Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Պնևմակոկային պատվաստումները կկանխեն մանրէային թոքաբորբերն ու մենինգիտները

Պնևմակոկային պատվաստումները կկանխեն մանրէային թոքաբորբերն ու մենինգիտները

Պնևմակոկային հարուցիչը ո'չ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ:

2014 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի պնևմակոկային պատվաստանյութը, որի արդյունավետության մասին վկայում է աշխարհի փորձը։


Պնևմակոկային հիվանդությունների համաճարակաբանության և պատվաստումների վերաբերյալ անցած շաբաթ տեղի ունեցավ ազգային խորհրդակցություն  ՀՀ  առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և Առողջապահության համաշխահային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի նախագահությամբ։ Մասնակցում էին  Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներ, ինչպես նաև  ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Նորվեգիայի փորձագետներ:


Թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է  պնևմակոկային հարուցիչը /Streptococcus pneumonia/ : Պնևմակոկային հարուցիչը ո'չ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ:


Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիտվել են շոշափելի արդյունքներ։ Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ  զգալիորեն նվազել են մենինգիտները, ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները և այլն։ Ակնկալում ենք, որ շատ շուտով տեսանելի կլինեն նաև պնևմակոկային պատվաստումներով պայմանավորված թոքաբորբերի և մենինգիտների նվազումը։  Դրանով իսկ կվերահսկենք մանկական մահացությունը։


Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի փորձագետ Մարիաննե Բերգսակերը ներկայացրեց, որ իրենց երկրում  մինչև յոթավալենտ կոնյուգացված պնևմակոկային պատվաստումների իրականացումը, պատվաստանյութի բաղադրության մեջ մտնող պնևմակոկի 7 շճատիպերը (4, 6B, 9V, 14, 18C, 19F и 23F) վաղ հասակի երեխաների շրջանում մոտ 80% դեպքերում ինվազիվ պնևմակոկային հիվանդությունների պատճառն էին: 2006 թվականին պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո՝ 7 տարվա կտրվածքով, մինչև 2 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով՝ մինչ ներդրումային (2004-2006թթ.) ցուցանիշների համեմատությամբ: Նվազում է դիտվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում` պատվաստման ոչ ենթակա ազգաբնակչության շրջանում: Հատկանշական է 65 տարեկան և բարձր տարիքային խմբում պնևմակոկային հիվանդությունների նվազումը: Այս օրինաչափությունը պայմանավորված է  պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո տարիների ընթացքում արտաքին միջավայրում հարուցչի պասսիվ շրջանառության հետ և բնակչության շրջանում կոլեկտիվ անընկալության զարգացման հետ:


Ամփոփելով խորհրդակցությունը, Առողջապահության համաշխահային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագիրը եվրոպական տտարածաշրջանում ամենահաջողվածներից է, և բոլորի խնդիրն է չբավարարվել ձեռբերումներով ու ձգտել ավելի մեծ նվաճումների։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ