Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վարակաբանություն

Օդորակիչների, լեգեոներների ու նրանց հիվանդության մասին

Օդորակիչների, լեգեոներների ու նրանց հիվանդության մասին

Գիտնականների միջազգային խումբը կարողացել է  բացահայտել ամենահանելուկային ու չարանենգ մանրէի ԴՆԹ-ն, որը բնակեցրել է մեր մոլորակն ու տարածվում է  մեծ արագությամբ: Խոսքը լեգեոնելայի մասին է:

Ի դեպ, այս մանրէն մեծ տհաճություններ ու խնդիրներ է առաջացնում թե՛ մարդկանց և թե՛ բժիշկների համար, ու  ԴՆԹ-ի գաղտնազերծումն ամենևին չի նվազեցնում դրա ազդեցությունը: Այս մանրէի ներգործությամբ մարդու օրգանիզմում թոքամզի բորբոքում է առաջանում, որն այլ կերպ անվանում են «լեգեոներների հիվանդություն»` լեգեոնելիզմ:

Լեգեոնելա մանրէները տարածված են ողջ աշխարհում, դրանք ինչպես բնական, այնպես էլ արհեստական ջրամբարների  ֆլորայի բնական մասն են կազմում:

Օդորակիչ համակարգում դրանց հայտնաբերումը մեծ տհաճություն պատճառեց  սարքավորումն արտադրողներին: Իսկ սովորական տաք ջրի մեջ դրանց հայտնաբերումը ՍՊԱ սրահների ջակուզիներում  իսկական աղմուկ բարձրացրեց:

Ի՞նչ կապ ունեն լեգեոներները

Բառն արտաբերելիս առաջին տպավորությունը հիշողությամբ տանում է   պատմությունից  հայտնի Հին Հռոմ, Հուլիոս Կեսարի լեգեոններ, ապա Ֆրանսիա` արտասահմանյան լեգեոն: Ո՛չ առաջինը և ո՛չ երկրորդը հիվանդության հետ ոչ մի կապ չունեն:

Անվանումը կապված է Ամերիկյան լեգեոնի հետ (The American Legion), մի կազմակերպություն, որը հիմնվել է 1919-ին ու միավորում էր տարբեր պատերազմների մասնակից ամերիկացիներին: Հենց այդ հասարակական կազմակերպության 1976-ին Ֆիլադելֆիայում  կայացած համագումարի ժամանակ անհասկանալի վարակի բռնկում գրանցվեց: Մեկ ամսում հիվանդության պատճառով 220 վարակված պատվիրակներից 34-ը մահացան: Այստեղից էլ հիվանդության անվանումը:

Ինչպե՞ս է տարածվում վարակը

Վարակման պատճառ կարող է դառնալ ջրային աերոզոլի ցնցուղի,  օդորակիչից տարածվող օդի շիթի, շատրվանների օդը: Չնայած լեգեոնելա մանրէն կարելի է  հայտնաբերել խորխի մեջ, մարդուց մարդ վարակի  փոխանցման դեպք դեռևս չի արձանագրվել: Իսկ եթե հաշվի առնենք, որ ժամանակակից յուրաքանչյուր գրասենյակ հագեցած է օդորակիչով, ապա կարելի է պատկերացնել վտանգի չափերը:

Հիվանդության ինկուբացիոն շրջանը 5-7 օր է: Վարակի կլինիկական բազմաթիվ դրսևորումների նկարագրություններ կան, սակայն բոլոր դեպքերից թերևս ամենաուսումնասիրվածը լեգեոնելոզային պնևմոնիան է, մի հիվանդություն, որն առաջանում է այն դեպքում, երբ հարուցիչը հայտնվում է մարդու թոքերում: Ի դեպ, հիվանդությունը շատ արագ է զարգանում: Սկզբում թեթևակի գլխացավ է առաջանում ու թուլություն, իսկ հետո` միջինը մեկ օրից, ջերմությունը սկսում է կտրուկ բարձրանալ 39-40 աստիճան, հետն էլ դողէրոցք է առաջանում:

Ամենասարսափելի բարդությունը, որը  մահվան ելքով է ավարտվում, շնչառական անբավարարությունն է` 5-30%, կախված հիվանդի տարիքից ու նախընթաց վիճակից:

Լեգեոնելան ասես «կատաղում» է  թույլ իմունիտետի դեպքում, այդ պատճառով էլ ռիսկի խմբում են միջին տարիքի ու տարեց մարդիկ: Բացի այդ, նպաստող գործոններից են ծխելն ու քրոնիկ սթրեսը, ինչը կրկին հիշեցնում է  գրասենյակային աշխատավորների կենսակերպը:

Ինչպե՞ս կարելի է գտնել ու ոչնչացնել լեգեոնելաներին

Հիվանդությունը հեշտ է բուժվում, այս մանրէն զգայուն է հակաբիոտիկների ազդեցության նկատմամբ, խնդիրն այն ժամանակին հայտնաբերելն է, քանի դեռ   չի հասցրել վնասել թոքերն ու ողջ օրգանիզմը:

Գրասենյակային գործոնը

Հիվանդությունն ընդգծված սեզոնայնություն ունի. հիմնականում բռնկումներ են լինում ամռանը: Դրա պատճառn ամառվա շոգը օդորակիչներով մեղմացնելու ձգտումն է:

Սառեցման համակարգերում կոնդենսատ է կուտակվում, որն ամռանը տաքանում է մինչև 30-35 աստիճան: Ահա այն բոլոր նպաստավոր պայմանները, որոնցում զարգանում է լեգեոնելա մանրէն:

Սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ նման խնդիր առաջանում է հիմնականում այնտեղ, որտեղ կենտրոնացված օդափոխման համակարգի   գոյություն ունի, կամ որտեղ ջուրը կանգ է առնում ինչ-որ ժամանակ, ապա օդի շիթի հետ տարածվում: Հիմնական վայրերը հյուրանոցներն են և, որքան էլ տարօրինակ է, հիվանդանոցները, բուժհիմնարկները:

Գրասենյակային օդորակիչներն այլ սկզբունքով են աշխատում. դրանցից կոնդենսատն իսկույն  հեռացվում է, երբեմն այն դրսում կաթում է անցորդների գլխին: Բացի այդ, ջուրը դրանցում շատ ցածր ջերմաստիճանի է, որպեսզի հնարավոր լինի մանրէի բազմացումը:

Ժամանակակից համակարգերում տեղադրվում են հատուկ մանրէասպան ուլտրամանուշակագույն, երբեմն նաև գործվածքից զտիչներ: Բացի այդ, դրանք   մատուցվող օդի մաքրության վերահսկում  են անցնում. համենայն դեպս, այսօր բոլոր արտադրողները փողհարում են դրա մասին:

Սակայն այդ ամենը չի ազատում նման սարքավորումների մաքրությունը հսկելուց, երբեմն զտիչները փոխելուց ու ժամանակ առ ժամանակ կանխարգելող նպատակով վարպետ հրավիրելուց:

Լեգեոնելան գեղեցկության սրահներում

Վտանգը թվարկվածով չի սահմանափակվում: Այն կրկին կապված է մեր հոգսերը թեթևացնող ու որոշակի բավականություն պատճառող ևս մի սարքավորման հետ: Բրիտանական առողջապահական գործակալությունը պարտադիր մանրէաբանական հետազոտության կոչ  է արել ՍՊԱ սրահների առնչությամբ: Ինչպես պարզվեց, շատ լոգարան-ջակուզիներում լեգեոնելա մանրէ են հայտնաբերել:

Հետազոտության հեղինակները պարզեցին, որ խոնավության բարձր մակարդակն ու ջերմությունը լոգարաններում հրաշալի պայմաններ են ստեղծում մանրէների բազմացման համար: Իսկ երբ լոգարանները սկսում են աշխատել, օդի պղպջակները պայթում են ու լոգանքի սենյակները լցնում այն ամենով, ինչն «անհրաժեշտ» է վարակվելու համար, այսինքն` ջրային աերոզոլով, որը կազմված է մանրէից ու ջրից:

Բոլորովին վերջերս, հուլիսի սկզբին լուր տարածվեց, որ Էդինբուրգի բնակիչները հիվանդանում են հազվադեպ հանդիպող մի հիվանդությամբ.   նրանցից մի քանիսը մահացան, ինչի հետ կապված բժիշկները հուսահատ փորձեր էին անում վտանգավոր մանրէի աղբյուրը հայտնաբերելու համար:

Ինչպես պարզվեց, Շոտլանդիայի ավելի քան 50 բնակիչ վարակված էին լեգեոնելա մանրէով: Նրանցից 20-ը հոսպիտալացվել են ծանր վիճակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մանրէն բազմանում է օդորակիչ համակարգում, կոնկրետ մանրէի բազմացման օջախի տեղայնացումը բարդություն է ներկայացնում: Հիմնականում մանրէի համար խոցելի են  այն մարդիկ, ովքեր շնչուղիների քրոնիկ հիվանդություններով են տառապում:

Բժիշկները կանխագուշակում են, որ հիվանդության բռնկման դեպքը կարող է վերաճել համաճարակի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am
Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am

Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...

Վեներաբանություն
Բրուցելոզ.abmed.am
Բրուցելոզ.abmed.am

Հետազոտության մեթոդը. իմունաֆերմենտային հետազոտություն (ԻՖՀ)

Ինչպիսի՞ կենսանյութ կարելի է կիրառել հետազոտության համար...

Ասկարիդոզ. abmed.am
Ասկարիդոզ. abmed.am

Ascaris lumbricoides, Ig. սա ասկարիդով (ասկարիդոզ առաջացնող հելմինթներով, որդերով) մարդու վարակման ցուցանիշներից մեկն է...

Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ
Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ

Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը...

Ուռուցքաբանություն
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am

Սեռական օրգանների հերպեսային ախտահարման հարուցիչը հասարակ հերպես վիրուսն է (ՀՀՎ): Գոյություն ունի հերպես վիրուսի երկու տեսակ՝ տիպ 1-ը առավելապես ախտահարում է մաշկը և շրթունքների, աչքի, քթի լորձաթաղանթները...

Ուրո-անդրոլոգիա
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Կա՞ն ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց հավանականությունը և հանդիպման հաճախականությունը վերջին տարիներին առավել հաճախ է...

Բժշկի ընդունարանում
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Մարմնի խնամք
Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am
Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am

Սխտորը բնական հակաբիոտիկ է, որը հարուստ է B վիտամինով, հակաօքսիդանտներով, այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են ցինկն ու սելենը։ Դա է պատճառը, որ այն լավ միջոց է գրիպի ու մրսածության դեմ։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բնական միջոցներ հերպեսի դեմ. 168.am
Բնական միջոցներ հերպեսի դեմ. 168.am

Հերպեսը բավականին տարածված խնդիր է։ Fithacker.ru-ն գրում է, որ վարակը կարող է տարիներով մնալ արյան մեջ, իսկ որոշակի պահի, երբ իմունային համակարգը թուլանա, կարող է արտահայտվել մաշկին՝ ցանի տեսքով։ Կայքի փոխանցմամբ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
ՀՀ ԱՆ. Վտանգավոր է արդյո՞ք «Գարդասիլ» պատվաստանյութը՝ առասպել, թե՞ ճշմարտություն
ՀՀ ԱՆ. Վտանգավոր է արդյո՞ք «Գարդասիլ» պատվաստանյութը՝ առասպել, թե՞ ճշմարտություն

2017 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում կատարվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի մոտ 270 միլիոն դեղաչափ: Պատվաստանյութի վերաբերյալ հրապարակումների մեծ մասում փաստարկված է, որ պատվաստանյութից...

Սնկային վարակների դեմ պայքարի միջոցներ տան պայմաններում. 168.am
Սնկային վարակների դեմ պայքարի միջոցներ տան պայմաններում. 168.am

Կանդիդոզ տեսակի սունկն ամենահաճախ հանդիպող սնկային վարակներից  է: Լակտոբացիլուս ացիդոֆիլուսն ամենահայտնի  մարնէն է, որը կարգավորում է սնկերի աճը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ աղիքային վարակներից խուսափելու համար
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ աղիքային վարակներից խուսափելու համար

Սկսվում է տարվա եղանակային տաք շրջանը: Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրությանը, ջրամատակարարում իրականացնող, սննդամթերքի ոլորտի...

Օգտակար խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին
ՀՀ ԱՆ. Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին

Ամբողջ աշխարհում տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից, դրանց հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից: 1999 թվականին Հայաստանում ներդրվեցին հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները...

ՀՀ ԱՆ. Կատաղություն. զգուշացե՛ք այդ հիվանդությունից
ՀՀ ԱՆ. Կատաղություն. զգուշացե՛ք այդ հիվանդությունից

Կատաղությունը  սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներին բնորոշ ախտանշաններով: Դրանք են` լուսավախությունը և ջրավախությունը: Մարդու մոտ կլինիկական այս...

10 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին. news.am
10 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին. news.am

1. Տուբերկուլոզի հարուցիչներն են Mycobacterium tuberculosis complex խմբի միկրոբակտերիաները: Դրանք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով հիվանդի խոսելու, հազալու եւ փռշտալու...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ