Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վարակաբանություն

Փորլուծ

Փորլուծ

Դողէրոցքը կամ ստամոքսի խանգարումը հաճախ վարակիչ մանրէներով է պայմանավորված: Դողէրոցք նշանակում է, որ օրգանիզմում ինչ-որ տեղ վարակ կա: Երբ բարձր ջերմություն ու միաժամանակ նաև ստամոքսի խանգարում կա, ապա նշանակում է, որ վարակն ինչ- որ տեղ ստամոքսում կամ աղիքներում է:

Հիմնականում  հիշյալ ախտանշաններն իրենք իրենց անցնում են, առանց բուժման: Մարդու օրգանիզմն ունակ է սպանելու ցանկացած վարակ 1-3 օրում:  Տուժածին հնարավորինս շատ հանգիստ է հարկավոր ու ցանկացած տեսակի (հատկապես  մարսողության դժվարություն առաջացնող, ասենք` լոբի կամ էլ կաթնամթերք) սննդամթերքից խուսափել:

Փսխումով ու փորլուծով ուղեկցվող դողէրոցքն ու ստամոքսի խանգարումն ինքնին վտանգավոր չեն, եթե  շարունակական չեն, սակայն  երկարաձգվելու դեպքում կարող են հանգեցնել օրգանիզմի ջրազրկման: Ուստի, սովորաբար փորլուծի  դեպքում խորհուրդ է տրվում հնարավորինս շատ հեղուկ ընդունել (ցանկալի է` ջուր): Սուրճից, կոֆեինից պետք է ընդհանրապես խուսափել:

Երբեմն պատահում է, որ դողէրոցքն ու ստամոքսի խանգարումն առաջանում են այն դեպքում, եթե վարակն այլ օրգանում է, ոչ ստամոքսում: Իսկ դա նշանակում է, որ վարակը տարածվել է այլ օրգան համակարգերում: Այս վիճակում չհայտնվելու համար պետք է միսն ու ձուն շատ լավ ջերմամշակվի, և ընդհանրապես  ձու և կաթնամթերք պարունակող սնունդը  ինչպես հարկն է մշակվելուց հետո էլ սառնարանում  պահվի: Այստեղ պակաս դեր չունի նաև խմելու անվտանգ  ջուրը:

Երբեմն, սակայն, ստամոքսի խանգարումներ են  լինում վեգետատիվ նյարդային համակարգի գործունեության արդյունքում, որն անվանում են վեգետոզ: Այն ուժեղ սթրեսի, հոգնածության, կլիմայի կտրուկ փոփոխության հետևանքով է առաջանում ու սովորական սննդային թունավորումից տարբերելն առաջին հայացքից դժվար է: Հիվանդությունը տարածված է հատկապես 40-ն  անց տարիքի կանանց մոտ, չնայած  հանդիպում է և երիտասարդների շրջանում: Դրսևորումները կարող են տարբեր լինել: Ծայրահեղ դրսևորում է վախը, որի դեպքում դեղորայքն անզոր է և հիմնականում հիվանդանոցում  է ախտորոշվում, որ փորլուծի պատճառը վեգետոզն է: Եթե հաստատ գիտեք, որ «անհիմն» փորլուծից եք տառապում, ուրեմն դիմեք նյարդաբանին, որը համապատասխան բուժում կառաջարկի: «Միանգամյա» վեգետոզն ինքնիրեն անցնում է: Իսկ ընդհանրապես աղիքային տհաճությունների պատճառները բազում են.

  •     Եթե չափից շատ եք միրգ ու բանջարեղեն կերել: Դրանցում պարունակվող բջջանքը խթանում է աղիքների շարժունությունն ու արագացնում աշխատանքը, ընդ որում, սնունդը կարող է և չմարսվել:


Նանայով, մորու տերևներով թեյ խմեք. դրա համար 2 ճաշի գդալ հումքի վրա մեկ բաժակ եռման ջուր լցրեք ու թրմեք 30 րոպե, ապա քամեք ու խմեք  1/4 բաժակ օրական 3 անգամ:

  • Եթե բուսակեր եք, ապա կենդանական  սպիտակուցի պակասը նույնպես կարող է հանգեցնել խանգարման: Մսից հրաժարվելով` ձեզ գոնե մի զրկեք սպիտակուցային սննդից` ձվից,  պանրից, կաթնաշոռից ու այլ կաթնամթերքից:
  • Եթե փորձել եք համատեղել անհամատեղելին: Չի կարելի ուտել, ասենք, կաթնային ապուրը վարունգի հետ, կամ ձուկը` կաթի. սովորաբար նման սննդի դեպքում մթերքը գրգռում է աղիքները: Եթե, այնուամենայնիվ, չեք ցանկանում ձեզ զրկել սիրելի մթերքից, գոնե  հարկավոր է անհամատեղելի մթերքներն ընդունել 4-6 ժամ տարբերությամբ:
  • Եթե կաթ եք խմել: Շատերի մոտ տարիքի հետ նվազում է աղիքային լակտազա ֆերմենտը, որը պատասխանատու է կաթնաշաքարի յուրացման համար:Պարզեք, թե հատկապես որ կաթնամթերքին է օրգանիզմն արձագանքում փորլուծով, ու գուցե հանեք այն ձեր սննդացանկից:
  • Եթե կծու և թթու սնունդ եք ընդունել. ասենք` մարինացված վարունգ կամ աղ դրած ուտելիք, համեմունք, բողկ, ծովաբողկ, կարմիր ու սև պղպեղ, գարեջուր, սպիրտային խմիչքներ, թունդ թեյ ու սուրճ, տոմատի ու նարնջի հյութ, ասպիրին ու որոշ այլ դեղեր, ապա իմացեք, որ դրանք կարող են փորլուծի, ստամոքսի խանգարման պատճառ դառնալ:


Վիճակը կարգավորելու համար փորձեք 6-12 ժամ ոչինչ չուտել, սակայն խմեք հիմնային հանքային ջուր` առանց գազի: Ի դեպ, մի հիշեցում էլ. թարմ մածունը թուլացնող հատկություն ունի, իսկ թթուն` հակառակը:

  • Եթե նյարդայնացել եք կամ էլ վախեցել, ապա հիշեք, որ սթրեսն ուժգնացնում է աղիքների գալարակծկանքը ու  խանգարում աղիքային ֆերմենտների առաջացմանը: Վախի ու հուզումների ժամանակ պայթյունանման լուծ է սկսվում: Դրա համար հարկավոր է մածուն ու յոգուրտ կիրառել, որոնք լակտո- և կենսամանրէների աղբյուր են:


Բուրմունքները նույնպես բարերար ազդեցություն են ունենում փորլուծի ժամանակ, օրինակ` մեխակի, կոճապղպեղի, խորդենու, սանդալի, եղեսպակի  հոտերը հանգստացնում են նյարդերն ու ազատում աղիքային տհաճությունից:

  • Եթե շատ եք կերել: Ստամոքսի պատերի ձգվածությունը հանգեցնում է նրան, որ աղիքները փորձում են արագ ազատվել պարունակությունից: Դրա համար հարկավոր է քաղցը հագեցնող թեյեր խմել մեկ գդալ մեղրով ու քնել:
  • Եթե ֆիթնեսով եք զբաղվել, ապա քրտնքի հետ աղերի կորուստը, ակտիվ շարժումներն արագացնում են սննդի անցումն աղիքներով ու հաճախ հանգեցնում փորլուծի: Ուստի մարզասրահ գնալուց առաջ մի կերեք բջջանքով հարուստ սնունդ, ավելի լավ կլինի պարապմունքից  1,5-2 ժամ առաջ  ընդհանրապես չուտել, ստամոքսը հանգիստ թողնել: Աղի ու հեղուկի կորուստը լրացրեք հանքային ջրով:
  • Իսկ եթե ստամոքսը խանգարվել է ուղևորության ժամանակ (երբեմն լինում է անծանոթ ուտելիքների ու անսովոր  ջրի պատճառով), ապա փորձեք սննդից ընտրել ձեզ սովորն ու անվտանգը, և փորձեք խմել այն ջուրը (հանքայինի մասին է), ինչ տանն էիք խմում:
  • Իսկ եթե թունավորվել եք անորակ սննդից, ապա փորձեք չուտել 24-36 ժամ, իսկ հետո սկսեք փոքր չափաբաժիններից, 3-4 ժամը մեկ ու չգրգռող սննդից: Առաջին օրերին բավարարվեք մածունով կամ կեֆիրով ու չորահացով, բրնձի կամ վարսակաձավարի շիլաներով (ջրով պատրաստված):


2-րդ օրը կարող եք կաթնապուր ուտել կամ ձվածեղ: 3-րդ օրը` խաշած միս, ձուկ, կարտոֆիլային ու կաթնային խյուս, հավի արգանակ ու բրնձապուր:

Անհապաղ դիմեք բժշկի, եթե ջրազրկման ախտանշանները սրվում են, աչքերը փոս են ընկնում, բերանը չորանում է, թուքը մածուցիկ է դառնում ու կպչուն, եթե լուծը 3-4 օր շարունակվում է ու հասնում օրական 10 անգամի, դեղնել են մաշկն ու աչքի սպիտակուցները,  ընդհանուր ինքնազգացողությունը զգալիորեն վատացել է, մարմինն ասես ջարդվում է, ջերմությունը 38,5 է, գլխապտույտ կա (զարկերակային ցածր ճնշման պատճառով) ու թուլություն:

Ամառ է, շոգ ու  վերոնշյալ վիճակներից խուսափելու համար հարկավոր է  լվացվել ու լվանալ մթերքը` բանջարեղենն ու մրգերը, եթե նույնիսկ ձեր այգուց են:

Եթե սննդամթերքն այլևս  չեք օգտագործում, դրեք սառնարանը. միկրոօրգանիզմները հաջողությամբ բազմանում են կրեմի, մսի, աղցանների ու ձկնային կերակրատեսակների մեջ:

Եթե  կղանքը ձյութի գույն ունի կամ շատ մուգ է, անհապաղ դիմեք բժշկի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am
Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am

Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...

Վեներաբանություն
Բրուցելոզ.abmed.am
Բրուցելոզ.abmed.am

Հետազոտության մեթոդը. իմունաֆերմենտային հետազոտություն (ԻՖՀ)

Ինչպիսի՞ կենսանյութ կարելի է կիրառել հետազոտության համար...

Ասկարիդոզ. abmed.am
Ասկարիդոզ. abmed.am

Ascaris lumbricoides, Ig. սա ասկարիդով (ասկարիդոզ առաջացնող հելմինթներով, որդերով) մարդու վարակման ցուցանիշներից մեկն է...

Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ
Վիրուսներն ու մանրէները` քաղցկեղի պատճառ

Որոշ միկրոօրգանիզմներ, ընկնելով մարդու օրգանիզմ, կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Ընդ որում, որոշ վտանգավոր վարակներ այժմ շատ տարածված են, իսկ վերջիններիս կրողները հաճախ նույնիսկ չեն էլ կռահում, որ իրենց առողջությունը...

Ուռուցքաբանություն
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am
Սեռական հերպես (Genital Herpes). urolog.am

Սեռական օրգանների հերպեսային ախտահարման հարուցիչը հասարակ հերպես վիրուսն է (ՀՀՎ): Գոյություն ունի հերպես վիրուսի երկու տեսակ՝ տիպ 1-ը առավելապես ախտահարում է մաշկը և շրթունքների, աչքի, քթի լորձաթաղանթները...

Ուրո-անդրոլոգիա
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինֆեկցիոն հիվանդությունները և սեզոնայնությունը. հարցազրույց «Արմենիա» ԲԿ վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Կա՞ն ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց հավանականությունը և հանդիպման հաճախականությունը վերջին տարիներին առավել հաճախ է...

Բժշկի ընդունարանում
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Մարմնի խնամք
Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am
Մրսածության և` գրիպի ժամանակ կիրառվող հին բաղադրատոմս. 168.am

Սխտորը բնական հակաբիոտիկ է, որը հարուստ է B վիտամինով, հակաօքսիդանտներով, այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են ցինկն ու սելենը։ Դա է պատճառը, որ այն լավ միջոց է գրիպի ու մրսածության դեմ։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բնական միջոցներ հերպեսի դեմ. 168.am
Բնական միջոցներ հերպեսի դեմ. 168.am

Հերպեսը բավականին տարածված խնդիր է։ Fithacker.ru-ն գրում է, որ վարակը կարող է տարիներով մնալ արյան մեջ, իսկ որոշակի պահի, երբ իմունային համակարգը թուլանա, կարող է արտահայտվել մաշկին՝ ցանի տեսքով։ Կայքի փոխանցմամբ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
ՀՀ ԱՆ. Վտանգավոր է արդյո՞ք «Գարդասիլ» պատվաստանյութը՝ առասպել, թե՞ ճշմարտություն
ՀՀ ԱՆ. Վտանգավոր է արդյո՞ք «Գարդասիլ» պատվաստանյութը՝ առասպել, թե՞ ճշմարտություն

2017 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում կատարվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի մոտ 270 միլիոն դեղաչափ: Պատվաստանյութի վերաբերյալ հրապարակումների մեծ մասում փաստարկված է, որ պատվաստանյութից...

Սնկային վարակների դեմ պայքարի միջոցներ տան պայմաններում. 168.am
Սնկային վարակների դեմ պայքարի միջոցներ տան պայմաններում. 168.am

Կանդիդոզ տեսակի սունկն ամենահաճախ հանդիպող սնկային վարակներից  է: Լակտոբացիլուս ացիդոֆիլուսն ամենահայտնի  մարնէն է, որը կարգավորում է սնկերի աճը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ աղիքային վարակներից խուսափելու համար
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ աղիքային վարակներից խուսափելու համար

Սկսվում է տարվա եղանակային տաք շրջանը: Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրությանը, ջրամատակարարում իրականացնող, սննդամթերքի ոլորտի...

Օգտակար խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին
ՀՀ ԱՆ. Ինչ պետք է իմանալ հեպատիտ Բ-ի պատվաստումների մասին

Ամբողջ աշխարհում տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից, դրանց հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և քաղցկեղից: 1999 թվականին Հայաստանում ներդրվեցին հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները...

ՀՀ ԱՆ. Կատաղություն. զգուշացե՛ք այդ հիվանդությունից
ՀՀ ԱՆ. Կատաղություն. զգուշացե՛ք այդ հիվանդությունից

Կատաղությունը  սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներին բնորոշ ախտանշաններով: Դրանք են` լուսավախությունը և ջրավախությունը: Մարդու մոտ կլինիկական այս...

10 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին. news.am
10 հետաքրքիր փաստ տուբերկուլոզի մասին. news.am

1. Տուբերկուլոզի հարուցիչներն են Mycobacterium tuberculosis complex խմբի միկրոբակտերիաները: Դրանք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով հիվանդի խոսելու, հազալու եւ փռշտալու...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ