Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գեդեոն Ռիխտեր ԲԸ: Ընկերության մասին


ԲԸ Գեդեոն Ռիխտեր«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ-ի յուրահատկությունը կայանում է նրա կառուցվածքի մեջ, որը ներառում է դեղագործական գործունեության մի ամբողջական ցիկլ՝ նոր ազդող դեղամիջոցների որոնումից ու ուսումնասիրությունից մինչև մարքեթինգի և ապրանքի իրացման օպտիմալ տեխնոլոգիական փուլի մշակում:


Ընկերության ճիշտ ուղու մասին է խոսում նրա գոյության 110 ամյա պատմությունը...


Հայտնի «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության պատմությունը սկիզբ է առնում 1901 թվականից, երբ նրա երիտասարդ և տաղանդավոր հիմնադիր Գեդեոն Ռիխտերը Բուդապեշտում գնեց «Շաշ» դեղատունը, որի մեջ էլ հենց հիմնեց դեղագործական լաբորատորիա: XIX-XX դարերի սահմանին Հունգարիայում զարգացում էին ապրում արդյունաբերության մի շարք ճյուղեր, սոցիալ-տնտեսական կառուցվածքը, այդ թվում և առողջապահության բնագավառը: 1876 թվականին առողջապահության օրենքի համապատասխան դեղագործական համակարգը անցավ պետության հսկողության տակ:  1901 թվականին ստեղծվեց Առողջապահության գլխավոր ղեկավարությունը՝ դեղագործության բնագավառում պետական ղեկավար մարմինը:


Ազգային դեղագործության արդյունաբերության զարգացման գործում հատկանշական է 1909 թվականին հիմնված Հունգարական դեղագործական և դեղաբանական  3-րդ կոդեքսը:  Այն կանոնակարգում էր բոլոր դեղամիջոցների որակական համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, ինչը և բացեց միջազգային շուկայի դռները հունգարական դեղագործության համար:


Բացի տնտեսական բարենպաստ պայմաններից «Գեդեոն Ռիխտեր» նկերության զարգացման գրավական դարձավ նաև նոր հեռանկարային դեղերի խմբի՝ օրգանաթերապևտիկ դեղամիջոցների ընտրությունը:


Զարգացման այս տեմպերը պահանջում էին նոր արտադրամասերի հիմնում, որոնք պետք է ապահովեին ոչ միայն պետք է ապահովեին արտադրանքի քանակի աճը, այլ նաև ընդլայնեին «Գեդեոն Ռիխտեր» գործարանի գործունեության բնագավառը մեծացնեին:   Պահանջվեց ընդամենը մեկ տարի, որպեսզի հիմք դրվել նոր ժամանակակից գիտահետազոտական կենտրոնի:Արդեն 1907 թվականին սկսվեցին, օրգանոթերապիայի սինթետիկ, օրգանական և անորգանական քիմիաթերապիայի դեղամիջոցների  որոնումը, մշակումն ու արտադրությունը: Բացի այս խմբերի աշխատանքներից, գործարանի արտադրական ծրագրի մեջ 20-ական թվականներից ներառվեցին նաև  բուսական ծագման դեղամիջոցներ, իսկ 1930-ական թվականներից նաև սինթետիկ հորմոնակ դեղամիջոցներ:

Շնորհիվ արդյունաբերության և գիտահետազոտական կենտրոնի բուռն զարգացման «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ստացավ 24 դեղամիջոցների պատենտի իրավունք առաջին աշխարհամատրի սկզբին, իսկ 1920-ականներին այդ թիվը հասավ 100-ի, իսկ 1940-ականներին՝ 150-ի: «Գեդեոն Ռիխտեր» ընկերության հաջողություններից էր նաև արտահանման մարքեթինգային քաղաքականությունը: Արտասահմանյան հենակետերի անհրաժեշտության մասին ընկերության հիմնադիրի գաղափարների համաձայն «Գեդեոն Ռիխտերի» կազմում արդեն երկրորդ աշխարհամարտի սկզբին կային 10 արտասահմանյան դուստր ձեռնարկություններ, որը հինգ մայրցամաքներում լայն ցանց էր, ինչը ապահովում էր դեղամիջոցների ներմուծումը աշխարհի 80 երկիր: Դա ճիշտ որոշում էր, քանի որ ընկերության արտադրական հնարավորությունները զգալիորեն գերազանցում էին հունգարական ներքին շուկայի պահանջարկը, իսկ «RG» տարբերանշանով ապրանքները ողջ աշխարհում արժանի ճանաչում ունեին: 


Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո աշխատանքի նոր բաժանման և սոցիալական տնտեսության շրջանակներում «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ուղղվեց դեպի ՏՓԽ անդամ երկրների շուկան: Արտասահմանյան ձեռնարկությունների ցանցը պառակտվեց: Ներկրման և արտահանման բոոժլոր գործարքները ՏՓԽ երկրներում կատարվում էին «Մեդիմպէքս» պետական ներքին առևտրային ձեռնարկության միջոցով:
Սակայն շուկայի փոփոխությունը չազդեց ընկերության յուրահատուկ ոճի և զարգացման տեմպերի վրա, որի ապացույցն էլ հենց հետազոտությունների անընդհատությունն և  նոր դեղամիջոցների և տեխնոլոգիայի ստեղծումն է:  Սկսվեց շնորհիվ ֆերմենտացիայի  ոչ ստերիլ գործընթացի վիտամին  B12-ի, տարբեր ստերոիդային միջոցների, Հեպարտին, Պանանգին, Սեդուկսեն, Դոնալգն, Միդոկալմ, Կավինտոն  դեղամիջոցների, սիրտ-անոթային հիվանդությունների բուժման տարբեր դեղերի, դերմոտոլոգիական և այլ հիվանդությունների դեղամիջոցների արտադրությունը: Կոնտրացեպտիկ դեղամիջոցների արտարության հարցում գրանցվեցին մեծ նվաճումներ, մասնավորապես բերանային հորմոնալ դեղամիջոցների մեջ (Պոստինոր, Ռիգեվիդոն, Տրի-Ռեգոլ, Ռեգուլոն, Նովինետ, Լինդինետ, Էսկապել և այլն): Ընկերության թափանցիկության համար լուրջ փորձություն դարձավ համաշխարհային սոցիալիստական համակարգի անկումը, որը զգալի կերպով փոխեց «Գեդեոն Ռիխտեր» ընկերության ապրանքների իրացման շուկան: Անկախության պահպանման և ընկերության դիքրեի ամրապնդման համար մշակվեց նոր մարքեթինգային ռազմավարություն, որը համապատասխանում էր համաշխարհային դեղագործական շուկայի զաչգացման նոր տենդենցներին:
1990-ական թվականներին «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ-ն դարձյակ մեկնարկեց իր «հենակետերը» արտասահմանյան շուկայում: Այժմ սեփական կամ համատեղ գործարաններ կան Լեհաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում: Ընկերության ներկայացուցիչները աշխատում են աշխարհի 38 երկրներում: Շնորհիվ կուտակված փորձի և հարուստ ստեղծագործ ժառանգության ընկերությունը հաջողությամբ անցավ բաժնետիրականության փուլը  և արտադրության շուկայական կապիտալական մեխանիզմի  վերադարձը և շարունակեց նոր դեղամիջոցների արտադրումը: Վերջին ժամանակներս ընկերությունը դեղագործական  շուկա է դուրս եկել նոր դեղամիջոցներով: Դրանք Դիրոտոն, Նորմոդիպոն, Էկվատոր, Ռեկսետին, Տեբանտին, Լամոլեպ, Միկոսիստ, Տերբիզիլ, Կվամատել դեղամիջոցներն են:


«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ-ի գիտական պոտենցիալը թույլ է տալիս միանգամից մի քանի ուղղությամբ կատարել դեղամիջոցների մշակում՝ բացի իր սեփական պատենտներից, համագործակցելով նաև այլ ընկերությունների հետ: Այժմ ընկերության արտադրանքի 19% սեփական մշակման արդյունքն են, 69% վերարտադրված դեղամիջոցներն են, և միայն 12%-ն է կազմում լիցենզավորված դեղերը: Այսպիսով ընկերության արտադրանքի մոտ 90 տոկոսը սեփականն է: Ընկերությունը իր եկամուտի 25 տոկոսը ստանում է հենց օրիգինալ դեղամիջոցների վաճառքից: «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ-ն այսօր Հունգարիայում դեղամիջոցներ արտադրող միակ անկախ ընկերությունն է: 


Դա Բաց բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետոմսերը վաճառվում են Բուդապեշտի, Լոնդոնի, Ֆրանկֆուրտի, Վիեննայի և աշխարհի այլ քաղաքների բորսաներում: «գեդեոն Ռիխտեր» ընկերությունը զարգացնում է իր հիմնադրի՝ հունգարացի հաջողված դեղագործի գաղափարները, անընդհատ աշխատելով տեսականում լայնացման, դրանց որակի բարձրացման և արժեքի օպտիմիզացման վրա, ինչը ընկերության ապրանքը հասանելի  է դարձնում դրա կարիքը ունեցող բոլորի համար: «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ-ի Դեղամիջոցների արդյունավետությունը, հուսալիությունը և անվտանգությունը ողջ աշխարհում շատ բարձր է գնահատվում:

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ