Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԸ: Ընկերության պատմությունը

Գեդեոն Ռիխտեր


Հունգարիայում Գեդեոն Ռիխտերը համարվում է հունգարական դեղագործական արդյունաբերության հիմնադիրը:


1897 թվականին կրթությունը ավարտելուց հետո երիտասարդ հունգարացի դեղագործ Գեդեոն Ռիխտերը  (1872—1944) ուղևորվում է Եվրոպա  դեղամիջոցների դեղատնային, լաբորատոր և արտադրական արտադրությունները ուսումնասիելու համար: Ընտանիքի նյութական վիճակը նրան թույլ է տալիս լինել Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում և Ֆրանսիայում, ուր նա հետաքրքրությամբ ծանոթանում է ժամանակակից դեղագործության՝ հորմոնալ օրգանական և քիմիաթերապևտիկ դեղամիջոցների ստեղծման հետ:


1901 թ. վերադառնալով հայրենիք՝ Գեդենո Ռիխտերը իր ժառանգած միջոցներով Բուդապեշտում գնում է «Շաշ» դեղատունը, որը գործում է առ այսօր: Դեղատան մեջ նա բաց է անում դեղագործական լաբորատորիա և սկսում է առաջին օրգանոթերապևտիկ դեղամիջոցները մշակումն ու արտադրումը կենդանիների ներքին սեկրեցիայի գեղձերի էքստրակի հիման վրա: 1901 թվականը համարվում է իր հիմնադրի անունը կրող ընկերության հիմնադրման տարեթիվը:


Գեդեան Ռիխտերի տաղանդը երևում է նրա գործունեության մեջ: Որպես գիտնական-դեղագործ, նա մասնակցում էր տարբեր գիտական հետազոտությունների, որպես տնտեսագետ և արտադրության ղեկավար՝ ղեկավարում էր նոր գործարանի շինարարությունն ու կազմակերպում համաշխարհային մասշտաբով իրացման գործը: Հունգարիայում ֆաշիստական դոկտրինայի ժամանակ երկրորդ աշխարհամարտի ավարտին Գեդեոն Ռիխտերը հնարավորություն ուներ լքել երկիրը և փրկել իր կյանքը, սակայն նա մնաց հայրենիքում, համարելով որ հիվանդությունը ազգություն և խավերի տարբերություն չի ճանաչում, իսկ բժշկությունն ու դեղագործությունը պարտավոր են օգնել դրա կարիքը ունեցողներին: Սակայն այս բարձր մարդասիրական հատկանիշները միշտ չէ, որ գնահատվում են. Ողջ աշխարհում հայտնի գիտնական և դեղագործ Գեդեոն Ռիխտերը սպանվեց ֆաշիստների կողմից  1944 թվականին: 


Այսպոսեվ ԲԸ «Գեդեոն Ռիխտերի» ժամերը սկսեցին պտտվել 1901 թվականին: Այդ ժամանակ Հունգարիայում առողջապահության զարգացման և կատարելագործման  բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, այդ թվում նաև բնակչությանը դեղամիջոցներով ապահովելու բնագավառում: 1876 թվականին ընդունվեց Առողջապահության մասին օրենքը, որում մասնավորապես նշվում էր, որ դեղագործական բնագավառը, որպես առողջապահության անբաժան մաս, պետք է գտնվի պետական հսկողության տակ: Ստեղծվեցին պարտադիր առողջապահական ապահովության  ֆոնդեր, տարբեր պրոֆեսիոնալ կազմակերպություններ, համապատասխան նախարարություններ, իսկ 1901 թվականին՝ Առողջապահության գլխավոր ղեկավարությունը, որը դեղագործության հսկողության պետական մարմին էր: Այս ժամանակ էլ հիմք դրվեցին փորձառական ֆարմակոլոգիային, լույս տեսան բժշկական և դեղագործական առաջին մասնագիտացած ամսագրերը, ստեցղծվեց ռազմական դեղաոգրծությունը:  
Հետագայում դեղագործության  զարգացման մեջ հսկայական ազդեցություն ունեցավ 1909 թվականին հիմնված Հունգարական դեղագործական և դեղաբանական կոդեքսը, որը հետագայում կանոնակարգում էր բոլոր արտադրվող դեղերի որակը՝ համապատասխան միջազգային ստանդարտների, դրանով իսկ ապահովելով հունգարական բժշկության դուրս գալը համաշխարհային դեղագործական շուկա: 


Իր կազմման պահից սկսած «Գեդեոն Ռիխտեր» ԲԸ-ն զարգանում էր  առաջին հերթին շնորհիվ նրա, որ որպես առաջնություն ընտրվել էր դեղագործութան մի ճյուղ՝ օրգանոթերապևտիկ դեղամիջոցների մշակումը: 1902 թվականին Տոնոգեն անվամբ թողարկվեց ադրենալին այնպիսի բարձր մաքրության, որը մինչ այդ չէին ստացել և ոչ ոք: Դրա ետևից երևան եկան նաև այլ համաշխարհային նշանակության օրգանոթերապևտիկ դեղամիջոցներ՝ Գլադուիտրին, Տիրեոիդեա, Օվարիում գինեկոլոգիական հիվանդությունների բուժման և այլնի համար: 


«Շաշ» դեղատան և նրանում ստեղծված լաբորատորիայի արտադրական հնարավորությունները անբավարար եղան երկրում և դրա սահմաններից դուրս մեծ հռչակ ձեռք բերած դեղամիջոցների պահանջը բավարարելու համար:


ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԸԸնկերության մեկ տարվա եկամուտով կառուցվեց ժամանակակից գործարան և հզոր  գիտա-հետազոտական կենտրոն: Այս նոր գործարանը թույլ տվեց ընդլայներ գործունեության բնագավառը. Ընկերության  արտադրական ծրագիրը արդեն սկսեց ներառել որոնում, մշակում և օրգանոթերապևտիկ, սինթետիկ օրգանական և ոչ օրգանական քիմիոթերապևտիկ դեղամիջոցների արտադրություն, այդ թվում լեցիտիններ, վիտամիններ, ինսուլին, 20-ական թվականներից՝ բուսական ծագման դեղամիջոցներ, 30-ական թվականներից՝ սինթետիկ հորմոնալ դեղամիջոցներ՝ մասնավորապես էստրոգեններ: 


Առաջին աշխարհամարտի սկզբին ընկերությունը ուներ 24 դեղամիջոցի պատենտ: 20-ական թվականներին արտադրվող դեղամիջոցները կազմում էին մոտ 100 անուն դեղամիջոց: 40-ական թվականներին այդ թիվը հասավ 150-ի, իսկ գոյության առաջին քառասուն տարվա ընթացքում արդեն արտադրվում էր մի քանի հարյուր անուն դեղամիջոց: 


Հաշվի առնելով ընկերության նշանակությունը և կշիռը դեղագործական աշխարհում՝ 1948 թվականի ազգայնացումը զգալի փոփոխություններ  չառաջացրեց ընկերության մեջ, իսկ .Գեդեոն Ռիխտեր քիմիական գործարանը անգամ չփոխեց իր անունը: Միակ գոյություն ունեցած փոփոխությունը այն էր որ աշխատանքի միջազգային բաժանման և սոցիալական ծրագրային տնտեսության շրջանակներում արտադրությունը ուղղվեց ՏՓԽ անդամ երկրներ: Այնուամենայնիվ ընկերությունը պահպանեց իր յուրօրինակ աշխատաոճը և զարգացման տեմպերը՝ մշակելով և արտադրելով նոր դեղամիջոցներ ու տեխնոլոգիա, օրինակ վիտամին B12-ը, տարբեր ստերոիդներ, ինչպես նաև դեղամիջոցների լայն ընտրանր, որոնք կիրառվում էին տարբեր հիվանդույթւոնների բուժման ժամանակ, ինչպես՝ Գեպարին, Պանանգին, Սեդուկսեն, Դոնալգին, Միդոկալմ, Կավինտոն: Շարունակելով իր հիմնադրի ավանդույթը՝ ընկերությունը մեծ հաջողությունների հասավ մանկաբարձական-գինեկոլոգիական դեղամիջոցների արտադրության մեջ, մասնավորապես բերանային հորմոնալ կոնտրացեպտիվների՝ Անտեովին, Օվիդոն, Պոստինոր, Ռիգեվիդոն, Տրի-Ռեգոլ: 


Համաշխարհային սոցիալիստական համակարգի անկումը չհանգեցրեց ընկերության ճգնաժամին, չնայած որ ուղղվածությունը դեպի ՏՓԽ անդամ երկրներ ազդեց նրա շրջանառության վրա: Բաժնետիրականացումը և ընկերության վերադարձը արտադրության շուկայական մեխանիզմին հարթ էր ընթանում շնորհիվ կուտակված փորքձի և հաստատված ավանդույթների: «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը նոր դեղամիջոցներ յուրացրեց: Դրանց մեջ էր՝ Էդնիտ, Դիրոտոն, Կվամատել, այդ թվում և վարևակաբանական ոլորտում Ֆրամեքսը, Էմետրոն, պերօրալ հորմոնակ կոնտրացեպտիվներ Նովինետը և Ռեգուլոնը, օրիգինալ դեղամիջոց Կուրիոզինը ցինկի հիալուրոնատի հիման վրա:


ՀԻմնման պահից ի վեր ընկերության կառուցվածքը մնում է յուրահատուկ, այն ներառում է դեղագործական գործունեության մի ամբողջ ցիկլ՝ սկսած նոր մոլեկուլի որոնումից, գործող նյութի ուսումնասիրությունից, սեփական արտադրությունից մինչև մարքեթինգ և ապրանքի իրացում ադեկվատ տեխնոլոգիայի մշակումից:


ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԸԸնկերությունում մշտապես աշխատել են տաղանդավոր, հոյակապ պատրաստված մասնագետներ, որոնք ունակ էին շատ արագ մշակել տնտեսական տեխնոլոգիական գործընթաց նոր դեղամիջոցների արտադրության համար, որոնք ստեղծվել էին այլ ֆիրմաների կողմից: Որպես օրինակ կարող է ծառայել այն փաստը, որ 1921 թվականին ինսուլինի ստեղծումից երկու տարի անց «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ուներ արդեն իր սեփական ինսուլինը: Շնորհիվ Գործարանների հմուտ մասնագետների ընկերության արտադրանքի 85 տոկոսը սեփական մշակման արդյուքն է, և միայն 15 տոկոսն  է լիցենզավորված դեղամիջոցներ: Դրանով հանդերձ մոտավորապես 25 տոկոս եկամուտ ընկերությունը ստանում է իր օրիգինալ դեղամիջոցների վաճառքից:


«Գեդեոն Ռիխտեր» ԲԸ-ի արտադրական բազան  պատմության ողջ ընթացքում առաջատար է եղել, քանի որ այն մշտապես կատարելագործվում է: Այսօր գործարանը ունակ է արտադրել ցանկացած դեղ՝ «հասարակ» և թաղանթով պատված հաբեր, կապսուլաներ, փոշի, հեղուկ դեղեր, քսուքներ, կրեմներ տարբեր փաթեթավորմամբ: 


Գեդեոն Ռիխտերի կողմից դրված ավանդույթին հետևելով՝ Ընկերությունը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում իր ապրանքի իրացման համակարգին, առաջին հերթին քանի որ նրա արտադրական հնարավորությունները զգալիորեն գերազանցում են հունգարաան ներքին շուկայի պահանջարկը, երկրորդ՝ արտադրվող դեղերի տեսականու մեջ եղել են ողջ աշխարհում ահայտնի դեղամիջոցներ: Շնորհիվ պրոդուկտիվ և հիմնավորված մարքեթինգային և արտահանման ռազմավարության՝ «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը  արդեն երկրորդ աշխարհամարտի սկզբին  ուներ 10 արտասահմանյան դուստր ընկերություններ արտադրանքի արտադրման և իրացման համար, ինչպես նաև աշխարհի հինգ մայրցամաքներում առևտրական հսկայական ցանց, որոնք ապահովու են դեղամիջոցների ներմուծում աշխարհի 80 երկրներ: Պատերազմի տարիներին և աշխարհում սոցիալիստական համակարգի գոյության տարիներին այդ ցանցը կործանվեց: ՏՓԽ-ի շրջանակներում սեփական ապրանք անցկացնող ցանցի կարիք չկար, քանի որ բոլոր արտահանման-ներմուծման գործարքները կենտրոնացված էին կատարվում (Գեդեոն Ռիխտերի դեպքում այն կատարվում էր «Մեդիմպեքս» կառավարական արտաքին առևտրական ընկերության միջոցով):

ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ ԲԸ1901-ական թվականներին «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը վերադարձավ իր հիմնադրի գաղափարներին «հենակետերի» ցանցի ստեղծման և զարգացման հարցում արտասահմանյան շուկաներում: Այս պահին Ընկերությունը հինգ մայրցամաքներում ունի 23 սեփական և համատեղ ընկերություններ, 11 երկրներում ներկայացուցչություններ, որոնց թվում են ԱՄՆ, Ճապոնիան, Հնդկաստանը: Այս համակարգում հատկապես կարևոր դեր ունեն ԱՊՀ երկրները, ուր գործում են 6 համատեղ ձեռնարկություններ, որոնք զբաղվում են վերջնական արտադրանքի իրացմամբ, 1 համատեղ և 1 սեփական ընկերություն դեղամիջոցների արտադրմամբ զբաղվող, 1 համատեղ ձեռնարկություն, որը զբաղվում է գովազդային գործունեությամբ, 20 հավատարմագրված ձեռնարկություններ 250 գործընկերներով տեղական մասնագետներից, որոնք զբաղվում են դեղամիջոցների գրանցմամբ, պահանջարկի ձևավորմամբ, բնակչության մեջ լուսավորող գործունեությամբ, բարեգործությամբ, ընկերության հետաքրքրությունների պաշտպանմամբ: Զարմանալի չէ, որ աշխատակիցների նման հզոր բանակը իրականացնում է ԱՊՀ շուկայում ընկերության ողջ արտադրանքի 30-40 տոկոսի իրացումը, որի շնորհիվ Գեդեոն Ռիխտերը վստահորեն առաջատար է ներմուծող դեղագործական ընկերությունների մեջ:  


«Գեդեոն Ռիխտեր» ձեռնարկությունը Բաց Բաժնետիրական ընկերություն է, նրա բաժնետոմսերը վաճառվում են Բուդապեշտի, Լոնդոնի, Ֆրանկֆուրտի, Վիեննայի և այլ քաղաքների բորսաներում: Ընկերությունը միակ անկախ հունգարական դեղագործական ձեռնարկությունն է, որը չունի արտասահմանյան ղեկավարություն: Ընդհանուր բորսային արժեքը կազմում է 1 միլիարդ ԱՄՆ դոլար: Արտասահմանյան ներդնողները դրա բաժնետոմսերը համարում են «կապույտ խաղանիշ», այսինքն հուրսալի եկամտաբեր թղթեր: 


«Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը ստեղծագործաբար շարունակում է հաջողված հունգարացի դեղագործի գործը, զարգացնելով նրա հիմնական գաղափարը՝ հաջողության երաշխիքը բարձրորակ դեղամրջոցների լայն տեսականին է դրա կարիքը ունեցողների համար հասանելի գնով: «Գեդեոն Ռիխտերի» դեղամիջոցների արդյունավետությունը, հուսալիությունն ու անվտանգությունը բարձր են գնահատվում ողջ աշխարհում:  Ընկերությունը աննահանջ հոգ է տանում այն մասին, որ իր դեղամիջոցների տեսականին անընդհատ ընդլայնվի ի հաշիվ ժամանակակից դեղամիջոցների, և հասանելի լինի այն հիվանդներին, որոնց առողջությունը ժամանակավորապես թույլ չի տալիս վայելել  կյանքի ուրախությունը:

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ