Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վարակաբանություն

Ինչպես կանխարգելել ներհիվանդանոցային վարակները մեր երկրում

Կառավարությունը երեկվա նիստում հավանության արժանացրեց մեր երկրում ներհիվանդանոցային վարակների վերահսկման եւ կանխարգելման 2012-2016թթ. ծրագիրը։


Ինչպես մանրամասն ներկայացրեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժվելու եւ հետազոտվելու ընթացքում հիվանդների մոտ կարող են զարգանալ վարակիչ հիվանդություններ, որոնք նրանց մոտ բացակայել են ընդունման պահին։ Դրանց ընդունված է անվանել ներհիվանդանոցային վարակներ (ՆՀՎ)։

Բժշկությունը զարգանում է, վարակն էլ՝ հետը

Այդ հիվանդությունները կարող են դրսեւորվել ոչ միայն հիվանդանոցում, այլեւ հիվանդանոցից հիվանդի դուրս գրվելուց հետո։ ՆՀՎ-ները կարող են արձանագրվել տարբեր մեծության եւ մասնագիտական ուղղվածության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ու արտահայտվել որպես հետվիրահատական, հետծննդաբերական, շնչառական, միզուղիների, արյան հունի, մաշկային եւ նորածնային վարակային բարդություններ։ Մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների ձեռք բերած վարակները նույնպես դասվում են ՆՀՎ-ների շարքին, որոնք միաժամանակ համարվում են նաեւ մասնագիտական հիվանդություններ։ Ըստ առողջապահության նախարարի, ՆՀՎ-ների կանխարգելումը հիմնախնդիր է եղել բժշկագիտության զարգացման բոլոր փուլերում եւ շարունակում է մնալ այդպիսին աշխարհի գրեթե բոլոր երկրների համար, քանի որ նկատվում է դրանց տարածվածության, հիվանդացության եւ մահաբերութան աճի միտում։ Չնայած բժշկագիտության զարգացմանը եւ նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը՝ այնուամենայնիվ ՆՀՎ-ների 2/3-ը շարունակում է մնալ անհաղթահարելի։


Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, աշխարհում տարեկան ավելի քան 14 մլն մարդ տառապում է ՆՀՎ-ներից։ Ըստ մի շարք հետազոտությունների՝ զարգացած երկրների ժամանակակից հիվանդանոցներում բուժում ստացող հիվանդների առնվազն 5-12%-ի մոտ զարգանում են բուժման հետ կապված վարակային բարդություններ, իսկ զարգացող երկրներում այդպիսի հիվանդները կազմում են ավելի քան 25%։ Ըստ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալների՝ ԱՄՆ-ում տարեկան արձանագրվում է բուժման ընթացքում ձեռք բերված վարակների 2 մլն դեպք, որից 98 987-ը՝ մահվան ելքով։ Ի դեպ, ՆՀՎ-ներն առաջանում եւ տարածվում են բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակահամաճարակային նորմերի եւ կանոնների խախտման, նաեւ բժշկական միջամտությունների ակտիվացման, նորագույն ախտորոշիչ սարքավորումների եւ տեխնոլոգիաների ներդրման հետեւանքով։ Բժշկական կազմակերպություններում տեխնոլոգիապես բարդ ախտորոշիչ եւ բուժական նոր միջամտությունների կիրառումը զգալիորեն բարձրացնում է ՆՀՎ-ների առաջացման վտանգը, քանի որ ցանկացած նոր բուժախտորոշիչ միջամտություն վարակի զարգացման մինչ այդ անհայտ հնարավորություն է պարունակում։ Կան հիվանդների որոշակի խմբեր, որոնք հատկապես խոցելի են ՆՀՎ-ների նկատմամբ՝ նորածիններ, տարեցներ, իմունադեֆիցիտային վիճակներով, հիմնական հիվանդության ծանր ընթացքով եւ բազմաթիվ ուղեկցող հիվանդություններով, օրգանների փոխպատվաստում ստացած հիվանդներ եւ այլն։ Նշված խմբերում ՆՀՎ-ներով հիվանդացության ցուցանիշը զգալիորեն բարձր է։ ՆՀՎ-ներն ունեն մի շարք բացասական հետեւանքներ. նվազեցնում են բուժման արդյունավետությունը, առաջացնում են լրացուցիչ հիվանդություններ, բարձրացնում են մահացությունը, երկարացնում են ստացիոնար բուժման տեւողությունը, վատթարացնում են հիվանդի կյանքի որակը, առաջացնում են չնախատեսված ծախսեր եւ սոցիալական կորուստներ, բացասաբար են անդրադառնում բժշկական կազմակերպության վարկանիշի վրա։


Առողջապահության կազմակերպման, բնակչությանը տրամադրվող բուժօգնության որակի լավագույն ցուցանիշը վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ՆՀՎ-ների ցածր մակարդակն է։ Մյուս կողմից էլ՝ ՆՀՎ-ների կանխարգելումը բուժօգնության որակի բարձրացման արդյունավետ ուղի է։ Չմոռանանք, որ բուժօգնության որակի բարելավման հետ մեկտեղ չափազանց կարեւոր են առողջապահության ոլորտում անհիմն ծախսերի կրճատումն ու ֆինանսական միջոցների խնայողությունը։ Վերջին տարիների՝ ԱՄՆ-ի տվյալների համաձայն, վարակային բարդություններից առաջացած վնասը տարեկան կազմում է 5-10 մլրդ դոլար։ ՆՀՎ-ներն զգալի հավելյալ ծախսեր են առաջացնում՝ կապված լրացուցիչ լաբորատոր-գործիքային հետազոտությունների, դեղերի ձեռքբերման եւ բուժման տեւողության երկարացման հետ։ Իսկ ՆՀՎ-ների կանխարգելման շնորհիվ հնարավոր է զգալիորեն կրճատել այդ ծախսերը եւ խնայել ֆինանսական միջոցները։ Այսպիսով, ՆՀՎ-ների կանխարգելումն ունի չափազանց կարեւոր նշանակություն աշխարհի բոլոր՝ թե զարգացած, թե զարգացող, եւ թե՛ սահմանափակ պաշարներով երկրների համար։

ՆՀՎ-ների ոլորտում մեր երկրի վիճակը վիճակ չէ

ՆՀՎ-ների խնդիրն արդիական է նաեւ մեր երկրի համար։ Ներկայումս, երբ հանրապետությունում ընթանում է առողջապահական համակարգի բարեփոխման գործընթաց, ՆՀՎ-ների խնդիրը դառնում է այդ գործընթացի կարեւոր բաղկացուցիչը։ Բանն այն է, որ, ինչպես հավաստում է նախարարությունը, ՀՀ-ում ՆՀՎ-ների տարածվածության վերաբերյալ ուսումնասիրություններ դեռեւս չեն կատարվել։ Բժշկական կազմակերպությունների կողմից ՆՀՎ-ների վերաբերյալ հաշվետվություններ չեն ներայացվում կամ ներկայացվում են ոչ լիարժեք։ Այդ պատճառով առկա վիճակագրական տվյալները չեն արտացոլում ՆՀՎ-ների իրական պատկերը հանրապետությունում։ Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ ՆՀՎ-ները պարզապես լիարժեքորեն չեն ախտորոշվում, գրանցվում եւ հաշվառվում, քանի որ դեռեւս մշակված չեն դրանց տարբեր դրսեւորումների ախտորոշման չափանիշներ։ Բացի այդ, դրանք կարող են ունենալ անախտանշան ընթացք կամ առաջացնել վարակակրություն, որոնք շատ դեպքերում չեն հայտնաբերվում եւ չեն ախտորոշվում։ Այսպիսով, մեր երկրում այսօր դեռեւս բացակայում է ՆՀՎ—ների վերաբերյալ լիարժեք, համակարգված տեղեկատվությունը։


Հարց է ծագում. ի՞նչ է, ընդհանրապես մեր երկրում ՆՀՎ-ների դեմ պայքար չի՞ տարվում։ Ի պատասխան՝ հիշայլ ծրագիրը փաստում է, որ ՀՀ-ում ՆՀՎ-ների դեմ պայքարի եւ կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարվում են հիմնականում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ընդհանուր մոտեցումների հիման վրա, մինչդեռ ՆՀՎ-ների առաջացման ռիսկերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք արտահայտվում են յուրօրինակ փոխանցման գործոններով եւ վարակի զարգացման ու տարածման յուրահատկությամբ։ Ուստի ՆՀՎ-ների նկատմամբ համաճարակաբանական հսկողության համակարգը կատարելագործման եւ հզորացման կարիք ունի։


Նախարարությունը չի հերքում, որ ՆՀՎ-ների առաջացմանը նպաստող գործոնների թվում է նաեւ խնդրի վերաբերյալ բուժանձնակազմի գիտելիքների ոչ բավարար մակարդակը։ Միայն ընդհանուր համաճարակաբանության հիմունքների իմացությունը չի կարող բավարար լինել բժշկական կազմակերպությունների ՆՀՎ-ների կանխարգելման ապահովման համար։ Չկան այնպիսի մասնագետներ, ովքեր կկարողանան համակցել այդ գիտելիքները բժշկական կազմակերպությունների առանձնահատկությունների, դրանցում ձեւավորված աշխատանքային ավանդույթների եւ վարակների կանխարգելման ապահովման ուղղությամբ հնարավորությունների հետ։ Ունենալով կլինիկական հմտություններով ձեւավորված մտածելակերպ՝ կկարողանան գնահատել ու հայտնաբերել բուժման գործընթացում վարակների զարգացման հնարավոր վտանգները։ Նման մասնագետների բացակայության պայմաններում անհնար է իրականացնել ՆՀՎ-ների արդյունավետ կանխարգելում։ Այս ուղղությամբ կարիք կա բոլոր բժշկական կազմակերպություններում ունենալ վարակի հսկողության համապատասխան ուսուցում անցած մասնագետներ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է բժշկական մասնագետների ցանկում ներառել նաեւ հիվանդանոցային համաճարակաբան մասնագիտությունը, մշակել եւ ներդնել կրթական ծրագիր այդպիսի մասնագետների հետբուհական կրթության համար։
Այս ամենին հավելվում է այն, որ մշակված չէ հակաբիոտիկների եւ վարակազերծիչ միջոցների վարման քաղաքականություն։ Դրանց սխալ ընտրությունն ու կիրառումը հղի է հակաբիոտիկների եւ վարակազերծիչ միջոցների նկատմամբ կայուն մանրէների առաջացման վտանգով։ Արդեն իսկ նկատվում է բազմադեղակայուն միկրոօրգանիզմների լայն տարածվածություն։ Ավելանում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ախտորոշիչ եւ բուժական միջամտությունների ծավալները։ Այդ միջամտությունների միջոցով վարակի տարածման կանխարգելումը համաքայլ զարգացման կարիք ունի։ Դեռեւս մշակված չեն ՆՀՎ-ների տարբեր ձեւերի կլինիկական եւ լաբորատոր ախտորոշման ստանդարտներ։ Դրա հետեւանքով ՆՀՎ-ների զգալի մասը չի ախտորոշվում, եւ թյուր պատկերացում է ստեղծվում դրանց իրական տարածվածության մասին։ Սա պարունակում է բռնկման վտանգ։


Միով բանիվ, կատարելագործման կարիք ունի ՆՀՎ-ների լաբորատոր ախտորոշման եւ դրանց նկատմամբ լաբորատոր հսկողության համակարգը։ Համալրման եւ կատարելագործման կարիք ունեն ՆՀՎ-ների հիմնահարցերը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը։ ՆՀՎ-ների արդյունավետ կանխարգելման համար անհրաժեշտ է դրանց նկատմամբ իրականացնել համաճարակաբանական հսկողություն հանրապետության մակարդակում՝ առողջապահության նախարարության համապատասխան կառույցների կողմից եւ առանձին բժշկական կազմակերպություններում՝ վարակի հսկողության պատասխանատուների կողմից։ Դա հնարավորություն կտա ժամանակին արձանագրելու ՆՀՎ-ների մակարդակի բարձրացումները, ուսումնասիրելու դրանց պատճառները եւ իրականացնելու համապատասխան միջոցառումներ։ «Հետեւաբար, կարելի է փաստել, որ ՆՀՎ-ների կանխարգելման ուղղությամբ առ այսօր իրականացվող գործողություններն այլեւս չեն բավարարում արդի պահանջներին եւ կարիք ունեն վերանայման։ ՆՀՎ-ների արդյունավետ կանխարգելման կարեւոր նախապայմանը վարակի հսկողության համակարգված, երկրի կոնկրետ պայմաններից բխող, գիտականորեն հիմնավորված եւ գործնականում իրագործելի ծրագրի առկայությունն է»,-այս համոզմունքին է առողջապահության նախարարությունը։


Ծրագրի նպատակն է Հայաստանում ներհիվանդանոցային վարակների հայտնաբերման, ախտորոշման եւ կանխարգելման բարելավումը, ներհիվանդանոցային վարակներով պայմանավորված բարդությունների կանխարգելումը, անաշխատունակության, մահացության եւ տնտեսական վնասի նվազեցումը։ Ծրագրի ընդունմամբ մինչեւ 2016թ. մեր երկրում կնվազի ներհիվանդանոցային վարակների հիվանդացությունը, կնվազի ներհիվանդանոցային վարակների բարդություններից առաջացած մահացությունը, կնվազեն արտաընդերային ճանապարհով փոխանցվող ներհիվանդանոցային վարակման նոր դեպքերը եւ քրոնիկ ներհիվանդանոցային վարակների դեպքերը։

Հեղինակ. Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am
Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am

Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...

Վեներաբանություն
Բրուցելոզ.abmed.am
Բրուցելոզ.abmed.am

Հետազոտության մեթոդը. իմունաֆերմենտային հետազոտություն (ԻՖՀ)

Ինչպիսի՞ կենսանյութ կարելի է կիրառել հետազոտության համար...

Ասկարիդոզ. abmed.am
Ասկարիդոզ. abmed.am

Ascaris lumbricoides, Ig. սա ասկարիդով (ասկարիդոզ առաջացնող հելմինթներով, որդերով) մարդու վարակման ցուցանիշներից մեկն է...

Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ
Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ

Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը...

Ուռուցքաբանություն
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am

Սեռական օրգանների հերպեսային ախտահարման հարուցիչը հասարակ հերպես վիրուսն է (ՀՀՎ): Գոյություն ունի հերպես վիրուսի երկու տեսակ՝ տիպ 1-ը առավելապես ախտահարում է մաշկը և շրթունքների, աչքի, քթի լորձաթաղանթները...

Ուրո-անդրոլոգիա
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Կա՞ն ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց հավանականությունը և հանդիպման հաճախականությունը վերջին տարիներին առավել հաճախ է...

Բժշկի ընդունարանում
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Մարմնի խնամք
Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am
Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am

Սխտորը բնական հակաբիոտիկ է, որը հարուստ է B վիտամինով, հակաօքսիդանտներով, այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են ցինկն ու սելենը։ Դա է պատճառը, որ այն լավ միջոց է գրիպի ու մրսածության դեմ։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բնական միջոցներ հերպեսի դեմ. 168.am
Բնական միջոցներ հերպեսի դեմ. 168.am

Հերպեսը բավականին տարածված խնդիր է։ Fithacker.ru-ն գրում է, որ վարակը կարող է տարիներով մնալ արյան մեջ, իսկ որոշակի պահի, երբ իմունային համակարգը թուլանա, կարող է արտահայտվել մաշկին՝ ցանի տեսքով։ Կայքի փոխանցմամբ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
ՀՀ ԱՆ. Վտանգավոր է արդյո՞ք «Գարդասիլ» պատվաստանյութը՝ առասպել, թե՞ ճշմարտություն
ՀՀ ԱՆ. Վտանգավոր է արդյո՞ք «Գարդասիլ» պատվաստանյութը՝ առասպել, թե՞ ճշմարտություն

2017 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում կատարվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի մոտ 270 միլիոն դեղաչափ: Պատվաստանյութի վերաբերյալ հրապարակումների մեծ մասում փաստարկված է, որ պատվաստանյութից...

Սնկային վարակների դեմ պայքարի միջոցներ տան պայմաններում. 168.am
Սնկային վարակների դեմ պայքարի միջոցներ տան պայմաններում. 168.am

Կանդիդոզ տեսակի սունկն ամենահաճախ հանդիպող սնկային վարակներից  է: Լակտոբացիլուս ացիդոֆիլուսն ամենահայտնի  մարնէն է, որը կարգավորում է սնկերի աճը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ աղիքային վարակներից խուսափելու համար
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ աղիքային վարակներից խուսափելու համար

Սկսվում է տարվա եղանակային տաք շրջանը: Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրությանը, ջրամատակարարում իրականացնող, սննդամթերքի ոլորտի...

Օգտակար խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին
ՀՀ ԱՆ. Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին

Ամբողջ աշխարհում տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից, դրանց հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից: 1999 թվականին Հայաստանում ներդրվեցին հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները...

ՀՀ ԱՆ. Կատաղություն. զգուշացե՛ք այդ հիվանդությունից
ՀՀ ԱՆ. Կատաղություն. զգուշացե՛ք այդ հիվանդությունից

Կատաղությունը  սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներին բնորոշ ախտանշաններով: Դրանք են` լուսավախությունը և ջրավախությունը: Մարդու մոտ կլինիկական այս...

10 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին. news.am
10 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին. news.am

1. Տուբերկուլոզի հարուցիչներն են Mycobacterium tuberculosis complex խմբի միկրոբակտերիաները: Դրանք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով հիվանդի խոսելու, հազալու եւ փռշտալու...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ