Տնօրեն

   
   Փոխտնօրեն    Էդուարդ Զարդարյան
 
   Հասցե    Երևան, Արմենակյան 153
   Հեռախոս    +374 10 65 50 42
   Ֆաքս    +374 10 65 53 32
   Էլ. փոստ    norqinf@mail.ru

 

ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց

 
ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց. Մանկական բաժանմունք xx

ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հիմնադրվել է 1956 թվականին որպես թիվ 2 մանկական ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։ 1986թ. միաձուլվել է թիվ 1 ինֆեկցիոն հիվանդանոցի հետ, վերանվանվելով «Նորք» մանկական ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ 1997թ. վերանվանվել է ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց փակ բաժնետիրական ընկերություն, որը սպասարկում է ինչպես մանկական ազգաբնակչությանը, այնպես էլ մեծահասակներին, այդ թվում` զինծառայողներին։

 

Հիվանդանոցում ծավալված է 300 մահճակալ։ Իր կազմում ունի մասնագիտացված բաժանմունքներ. աղիքային վարակիչ հիվանդությունների բուժման, օդակաթիլային վարակիչ հիվանդությունների բուժման, ինչպես նաև լյարդաբանական բաժանմունք։

     
Հիվանդանոցի կազմում գործում է ժամանակակից սարքավորումներով հագեցած մանրէաբանական, արյունաբանական, կենսաքիմիական, սեռոլոգիական և ՊՇՌ (վիրուսաբանական) լաբորատորիա, ռենտգեն և սոնոգրաֆիկ հետազոտությունների կաբինետներ, որոնք նույնպես հագեցված են ժամանակակից սարքավորումներով։
     
ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց. Լաբորատորիա ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց. Լաբորատորիա ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց. Մանկական բաժանմունք ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց. Լաբորատորիա  
     

«Հիվանդանոցի բազայի վրա գործում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնը։ Հիվանդանոցը համագործակցում է Արգենտինայի և Ռուսաստանի ինֆեկցիոն ծառայությունների հետ։

     
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը իրավաբանական անձ է, գրանցված է պետական ռեգիստրի Երևան քաղաքի Մյասնիկյանի տարածքային բաժանմունքում, փոփոխություններով  վերջնական գրանցումը ստացել է 07.07.2000 թ. վկայական թիվ 01Ա-023073, սպասարկվում է Մյասնիկյանի տարածքային հարկային տեսչության կողմից` ՀՎՀՀ 015086606։
  ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց
 

Հայաստանի Հանրապետության` որպես Ընկերության հիմնադրի, իրավասությունները սահմանված կարգով իրականացնում է պետական կառավարման մարմին հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարությունը:


Ընկերության ստեղծման նպատակն է բնակչությանը բժշկական օգնության և ծառայությունների, ինչպես նաև` Հիմնադրի համաձայնությամբ, դրան նպաստող այլ տնտեսական գործունեության իրականացումը։

  ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց. Ինտենսիվ թերապիայի բաժանմունք
 
 
 
 
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով