Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ներզատաբանություն

Դիաբետիկ թաթը որպես շաքարային դիաբետի ամենածանր բարդություն և պոդիատրիայի կարևորությունը այդ խնդրի լուծման մեջ:

Դիաբետիկ թաթը որպես շաքարային դիաբետի ամենածանր բարդություն  և  պոդիատրիայի կարևորությունը այդ  խնդրի լուծման մեջ:

Դիաբետիկ թաթը համարվում է շաքարային դիաբետի ամենածանր ու ամենաուշ բարդությունը, որը բերում է բժշկական, սոցիալական և տնտեսական մեծ խնդիրների ի հայտ գալուն :

 

Չնայած բազմաթիվ Սենտ-Վինսենտյան դեկլարացիայի հիման վրա իրականացրած ծրագրերի նկատելի հաջողություններին, այնուամենայնիվ, շաքարային դիաբետով հիվանդների մոտ ստորին վերջույթների ամպուտացիաների քանակը մնում է բավականին բարձր և շարունակում է աճել: Վերջինս պայմանավորված է նաև շաքարային դիաբետի էպիդեմիկ աճով: 

 

Համաշխարհային մակարդակով ստացված տվյալների համաձայն, շաքարային դիաբետով հիվանդների ստորին վերջույթների ամպուտացիաների քանակը մեկ ժամում կազմում է 55 մարդ: Բարձր է նաև հետվիրահատական մահացությունը: Տարբեր երկրներում կատարված էպիդեմիոլոգիական հետազոտությունների տվյալների համաձայն ստորին վերջույթների ոչ տրավմատիկ բնույթի  ամպուտացիաների 50-75%-ը շաքարային դիաբետով հիվանդների մոտ է: Այս ցուցանիշները իհարկե սարսափեցնող են:


Դիաբետիկ թաթի սինդրոմը դա պերիֆերիկ նյարդային համակարգի, զարկերակային և միկրոցիրկուլյատոր արյան շրջանառության, ոսկրա-հոդային համակարգի պաթոլոգիկ փոփոխությունների ամբողջականություն է, որը հանդիսանում է խոցային և նեկրոտիկ պրոցեսների անմիջական պատճառ: Շատ կարևոր է իրականացնել դիաբետիկ թաթի ռիսկային խմբերի սկրենինգը: Բարձր ռիսկային խմբի մեջ են մտնում 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդները՝ չկարգավորված գլիկեմիկ ցուցանիշներով, որոնք ունեն պերիֆերիկ նեյրոպաթիա, մակրոանգիոպաթիա, և օստեոարթրոպաթիա: Ռիսկային գործոններից շատ է կարևորվում պերիֆերիկ սենսոր-մոտորային նեյրոպաթիան: Պերիֆերիկ նյարդերի ախտահարման հետևանքով ոտնաթաթը զրկվում է պաշտպանական ռեակցիաներից` ջերմաստիճանի, ցավի, հպման, վիբրացիայի զգայունակությունից:

 
Պերիֆերիկ մոտորային նեյրոպաթիան բերում է ստորին վերջույթների մկանային տոնուսի թուլությանը և ատրոֆիային: Առաջանում են ոտնաթաթի բիոմեխանիկական խախտումներ, աստիճանաբար հարթվում են ոտնաթաթի կամարները: Ոտնաթաթի տակ առաջանում են պլանտար (հպման) գերծանրաբեռնված օջախներ, որոնցից ձևավորվում են հիպերկերատոզներ: Քայլքի ժամանակ նման օջախները շարունակ ենթարկվելով տրավմայի` սեղմում են փափուկ մկանային հյուսվածքները` առաջացնելով ազատ տարածություն, որն էլ լցվում է բորբոքային հեղուկով: Ինֆեկցիայի ներթափանցումը դեպի հյուսվածք բերում է վերքային մակերեսի, հետագայում էլ խոցի առաջացման: Ոսկրա-հոդային համակարգի փոփոխությունները զարգանում են նեյրոպաթիային զուգահեռ և ավելի վառ արտահայտվում են ոտնաթաթում:


Ոչ ինֆեկցիոն դեստրուկտիվ ամենածանր բարդություններից է Շարկոյի թաթը, կամ էլ նեյրոօստեոարթրոպաթիան, որին բնորոշ են պաթոլոգիկ կոտրվածքները և սպոնտան հոդախախտերը: Այն ունի սուր և քրոնիկ ընթացք: Սուր շրջանում, ոտնաթաթում ի հայտ է գալիս այտուցվածություն, կարմրություն, ջերմություն: Սակայն հիվանդը` զգայունության անկման հետևանքով, շարունակում է քայլել, որն էլ հանգեցնում է շարունակական կոտրվածքների ու դեֆորմացիաների: Կտրուկ սահմանափակվում են շարժումները, հատկապես սրունք-թաթային հոդում:  


Ինչպես ավելի էֆեկտիվ կանխել դիաբետիկի թաթի հետևանքով ամպուտացիաների քանակի աճը: Շատ երկրների երկար տարիների փորձը ցույց է տալիս, որ շատ կարևոր նշանակություն ունի դիաբետիկ թաթի ռիսկային գործոնների ժամանակին ախտորոշումը, համապատասխան բարձրակարգ օգնությունը և օրթոպեդիկ կոշիկների ու ներդիրների կրելը: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Անգլիան շաքարային դիաբետով հիվանդները հաճախում են պոդիատրիկ կաբինետներ: Շաքարային դիաբետով հիվանդը պոդիատրիկ կաբինետում սովորում է ինչպես խնամել և զննել ոտնաթաթը, մշակել եղունգները, հիպերկերատոզները (մոզոլները), մաշկը և այլն: Մոնոֆիլամենտների միջոցով որոշվում է ոտնաթաթի տակտիլային զգայունությունը: Համակարգչային հետազոտությունը ցույց է տալիս ծանրության բաշխումը ոտնաթաթում ստատիկ և դինամիկ շարժման ժամանակ: Այս հետազոտության տվյալների համաձայն պատրաստվում են անհատական օրթոպեդիկ ներդիրներ և կոշիկներ:


Ավելի քան 50% դեպքերում ոտնաթաթի ախտահարման պատճառ է հադիսանում կոշիկը: Կոշիկը շաքարային դիաբետի ժամանակ պետք է բավարարի հետևյալ պահանջները.

 

  • կոշիկը պետք է պատրաստված բարձրորակ փափուկ կաշվից,

  • թաթի շրջանը պետք է լինի կլոր, ներքին մասում չպետք է ունենա կարեր,

  • կոշիկը պետք լինի բականին լայն և խորը, որպեսզի հնարավոր լինի տեղավորել օրթոպեդիկ ներդիրները,

  • կոշիկի ներբանը պետք լինի ամուր և նավակաձև` թաթի շրջանում ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:


Վաղ ախտորոշումը և հիվանդներին կրթելը հնարավորություն է տալիս պակասեցնել ոտնաթաթի տրոֆիկ խոցերի և ամպուտացիաների քանակը:

 

Պոդիատոր՝ Հասմիկ Աղուզումցյան

Գենետիկայի Կենտրոն, 5-րդ հարկ, 19 կաբինետ

Հեռախոս. +374 10 54 43 67, +374 99 97 87 71

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

02.04.2013

Հարգելի Բելլա, բարև Ձեզ, հոդվածում մեր ադմինիստրացիան բժշկի թույլտվությամբ ավելացրել է կոնտակտային տվյալները։

Bella

02.04.2013

Barev Dzez. Inchpes karox enq Hasmiki het handipel?

Կարդացեք նաև

Լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիայի ժամանակ օզոնաթերապիայի կիրառումն արյան ռեոլոգիական հատկությունների կարգավորման նպատակով

Բանալի բառեր. արյան ռեոլոգիական հատկություններ, օզոնաթերապիա, լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա
Լեղաքարային հիվանդությունը պատկանում է ստամոքս-աղիքային համակարգի առավել տարածված հիվանդությունների թվին: Ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում լեղաքարային հիվանդությունը հանդիպում է բնակչության տարբեր տարիքային խմբերում (10-50%) և առկա է հիվանդության աճի արտահայտված միտում [1,3]: Այն գերազանցապես հանդիպում է 50 տարեկանից բարձր անձանց մոտ, ընդ որում տարեց (60-74 տարեկան) և ծերունական (75-89 տարեկան) տարիքի անձիք կազմում են հիվանդների 50%-ը...

Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Վիտամինների և միկրոէլեմենտների դերը շաքարային դիաբետով հիվանդների բուժման մեջ

Բանալի բառեր. վիտամիններ, միկրոէլեմենտներ, շաքարային դիաբետ

Վիտամինները արյան մեջ շաքարի պարունակության վրա ուղղակի ազդեցություն չունեն, սակայն նրանցից շատերը ցուցաբերում են միջնորդավորված ազդեցություն ածխաջրատային փոխանակության վրա և ( առողջ մարդու, և ( հատկապես շաքարային դիաբետով հիվանդի մոտ...

Վիտամիններ և միներալներ Ներզատաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ