ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան


 



ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ

ԲԲԸ, Հունգարիա,

հայաստանյան 
ներկայացուցչություն

ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԲԸ, Հունգարիա, հայաստանյան ներկայացուցչություն

ԿԱՅՔԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

 

Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան  ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

Տնօրեն Սմբատ Դաղբաշյան
Հասցե Հայաստան, 0014, Երևան, փող. Հր. Ներսիսյան 7
Հեռախոս +374 10 28 38 00, +374 10 28 38 10
Ֆաքս +374-10 28 44 78
Վեբ կայք www.blood.am

 

Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի 75-ամյակին նվիրված
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ


Սմբատ Սարգսի Դաղբաշյան,

բ.գ.դ., ՀՀ ԱՆ պրոֆ.

Ռ.Օ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի տնօրեն

  Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան  ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

Լրացավ ՀՀ ԱՆ պրոֆ.Ռ.Օ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի  ստեղծման 75 տարին: Այս տարիների ընթացքում կենտրոնն անցել է փառապանծ ուղի` արյան կայանից հասնելով ճանաչված գիտահետազոտական կենտրոնի: Այստեղ պատրաստվել և կրթվել են արյունաբանության և փոխներարկաբանության բնագավառի բազմաթիվ մասնագետներ, ովքեր այսօր հանդիսանում են հանրապետության Արյան ծառայության կազմակերպիչներ և ղեկավարներ:

 

Այս  հոբելյանական տարելիցը  Արյունաբանական կենտրոնի կյանքում նշանավորվում է մասնագիտական և աշխատանքային մեծ հաջողություններով, կապված արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտի զարգացման հետ: Գիտական հայտնագործություններն ու բացահայտումները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին արյունաբանության ոլորտում, դրանց կիրառումը բժշկական պրակտիկայում հնարավորություն են ընձեռել բարձրացնել արյունաբանական հիվանդների բուժման արդյունավետությունն, ինչպես նաև լավացնել նրանց կյանքի որակը: Արյունաստեղծ ցողունային բջիջների կիրառումը ոսկրածուծում արյունաստեղծման ռեգեներացիայի նպատակով, ինչպես նաև ցողունային բջիջների  կիրառումը բժշկության մյուս բնագավառներում բժշկագիտության նոր փուլի` ռեգեներատիվ բժշկության  զարգացման սկիզբ ծառայեց:

 

Վերջին տարիների ընթացքում հրատարակվել են բազմաթիվ գիտական աշխատանքներ, մեթոդական ձեռնարկներ, պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական ավարտաճառեր: Այդ աշխատանքները թույլ են տվել աստիճանաբար բարձրացնել Կենտրոնի մասնագետների պատրաստման մակարդակը: Արյունաբանական կենտրոնը սերտ համագործակցում է աշխարհի համանման գիտական կենտրոնների հետ, հաստատվել են կապեր արյունաբանության և փոխներարկաբանության բնագավառի հայտնի գիտնականների հետ: Այդ ամենն անդրադառնում է ցուցաբերվող բժշկական օգնության, այդ թվում նաև տրանսֆուզիոն թերապիայի որակի և արդյունավետության վրա:

Վերջին 15 տարիների ընթացքում, կառավարության աջակցությամբ մեծ աշխատանք է իրականացվել Կենտրոնի մակարդակի բարձրացման ուղղությամբ մինչև ժամանակակից վիճակը, սակայն պահանջվում են մեծ ջանքեր և համառ աշխատանք միջազգային   մակարդակին հասնելու համար:


Շնորհավորում եմ Կենտրոնի բոլոր աշխատակիցներին հոբելյանի առիթով: Ձեր ծանր և բարդ ամենօրյա աշխատանքում դուք ներդնում եք ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև մեծ հոգի: Մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ ի փառս մեր Հայրենիքի և ի շահ մեր քաղաքացիների առողջության:


 
 

Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան  ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

   

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ և ԱՐՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Հայաստանում արյունաբանության և արյան ծառայության զարգացման ակունքները սկիզբ են առնում անցյալ դարի 30-ական թվականներից, երբ Մոսկվայից մեր հայրենակից, պրոֆեսոր Ա.Ա. Բաղդասարովի առաջարկով և անմիջական ղեկավարությամբ մասնագետների հատուկ խումբ է ժամանում Երևան դոնորության քարոզչության և արյան ծառայության կազմակերպման նպատակով: Նրանց կողմից առաջին անգամ Հայաստանում իրականացվում է արյան պաշարում դոնոր Սելեցկիից: Պետք է նշել, որ այդ նույն ժամանակամիջոցում Երևանում ստեղծվում է Արյան փոխներարկման կոմիտեն, որը 1933թ. վերափոխվում է Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղի: Այն ղեկավարել է Ռ.Օ.Յոլյանը:

 

Այսպիսով, 1933թ. Երևանում, Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստիտուտի մասնաճյուղի ստեղծմամբ հիմք է դրվում Հայաստանի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի պատմությանը: Այն սերտորեն առնչվում է 1926թ. հիմնադրված Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հետ: Մոսկվայի Կենտրոնական ինստիտուտի առաջին տնօրենի` Ա. Բոգդանովի մահից հետո, 1931-1961թթ. նշված ինստիտուտը ղեկավարել է Ա.Ա. Բաղդասարովը:
 

1939 թվականից Մոսկվայի Արյան փոխներարկման ինստիտուտի հայկական  մասնաճյուղն սկսում է գործել որպես Արյան փոխներարկման Հայաստանի հանրապետական կայան: Միաժամանակ բացվում են արյան փոխներարկման բաժանմունքներ Ս. Թովմասյանի ղեկավարությամբ` Լենինականում (Գյումրի) և Ե. Ասլանյանի ղեկավարությամբ` Կիրովականում (Վանաձոր): 


Երևանում, 1947թ. մարտի 17-ին, Մինիստրների Խորհրդի հատուկ որոշմամբ Արյան փոխներարկման կայանի հիման վրա  ստեղծվում է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, ներկայումս` Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն (ԱԿ), որը Խորհրդային Միությունում գործող նմանատիպ  հինգ մասնագիտացված բուժհաստատություններից մեկն էր: Անցած տարիների ընթացքում ինստիտուտն արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտում դարձավ խոշոր գիտա-հետազոտական կենտրոն, հանդիսանալով գիտական, գիտա-մեթոդական և համակարգող համալիր բուժհաստատություն ամբողջ հանրապետության արյան ծառայության համար և իր արժանի տեղը գրավելով Հայաստանի առողջապահական համակարգում:

  Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան  ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

   

ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ


   
1947-1955թթ.  

 

Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի առաջին տնօրենը անվանի վիրաբույժ և հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփի Յոլյանն էր, որի անունն է կրում ինստիտուտը, ներկայումս` Արյունաբանական կենտրոնը:

 

1956-1972թթ.  

Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի վաղաժամ մահվանից հետո ինստիտուտի տնօրեն է  նշանակվում Քամեր Անտոնի Անտոնյանը։

 

1973-1988թթ.  

Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտը ղեկավարել է հանրապետության առողջապահության համակարգի ականավոր գործիչ Արմիկ Մելիքսեթի Եղիկյանը:

 

1988-1990թթ.  

Արյունաբանության և  արյան փոխներարկման գիտա-հետազոտական ինստիտուտի տնօրեն է նշանակվել Միհրան Կոնստանտինի Նազարեթյանը:

 

1990-1992թթ.  

Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն է նշանակվել Արմեն Իսահակի Իսահակյանը:

 

1992-2001թթ.  

Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտը ղեկավարել է Արմեն  Ռոմանի Երեմյանցը:

 

2001թ.  

Արյունաբանական կենտրոնի ղեկավար է նշանակվում Սմբատ Սարգսի Դաղբաշյանը:

 

 

 

Խորին շնորհակալությամբ նշում ենք, որ Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի պատմության վերաբերյալ գրառումների սկիզբը դրվել է Արմեն Իսահակյանի կողմից:

 


Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան  ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ.

Արյունաբանական կլինիկան` մեծահասակների արյունաբանական թ.1, թ.2, և մանկական արյունաբանական բաժանմունքներով,
արյունաբանական խորհրդատվական պոլիկլինիկան, Արյան Բանկը,
լաբորատոր, ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքները, Հեմոֆիլիայի կենտրոնը,
կենսաքիմիայի պրոբլեմային լաբորատորիան, ընդհանուր բուժական ապահովման բաժինը,
վարչա-տնտեսական բաժինը կազմակերպչամեթոդական բաժինը,
   
Արյունաբանական կենտրոնում աշխատում է ավելի, քան 200 աշխատակից, որոնց մեկ երրորդից ավելին կատարելագործում անցած մասնագետներ են արյունաբանության, փոխներարկաբանության, իմունաբանության, լաբորատոր և ֆունկցիոնալ ախտորոշման ոլորտներում: Ինստիտուտի գործունեության ընթացքում պաշտպանվել են 75 թեկնածուական և 16 դոկտորական ատենախոսություններ, հրատարակվել է գիտահետազոտական աշխատանքների 15 ժողովածու:
 

Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան  ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան  ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան  ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան  ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 


ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՊԵՐԸ և ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՌԴ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱԾ
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
 

Ս.Ս.Դաղաբաշյանի տնօրինության օրոք կենտրոնում կատարվեցին զգալի կառուցվածքային փոփոխություններ բաժինների վերակազմավորման և ժամանակակից ախտորոշման սարքավորումներով հագեցվածության ուղղությամբ: Վերակազմավորվեց կենտրոնի Գիտական խորհուրդը: Այն համալրվեց հանրապետության ճանաչված գիտնականներով և առաջատար մասնագետներով:

 

2004թ.  

 

ՀՀ ԲՈՀ-ի կողմից խորհրդին թույլատրվեց հաստատել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պլաններ` “Ներքին հիվանդություններ” - ԺԴ.00.03, “Կենսաքիմիա” – Գ.00.04 մասնագիտություններով:

 

2005թ.  

լույս տեսավ “ԱՐՅՈՒՆ” գիտա-գործնական ամսագրի անդրանիկ համարը /գլխավոր խմբագիր Ս.Ս.Դաղբաշյան, գլխավոր խմբագրի տեղակալ Պ.Ա.Ղազարյան/: Ամսագիրը տպագրվում է 3 լեզուներով. ռուսերեն, հայերեն և անգլերեն:

 

 

http://journal.blood.am

   

Գործում է “ԱՐՅՈՒՆ” ամսագրի ինտերնետային կայքը http://www.blood.am:

 

2007թ.  

“ԱՐՅՈՒՆ” գիտա-գործնական ամսագիրն ընդգրկվել է ՀՀ ԲՈՀ-ի “Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրապարակումների ցուցակում”: + ԲՈՀ-ի փաստաթուղթը

 


Ամսագրի ստեղծումը Հայաստանում բարձր գնահատեցին ՀՀ Առողջապահության նախարարը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Է.Գաբրիելյանը, նշանավոր արյունաբան` ՌԴ բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Զ. Բարկագանը և ուրիշներ:
 
 


25 ԱԿՈՒՄԲ



ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 http://www.abmdr.am

 

ԼԵՅԿԵՄԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՖՈՆԴ

http://www.armclf.am

Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան  ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ
ՀԵՄՈՖԻԼԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ
ԱՐՅԱՆ ԲԱՆԿ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՒԺԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԻՄՈՒՆՈՀԵՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՐՅԱՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲԱԺԻՆ
ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ՊՐՈԲԼԵՄԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՈՐԱԿԻ ՊԵՏՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ԱՐՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ
ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ՏԵՍԱՍՐԱՀ
 
 
  • Խորհրդակցություն
  • Ասոցիացիայի բացում
 
Հասցե

ՀՀ, 0014, Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Հրաչյա Ներսիսյան փող., 7 շենք

Հեռախոս     +374 10 28 38 00 տեղեկատու
Կազմակերպության ստորաբաժանումները
Լուրեր Ծառայություններ Գիտական բժշկություն Երեխա Թվեր, փաստեր, դեպքեր Իրադարձություններ Կազմակերպություններ Հիվանդություններ Կին Աֆորիզմներ Հրապարակումներ Բժիշկներ Ավանդական բժշկություն Տղամարդ Տեսասրահ Հայտարարություններ Հիվանդություններ Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա Ուղարկել բացիկ Հրատապ թեմա Դեղեր Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր Կապ Մեր հյուրն է Առաջին օգնություն Պատմական խրոնիկա Կարիերային սանդուղքով