Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վարակաբանություն

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն ու դրա լայն տարածվածությունն արդի գերխնդիրներից է (I մաս)

Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար, որոնք մի քանի տասնամյակ կամ անգամ մի քանի տարի առաջ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում մահացու կլինեին: Ժամանակակից բժշկությունը դժվար է պատկերացնել առանց հակամանրէային դեղերի, սակայն տարիների ընթացքում դրանց հանդեպ մանրէների կայունության զարգացման հետևանքով այս կարևորագույն դեղերը դառնում են անարդյունավետ: 

 

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ձևավորումն ու տարածումը ազգային սահմաններ չի ճանաչում, և ներկայումս հասել է այնպիսի չափերի, որ ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակների անհետաձգելի գործողությունների իրականացում է պահանջում [1]: 

 

2011 թ. Առողջության համաշխարհային օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել խթանել համաշխարհային համագործակցությունը հետագա սերունդների համար հակամանրէային դեղերի պահպանման հարցում: Հակամանրէային դեղերի հանդեպ մանրէների կայունությունը և դրա հսկայածավալ տարածումը սպառնում է վարակիչ հիվանդությունների բուժման արդյունավետությանը: Ահա թե ինչու ԱՀԿ-ն դիմել է բոլոր երկրների կառավարություններին և շահագրգիռ կառույցներին մանրէների բարձր կայունության ձևավորումը կանխող պայքարի անհրաժեշտ քաղաքական միջոցներ ձեռնարկելու և գործնական մեթոդներ կիրառելու կոչով [6]:

 

Ի՞նչ է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը: 

 

Հակամանրէային դեղերի հանդեպ մանրէների կայունությունը (ՀԴԿ), որը հայտնի է նաև «դեղակայունություն» անվամբ, առաջանում է այդ դեղերի երկար ժամանակ սխալ, անհարկի օգտագործման հետևանքով, երբ բակտերիաները, վիրուսները, սնկերն ու այլ մակաբույծներ փոփոխվում են, կորցնելով իրենց զգայունությունը դրանց նկատմամբ այնպես, որ դրանցով հրահրված վարակները բուժելու համար դառնում են անարդյունավետ: Սրանք չեն կարողանում ազդել վարակը հարուցող միկրոօրգանիզմների վրա, քանի որ վերջիններս փոփոխվելով, դադարում են այդ դեղերի համար թիրախ լինելուց: Ավելին, երբեմն փոփոխված մանրէներն իրենց աճի համար ունենում են այդ հակաբիոտիկների առկայության կարիքը: 

 

Հակամանրէային դեղերի մեծամասնության նկատմամբ կայունացած մանրէներին հաճախ կոչում են «գերինֆեկտներ»: Վերջիններս լուրջ գերխնդիր են, քանի որ վարակի անկաշկանդ զարգացումը կարող է ավարտվել մահվան ելքով, իսկ հակամանրէային դեղերի նկատմամբ արդեն կայունությամբ օժտված սերնդի մանրէների փոխանցումը առողջներին կարող է հանգեցնել առանձին անհատների և բնակչության մեծ խմբերի վարակման ու դրա հետ կապված հսկայական ծախսերի և անկանխատեսելի հետևանքների:

 

Հակամանրէային կայունության զարգացմանը նպաստում է վարակների անպատշաճ կանխարգելումն ու բուժումը (օրինակ` դեղի սխալ ընտրությունը, անհամապատասխան նշանակումները սխալ դեղաչափերով, բուժման ընդհատումները կամ ժամկետից շուտ դադարեցումը): Լիարժեք չբուժված հիվանդի օրգանիզմում հարուցիչների մի մասը չի ոչնչանում, ձեռք բերելով նոր, առավել արտահայտված դեղակայունություն և այն իր սերունդներին փոխանցելով ու ակտիվ բազմանալով` նոր անհաղթահարելի վտանգ է սպառնում հասարակությանը: Մանրէների դեղակայունության զարգացմանն ու տարածմանը նպաստում են նաև վատորակ դեղերը: Կառավարությունների կողմից այս հիմնահարցերի լուծմանը խոչընդոտում են կողմնակիցների, նրանց միջև միասնաբար գործելու բացակայությունը, համաճարակաբանական ոչ պատշաճ հսկողությունը, հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման միջոցառումներում առկա թերություններն ու անբավարար մակարդակը: Սրանք շարունակական և միասնական գործողությունների կարիք են զգում [2]:

 

Ակնհայտ է, որ հակամանրէային դեղերի (ՀԴ) նկատմամբ կայունության աճից արագ ընկնում է կենսականորեն խիստ կարևոր դեղերի արդյունավետությունը: Բանն այն է, որ դա ներառում է բոլոր վարակիչ հիվանդությունների, ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի, մալարիայի, թոքաբորբերի և բազմաթիվ հատուկ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի ողջ գործընթացը: ԱՀԿ-ի «Global Tuberculosis Control» հաշվետվության տվյալների համաձայն, տուբերկուլոզի նոր ձևի` բազմակի դեղակայունությամբ ընթացող պալարախտի (MDR-TB) թարմ դեպքերի 22%-ը գրանցվել է Մոլդովայում, 12%-ը` Հայաստանում, 18%-ը` Ղազախստանում, 25%-ը` Ղրղզըստանում, 24%-ը` Տաջիկստանում, 18%-ը` Ուկրաինայում [4, 5]: 

 

2008 թ. հուլիսի կտրվածքով 58 երկրներում ու տարածաշրջաններում արձանագրվել են գերդեղակայունության լայն սպեկտր ունեցող տուբերկուլոզի (XDR-TB) մեկից ավելի դեպքեր [4]: Կարևոր է նշել, որ հակատուբերկուլոզային վերջին դեղը շուկա է մուտք գործել 1968 թ. և, չնայած արդյունավետ նոր դեղերի սուր պահանջարկին, նոր դեղի ի հայտ գալը միայն 2015 թ. է սպասվում [2]: 

 

Չնայած հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության աճող սպառնալիքին` կտրուկ կրճատվել է նոր հակաբիոտիկների ստեղծման և, բնականաբար, գործնական բժշկության մեջ դրանց ներդրման գործընթացը: Դրա ապացույցն է այն, որ 1983-1987 թթ. ընթացքում ներդրվել է 16 նոր հակաբիոտիկ, իսկ 1987-2002 թթ.` միայն 7-ը: 1985 թ. սկսած` ԱՄՆ-ի և Ճապոնիայի դեղագործական խոշոր ընկերություններում ընդհուպ մինչև 2004 թ. աստիճանաբար փակվեցին կամ 50%-ով կրճատվեցին հակամանրէային նոր դեղերի ստեղծման ծրագրերը: Ուշագրավ է և մտահոգիչ այն, որ 1928 թ., Ֆլեմինգի կողմից հակաբիոտիկների հայտնաբերման ժամանակներից սկսած մինչև 70-ականները, հակաբիոտիկների տասնյակից ավելի դասեր հայտնագործվեցին, որից հետո հակաբիոտիկների նոր դեղադասերի ստեղծման գործընթացը կանգ առավ, և 21-րդ դարում հայտնագործվեցին հակաբիոտիկների միայն երկու դաս` օքսազոլիդոնները (2000 թ.) և լիպոպեպտիդները (2003 թ.) [2]: 

 

Հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, անասնաբուժարաններում և անասնակեր պատրաստելիս` հակաբիոտիկների անհիմն ու անվերահսկելի կիրառումը հանգեցրել է մանրէների կայունացման նոր աղբյուրների ծագմանը, և այսօր հակամանրէային դեղերի զգույշ, կշռադատված կիրառումը անառարկելի անհրաժեշտություն է ոչ միայն մարդու, այլ նաև կենդանիների բուժման գործում և գյուղատնտեսական արտադրության մեջ: 

 

Իրավիճակը բարդանում է այն առկա իրողությամբ, որ հակառակ կանոնների, ԱՊՀ շատ երկրներում հակաբիոտիկները դեղատներում տրվում են առանց դեղատոմսի:

 

Ահա թե ինչու ԱՀԿ-ն առաջ է քաշել «Եթե այսօր հակամանրէային դեղերի կայունության դեմ միջոցներ չձեռնարկենք, վաղը կմնանք առանց դեղերի» նշանաբանը: 2011 թ. սեպտեմբերին ԱՀԿ-ն իր ղեկավար մարմնի ամենամյա նստաշրջանին ներկայացրեց Եվրոպական տարածաշրջանի երկրների առողջապահության բոլոր նախարարներին ուղղված «Հակաբիոտիկների նկատմամբ կայունության հիմնահարցի ռազմավարական պլանը», որը ներառում է յոթ հիմնական խնդիր.

 

  • աջակցել ազգային միջոցառումների կոորդինացմանը,
  • ուժեղացնել հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության համաճարակաբանական հսկողությունը,
  • աջակցել հակաբիոտիկների ռացիոնալ կիրառմանն ուղղված միջոցառումների իրականացմանը` ներառյալ դրանց գործածման ծավալների հսկողությունը,
  • կատարելագործել բուժհիմնարկներում ներհիվանդանոցային վարակի կանխման նկատմամբ հսկողությունը և գործնականում հակաբիոտիկների կայունության կանխման մեթոդական ղեկավարումը,
  • աջակցել սննդի ոլորտում հակաբիոտիկակայունության համաճարակաբանական հսկողության աշխատանքների, կանխարգելման ու պայքարի միջոցառումների իրականացմանը, 
  • աջակցել նոր հակաբիոտիկների ստեղծմանն ուղղված գիտական հետազոտությունների իրականացմանն ու դրանց արդյունքների ներդրմանը,
  • բարձրացնել հակաբիոտիկների կիրառման ու դրանց նկատմամբ կայունության աճի վտանգի հարցերի մասին հանրության իրազեկվածության մակարդակը:

 

Հասել է ողջ հանրության համատեղ ջանքերով, ինչպես նաև կառավարությունների, պետական կառույցների, հասարակական ու մասնագիտական կազմակերպությունների մասնակցությամբ հակամանրէային դեղերի նկատմամբ հարուցիչների կայունության կասեցմանն ուղղված համաձայնեցված, համակողմանի ազգային համալիր պլան մշակելու ժամանակը [3, 5]:

 

Գրականության ցանկ

 

  1. Առողջության համաշխարհային օրվա նյութեր http://www.who.int/world-health-day/2011/VD-WHD-VERT-RU.pdf (CoRSUM/MEDEX).
  2. ICIUM 2004 recommendations. 
  3. International pharmaceutical federation statement of policy on control of resistance to anti-microbials, Approved by FIP Council in Vienna in September 2000 
  4. Materialele congresului vi al igienistilor, epidemiologilor si microbiologilor din republica moldova, 23-24 octombrie, 2008 and sanatate publica, economie si managementin medicina.. Chisinau, 5(26)/2008. 
  5. Stop TB Partnership's Global Plan to Stop TB 2006-2015.
  6. WHA58.27 Improving the containment of antimicrobial resistance.

Հեղինակ. Ա.Հ. Այվազյան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր
ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր

Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...

ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում
ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում

Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...

Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am
Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am

Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։

Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և  քութեշով...

Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը
Հերպես (herpes simplex virus 1,2),  igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը

1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:


Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...

Բժշկի ընդունարանում
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am

Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից  2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...

Մազերի խնամք
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am

Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...

Դեղամիջոցներ
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am

Հղիության ընթացքում համավարակի փուլում կորոնավիրուսային վարակից խուսափելը հղի կնոջ առաջնահերթ խնդիրն է:

Մեր հորդորն է. եթե հղի եք, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեք` COVID-19-ով վարակվելուց...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի  գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան

Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։


Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...

Բժշկի ընդունարանում
ՀՀ ԱՆ. COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները
ՀՀ ԱՆ. COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...

Պատվաստման վերաբերյալ հաճախ տրվող հարցերին պատասխանում է Դավիթ Մելիք-Նուբարյանը. Սալուտեմ ամսագիր №2
Պատվաստման վերաբերյալ հաճախ տրվող հարցերին պատասխանում է Դավիթ Մելիք-Նուբարյանը. Սալուտեմ ամսագիր №2

Ամեն օր աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ պատվաստվում են Քովիդ-19-ի դեմ։ Այդուհանդերձ, պատվաստանյութերի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
Կանդիդոզ. urolog.am
Կանդիդոզ. urolog.am

Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...

Վեներաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ