Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով:

–   Մանկական օրթոպեդիան ունի՞ սկզբունքային տաբերություն:

–   Մանկական օրթոպեդիան ամբողջովին տարբերվում է մեծահասակերի օրթոպեդիայից: Դրա հիմքում երեխայի ոսկրային եւ մկանային համակարգի առանձնահատկություններն են։ Միշտ պետք է հիշել, որ երեխան աճող օրգանիզմ է, ոսկրերն ունեն աճման գոտիներ, որոնց հաշվին կատարվում է ոսկրի աճը: Ցանկացած հիվանդություն դիտարկելիս պետք է հաշվի առնել երեխայի աճի փուլում գտնվելը, դրա հետեւանքով հիվանդությունը կարող է այս կամ այն ուղղությամբ փոխվել:

–   Ի՞նչ գործոններ են բերում հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարումների:

–   Հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարումների կարող են հանգեցնել զարգացման բնածին արատները, որոնց հիմնական պատճառները գենետիկ հիմք ունեն, կամ հղիության ընթացքում առաջացած խնդիրներ են: Կարող են լինել նաեւ արտաքին գործոնների ազդեցությամբ առաջացած խնդիրներ:

–   Ո՞ր ախտանշանների առկայությունն է խոսում օրթոպեդի խորհրդատվության անհրաժեշտության մասին:

–   Կարծում եմ, որ երեխայի նախքան բժիշկ-օրթոպեդի մոտ հայտնվելը, ծնողը պետք է դիմի առաջնային օղակ, զննվի մանկաբույժի կողմից եւ մանկաբույժի որոշմամբ դիմի օրթոպեդին, թեև կան ախտաբանություններ, արատներ, որոնց դեպքում ծնողը կարող է տեսնել, որ երեխան հենաշարժական համակարգի խնդիր ունի:

–   Մի՞շտ են հենաշարժական համակարգի հիվանդությունները կապված վնասվածքների եւ գերբեռնվածության հետ:

–   Հենաշարժական համակարգի հիվանդությունները միշտ չէ, որ պայմանավորված են վնասվածքներով կամ գերբեռնվածությամբ: Ունենք հիվանդությունների մեծ խումբ, որոնք, իհարկե, կապված են արտաքին գործոնների հետ, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք կապ չունեն տրավմատիզմի հետ: Նրանց պատճառաբանության մեջ այլ գործոններն ավելի կարեւոր են:

–   Ի՞նչ բնածին եւ ձեռքբերովի ախտաբանություն կառանձնացնեք. ամենահաճախ հանդիպող ախտաբանությունը մանկական օրթոպեդիայում:

–   Մանկական օրթոպեդիայում ունենք մի քանի խնդիրներ, հիվանդություններ, որոնք շատ հաճախ են հանդիպում` կոնք-ազդրային հոդերի զարգացող հոդախախտը` դիսպլազիան, բնածին ծուռթաթությունը: Նաեւ մեծ խումբ են կազմում նեյրոօրթոպեդիկ հիվանդություններն ու ողնաշարի ախտաբանությունը:

–   Ի՞նչ է կոնք-ազդրային հոդի դիսպլազիան:

–   Կոնք-ազդրային հոդի դիսպլազիան կոնք-ազդրային հոդի զարգացման բնածին արատ է։ Այն կոնք-ազդրային հոդի ամբողջականության` ազդրի գլխիկի եւ քացախափոսի, անատոմիական խախտում է:

–   Ի՞նչ է ազդրի բնածին հոդախախտը եւ ինչպե՞ս է արտահայտվում:

–   Ազդրի բնածին հոդախախտի տերմինը ներկայում փոխված է. ճիշտ է անվանել զարգացող հոդախախտ։ Դա վիճակ է, երբ ազդրի գլխիկը գտնվում է քացախափոսից դուրս: Երեխաների մոտ այն անախտանիշ հիվանդություն է և կլինիկորեն արտահայտվում է քայլելուց հետո` կաղությամբ:

–   Ի՞նչ է բնածին ծուռթաթությունը:

–   Բնածին ծուռթաթությունը շարակցական հյուսվածքի ախտաբանություն է, որի հետեւանքով առաջանում է ոտնաթաթի դեֆորմացիա: Ծուռթաթությունն իր մեջ պարունակում է չորս բաղադրիչ. ոտնաթաթի առաջնային հատվածի առբերում, ոտնաթաթի վարուսային սուպինացիոն դեֆորմացիա եւ հետին հատվածի էկվինուսային ու վարուսային դեֆորմացիաներ: Սրանք ծանր ախտաբանություններ են: Կան տարբեր աստիճանի ծուռթաթություններ: Դրանք լինում են ինչպես իդիոպաթիկ, այնպես էլ` համախտանշային:

–   Ի՞նչ է բնածին ծուռվզությունը:

–   Կա ծուռվզության մի քանի տեսակ: Օրթոպեդիկ տեսանկյունից առավել հետաքրքրում են մկանային եւ ոսկրային ծուռվզությունները: Կա նաեւ, այսպես կոչված, ֆունկցիոնալ ծուռվզություն, որը տեսողության եւ լսողության խանգարումների հետ է կապված` դիրքային ծուռվզություն: Կան նաեւ ծուռվզության տեսակներ, որոնք կրած հիվանդություններից առաջացած խնդիրների հետևանք են, օրինակ, սպիների հետ կապված հետայրվածքային ծուռվզությունը:

Առավել հաճախ հանդիպում է պարանոցի կրծոսկրաանրակապտկաձեւ մկանում առաջացած ֆիբրոզ հյուսվածքի առկայությամբ (որը բերում է մկանի կարճացման) պայմանավորված մկանային ծուռվզությունը:

–   Ի՞նչ է հարթաթաթությունը:

–   Հարթաթաթությունն, իրականում, թաթի ֆիզիոլոգիական կառուցվածք է, որը տարբերվում է թաթի ընդունված ճիշտ կառուցվածքից, և ախտաբանություն չի համարվում: Հարթաթաթ են մարդկանց 20 տոկոսը: Այլ բան է, որ կան հիվանդություններ, որոնց դեպքում, թաթը դեֆորմացվելով, ստանում է հարթ դիրք:

–   Ողնաշարային թեքումների ի՞նչ տեսակներ կան:

–   Ողնաշարային ախտաբանություները բազմազան են: Եթե նրանց մեծ խմբերի բաժանենք, ապա լինում են բնածին եւ ձեռքբերովի: Դեֆորմացիայի հարթության մեջ դիտարկման տեսանկյունից լինում են սկոլիոզ եւ կիֆոզ տարբերակներ: Առաջինը ողնաշարի դեֆորմացիան է ճակատային (ֆրոնտալ), իսկ երկրորդը` կողմնային (սագիտալ) հարթության մեջ:

–   Կանգ առնենք նաեւ ոտքերի ու ձեռքերի առավել հաճախ հանդիպող արատների վրա:

–   Սա շատ մեծ խումբ է, եւ տասնյակ հիվանդություններ կան: Առանձնացնենք բնածին արատներն ու ձեռքբերովի խնդիրները: Բնածին արատները կարող են արտահայտվել բնածին դեֆորմացիաներով, ամպուտացիաներով, վերջույթների բնածին կարճությամբ: Ձեռքբերովի խնդիրներ են, երբ կյանքի ընթացքում տեղի են ունենում վերջույթների առանցքի շեղումներ, վերջույթների կարճեցումներ եւ ֆունկցիաների խանգարումներ:

–   Ի՞նչ հիմնական ախտանիշներ է հնարավոր ինքնուրույն նկատել:

–   Ինքնուրույն հնարավոր է նկատել նորմայից տարբերվող դեֆորմացիաները, ֆունկցիայի խանգարումները, ստորին վերջույթների կողմից` կաղությունը կամ ոչ ճիշտ քայլվածքը եւ, իհարկե, ցավը:

–   Ի՞նչ ժամանակակից բուժման մեթոդներ կան կոնք-ազդրային բնածին արատի, ծուռթաթության, ծուռվզության, հարթաթաթության ժամանակ եւ այլ ի՞նչ ակնհայտ նորարարություններ կան:

–   Ինչ վերաբերում է կոնք-ազդրային հոդին, ապա երկար տարիների ընթացքում հանրապետությունում փորձում ենք ներդնել կոնք-ազդրային հոդի սկրինինգ-հետազոտություն` ուլտրաձայնային հետազոտման մեթոդով: Մոտավորապես 40 բժիշկ, ովքեր աշխատում են ծննդատներում, վերապատրաստվել են մեր կենտրոնում: Դրա նպատակը կոնք-ազդրային հոդի դիսպլազիայի ժամանակին ախտորոշումն է, ինչի շնորհիվ ունենում ենք բուժման տեւողության կրճատում և առավել լավ արդյունք: Մեզ մոտ ծուռթաթությունը բուժվում է Պոնսետի եղանակով, որը ներդրել է պրոֆեսոր Պոնսետին, ու, սկսած 2012 թվականից ծուռթաթությունը բուժվում են այս մեթոդով, որն աշխարհում համարվում է այդ ախտաբանության բուժման ոսկե չափանիշը: Բուժման գործընթացում սա մեծ հեղափոխություն է, քանի որ պակաս ագրեսիվությամբ ստանում ենք առավել լավ արդյունքներ:

Մկանային ծուռվզությունn 90% դեպքերում վերականգնողական եւ բուժական ֆիզկուլտուրայի միջոցով բուժվող խնդիր է: 5 տարեկանից հետո միայն 10% երեխաների դեպքում ենք ունենում վիրահատության կարիք:

Հարթաթաթությունն 95% դեպքերում բուժման կարիք չունի, եւ միայն այն դեպքերում, երբ կա ոտնաթաթի դեֆորմացիա, կամ, այսպես կոչված, կոնֆլիկտ կոշիկի հետ, մենք որոշակի միջոցառումներ ենք ձեռնարկում:

–   Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն երեխաների հենաշարժիչ համակարգի վնասվածքների ժամանակ:

–   Հենաշարժիչ համակարգի վնասվածքների ժամանակ առաջին օգնության մեջ պետք է ներառել վերջույթի մոբիլիզացիան ձեռքի տակ եղած պարագաներով, ցավազրկումը եւ հաջորդ քայլը պետք է լինի համապատասխան բժշկական անձնակազմի դիմելը:

–   Ի՞նչ առանձնահատկություններ ունեն երեխաների մոտ վնասվածքները` ախտաբանորեն, կլինիկորեն եւ բուժման մոտեցմամբ:

–   Երեխաների մոտ վնասվածքների կլինիկական պատկերը չնչին է տարբերվում մեծահասակների մոտ առկա կլինիկական պատկերից, բայց ոսկրային համակարգի առանձնահատկությունների շնորհիվ մեծ տարբերություն ունենք բուժման մեթոդների կիրառման հարցում:

–   Ինտենսիվ հասակի աճի ժամանակ կարո՞ղ է երեխան գանգատներ ունենալ:

–   Կա այսպիսի տերմին, կոչվում է աճի ցավ, երբ երեխաներն ակտիվ աճի շրջանում, հատկապես` երեկոյան, և հատկապես այն դեպքերում, երբ օրվա ընթացքում ֆիզիկական մեծ ակտիվություն են ունեցել, ունենում են չտեղակայված կամ ամբողջ սրունքի, կամ ստորին վերջույթի երկարությամբ եւ, հիմնականում, երկկողմանի ցավեր: Այդ ցավերն անցնում են առանց դեղորայքի կիրառման` ուղղակի դիրքի փոփոխությամբ, մերսումով:
 
Վահե Վիկտորի Յավրյան,
«Արաբկիր» ԲՀ օրթոպեդիայի բաժնի վարիչ

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am
Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am

Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն  նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...

Ախտորոշում Շնչառական համակարգ
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am
Ինչպե՞ս իջեցնել փոքրիկի ջերմությունը առանց դեղահաբերի. openblog.am

Ըստ որոշ ուսումնասիրություններրի, եթե փոքրիկն առողջ է, ապա կարիք չկա անհանգստանալու, երբ  նրա մոտ նկատվում է ուղղակի մրսածություն։ Ներկայացնում ենք մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք իջեցնել երեխայի...

Առաջին նախաբժշկական օգնություն
Փոքր երեխաների գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն. ultraimaging.am
Փոքր երեխաների գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն. ultraimaging.am

Գլխուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան այսօր ախտորոշման ամենատեղեկատու մեթոդներից է: Նյարդաբանական և նյարդավիրաբուժական հիվանդությունների ճիշտ ախտորոշումը դյուրին չէ նույնիսկ...

Ախտորոշում
ՀՀ ԱՆ. Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները
ՀՀ ԱՆ. Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները

Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար
Տեղեկատվություն  աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և   նրանց  ուսուցիչների  համար

Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական  հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ)  ժառանգական հիվանդություն է, որը  տարածված է  միջերկրածովյան...

Գենետիկա Համակարգային հիվանդություններ
Երեխայի մոտ ականջի ինֆեկցիայի մասին վկայող 5 ախտանշան. news.am
Երեխայի մոտ ականջի ինֆեկցիայի մասին վկայող 5 ախտանշան. news.am

Երեխաները հաճախ են ականջները ձգում, երբ քնի կարիք ունեն, բայց հիշյալ գործողությունը կարող է նաեւ ինդեկցիայի առկայության մասին վկայել...

Բնակչության 25%-ը ռևմատիկ հիվանդություններով է տառապում. կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը
Բնակչության 25%-ը ռևմատիկ հիվանդություններով է տառապում. կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը

Հունիսի 27-ին «Մոսկվայի տանը» մեկնարկեց Հայաստանի ռևամտոլոգների 3-րդ  գիտաժողովը: Գիտաժողովը ներառում է ռևմատոլոգիայի առավել կարևոր ուղղությունները, որոնք պետք է նպաստեն  հայաստանյան ռևմատոլոգիայի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Ինչ անել, եթե երեխայի մոտ ասթմա է
Ինչ անել, եթե երեխայի մոտ ասթմա է

Ասթմայով երեխային մեծացնելը կարող է բավականին դժվար լինել: Երեխան երեխա է, եւ երբ վազվզում է, ոչինչ չի զգում եւ հնարավոր է չի գիտակցում, թե ինչպես անվանել իր ախտանիշները...

Խոզուկ
Խոզուկ

Հիվանդության հարուցիչը համարվում է վիրուսը: Հիվանդանում են բոլոր հասակի երեխաները: Մինչև մեկ տարեկան հասակը հիվանդանում են հազվադեպ: Կարող են լինել կրկնակի հիվանդացման դեպքեր: Վարակը փոխանցվում է անմիջական շփման միջոցով: Գաղտնի շրջանը տևում է...

Վարակաբանություն
Կրճատել մայրական և նորածնային հիվանդացությունն ու մահացությունը

Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են...

Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 18-19.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ