Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վարակաբանություն

Ախտորոշում ` ցանով

Ախտորոշում ` ցանով

Ինչով է տարբերվում ջրծաղիկը կարմրուկից, քութեշը` կարմրախտից: Ծնողները չպետք է ինքնուրույն ախտորոշեն երեխայի հիվանդությունը և իրենք էլ բուժում նշանակեն: Եվ պարտավոր են հասկանալ, որ երեխան լուրջ  հիվանդ է և ժամանակին բժիշկ կանչեն:

 

Ջրծաղիկ

 

Մանկական թեթև ընթացող ինֆեկցիոն հիվանդություն է, սկսվում է թուլությամբ, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 380C, դրանից հետո մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով լցված բշտիկներ: Սկզբից դրանք քիչ են լինում, բայց հաջորդ օրը երեխան տառացիորեն ծածկված է լինում կարմիր ցանով` ձեռք, ոտք, պարանոց, որովայն ու դեմք: Ցանը շարունակվում է մեկ շաբաթվա ընթացքում, հետո աստիճանաբար չորանում է: Երեխաները ջրծաղիկը թեթև են տանում, բայց ջրծաղիկով հիվանդացած մեծահասակների մոտ կարող են բարդություններ լինել: Թույլ իմունիտետի դեպքում ջրծաղիկը կարող է կրկնվել, բայց արդեն գոտևորող որքինի ձևով:

 

Գաղտնի շրջանը տևում է 11-21 օր: Ինֆեկցիան փոխանցվում է միայն օդա-կաթիլային ճանապարհով: Ցանի երկրորդ օրն արդեն երեխան վարակիչ է, իսկ ցանի դրսևորումից  5 օր հետո նա, վարակի տեսակետից, արդեն վտանգավոր չէ: 

 

Ինչից զգուշանալ. բարդություններից, որոնք լինում են, երբ բշտիկների մեջ ստաֆիլակոկ կամ ստրեպտակոկ է ընկնում: Թույլ մի տվեք, որ երեխան քորի, բշտիկները մշակեք բժշկի նշանակած համապատասխան դեղորայքով: Երեխայի  սպիտակեղենը հաճախ փոխեք ու ախտահանեք: Իսկ երբ բշտիկները կեղևակալեն, կեղևը մի պոկեք, որ սպի չառաջանա:        

 

Կարմրուկ

 

Հիվանդությունն սկսվում է մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումից մինչև 39-400C, ուղեկցող հիվանդություններն են հարբուխը, կոպիտ «հաչացող» հազը, աչքերի կարմրությունը: Երեխան բողոքում է գլխացավից, աչքերում ցավի զգացողությունից: Երկրորդ օրն այտերի լորձաթաղանթին հայտնվում են սպիտակավուն բծեր կարմիր եզրերով, որը կարմրուկին բնորոշ ախտանշան է: 3-4 օր անց ի հայտ է գալիս ցանը` շատ խոշոր, վառ կարմիր բծեր, սկզբից դեմքին, ականջների հետևում, պարանոցին, հետո` ողջ մարմնին, իսկ երրորդ օրը` ձեռքերի և ոտքերի ծալվող հատվածներին, մատներին: Դրանից հետո մարմնի ջերմաստիճանը աստիճանաբար իջնում է, ցանի գույնը մգանում է, սկսում է թեփոտվել, իսկ 1-1,5 շաբաթ հետո լրիվ վերանում է: Երբեմն, երբ ցանը լինում է, մարմնի ջերմաստիճանը նորից է բարձրանում: Երեխայի համար պարտադիր է անկողնային ռեժիմը և շատ հեղուկը: 

 

Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 9-14 օր: Ինֆեկցիան փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով: Երեխան վարակիչ է հիվանդության հենց առաջին օրից և ողջ ընթացքում, քանի դեռ ցանը կա: 

 

Ինչից զգուշանալ. բարդություններից, ինչպիսիք են բրոնխիտը, ականջաբորբը, լիմֆադենիտը, թոքաբորբը, մենինգաէնցեֆալիտը:

 

Քութեշ

 

Մանկական սուր-վարակիչ հիվանդություն է, սկսվում է հանկարծակի, ջերմության բարձրացումով, գլխացավով, կոկորդի ցավով, փսխումով: Նշագեղձերը խիստ կարմրում են , լեզուն ծածկվում է գորշավուն-սպիտակ փառով: Առաջին օրվա վերջում կամ երկրորդ օրն ի հայտ է գալիս մանր կետավոր մաշկացան, որն սկսվում  է պարանոցից և տարածվում ողջ մարմնով: Այն անցնում է մեկ շաբաթվա ընթացքում, հետք չի թողնում, մաշկը կարող է մի քիչ թեփոտվել: 

 

Գաղտնի շրջանը կարող է տևել 2 ժամից 10 օր: Քութեշը փոխանցվում է ոչ միայն օդա-կաթիլային ճանապարհով, այլև հիվանդի սպասքի, անկողնային պարագաների, խաղալիքների միջոցով: 

 

Ինչից զգուշանալ. բարդություններից, այն կարող է ազդել երիկամների, սրտի վրա: 

 

Կարմրախտ

 

Հիվանդությունը սկսվում է թեթև տկարությունից, թույլ գլխացավով, թեթև հարբուխով և հազով: Հազվադեպ, բայց երբեմն նաև բարձրանում է մարմնի ջերմաստիճանը մինչև 380C: Ցանը սովորաբար դրսևորվում է հիվանդության առաջին-երկրորդ օրը: Սկզբից դեմքին, հետո տարածվում է ողջ մարմնով և պահպանվում է մեկ շաբաթ: 

 

Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 11-24 օր: Այն փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով: Երեխան վարակիչ է համարվում  ցանի դրսևորումից առաջ մեկ շաբաթ և ցանից հետո 10 օր շարունակ: 

 

Ինչից զգուշանալ. բարդություններից, որը կարող է դրսևորվել արթրիտի ձևով: Կարմրախտը հատկապես վտանգավոր է հղիների համար, քանի որ պտղի արատների զարգացման պատճառ կարող է դառնալ: Այն հղիության ընդհատման անմիջական ցուցում է հանդիսանում: 

 

Ի դեպ


Ցանը լինում է նաև.

 

  • Վարդացան. վիրուսային հիվանդություն է, այն նաև ՙերեքօրյա տենդ՚ են անվանում: Դրսևորվում է հանկարծակի, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ (երբեմն, մինչև 39-400C), այն պահպանվում է 2-3 օր, հետո կարգավորվում է, մեկ օր անց մարմնի վրա մանր վարդագույն ցան է առաջանում, մատով սեղմելիս գունատվում է: 3-7 օր հետո ցանը վերանում է: Բժիշկները հազվադեպ են այս հիվանդությունը ախտորոշում, որովհետև ծնողները երեխային անմիջապես հակաբիոտիկ են տալիս, իսկ ցանն էլ ալերգիկ ցանի տեղ են ընդունում:

    Ինչ անել. տենդի դեպքում միայն ջերմիջեցնող հաբեր տալ ու շատ հեղուկ: Ցանը կանցնի նաև առանց հակահիստամինային դեղորայքի:

  • Քրտնացան. սովորաբար լինում է նորածինների մոտ: Կարմրավուն մանր բշտիկացան է, թափանցիկ հեղուկով լցված, առավելապես, կրծքավանդակին, թիկունքին, պարանոցային ու աճուկային հատվածում:

 

Ինչ անել. չփաթաթել երեխային, լողացնել կալիումի պերմանգանատի թույլ լուծույթ  կամ կատվալեզվիկի թուրմ ավելացված ջրով: Իսկ հետո ցանի վրա մանկական փոշի լցնել:

 

  • Վեզիկուլոպուստուլոզ. քրտնացանի հետևանքն է: Եթե այն ժամանակին չբուժել, ապա բշտիկները (պուստուլաները) կարող են թարախակալվել ինֆեկցիայի ներթափանցման պատճառով:

 

Ինչ անել. բժշկի հանձնարարականներով թարախաբշտիկները մշակել հակասեպտիկ դեղորայքով և մանկական փոշիով: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. my-derma.com.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am
Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am

Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...

Վեներաբանություն
Բրուցելոզ.abmed.am
Բրուցելոզ.abmed.am

Հետազոտության մեթոդը. իմունաֆերմենտային հետազոտություն (ԻՖՀ)

Ինչպիսի՞ կենսանյութ կարելի է կիրառել հետազոտության համար...

Ասկարիդոզ. abmed.am
Ասկարիդոզ. abmed.am

Ascaris lumbricoides, Ig. սա ասկարիդով (ասկարիդոզ առաջացնող հելմինթներով, որդերով) մարդու վարակման ցուցանիշներից մեկն է...

Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ
Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ

Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը...

Ուռուցքաբանություն
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am

Սեռական օրգանների հերպեսային ախտահարման հարուցիչը հասարակ հերպես վիրուսն է (ՀՀՎ): Գոյություն ունի հերպես վիրուսի երկու տեսակ՝ տիպ 1-ը առավելապես ախտահարում է մաշկը և շրթունքների, աչքի, քթի լորձաթաղանթները...

Ուրո-անդրոլոգիա
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Կա՞ն ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց հավանականությունը և հանդիպման հաճախականությունը վերջին տարիներին առավել հաճախ է...

Բժշկի ընդունարանում
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Մարմնի խնամք
Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am
Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am

Սխտորը բնական հակաբիոտիկ է, որը հարուստ է B վիտամինով, հակաօքսիդանտներով, այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են ցինկն ու սելենը։ Դա է պատճառը, որ այն լավ միջոց է գրիպի ու մրսածության դեմ։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բնական միջոցներ հերպեսի դեմ. 168.am
Բնական միջոցներ հերպեսի դեմ. 168.am

Հերպեսը բավականին տարածված խնդիր է։ Fithacker.ru-ն գրում է, որ վարակը կարող է տարիներով մնալ արյան մեջ, իսկ որոշակի պահի, երբ իմունային համակարգը թուլանա, կարող է արտահայտվել մաշկին՝ ցանի տեսքով։ Կայքի փոխանցմամբ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
ՀՀ ԱՆ. Վտանգավոր է արդյո՞ք «Գարդասիլ» պատվաստանյութը՝ առասպել, թե՞ ճշմարտություն
ՀՀ ԱՆ. Վտանգավոր է արդյո՞ք «Գարդասիլ» պատվաստանյութը՝ առասպել, թե՞ ճշմարտություն

2017 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում կատարվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի մոտ 270 միլիոն դեղաչափ: Պատվաստանյութի վերաբերյալ հրապարակումների մեծ մասում փաստարկված է, որ պատվաստանյութից...

Սնկային վարակների դեմ պայքարի միջոցներ տան պայմաններում. 168.am
Սնկային վարակների դեմ պայքարի միջոցներ տան պայմաններում. 168.am

Կանդիդոզ տեսակի սունկն ամենահաճախ հանդիպող սնկային վարակներից  է: Լակտոբացիլուս ացիդոֆիլուսն ամենահայտնի  մարնէն է, որը կարգավորում է սնկերի աճը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ աղիքային վարակներից խուսափելու համար
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ աղիքային վարակներից խուսափելու համար

Սկսվում է տարվա եղանակային տաք շրջանը: Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրությանը, ջրամատակարարում իրականացնող, սննդամթերքի ոլորտի...

Օգտակար խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին
ՀՀ ԱՆ. Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին

Ամբողջ աշխարհում տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից, դրանց հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից: 1999 թվականին Հայաստանում ներդրվեցին հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները...

ՀՀ ԱՆ. Կատաղություն. զգուշացե՛ք այդ հիվանդությունից
ՀՀ ԱՆ. Կատաղություն. զգուշացե՛ք այդ հիվանդությունից

Կատաղությունը  սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներին բնորոշ ախտանշաններով: Դրանք են` լուսավախությունը և ջրավախությունը: Մարդու մոտ կլինիկական այս...

10 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին. news.am
10 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին. news.am

1. Տուբերկուլոզի հարուցիչներն են Mycobacterium tuberculosis complex խմբի միկրոբակտերիաները: Դրանք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով հիվանդի խոսելու, հազալու եւ փռշտալու...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ