Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սրտանոթաբանություն

Սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների ստենտավորման արդյունքների ռետրոսպեկտիվ անալիզը՝ կատարված 2005-2006թ-ին

Ներածություն. Սրտամկանի սուր ինֆարկտը համարվելով ժամանակակից սրտաբանության և սրտային վիրաբուժության կարևոր պրոբլեմներից մեկը՝ ունի բուժման 3 ուղղություններ. դեղորայքային բուժում, ԱԿՇ-վիրահատություն և կորոնար անգիո­պլաս­տիկա: Կորոնար անգիոպլաստիկայի հիմքում ընկած է կորոնար ստենտավորումը, որը իր էֆեկտիվությամբ դոմինանտւմ է սրտամկանի սուր ինֆարկտի բուժման բնագավառում՝ հանդիսանալով համեմատաբար անվտանգ և արագ իրականանալի պրոցեդուրա:


Սույն հետազոտությունը գնահատում է սրտամ­կանի սուր ինֆարկտով հիվանդների ստենտավորման և հետագա հսկեղության արդյունքները ՆՄԲԿ-ում՝ 2005-2006թ.-ին:


Մեթոդներ Հետազոտության մեջ ընդգրկվել են 107 սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդներ, որոնց կատարվել է կորոնար ստենտավորում ՆՄԲԿ-ում՝ 2005-2006թ-ին: Կատարվել է հիվանդների ամբուլա­տոր քարտերից վերցված տվյալների ռետրոսպեկտիվ անալիզ:


Արդյունք:


Սրտամկանի սուր ինֆարկտի սկսման պահից մինչև ռեպերֆուզիա ապահովող գործո­ղության շտապ իրականացումից է կախված հիվան­դության բուժման արդյունավետությունը: Վաղ ռեպերֆուզիա ապահովելու ամենաարդյունավետ մեթոդը խցանված զարկերակի բալոնային դիլա­տա­ցիան և հաջորդական ստենտավորումն է:


14 հիվանդների (13.1%) մոտ վաղ ռեպերֆուզիա ապահովվել է սրտամկանի սուր ինֆարկտի սկսման պահից մինչև 3 ժամվա ընթացքում, 36 հիվանդների (33.6%) մոտ՝ 3-6 ժամվա ընթացքում, 11 հիվանդների (10.3%) մոտ՝ 6-12 ժամվա ընթացքում, 8 հիվանդների (7.5%) մոտ՝ 12-24 ժամվա ընթացքում, 3 հիվանդների (2.8%) մոտ՝ 24 և ավել ժամ անց: Մնացած 35 հիվանդների (32.7%) մոտ թիրախ զարկերակի սպոն­տան կամ դեղորայքային ռեպերֆուզիա առաջացել է մինչ պրոցեդուրան/:


Միջամտությունից հետո ձախ փորոքի արտա­մղման ֆրակցիան 50%-ից ցածր է մնացել 68 հիվանդների (63.5%) մոտ, որոնցից 39–ը (57%) կազմել են 12 ժամից ուշ ստենտավորված, իսկ 29–ը՝ (43%) մինչև 12 ժամում ստենտավորված հիվանդներ:


Առաջնային ստենտավորման են ենթարկվել 98 հիվանդներ (91.6%), փրկող ստենտավորման (տրոմ­բոլիզից հետո) են ենթարկվել 2 հիվանդներ (1.8%), հետաձգված ստենտավորման են ենթարկվել 7 հիվանդներ (6.5%): Տրոմբոլիզ ՆՄԲԿ-ում չի կա­տարվել, ուստի այս խմբի հիվանդները տեղախոխվել են այլ կլինիկաներից:


Հիվանդներից 25-ը (23.4%) ունեցել են միանոթային ախտահարում, իսկ 82-ը (76.6%) ունեցել են բազմա­անոթային ախտահարում:


Միանոթային ախտահարումով հիվանդների ստենտավորման կլինիկական էֆեկտիվությունը կազմել է 100%:


Ինֆարկտ-կախյալ թիրախ զարկերակի ինվազիվ ճանապարհով վերաանոթավորումից հետո բազմա­անոթային ախտահարումով հիվանդների հետագա բուժումը իրականացվել է 3 ուղղություններով. 19 հիվանդներ (17.8%) հետագայում ենթարկվել են պլանային կարգով ԱԿՇ-վիրահատության, 10 հի­վանդներ (9.3%) ենթարկվել են էտապային կորոնար ստենտավորման, 8 հիվանդների (7.5%) առաջարկվել է ԱԿՇ-վիրահատություն, որից հրաժարվել են, իսկ 45 հիվանդներ (42%) շարունակել են հսկողության տակ մնալ՝ ստանալով դեղորայքային բուժում:


Ստենտավորման կլինիկական էֆեկտիվությունը կազ­մել է 100%: Հոսպիտալային մահացությունը կազմել է 0%: Հիվանդների հսկողության միջին ժամ­կետը կազմել է 15(9.8 .ամիս: 15 ամսվա մահացությունից զերծ երկարակեցությունը կազմել է 100%, սուր ինֆարկտից զերծ երկարակեցությունը կազմել է 97.2%, կրկնակի վերաանոթավորումից զերծ երկարակեցությունը կազմել է 72%, հիմնական սրտա­յին պատահարներից (մահ, ոչմահացու սրտամկանի ինֆարկտ, կրկնակի վերաանոթավորում) զերծ երկարակեցությունը կազմել է 69.2%: Եթե էտապային ստե­ն­տա­վորումից հետո կատարված վիրա­հա­տու­թյունը չհամարենք որպես կրկնակի վերաանոթա­վորում, ապա կրկնակի վերաանոթավորումից զերծ երկարակեցությունը կկազմի 86.9%, իսկ հիմնական սրտային պատահարներից զերծ երկարակեցությունը կկազմի 84,1%:


Եզրահանգում 2005-2006թ.-ին ՆՄԲԿ-ում սրտա­մկանի սուր ինֆարկտով հիվանդների էնդովասկուլյար միջամտությունների ժամանակ սուր բարդություններ և մահացություն չի գրացվել: Կրկնակի վերաանոթա­վորման ցուցանիշը եղել է բարձր, քանի որ որոշ հի­վանդ­ներ ԱԿՇ-վիրահատությունից առաջ ենթարկվել են միջանկյալ ստենտավորման, որի նպատակը եղել է վիրահատական ռիսկերի նվազեցումը:

 

Հեղինակ. Վ. Սարգսյան Նորք-Մարաշ բժշկական կենտրոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 56-57
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

PTCA FRONTLINE GUIDE WIRE
PTCA FRONTLINE GUIDE WIRE

Հարգելի բժիշկներ,

Սիրով հայտնում ենք Ձեզ, որ http://www.abmed.am/asahi-intecc.php?CategoryId=166703 պաշտոնական կայքում...

Սրտանոթաբանություն ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
940 նմ դիոդային լազերի կիրառմամբ ենթամաշկային երակների ներերակային և պունկցիոն լազերային կոագուլյացիայի արդյունքները տարեց և ծերունական տարիքի հիվանդների մոտ

Քրոնիկական երակային հիվանդությունները ունեն բժշկական, սոցիալական և տնտեսական նշանակություն, ինչը կապված է հաշմանդամության բարձր մակարդակի, բուժման հսկայական ծախսերի, էսթետիկ արատների...

Միկրոալբումինուրիան, որպես երիկամների ախտահարման վաղ շրջանը բնութագրող ցուցանիշ` զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ

Բանալի բառեր. զարկերակային ճնշում, սրտանոթային հիվանդություններ, երիկամների ախտահարում

Զարգացած երկրներում սրտանոթային հիվանդություններով (ՍԱՀ) պայմանավորված մահացությունը կազմում է ընդհանուր մահերի ավելի քան 50%-ն...

Նեֆրոլոգիա Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Աջ փորոքի մորֆոֆիզիոլոգիական և պաթոֆիզիոլոգիական առանձնահատկությունները

Բանալի բառեր. աջ փորոք, անատոմիա, ֆիզիոլոգիա, անբավարարություն, միջփորոքային միջնապատ

Վերջին տասնամյակներին մեծացել է հետաքրքրությունը աջ փորոքի (ԱՓ) նկատմամբ, հատկապես կապված ԱՓ-ի անբավարարության հետ: ԱՓ-ի ֆունկցիոնալ գնահատումը կարևոր է թոքային հիպերտենզիայի...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ

Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Նյարդաբանություն Նեֆրոլոգիա Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Իշեմիկ պրեկոնդիցիայի պաշտպանիչ նշանակությունը սրտամկանի համար

Բանալի բառեր. իշեմիա, հիբերնացիա, սթանինգ, պրեկոնդիցիա, մետաբոլիզմ, էներգոապահովում, կենսունակություն

Սրտամկանի իշեմիան հանդիսանում է սրտային անբավարարության զարգացման հիմնական պատճառը, սակայն մինչև այսօր դեռևս գոյություն չունի իշեմիայի համընդհանուր բնորոշում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Կենսունակ սրտամկանի ախտորոշման որոշ ոչ ինվազիվ մեթոդների կիրառման օգտակարությունը

Բանալի բառեր. սրտամկան, կենսունակ, ռեվասկուլյարիզացիա, ախտորոշում, հիբերնացիա

Կենսունակ սրտամկանի ախտորոշման անհրաժեշտությունը հատկապես կարևորվում է իշեմիկ կարդիոմիոպաթիայով, հետինֆարկտային կարդիոսկլերոզով...

Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Ատորվաստատինի արդյունավետության և անվտանգության գնահատումը

Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին

Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...

Առողջապահություն 1.2011 Դեղագիտություն
Էնդոթելային ֆունկցիայի, թաքնված աթերոսկլերոզի, լիպիդային պրոֆիլի, բորբոքման, թրոմբոցիտների ֆունկցիոնալ վիճակի և մակարդելիության որոշ ցուցանիշների գնահատումը անկանոն կոլխիցինոթերապիա ստացող ՊՀ հիվանդների մոտ

Բանալի բառեր. էնդոթելաին դիսֆունկցիա, բորբոքում, աթերոսկլերոզ, պարբերական հիվան­դու­թյուն

Սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) տա­րած­վածությունը և դրանից մահացությունը այլ հիվանդությունների համեմատ ամենա­բարձրն է ողջ երկրագնդում: Այն հան­դի­սանում է մահացության թիվ մեկ պատճառը...

Համակարգային հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41)
Նոր ջրալույծ կատիոնային մեզո-տետրա-պիրիդիլ պորֆիրինների և մետաղապորֆիրինների հիպոտենզիվ ակտիվությունը

Բանալի բառեր. պորֆիրիններ, մետաղապորֆիրիններ, հիպերտենզիա, հակաօքսիդանտ

Վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը պորֆիրինների և մետաղապորֆիրինների սինթեզի, քիմիական և կենսաբանական հատկությունների ուսումնասիրության  նկատմամբ...

Հայաստանի բժշկագիտություն 2.2009 Դեղագիտություն
C- ռեակտիվ սպիտակուցը և սիրտ անոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը

Բանալի բառեր. C-ռեակտիվ սպիտակուց (CRP), սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ), սրտամկանի ինֆարկտ

C-ռեակտիվ սպիտակուցը (CRP) հյուսվածքների վնասման, բորբոքման, նեկրոզի, վնասվածքների և ուռուցքների, ինչպես նաև մակաբուծային ինֆեկցիաների ժամանակ հանդիպող ամենազգայուն և ամենաարագ...

Ախտորոշիչ մեթոդներ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40)
Զարկերակային հիպերտենզիայով հիվանդների մոտ կարպալ թունելի համախտանիշի զարգացման հավանականության գնահատումը

Բանալի բառեր. կարպալ թունելի համախտանիշ, կոմպրեսիոն նեյրոպաթիա, միջնակ նյարդ, զարկերակային հիպերտենզիա, ինտերստիցիալ ճնշում, էլեկտրոնեյրո միոգրաֆիա

Ներածություն: Կարպալ թունելի համախտանիշը (ԿԹՀ) կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան է, որը հատկապես...

Նյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38)
Քննական սթրեսի ազդեցությունը ճեմարանային ուսուցմամբ սովորող աշակերտների սիրտ-անոթային համակարգի վրա` կենսաակտիվ հավելման օգտագործման պայմաններում

Բանալի բառեր. քննական սթրես, էլեկտրասրտագիր, կարգավորման համակարգերի լարվածության ցուցիչը, կենսաակտիվ հավելում

Վերջին տարիներին դպրոցական կրթության բնագավառում կատարվող բարեփոխումների հիմքում հաճախ խախտվում են ուսումնական ռեժիմի հիգիենիկ նորմերը, ինչն անրադառնում է...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2009 (37)
Զարկերակային գերճնշման առանձնահատկությունները քաղաքաբնակ և գյուղաբնակ ազգաբնակչության շրջանում (գրականության տեսություն)

Սիրտ-անոթային հիվանդությունները (ՍԱՀ) մահացության հիմնական պատճառն են հանդիսանում ամբողջ աշխարհում և կազմում են ընդհանուր մահացության մոտ 30% [15]։ ՍԱՀ-ի բեռի աճը գրանցվում է առավելապես ցածր և միջին եկամտի մակարդակ ունեցող երկրներում...

Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009
Զարկերակային գերճնշման վերահսկման և տարածվածության առանձնահատկությունները նախկին Խորհրդային Միության որոշ երկրներում (գրականության տեսություն)

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) համարվում է սիրտ-անոթային հիվանդություններից ամենատարածվածն իր առաջացրած բարդություններով և բարձր մահացությամբ [8]։ Ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդություններից (ՍԱՀ) մահացությունը կազմում է...

Թվեր և փաստեր Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ