Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վարակաբանություն

Խելամտորեն դիմակայենք ամառային շոգին

Խելամտորեն դիմակայենք ամառային շոգին

Անկախ տաք և սառը հոսանքների ներթափանցման, իբրև օրինաչափություն, Հայաստանն աչքի է ընկնում եղանակային կտրուկ տատանումներով, երբ ընդամենը մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրի վրա գրանցվում է մի դեպքում մերձարևադարձային, կիսաանապատային գոտիներին բնորոշ եղանակ, մեկ այլ դեպքում, հատկապես, լեռնային շրջաններում, սնդիկի սյունը չի բարձրանում +10-15 աստիճանից:

 

Սակայն անառարկելի փաստ է, որ ամռան հենց առաջին ամսից սկսած, Արարատյան դաշտավայրում և հանրապետության հովտային շրջաններում տիրապետողը տոթակեզ, առավելապես չորային եղանակն է, որը հաճախ ձգվում է մինչև հոկտեմբեր ամսվա կեսերը:

 

Բնականաբար, հարատևող շոգը նպաստավոր պայմաններ է ստեղծում աղիքային վարակների համար, ինչը հղի է մի շարք տխուր հետևանքներով:

 

Ինչպե՞ս դիմակայել ամառային շոգերին, ի՞նչ անել, որպեսզի զերծ մնալ աղիքային վարակներից և այս կարգի այլ

հիվանդություններից, որո՞նք են կանխարգելիչ այն միջոցները, որոնք հնարավորություն կընձեռեն զերծ մնալ հիվանդանալուց. այս և նմանատիպ հարցերի պարզաբանման նպատակով մենք դիմեցինք «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բաժնի վարիչ, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի ամբոնի դոցենտ, բ.գ.թ. Մելանյա Շմավոնյանին, ով մասնավորապես նշեց, որ աղիքային ինֆեկցիաներն առավել հաճախ են հանդիպում տաք եղանակին` գարնան վերջից մինչև աշնան առաջին ամիսները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աղիքային վարակի հարուցիչն ավելի լավ է բազմանում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման առկայության պայմաններում: Եվ, հետո, այն կարող է մարդու օրգանիզմ ներթափանցել մրգերի, բանջարեղենի հետ միասին, որոնք լավ չեն լվացվել հոսող ջրի տակ:

 

Պատրաստի սնունդն էլ, իր հերթին, օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով, կարող է դառնալ վարակի աղբյուր` կտրուկ ավելացնելով հիվանդների թիվը:

 

Եվ, թեպետ, աղիքային ինֆեկցիաներին բնորոշ են որովայնային շրջանում ցավերը, օրգանիզմի ընդհանուր թուլությունը, ախորժակի անկումը, սրտխառնոցը, լուծը, տրամադրության անկումը և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, այն կարող է ունենալ նաև հիվանդության այլ դրսևորումներ:

 

Հիվանդությունն սկսվում է սրտխառնոցով, փսխումով, ապա լուծով: Առավել ծանր դեպքերում, երբ վերոնշյալ երևույթները դառնում են տևական, օրգանիզմի ջրազարկման հետևանքով բերանում զգացվում է չորություն, պակասում է մեզի քանակը, արձանագրվում են ուշագնացության դեպքեր:

 

Անկախ տարիքից` աղիքային ինֆեկցիաներով հիվանդանում են բոլորը: Հիվանդության ընթացքն առավել ծանր են տանում, հատկապես, մինչև մեկ տարեկան երեխաներն ու ծերերը:

 

–   Ի՞նչ անել հիվանդանալուց զերծ մնալու համար :

 

–  Սովորաբար, աղիքային ինֆեկցիաներն անվանում են «կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, հետևաբար, կանխարգելման առաջին միջոցը մաքուր ձեռքերն են:

 

Հարկ կա՞ կրկնվելու, որ ուտելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելիս ձեռքերը բարեխղճորեն պետք է լվանալ օճառով, հոսող ջրի տակ:Չափազանց կարևոր է, որ սնունդ պատրաստող տնային տնտեսուհիները, հիգիենայի կանոնները պահպանելուց զատ, լինեն առողջ:Վերքերով պատված ձեռքերով չի կարելի կերակուր պատրաստել:

 

Չեմ զլանում կրկնել, որ բծախնդրորեն հարկավոր է հոսող ջրի տակ լվանալ մրգերն ու բանջարեղենը (հատկապես, հում վիճակով օգտագործվող), ամեն օր ընդունել բացառապես թարմ սննդամթերք, սառնարանային պայմաններում պահվող, հատկապես այն կերակուրները, որոնք ջերմային մշակման չեն ենթարկվում: Խոսքն առավելապես վերաբերում է աղցաններին, որոնք պետք է ուտել պատրաստելուց անմիջապես հետո` չթողնելով սառնարանում մեկ և ավելի օրեր:

 

Ամառվա տապին պարզապես խուսափեք կրեմով պատրաստված թխվածքներից, որոնց մեջ շոգի հետևանքով հեշտ և արագ են զարգանում հիվանդության հարուցիչները: Սննդամթերք գնելիս խստագույնս ուշադրություն դարձրեք պահպանման և օգտագործման ժամկետին:

 

Վարակից խուսափելու համար պետք չէ լողանալ բաց լողավազաններում,  մուտքի-ելքի հոսք չունեցող «կանգնած» ջրերում, չխմել պատահական տեղերից ջրեր, խիստ անհրաժեշտության դեպքում ջուրը եռացնել-սառեցնել, նոր միայն օգտագործել:

 

–   Իսկ ինչպե՞ս վարվել, եթե արդեն ակնհայտ են վերոհիշյալ հիվանդության ախտանշանները:

 

–  Առաջին հերթին խուսափել ինքնաբուժումից: Ոչ մի դեպքում չի կարելի ընդունել հակաբիոտիկներ: Բուժումը պետք է սկսել առատ հեղուկներ ընդունելուց` սովորական ջրից, մինչև հանքային ջրեր, թեյ, մրգաջրեր և այլն, սահմանափակել, նույնիսկ, բացառել յուղոտ սնունդը, ուտել վիտամիններով հարուստ մրգեր, «թեթև» ապուրներ:

 

Եթե մեկ-երկու օրվա ընթացքում չի վերականգնվում օրգանիզմի բնականոն վիճակը, դիմել վարակաբանին: Արդեն բարդացած, ծանր դեպքերում, երբ լուծը շարունակական է, կղանքի, արտաթորանքի մեջ արյան հետքեր եք նկատել, անհապաղ դիմեք վարակաբանին և երբեք մի առաջնորդվեք ծանոթ-բարեկամների խորհուրդներով:

 

Աղիքային ինֆեկցիաներին պետք չէ մատների արանքով նայել. միայն մասնագիտական ու ժամանակին օգնությունը զերծ կպահի հետագա բարդություններից:

 

Այս տարի մեզ տոթակեզ ամառ և շոգ աշուն է  սպասվում, հետևաբար մեր լրջմիտ գործողությունները, պահվածքը լավագույն կանխարգելումն են, ինչը մեզ հեռու կպահի աղիքային ինֆեկցիաներից:

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am
Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am

Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...

Վեներաբանություն
Բրուցելոզ.abmed.am
Բրուցելոզ.abmed.am

Հետազոտության մեթոդը. իմունաֆերմենտային հետազոտություն (ԻՖՀ)

Ինչպիսի՞ կենսանյութ կարելի է կիրառել հետազոտության համար...

Ասկարիդոզ. abmed.am
Ասկարիդոզ. abmed.am

Ascaris lumbricoides, Ig. սա ասկարիդով (ասկարիդոզ առաջացնող հելմինթներով, որդերով) մարդու վարակման ցուցանիշներից մեկն է...

Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ
Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ

Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը...

Ուռուցքաբանություն
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am

Սեռական օրգանների հերպեսային ախտահարման հարուցիչը հասարակ հերպես վիրուսն է (ՀՀՎ): Գոյություն ունի հերպես վիրուսի երկու տեսակ՝ տիպ 1-ը առավելապես ախտահարում է մաշկը և շրթունքների, աչքի, քթի լորձաթաղանթները...

Ուրո-անդրոլոգիա
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Կա՞ն ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց հավանականությունը և հանդիպման հաճախականությունը վերջին տարիներին առավել հաճախ է...

Բժշկի ընդունարանում
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Մարմնի խնամք
Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am
Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am

Սխտորը բնական հակաբիոտիկ է, որը հարուստ է B վիտամինով, հակաօքսիդանտներով, այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են ցինկն ու սելենը։ Դա է պատճառը, որ այն լավ միջոց է գրիպի ու մրսածության դեմ։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բնական միջոցներ հերպեսի դեմ. 168.am
Բնական միջոցներ հերպեսի դեմ. 168.am

Հերպեսը բավականին տարածված խնդիր է։ Fithacker.ru-ն գրում է, որ վարակը կարող է տարիներով մնալ արյան մեջ, իսկ որոշակի պահի, երբ իմունային համակարգը թուլանա, կարող է արտահայտվել մաշկին՝ ցանի տեսքով։ Կայքի փոխանցմամբ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
ՀՀ ԱՆ. Վտանգավոր է արդյո՞ք «Գարդասիլ» պատվաստանյութը՝ առասպել, թե՞ ճշմարտություն
ՀՀ ԱՆ. Վտանգավոր է արդյո՞ք «Գարդասիլ» պատվաստանյութը՝ առասպել, թե՞ ճշմարտություն

2017 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում կատարվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի մոտ 270 միլիոն դեղաչափ: Պատվաստանյութի վերաբերյալ հրապարակումների մեծ մասում փաստարկված է, որ պատվաստանյութից...

Սնկային վարակների դեմ պայքարի միջոցներ տան պայմաններում. 168.am
Սնկային վարակների դեմ պայքարի միջոցներ տան պայմաններում. 168.am

Կանդիդոզ տեսակի սունկն ամենահաճախ հանդիպող սնկային վարակներից  է: Լակտոբացիլուս ացիդոֆիլուսն ամենահայտնի  մարնէն է, որը կարգավորում է սնկերի աճը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ աղիքային վարակներից խուսափելու համար
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ աղիքային վարակներից խուսափելու համար

Սկսվում է տարվա եղանակային տաք շրջանը: Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրությանը, ջրամատակարարում իրականացնող, սննդամթերքի ոլորտի...

Օգտակար խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին
ՀՀ ԱՆ. Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին

Ամբողջ աշխարհում տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից, դրանց հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից: 1999 թվականին Հայաստանում ներդրվեցին հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները...

ՀՀ ԱՆ. Կատաղություն. զգուշացե՛ք այդ հիվանդությունից
ՀՀ ԱՆ. Կատաղություն. զգուշացե՛ք այդ հիվանդությունից

Կատաղությունը  սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներին բնորոշ ախտանշաններով: Դրանք են` լուսավախությունը և ջրավախությունը: Մարդու մոտ կլինիկական այս...

10 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին. news.am
10 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին. news.am

1. Տուբերկուլոզի հարուցիչներն են Mycobacterium tuberculosis complex խմբի միկրոբակտերիաները: Դրանք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով հիվանդի խոսելու, հազալու եւ փռշտալու...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ