Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վարակաբանություն

Կարմրախտ

Կարմրախտ

Կարմրախտը ցանով ուղեկցվող սուր վարակիչ հիվանդություն է, որով հիվանդանում են միայն մարդիկ: Հիվանդությունն արտահայտվում է մանրաբիծ ցանով և վերին շնչուղիների  թեթևակի բորբոքմամբ:

 

Առաջին անգամ կարմրախտի մասին հիշատակվել է XVI դարում: 1829-ին Վագներն այդ հիվանդությունը տարանջատեց քութեշից ու  կարմրուկից, իսկ 1881-ին կարմրախտն առանձնացվեց որպես առանձին, ինքնուրույն  հիվանդություն: 1838-ին ճապոնացի մասնագետները`  Հիրոն ու Տասակեն ապացուցեցին դրա վարակիչ բնույթը` կամավորին վարակելով: 1941-ին գերմանացի գիտնական Գրեթն առաջ քաշեց մի տեսություն  մոր կարմրախտով հիվանդանալու հետևանքով  սաղմի վրա  վիրուսի տերատոգեն ազդեցության մասին, այլ խոսքով,  կարմրախտով վարակված կինը կարող է  բնածին խեղումներով երեխա լույս աշխարհ բերել: 1973-ին այդ տեսությունը հաստատվեց:

 

Կարմրախտի վարակը

 

Այն արտաքին միջավայրում անկայուն է ու սենյակային ջերմաստիճանում կարող է պահպանվել մի քանի ժամ: Արագ քայքայվում է  թթվահիմնային  միջավայրի հավասարակշռության խախտման դեպքում : Այն անկայուն է նաև ջերմաստիճանային տատանումների (56 С), չորացման, ախտահանող միջոցների, եթերի ու ֆորմալինի նկատմամբ:

 

Վարակվելու վտանգը մեծ է նրանց  համար, ովքեր երբեք չեն պատվաստվել հիվանդության դեմ (հիմնականում` 2-9 տարեկան երեխաներ): Հիվանդության բռնկման համար բնորոշ սեզոն է ձմեռ-գարունը: Հայտնի է, որ հարևան Վրաստանում օրերս  կարմրախտով 2000 հիվանդ  է գրանցվել: Հիվանդության համաճարակը կրկնվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ:   Մի անգամ հիվանդանալով` ցմահ իմունիտետ է մշակվում այդ հիվանդության նկատմամբ, սակայն, որոշ տվյալների համաձայն` կրկնավարակի դեպքեր ևս եղել են:

 

Հիվանդանալու պատճառները

 

Վարակը տարածվում է մարդուց մարդուն, նույնիսկ այն դեպքում, եթե արտահայտված ախտանշաններ չկան: Կարմրախտով հիվանդը վտանգավոր է  մինչև ցանի դուրս գալը ` 5-7 օր և ցանն անհետանալուց  առաջ` 7 օր:

 

Սա օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդություն է (հազալու, փռշտոցի, բղավոցի, խոսակցության, ուժեղ արտաշնչման ժամանակ), մեկ ուրիշ տարբերակ է հիվանդ հղի կնոջից պտղի վարակումը: Ինչպես և գրեթե բոլոր վարակիչ հիվանդությունների դեպքում,  վարակի տարածման համար նպաստավոր են համարվում հավաքները, մարդկանց  կուտակումները:

 

Ախտանշանները

 

Բանն այն է, որ մինչ ցանը կարող է ոչինչ չհուշել հիվանդության մասին: Այնպես որ կարելի է վարակվել անգամ «թվացյալ» առողջ  մարդուց: Նախանշանային շրջան կարող է նույնիսկ  չլինել, իսկ եթե կա, ապա այն տևում է մի քանի ժամից մինչև  2 օր: Ընդ որում, նախանշանները շատ թույլ են արտահայտված. սկզբում թուլություն է առաջանում, ապա ջերմությունը բարձրանում է 37,5-38⁰С: Ավշային հանգույցները ցանն առաջանալուց մեկ կամ 2 օր առաջ մեծանում են, այդ վիճակում հիվանդությունը ձգվում է 1-3 շաբաթ (ի դեպ, ավշային հանգույցների մեծացումը միակ արտահայտությունն է, որ մատնում է հիվանդության մասին): Հիմնականում մեծանում են  ծոծրակային ու պարանոցի ավշային գեղձերը, որոնք միայն շոշափելիս են ցավոտ:

 

Ցանառաջացման շրջանը  տևում  է 3-4 օր, իսկ դրան նախորդում են փափուկ քիմքի վրա հայտնված վարդագույն բշտերը, որոնք կարող են  տարածվել կոշտ քիմքի վրա: Դրանից հետո մանր ցան է առաջանում ամբողջ  իրանի` գերազանցապես դեմքի, մարմնի ծալքավոր մասերի ու հետույքի վրա: Առատ ու մանր ցանը շատ շուտով կորցնում է վառ գույնը: Ցանի տարածումը վկայում է արյան միջոցով օրգանիզմում  վարակի տարածման մասին:

 

Հնարավոր է, որ ցանառաջացմանը նախորոդող ոչ մի արտահայտություն էլ չլինի, իսկ մեծահասակների մոտ հնարավոր  կարմրությամբ ու այտուցով ուղեկցվող  հոդացավ առաջանա, որն ապաքինումից հետո անհետանում է:

Ապաքինում

Այս շրջանում բոլոր ախտանշանները նվազում ու անհետանում են, սակայն հիվանդը դեռևս վարակիչ է. նա կարող է  ցանի անհետանալուց  մինչև 7 օր դեռևս վարակիչ լինել:

 

Կարմրախտի բուժումը

 

Հատուկ բուժում չկա, սակայն  անկողնային ռեժիմ է առաջարկվում  3-7 օր, լիարժեք սնունդ` տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ:

 

Հիվանդության բարդությունը

 

Արթրիտներ, էնցեֆալիտ, մենինգոէնցեֆալիտ, ականջաբորբ. պնևմոնիա, քրոնիկ ինֆեկցիաների սրացում:

 

Կարմրախտի կանխարգելումը

 

Կանխարգելման առաջին միջոցը վակցինացիան է.  փաստ է, որ դրա արդյունքում նվազել են նաև բնածին ախտանշանների քանակը: Կարևոր է հղի կանանց մեկուսացումը հիվանդներից:

 

Ինչպե՞ս է սկսվում կարմրախտը: Ցավոք հիվանդությունը մեծ մասամբ նկատվում, զգացվում է ցանի առաջացման հետ: Վարդագույն կամ բաց կարմիր բծերը  միաձուլվում են: Ցանը կարող է ուղեկցվել քորով, ու այդ վիճակը կարող է տևել մինչև  3 օր:  Ցանով ախտահարումից հետո մաշկը պատվում է թեփուկներով:

 

Իսկ ինչպե՞ս կարելի է մշակել ցանը: Չբարդացած վիճակում այն մշակելու կարիք չի զգացվում: Շատ մարդկանց մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Սովորաբար հիվանդության ժամանակ ոչ մի դեղորայք չի նշանակվում, սակայն անկողնային ռեժիմը ցուցված է, հիվանդներին առատ հեղուկ ու վիտամինային թերապիա են նշանակում: Հղիության ժամանակ կարմրախոտով հիվանդանալը խիստ վտանգավոր է ապագա պտղի համար, քանի որ կարմրախտով ախտահարված պտուղը ծնվելուց հետո կարող է առողջական լուրջ խնդիրներ ունենալ, ասենք` հոգեկան թերզարգացում, մտավոր հետամնացություն, սրտի, լյարդի, փայծաղի, ոսկրուղեղի, տեսողական օրգանների  բնածին արատներ, վատ լսողություն կամ նույնիսկ` խլություն:

 

Կարմրախտը  կարող է  ուղեկցվել գլխացավով, ախորժակի կորստով, հոսող կամ լցված քթի  զգացումով:

 

Կարմրախտն ու հղիությունը

 

Յուրաքանչյուր երեխայի կյանքն անգին է, հատկապես, եթե այդ երեխան անպտղության դեմ բուժման արդյունքում է լույս աշխարհ եկել: Ուրեմն, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ կարմրախտը վնասի այդ հրաշքին:

 

Կարմրախտը, թեև ընթացքով ծանր չէ, բոլոր վարակիչ հիվանդություններից ամենալուրջ հետևանքներ ունեցողներից է, հատկապես մեծահասակների մասին  է խոսքը: Քանի որ այն վարակիչ հիվանդությունների խմբից է, ուրեմն միակ հակամիջոցը պատվաստումն է հիվանդության դեմ:

 

Վատ ինքնազգացողություն, ցան ամբողջ մարմնի վրա. սա է այն ամենը ինչ սպառնում է ապագա մայրիկին, սակայն սաղմի վրա հիվանդությունը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ. ինչպես վերը նշվեց` սրտի խնդիրներ, խլություն, կուրություն: Կարմրախտն ու հղիությունն անհամատեղելի են,  ուստի, եթե կինը վարակվում է կարմրախտով հղիության առաջին ամիսներին, ապա նրան առաջարկվում է դադարեցնել հղիությունը: Իսկ եթե մայրը կարմրախտով վարակվել է հղիության ուշ շրջանում, ապա վարակը բացասական ազդեցություն կարող է ունենալ երեխայի վրա, սակավարյունության, ներքին օրգանների, նյարդային համակարգի ախտահարման տեսքով: Եվ չնայած այս փաստերը սարսափեցնող են, այնուամենայնիվ, հիվանդությունը կարելի է կանխարգելել:

 

Ինչպե՞ս է կարմարխտն ազդում պտղի վրա. մոր արյան միջոցով վարակն ախտահարում է պտղի հյուսվածքները` պտղի մոտ առաջացնելով ինֆեկցիա: Հաճախ այդ ինֆեկցիան էլ դառնում է վիժման  կամ էլ պտղի ներարգանդային զարգացման  խախտման պատճառ:

 

Նա ով «բախտ» է ունեցել կարմրախտով հիվանդանալու մանուկ հասակում, նա կարող է փոքր ինչ հանգիստ լինել, որովհետև հիվանդությունից հետո ձևավորվում է  կայուն ու տևական իմունիտետ տվյալ հիվանդության նկատմամբ:

 

Իսկ կարմրախտով երբևէ չհիվանդացած հղիներին միակ խորհուրդը հետևյալն է. խուսափեք հիվանդների հետ շփումից:

 

Կարմրախտի դեմ ժամանակակից պատվաստանյութերի արդյունավետությունը 97% է, իսկ  արդյունքում ձևավորված իմունիտետը պահպանվում  է ավելի քան  20 տարի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր
ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր

Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...

ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում
ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում

Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...

Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am
Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am

Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։

Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և  քութեշով...

Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը
Հերպես (herpes simplex virus 1,2),  igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը

1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:


Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...

Բժշկի ընդունարանում
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am

Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից  2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...

Մազերի խնամք
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am

Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...

Դեղամիջոցներ
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am

Հղիության ընթացքում համավարակի փուլում կորոնավիրուսային վարակից խուսափելը հղի կնոջ առաջնահերթ խնդիրն է:

Մեր հորդորն է. եթե հղի եք, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեք` COVID-19-ով վարակվելուց...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի  գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան

Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։


Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...

Բժշկի ընդունարանում
ՀՀ ԱՆ. COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները
ՀՀ ԱՆ. COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...

Պատվաստման վերաբերյալ հաճախ տրվող հարցերին պատասխանում է Դավիթ Մելիք-Նուբարյանը. Սալուտեմ ամսագիր №2
Պատվաստման վերաբերյալ հաճախ տրվող հարցերին պատասխանում է Դավիթ Մելիք-Նուբարյանը. Սալուտեմ ամսագիր №2

Ամեն օր աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ պատվաստվում են Քովիդ-19-ի դեմ։ Այդուհանդերձ, պատվաստանյութերի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
Կանդիդոզ. urolog.am
Կանդիդոզ. urolog.am

Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...

Վեներաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ