Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վարակաբանություն

ՀՀ զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայածների հակահամաճարակային ապահովման նպատակով իմունականխարգելիչ միջոցառումների մասին

Բանալի բառեր. զինված ուժեր, զորակոչիկներ, նորակոչիկներ, հակահամաճարակային ապահովում, իմունականխարգելում, պատվաստումներ­­

Գրականության տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փոքր պետությունների, այդ թվում ՀՀ, զինված ուժերի համար ինֆեկցիոն հիվանդացությունը և վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպման խնդիրը այսօր խիստ արդիական են և լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն: Այստեղ խիստ կարևոր է զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայածների հակահամաճարակային ապահովման կազմակերպումը:­­­ ­­­­ ­­­­ ­

 

Դեռևս 1974թ. ԱՀԿ ընդունեց Պատվաստումների ընդլայնված ծրագիր, որի իրականացմամբ աշխարհում 20 տարվա ընթացքում հասանզգալի հաջողությունների 6 հիմնական վարակիչ հիվանդությունների (դիֆթերիա, փայտացում, տուբերկուլյոզ, պոլիոմիելիտ, կապույտ հազ, կարմրուկ) կանխարգելման աշխատանքներում:­­­­ ­­­­­­­­­­­­­­

 

Մի շարք երկրներում երկար տարիների ընթացքում չեն արձանագրվել դիֆթերիայով հիվանդացության դեպքեր: Արևմտյան կիսագնդի երկրներում 1992թ.-ից հետո վերացել է պոլիոմիելիտը, իսկ Եվրոպայի շատ երկրներում, որտեղ դեռևս գրանցվում են հիվանդության դեպքեր, հաջողությամբ են անց կացվում Պատվաստումների ազգային օրեր, որոնց ժամանակ կատարում են զանգվածային պատվաստումներ:­ ­­­­­­­

 

Օրակարգի հարց է դարձել կարմրուկի Էլիմինացիան, այսինքն նրա էնդեմիկ և երկրորդային (բերովի) դեպքերի վերացումը: Այդ խնդրիլուծումը հնարավոր է միայն պատվաստումների օգնությամբ:

 

Ղեկավարվող վարակների դեմ արդյունավետ պայքարը պահանջում է կանխարգելիչ պատվաստումների կազմակերպչական աշխատանքների կատարելագործում, պատվաստանյութերի տեսականու ընդլայնում և որակի բարելավում:­­­­ ­­

 

Համաշխարհային պատվաստումային նախաձեռնություն կազմակերպությունը իր առջև խնդիր է դրել ստեղծել համակցված պատվաստանյութեր, որոնց օգնությամբ հնարավոր կլինի պաշտպանել մարդուն 25-30 ինֆեկցիաներից, դրանք ներարկվեն միանվագ, վաղ հասակում և զուրկ լինեն կողմնակի երևույթներ առաջացնելուց: Այդ նպատակին հասնելու համար կպահանջվի հաղթահարել շատ դժվարություններ, որի ժամանակ մարդկությունը կընդլայնի ինֆեկցիաների կանխարգելման հնարավորությունները՝ ստանալով առավել հուսալի, հարմար և անվտանգ պատվաստանյութեր:­­ ­­­ ­­­­­

 

Այսօր քաջ հայտնի է, որ ղեկավարվող վարակների նկատմամբ պատվաստում չստացած մարդկանց բուժման ծախսերը շատ ավելի մեծ են, քան պատվաստման համար օգտագործված նյութական միջոցները, չհաշված հիվանդների և նրանց ընտանիքի անդամների ապրումներն ու տանջանքները:

 

1995թ.-ից սկսած մեր ազգային բանակում կատարվում  են պլանային պատվաստումներ դիֆթերիայի և փայտացման դեմ (ADC-M), որի շնորհիվ հիվանդացությունը զգալիորեն պակասել են: Գրանցվում են միայն դիֆթերիայի եզակի դեպքեր:­­ ­­

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատվաստումների օրացույցը Հայաստանում վերջին տասնամյակում՝ կապված քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական գործոնների հետ, իրականացվում է անբավարար ձևով, ուստի միանգամայն արդարացված է բանակում պարտադիր պլանային պատվաստումների իրականացումը:­­­­­­­­­­­ ­­­

 

Զինված ուժերում իմունականխարգելումը զինծառայողների շրջանում պատվաստումների միջոցով արհեստական իմունիտետի ստեղծումն է` վարակիչ հիվանդությունները կանխարգելելու նպատակով: Պատվաստումները կատարվում են պլանային կարգով և ըստ համաճարակային ցուցումների:

 

Հետազոտության արդյունքներն ու դրանց քննարկումը:

 

Ելնելով վերը նշվածից մենք ուսումնասիրել ենք ՀՀ զինված ուժերի զորակոչիկների, նորակոչիկների և 3 ամիս ծառայած ներիհակահամաճարակային ապահովման կազմակերպման պրոբլեմը և մշակել ենք միջոցառումների համալիր, որտեղ իր ուրույն տեղն ունի  իմունականխարգելումը, ավելի ստույգ` վերջինիս իրականացման մեթոդաբանությունը:­­­­

­­­ ­­

Զորամասում պատվաստումները կատարվում են զորամասին տրված հրամանին համապատասխան: Պատվաստումներն իրականացնում ենբժիշկները կամ նրանց հսկողության ներքո՝ փորձառու բուժակները և բուժքույրերը:

 

­­­­­­Պատվաստումների արդյունքները, դրանց կատարման ամսաթիվը, պատրաստուկի անվանումը, դեղաչափերը և օրգանիզմի ռեակցիաները գրանցվում են բժշկական գրքույկներում: Բացի այդ, կազմվում է իրականացվող պատվաստումների անվանացուցակ:­­­­ ­­­­
 

Պլանային պատվաստումները կատարվում են կենտրոնական հավաքակայանում և զորամասերում համալրման ընդունման ժամանակ ևծառայության ընթացքում՝ վերապատվաստման կարգով: Պլանային պատվաստումների ցանկը որոշվում է` ելնելով ՀՀ-ում և զինված ուժերում համաճարակային իրավիճակի առանձնահատկություններից:

 

Համաճարակային ցուցումներով պատվաստումները կատարվում են զորքերում վարակի ներթափանցման վտանգի կամ վարակիչ հիվանդությունների առաջացման դեպքում:­­­­ ­­

 

Արտակարգ կանխարգելումը զորքերի հակահամաճարակային պաշտպանության համակարգում հակաբիոտիկների, իմունային շիճուկների, որոշ դեղապատրաստուկների կիրառումն է՝ վարակման կասկածի տակ գտնվող զորքերի անձնակազմում վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար:

 

­­­­­­

Հակահամաճարակային օջախներում արտակարգ կանխարգելման անցկացման մասին որոշումը կայացնում է վերադաս բուժվարչության պետը: Անձնակազմին պերօրալ օգտագործման համար պատրաստուկների հատկացումն իրականացնում է զորամասի բժշկական կազմը՝ բուժծառայության պետի ղեկավարությամբ:­­­­­

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինծառայողները որպես կանոն մտնում են տարբեր ինֆեկցիաներով հիվանդանալու վտանգին հաճախ ենթակա, կամ այսպես կոչված ռիսկի խմբի մեջ, ուստի անհրաժեշտ է համաճարակաբանական ցուցումի առկայության դեպքերում կատարել կանխարգելիչ պատվաստումներ ղեկավարվող վարակների դեմ, իսկ վերջին տարիների համաճարակային իրադրության պայմաններում, հատկապես վիրուսային Ա  հեպատիտի և համաճարակային պարօտիտի դեմ: ­ ­­­­­­­­­­

 

Գրականություն


  1. Вакцина и иммунизация (Современное поло­же­ние в мире). Женева, ВОЗ, 1998г., с. 1-5, 90-95, 100-101.
  2. Вирусные гепатиты, С. Пб, 1999г.
  3. Мировой опыт профилактики гепатита B. М., 2000г.
  4. Михеева И.В., Лыткина И.Н., Мальцев Н.Н. и др. Эффективность селективной иммунизации в очагах эндемического паротита. Вирусные ин­фек­ции на пороге XXI века.  с. 218-219.
  5. Таточенко В.К. и Озерецковский Н.А. Иммуно­про­филактика. М., 1999. с. 25-55, 55-80.
  6. Таточенко В.К., Озерецковский Н.А., Федоров А.М. Вакцинопрофилактика. Интеллектуаль­ные технологии. М., 1995. Изд. Мед. газета, 23.

Հեղինակ. Գ.Ա. Աղայան, Վ.Ա. Ասոյան (ԵՊԲՀ, ԱՆ ԱԱԻ)
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 1.2005 (23) 7-9
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծանր սեպսիս. ախտաբանական վիճա՞կ, թե՞ ծանրության աստիճան

Բանալի բառեր. սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, բորբոքում

Սեպսիսը շարունակում է մնալ ժամանակակից բժշկական հետազոտությունների հետաքրքրության կենտրոնում, քանի որ դրա բուժման հարցերը դեռևս վիճելի են, վերջնականորեն համաձայնեցված ու համակարգված չեն...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2011 (46
Միզասեռական կանդիդոզի բուժումը միկոֆլու դեղամիջոցով

Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ

Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Ուրոլոգիա Վեներաբանություն Առողջապահություն 2.2011 Դեղագիտություն
Երիկամների տուբերկուլյոզ (գրականության տեսություն)

Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում  է մնալ  մահացության ամենաշատ տարածված  պատճառներից  մեկը  ինֆեկցիոն  հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից...

Նեֆրոլոգիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Վարակը և իմունիտետը որպես հակասությունների օրինաչափ միասնություն` բնության մեջ համաճարակային գործընթացը դեպի հավերժություն տանող պայքարում (համաճարակաբանի մտորումներ)

Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...

Առողջապահություն 1.2011
Գիտական օգտակար աշխատություն

«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական  նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...

Առողջապահության լրատու 1.2010
Նիտրատների ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների զարգացման վրա

Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...

Առողջապահություն 2.2010
Գյումրիում ավստրալիական հակածինի (HBsAg) նկատմամբ հետազոտությունների շուրջ

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում)...

Լաբորատոր հետազոտություններ
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները II մաս

Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...

Նյարդաբանություն Առողջապահություն 1.2010
Գյումրիում ավստրալիական հակածինի (HBsAg) նկատմամբ հետազոտությունների շուրջ

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...

Թվեր և փաստեր Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները. I մաս

Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...

Նյարդաբանություն Առողջապահություն 4.2009
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Սկիզբը` 2009, N3-ում

Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...

Թվեր և փաստեր Առողջապահություն 4.2009
Օնկոլոգիական հիվանդների B և C հեպատիտների վիրուսներով վարակվածության բնութագիրը

Բանալի բառեր.  սոլիդ ուռուցքներ, օնկոհեմատոլոգիա, B հեպատիտ, C հեպատիտ, հիվանդներ, վարակվածության դրոշմներ

Պարէնտերալ վիրուսային հեպատիտները,  մասնավորապես B և C հեպատիտները (HB, HC), շարունակում են դասվել հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրների շարքին [9]...

Ուռուցքաբանություն Հայաստանի բժշկագիտություն 3.2009
Թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզի կլինիկական բնութագիրը

անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:

Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը...

Շնչառական համակարգ Հայաստանի բժշկագիտություն 3.2009
Ապենդիցիտը և ճիճվային հիվանդությունները

Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...

Վիրաբուժություն Առողջապահություն 3.2009
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...

Թվեր և փաստեր Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Առողջապահություն 3.2009

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ