ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ
ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ



 

ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ
 ԲԲԸ, Հունգարիա,
հայաստանյան
ներկայացուցչություն

 

 

ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԲԸ, Հունգարիա, հայաստանյան ներկայացուցչություն

  ԿԱՅՔԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ  

 

Տնօրեն Միքայել  Սահակյան +374 10 34 27 10 mikayel.sahakyan@dermasti.am

ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Փոխտնօրեն բուժական գծով Սամվել  Կիրակոսյան +374 10 34 27 10  
Սեռավարակների գիտաբժշկական
կենտրոնի բաժանմունքի վարիչ
Խաչիկ  Խաչիկյան +374 10 34 32 00,
+374 91 40 61 51
xxm666699@mail.ru
Մաշկաբանության բաժանմունքի վարիչ
Տիգրան  Գևորգյան +374 10 34 27 10  
Պոլիկլինիկայի վարիչ Գուրգեն  Փորսուղյան +374 10 34 27 10  
Հասցե ՀՀ, 0078, Երևան, Աջափնյակ համայնք, Ֆուչիկի փող., 32 շենք
Հեռախոս     
+374 10 34 27 10    
ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
 
 
  ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱՎԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1969թ.: Հիմնադրման ժամանակ գործել է որպես մաշկավեներաբանական հարնրապետկան դիսպանսեր, 1993թ. Երևանի քաղաքային մաշկավեներաբանական դիսպանսերը միավորվել է նրան:  
 
Կենտրոնը հանդիսանում է ԵրՊԲՀ «Մաշկաբանության, սեռավարակաբանության և կոսմետոլոգիայի» ամբիոնի, ԱԱԻ «Մաշկաբանության, սեռավարակաբանության և կոսմետոլոգիայի» ամբիոնի, բժշկական ուսումնարանների, քոլեջների կլինիկական բազա: Կենտրոնում կան 3 ստացիոնար բաժանմունքեր` մաշկաբանության, սնկաբանության և սեռավարակաբանության, ինչպես նաև ամբուլատոր-կլինիկական բաժին, որոնք իրականացնում են հանրապետության ազգաբնակչության կոնսուլտատիվ-բուժական օգնություն:
 
Կենտրոնում գործում է Հայաստանի մաշկավեներաբանների գիտական ընկերությունը, որում ընդգրկված են ոչ միայն կենտրոնի աշխատակիցները, այլ նաև հանրապետության բոլոր մաշկավեներաբանները: Մաշկավեներաբանների գիտական ընկերությունը բոլոր մաշկավեներաբանների համար ծառայում է որպես alma mater բժշկական նորությունների, կազմակերպչական և մեթոդական նոր մոտեցումների մասին տեղեկանալու հարցում:
 
Լինելով միակ մասնագիտական հիմնարկը հանրապետությունում, այն հանդիսանում է կազմակերպչական-մեթոդական կենտրոն ոչ միայն մաշկավեներաբանների համար, այլ նաև հարակից մասնագետների` մանկաբարձ-գինեկոլոգների, ուռոլոգների, սեքսոպաթոլոգների, ընտանեկան բժիշկների համար:
 
Կլինիկայի ուժերով պատրաստվել և հրապարակվել են բազմաթիվ ձեռնարկներ, ժողովածուներ, բուկլետներ: Վերջին հրապարակումներից է «Սեռավարակների վարման ազգային ուղեցույցը»: Մեծ ուշադրություն է դարձվում նաև ազգաբնակչության սեռական դաստիարակության, սեռական կյանքի հիգիենայի, վերարտադրողական առողջության հարցերին: Պարբերաբար իրականացվում են վարժանքներ, սեմինարներ բժիշկների և հասարակության տարբեր շրջանների համար: Սեռավարակների կանխարգելման միջոցով իրականացվում է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելում:
 
Տեխնիկական հագեցվածությունը բավարար է: Կենտրոնը ունի 100 մահճակալ:Կլինիկայում աշխատում են չորս գիտությունների դոկտորներ-պրոֆեսորներ, երկու գիտությունների թեկնածուներ: Կլինիկայի աշխատակիցները տարբեր գործնական այցեր են իրականացրել մոտ և հեռակա երկրներ: Կենտրոնում որակավորում են ստանում բազմաթիվ կլինիկական օրդինատորներ:
     
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով