն նշաններն արտահայտվում են 3-7-րդ օրը. բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն ու մաշկի գունատություն (քիթ-բերան եռանկյունում՝ թեթև կապտությամբ): Փսխում կարող է առաջանալ հիվանդանալու առաջին ժամերից: Արագ զարգանում է ջրազրկումը, իսկ կղանքն աստիճանաբար ձեռք է բերում ջրիկ, կանաչ գունավորում՝ լորձի  ու արյան առկայությամբ:

 

Կրծքի երեխաները հիմնականում ծանր են տանում հիվանդությունը, հնարավոր է, որ երեխայի մոտ զարգանա սալմոնելոզային պնևմոնիա, օսթեոմելիտ, մենինգիտ:

 

Բուժումը

 

Բուժումը խիստ անհատական բնույթ ունի և վարակաբան բժշկի հսկողությամբ պետք է իրականացնել: Սալմոնելա մանրէների մեծ մասը կայուն է հակաբիոտիկների նկատմամբ, ուստի  սովորական բուժման դեպքերում այդ դեղորայքը չի կիրառվում: Բուժման  համար  հատուկ սննդակարգ է ընտրվում:  Կարևոր են   հեղուկի հավասարակշռության վերականգնումն ու օրգանիզմից տոքսինների դուրսբերումը:

 

Սննդակարգը պետք է հնարավորինս մեղմ լինի, որ վնասված աղիքները խնայի: Դրա համար հարկավոր է խաշած ու քերած, ճզմած մթերք օգտագործել, պետք է  լիովին բացառվեն կաթն ու կենդանական ծագման մթերքը (բացի սերուցքային կարագից), բանջարեղենը, կոշտ բջջանքը:

 

Նախընտրելի են բրնձով, վարսակով շիլաները (այն էլ` ջրով եփած), բանջարեղենային եփվածքը, խաշած ձուկը, շոգեխաշած կոտլետները, մրգային կիսելները, կաթնաշոռը: Սննդակարգի ժամանակ պետք է աստիճանաբար ավելացնել մյուս մթերքներն ու հիվանդության 28-30-րդ օրից հետո անցնել սովորական օրաբաժնի, ինչ օգտագործվում էր մինչ հիվանդությունը:

 

Սննդային եղանակով վարակման դեպքում առաջին հերթին պետք է լվանալ ստամոքսը: Դրա նպատակը օրգանիզմից գոնե ինչ-որ քանակով տոքսինների ու մանրէների դուրսբերումն է, ինչը կթեթևացնի հիվանդի վիճակն ու թունավորման ախտանշանները կվերացնի: Դրա համար կիրառվում է 2%-անոց նատրիումի երկկարբոնատի կամ 2-3 լ 18-200 ջրով ստամոքսի լվացումը: Հիվանդության թեթև դեպքերի ժամանակ այդքանը բավարար է, որ երեխայի վիճակը կարգավորվի: Տնային պայմաններում կարելի է լվանալ երեխայի ստամոքսը, եթե նա 3 տարեկանից մեծ է: Երեխան պետք է խմի առաջարկված հեղուկը, ապա լեզվարմատին դիպչելով` փսխում առաջացնի: Դա պետք է կատարվի այնքան ժամանակ, մինչև թափած ջուրը պարզի:

 

Բուժման, վերականգնողական նպատակով առաջին տեղում են իմունիտետի բարձրացմանն ուղղված միջոցները: Սալմոնելոզի դեմ պատվաստանյութ գոյություն չունի, ուստի կանխարգելման միակ միջոցն անձնական ու սննդի պատրաստման հիգիենան է: Մթերքը պետք է անհրաժեշտ ջերմային մշակում անցնի, իսկ պտուղ-բանջարեղենը` մատուցելուց առաջ մի լավ հոսող ջրով լվացվի, նույնիսկ առաջարկվում է տաք ջրով լվանալ: Խորհուրդ չի տրվում կենդանական ծագման մթերք գնել կասկածելի վայրերից: Ցավոք, բարձր գինը ևս թարմության երաշխիք չէ: Հատկապես պետք է զգույշ լինել հրուշակեղենի գնման հարցում, որոնցում հավի ձու է օգտագործված: Տորթ գնելիս անպայման ուշադրություն դարձրեք պահպանման ժամկետին: Շատ հաճախ սալմոնելոզով հիվանդանալու պատճառ են դառնում կրեմով թխվածքները:

 

Սալմոնելոզը լուրջ հիվանդություն է, որը բոլոր հիվանդությունների պես ավելի դյուրին է կանխարգելելը: Եթե սալմոնելոզը չբուժվի, հետևանքներն անմխիթար կլինեն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ
Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ

Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը...

Ուռուցքաբանություն
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am

Սեռական օրգանների հերպեսային ախտահարման հարուցիչը հասարակ հերպես վիրուսն է (ՀՀՎ): Գոյություն ունի հերպես վիրուսի երկու տեսակ՝ տիպ 1-ը առավելապես ախտահարում է մաշկը և շրթունքների, աչքի, քթի լորձաթաղանթները...

Ուրո-անդրոլոգիա
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Կա՞ն ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց հավանականությունը և հանդիպման հաճախականությունը վերջին տարիներին առավել հաճախ է...

Բժշկի ընդունարանում
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Մարմնի խնամք
Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am
Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am

Սխտորը բնական հակաբիոտիկ է, որը հարուստ է B վիտամինով, հակաօքսիդանտներով, այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են ցինկն ու սելենը։ Դա է պատճառը, որ այն լավ միջոց է գրիպի ու մրսածության դեմ։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բնական միջոցներ հերպեսի դեմ. 168.am
Բնական միջոցներ հերպեսի դեմ. 168.am

Հերպեսը բավականին տարածված խնդիր է։ Fithacker.ru-ն գրում է, որ վարակը կարող է տարիներով մնալ արյան մեջ, իսկ որոշակի պահի, երբ իմունային համակարգը թուլանա, կարող է արտահայտվել մաշկին՝ ցանի տեսքով։ Կայքի փոխանցմամբ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
ՀՀ ԱՆ. Վտանգավոր է արդյո՞ք «Գարդասիլ» պատվաստանյութը՝ առասպել, թե՞ ճշմարտություն
ՀՀ ԱՆ. Վտանգավոր է արդյո՞ք «Գարդասիլ» պատվաստանյութը՝ առասպել, թե՞ ճշմարտություն

2017 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում կատարվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի մոտ 270 միլիոն դեղաչափ: Պատվաստանյութի վերաբերյալ հրապարակումների մեծ մասում փաստարկված է, որ պատվաստանյութից...

Սնկային վարակների դեմ պայքարի միջոցներ տան պայմաններում. 168.am
Սնկային վարակների դեմ պայքարի միջոցներ տան պայմաններում. 168.am

Կանդիդոզ տեսակի սունկն ամենահաճախ հանդիպող սնկային վարակներից  է: Լակտոբացիլուս ացիդոֆիլուսն ամենահայտնի  մարնէն է, որը կարգավորում է սնկերի աճը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ աղիքային վարակներից խուսափելու համար
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ աղիքային վարակներից խուսափելու համար

Սկսվում է տարվա եղանակային տաք շրջանը: Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրությանը, ջրամատակարարում իրականացնող, սննդամթերքի ոլորտի...

Օգտակար խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին
ՀՀ ԱՆ. Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին

Ամբողջ աշխարհում տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից, դրանց հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից: 1999 թվականին Հայաստանում ներդրվեցին հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները...

ՀՀ ԱՆ. Կատաղություն. զգուշացե՛ք այդ հիվանդությունից
ՀՀ ԱՆ. Կատաղություն. զգուշացե՛ք այդ հիվանդությունից

Կատաղությունը  սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներին բնորոշ ախտանշաններով: Դրանք են` լուսավախությունը և ջրավախությունը: Մարդու մոտ կլինիկական այս...

10 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին. news.am
10 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին. news.am

1. Տուբերկուլոզի հարուցիչներն են Mycobacterium tuberculosis complex խմբի միկրոբակտերիաները: Դրանք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով հիվանդի խոսելու, հազալու եւ փռշտալու...

Ինչպե՞ս պաշտպանվել կարմրուկից. news.am
Ինչպե՞ս պաշտպանվել կարմրուկից. news.am

Կարմրուկը շատ վարակիչ շնչառական հիվանդություն է, որն օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում: Մասնագետների խոսքով, կարմրուկն այնքան վարակիչ է, որ հիվանդությամբ վարակվում է հիվանդին շրջապատող...

Կանխարգելում
Ինչպե՞ս հղիության ընթացքում չվարակվել լիստերիոզով. 9 խորհուրդ. news.am
Ինչպե՞ս հղիության ընթացքում չվարակվել լիստերիոզով. 9 խորհուրդ. news.am

Լիստերիոզը բավականին վտանգավոր վարակ է, որով հիվանդանալու հավանականությունը հղիության ժամանակ 13 անգամ մեծանում է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար
C եւ D վիտամինները եւ գրիպի կանխարգելումը
C եւ D վիտամինները եւ գրիպի կանխարգելումը

Կարո՞ղ են արդյոք C եւ D վիտամինները կանխարգելել գրիպը: Ո՛չ, պնդում է Fox News ալիքի Health News-ի գլխավոր խմբագիր, բժիշկ Մէննի Ալվարեսը՝ պատասխանելով հեռուստադիտողի հարցին...

Վիտամիններ և միներալներ Թերապիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ