Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Մեծ ճարպոնի կիրառումը` ստորին վերջույթների ծածկույթային հյուսվածքների տարածուն դեֆեկտների լրացման նպատակով

Ստորին վերջույթների հյուսվածքային դե­ֆեկտ­ների ծագումնաբանությունը խիստ բազմազան է, սակայն ամենից հաճախ հանդիպում են վնասված­քային բնույթի դեֆեկտներ: Բարձր էներգիայի վնասված­քները որպես կանոն բերում են վերջույթների խողովակավոր ոսկրերի բաց բազմաբեկորային ծանր կոտրվածքների, որոնք իրենց հերթին հիմնականում ուղեկցվում են փափուկ հյուսվածքների տարածուն...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Հրազենային վնասվածքների ժամանակ շոկի որոշ առանձնահատկությունների մասին

Բանալի բառեր. շոկ, վնասվածքային շոկ, հեմոռագիկ շոկ, սեպտիկ շոկ, անաֆիլակտիկ շոկ, այրվածքային շոկ

Ծանր վնասվածքային շոկի պատճառները շատ հաճախ լինում են հրազենային վնասվածքները, երբ միանգամից վնասվում են մի քանի օրգաններ, ինչի հետևանքով ցավի գործոնը և ապա արյան կորուստը բերում են թոքերի և արյան շրջանառության անբավարարության...

Հայաստանի բժշկագիտություն 4.2007
Ատամների չափերի և արտաքին ուրվագծերի փոփոխականությունը

Բանալի բառեր. ատամներ, չափեր, հաշվարկ, օրթոդոնտիկ բուժում 

Ներկայումս 84% ատամնածնոտային անոմալիաներով հաճախորդների մոտ օրթոդոնտիկ բուժումը անցկացվում է անշարժ ապարատուրայի օգտագործմամբ...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2007 (30)
Ծնկան հոդի դեֆորմացնող արթրոզի բուժման մեջ արթրոսկոպիկ վիրահատության և հիալուրոնաթթվի պրեպարատների համակցված օգտագործումը

Բանալի բառեր. արթրոսկոպիա, ծնկան հոդի դեֆարթրոզ, հիալուրինաթթու

Դեֆորմացնող արթրոզը հոդի դեգեներատիվ-դիստրոֆիկ պոլիէթիոլոգիկ հիվանդություն է, կապված հոդաճառում հոմեոստազի առաջնային խանգարման հետ, որն էլ բերում է հոդաճառի լրիվ կամ մասնակի քայքայմանը՝ հոդը կազմող հյուսվածքների ոչ սպեցեֆիկ բորբոքային – պրոլիֆերատիվ - դեգեներատիվ փոփոխություններով և դրսևորվում է ցավերով ու հոդի ֆունկցիայի խանգարմամբ: Հոդաճառի դեգեներատիվ փոփոխություններին զուգընթաց դիտվում են նաև փոփոխություններ ոսկրերի, հոդաշապիկի, կապանների, սինովյալ թաղանթի և մենիսկների կողմից...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Կարպալ թունելի համախտանիշ. հեռանկարները և իրականությունը Հայաստանում

Բանալի բառեր. կարպալ թունելի սինդրոմ, կարպալ թունելի ճնշում, պարբերական հիվանդություն

Կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան միջնակ նյարդի կոմպրեսիան է կարպալ խողովակում:

Առաջին անգամ այս վիճակը նկարագրվել է 1854թ. Ջեյմս Պեջետի կողմից մի հիվանդի մոտ, ով ունեցել է ճաճանչոսկրի դիստալ կոտրվածք [7]: Այնուհետև` 1913թ. ֆրանսիացի նյարդաբաններ Պիեռ Մարին և Չարլզ Ֆոքսը նկարագրել են միջնակ նյարդում տեղի ունեցող փոփոխությունները՝ թենարի երկկողմանի ապաճում (ատրոֆիա) ունեցող հիվանդի դիահերձման հիման վրա...

Նյարդաբանություն Վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Կոնքազդրային հոդի հրազենային կոտրվածքի կապակցությամբ կատարված է նդոպրոթեզի քառակի ռևիզիոն արթրոպլաստիկա (կլինիկական դեպքի նկարագրություն)

Բանալի բառեր. կոնքազդրային հոդ, ռևիզիոն արթրոպլաստիկա

Հիվանդը, ծնված 1974թ., ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոն 23.03.05-ին հետևյալ ախտորոշմամբ. վիճակ աջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումից հետո, քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժումով, փափուկ հյուսվածքներում բազմաթիվ մետաղական օտար մարմինների առկայությամբ...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Ճաճանչոսկրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքների բուժումը

Բանալի բառեր. ճաճանչոսկր, արմնկային հոդ, կոտրվածք, կայուն օստեոսինթեզ

Արմնկային հոդը կազմող ոսկրերի կոտրվածքների մեջ ճաճանչոսկրի վզիկի և գլխիկի կոտրվածքները կազմում են 33,5-35% [1-3]:
Ճաճանջոսկրի պրոքսիմալ հատվածի կոտրվածքների բուժումը համարվում է արդի վնասվածքաբանության լուրջ խնդիրներից մեկը: Առաջարկված կոնսերվատիվ և վիրահատական եղանակները միշտ չէ, որ երաշխավորում են ցանկալի արդյունքներ: Առավել հաճախ օգտագործվում են բուժման վիրահատական եղանակները` գլխիկի հեռացում, մետաղական օստեոսինթեզ կամ վնասված գլխիկի առաջնային փոխարինում տարբեր էնդոպրոթեզներով[13,14,16]...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Ինքնավնասում

Բանալի բառեր. սեկրետանի համախտանիշ, ռեֆլեկտոր սիմպաթիկ դիստրոֆիա, դաստակի այտուց, ինքնավնասում

Հանդիպում են ինքնավնասման բազմաթիվ դեպքեր, զանազան առարկաների, միջոցների օգտագործմամբ: Նկարագրված են դեպքեր` երբ եղնգային թիթեղի շուրջը մտցնում են զանազան առարկաներ՝ առաջացնելով խրոնիկական պարոնիխիա մշտական թարախահոսությամբ, մեկ այլ դեպքում մաշկին դնելով քիմիական գրգռիչ նյութով վիրակապ, առաջացնում են չլավացող խոցեր կամ վերքեր...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Երիտասարդ անձանց շրջանում ռեակտիվ հոդաբորբերի որոշ ասպեկտներ

Բանալի բառեր. ռեակտիվ հոդաբորբեր, հիվանդության պատմագիր, սակրոիելիտ, սպոնդիլիտ

Ռեակտիվ հոդաբորբերը ստերիլ, ոչ թարախային բորբոքումներով հոդաբորբեր են, որոնք զարգանում են ի պատասխան արտահոդային վարակի: Ռեակտիվ հոդաբորբ տերմինը առաջարկվել է Էնհովենի և համահեղինակների կողմից 1969թ.: Ներկայումս ռեակտիվ հոդաբորբ ասելով հասկանում ենք միայն այն հոդաբորբերը, որոնք կապված են տարած աղիքային (էնտերոգեն) կամ միզասեռական (ուռոգենիտալ) վարակի հետ և ասոցացվում են HLA B27 հակածնի հետ, ընդ որում ռևմաթոիդ գործոնը արյան շիճուկում բացակայում է...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Կոնքազդրային հոդի հրազենային կոտրվածքի կապակցությամբ կատարված էնդոպրոթեզի կրկնակի ռևիզիա (կլինիկական դեպք)

 

Բանալի բառեր. կոնքազդրային հոդ, տոտալ էնդոպրոթեզավորում, ռևիզիոն արթրոպլաստիկա

Հիվանդ` Շանդիձե Ալեկսանդր, 1974թ. ծնված, 23.03.05-ին ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոն հետևյալ ախտորոշմամբ. վիճակաջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումից հետո, քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժումով, փափուկ հյուսվածքներումբազմաթիվ մետաղական օտար մարմինների առկայությամբ...

Կլինիկական դեպքեր Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ