Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Մանկական հիվանդություններ

Ջրծաղիկ

Հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Վարակումը երրորդ անձի, խնամքի առարկաների, խաղալիքների միջոցով գործնականում բացառվում է։ Ջրծաղկի նկատմամբ ընկալությունը բավական բարձր է (կոնտագիոզության ցուցանիշը՝ 100%): Ավելի բարձր ընկալություն է նկատվում 3-6 ամսական երեխաների մոտ։ Մեծահասակները ջրածաղիկով հիվանդանում են հազվադեպ։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ։


Կլինիկան։ Հիվանդության թաքնված շրջանը 11-21 օր է (միջին հաշվով 14 օր)։ Հիվանդությունը սկսվում է սուր, ջերմության բարձրացումով։ Ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին, որովայնին։ Սակայն ջրծաղկին խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։ Ցանը սկզբում մանր է՝ բծաշտանման (մակուլոզապապուլոզ) բնույթի, որը մի քանի ժամվա ընթացքում վերափոխվում է բշտիկայինի (վեզիկուլա)։ Ջրծաղիկային ցանավորմանը բնորոշ է հրոցանման բնույթի 6-7 օրյա պարբերականությունը։ Զարգանում է նոր ջերմային ալիք և թարմ ցանավորում՝ 24-28 ժամվա ընդմիջումներով։ Ցանային նման ալիքները միջին հաշվով լինում են 3-4 անգամ։ Այդպիսի տարաժամկետության պատճառով տարբեր ցանային տարրերը խայտաբղետ տեսք են ունենում։ Ցանային բշտիկը ոսպի մեծություն ունի, մակերեսը լարված է, փայլուն, պարզ, թափանցիկ պարունակությամբ։

Բշտիկը արագ չորանում է, առաջացնելով գորշագույն կեղև, որը շերտազատվում է 1-3 շաբաթվա ընթացքում և, որպես կանոն, սպի չի առաջանում։ Ջրծաղկային ցան կարող է առաջանալ նաև բերանի, ըմպանի, սեռական օրգանների լորձաթաղանթների վրա։ Արյան կողմից նկատվում է չափավոր լեյկոպենիա, հարաբերական լիմֆոցիտոզ, նեյտրոպենիա։ Որոշ հիվանդների մոտ, երկրորդային կոկային վարակի միացման հետևանքով, կարող է զարգանալ թարախաբշտային (պուստուլոզ) ձևը։ Այս դեպքերում կեղևի պոկվելուց հետո սպի է առաջանում։ Երբեմն կարող են հանդիպել ջրծաղիկի գանգրենոզ, բուլոզ, հեմոռագիկ և այլ ծանր ձևեր։

Ջրծաղիկի բարդությունները լինում են եզակի դեպքերում։ Սակայն երկրորդային վարակի գումարման հետևանքով կարող են զարգանալ թարախաբշտիկներ, թարախակույտեր, լնդաբորբեր։ Երբեմն ըմպանի արտահայտված ցանավորման դեպքում, կարող է հայտնվել նաև նեղացող լարինգիտի պատկեր։ Հանդիպում են նաև ջրծաղիկային բնույթի ցերեբելիտներ, թոքաբորբեր, թարախային ականջաբորբեր, կոնյունկտիվիտներ, ամորձաբորբ։


Բուժումը։ Ջրծաղիկը սպեցիֆիկ բուժում չունի։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիվանդի հիգիենիկ պայմաններին, մաշկի և բերանի լորձաթաղանթի խնամքին։

Խորհուրդ է տրվում բշտիկները մշակել 1-2%-անոց մարգանցաթթվական կալիումի կամ մեթիլեն կապույտի սպիրտային լուծույթներով։ Բարդությունների և ծանր ձևերի ժամանակ տրվում են հակաբիոտիկներ։ Հիվանդի գրգռված վիճակը վերացնելու կամ քորը կանխելու նպատակով տրվում են հակահիստամինային դեղամիջոցներ, հանգստացնողներ, կալցիումի պատրաստուկներ, վիտամին C։


Կանխարգելումը։ Ջրծաղիկով հիվանդը ենթակա է մեկուսացման, մինչև մաշկային ցանի կեղևների վերջնական անջատվելը, որը լինում է միջին հաշվով ցանավորման 9-րդ օրը: Մինչև 7 տարեկան կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է 21 օրյա կարանտին։

Ջրծաղիկի օջախում վարակազերծում չի կատարվում։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երեխայի մոտ ականջի ինֆեկցիայի մասին վկայող 5 ախտանշան. news.am
Երեխայի մոտ ականջի ինֆեկցիայի մասին վկայող 5 ախտանշան. news.am

Երեխաները հաճախ են ականջները ձգում, երբ քնի կարիք ունեն, բայց հիշյալ գործողությունը կարող է նաեւ ինդեկցիայի առկայության մասին վկայել...

Բնակչության 25%-ը ռևմատիկ հիվանդություններով է տառապում. կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը
Բնակչության 25%-ը ռևմատիկ հիվանդություններով է տառապում. կայացավ Հայաստանի ռևմատոլոգների 3-րդ գիտաժողովը

Հունիսի 27-ին «Մոսկվայի տանը» մեկնարկեց Հայաստանի ռևամտոլոգների 3-րդ  գիտաժողովը: Գիտաժողովը ներառում է ռևմատոլոգիայի առավել կարևոր ուղղությունները, որոնք պետք է նպաստեն  հայաստանյան ռևմատոլոգիայի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արտաշես Բլուրցյանը
«Մեդ Պրակտիկ»-ի զրուցակիցն է «Գեդեոն Ռիխտեր»  դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արտաշես Բլուրցյանը

Որոշում կայացվեց, «Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից, հանդիպում կազմակերպել դեղագործական ոլորտում նշանակալից փորձ և երկար տարիներ բժիշկների հետ մասնագիտական շփում ունեցող դեղագետ,...

Դեղաբանի մոտ
Ինչ անել, եթե երեխայի մոտ ասթմա է
Ինչ անել, եթե երեխայի մոտ ասթմա է

Ասթմայով երեխային մեծացնելը կարող է բավականին դժվար լինել: Երեխան երեխա է, եւ երբ վազվզում է, ոչինչ չի զգում եւ հնարավոր է չի գիտակցում, թե ինչպես անվանել իր ախտանիշները...

Խոզուկ
Խոզուկ

Հիվանդության հարուցիչը համարվում է վիրուսը: Հիվանդանում են բոլոր հասակի երեխաները: Մինչև մեկ տարեկան հասակը հիվանդանում են հազվադեպ: Կարող են լինել կրկնակի հիվանդացման դեպքեր: Վարակը փոխանցվում է անմիջական շփման միջոցով: Գաղտնի շրջանը տևում է...

Վարակաբանություն
Կրճատել մայրական և նորածնային հիվանդացությունն ու մահացությունը

Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են...

Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 18-19.2012
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...

Թվեր և փաստեր Առողջապահության լրատու 14-15.2012
Վիտամինային անբավարարություն (հիպովիտամինոզներ, ավիտամինոզներ)
Վիտամինային անբավարարություն (հիպովիտամինոզներ, ավիտամինոզներ)

Հիվանդություններ են, որոնք զարգանում են մեկ կամ մի քանի վիտամինների անբավարար ներմուծման հետևանքով։ Տարբերում ենգործոնների երկու հիմնական խումբ, որոնցով պայմանավորվում են վիտամինային անբավարարության կամ հիպովիտամինոզների...

Եթե մանկիկը հիվանդացել է
Եթե մանկիկը հիվանդացել է

Երբ երեխան հիվանդանում է, հաճախ չգիտենք ինչպես վարվել, ինչ միջոցներով օգնել նրան այդ վիճակից դուրս գալու համար: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը Երևանի 2-րդ բուժմիավորման մանկական պոլիկլինիկայի մանկաբույժ Զարինե Կոջոյանի հետ...

Առողջապահություն 2.2012
Ախտորոշում ` ցանով
Ախտորոշում ` ցանով

Ինչով է տարբերվում ջրծաղիկը կարմրուկից, քութեշը` կարմրախտից: Ծնողները չպետք է ինքնուրույն ախտորոշեն երեխայի հիվանդությունը և իրենք էլ բուժում նշանակեն: Եվ պարտավոր են հասկանալ, որ երեխան...

Ախտորոշում Վարակաբանություն Առողջապահության լրատու 1.2012
Արտաբերական օրգանների շեղումներով երեխաների խոսքի առանձնահատկությունները
Արտաբերական օրգանների շեղումներով երեխաների խոսքի առանձնահատկությունները

Ժամանակակից հասարակությունում մարդու հաջողությունները, սոցիալապես կայացումն ու հարմարվողականությունն անմիջականորեն կապված են նրա հաղորդակցվելու ունակության հետ...

Առողջապահություն 4.2011
Երեխաների մաշկի ալերգիկ հիվանդություններ 
Երեխաների մաշկի ալերգիկ հիվանդություններ 

Մաշկի ալերգիկ հիվանդությունների պատճառ են դառնում տարբեր ալերգեններ (սննդամթերք, դեղորայք, սնկեր, մանրէներ, քիմիական նյութեր, հոտեր և այլն), որոնց ազդեցության հետևանքով մաշկի մակերեսը բորբոքվում է...

Ալերգոլոգիա Առողջապահություն 2.2011
Անհաս նորածինների հիվանդությունների ընթացքի առանձնահատկությունները

Անհաս նորածինների մի շարք օրգանների և համակարգերի թերհասունության և օրգանիզմի անատոմաֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով նրանց մոտ, հասուն...

Ադենոիդների պատճառով առաջացած հիվանդություններ
Ադենոիդների պատճառով առաջացած հիվանդություններ

Ադենոիդների պատճառով առաջացած հիվանդությունները գարնան այս ամիսներին սրանում են: Ադենոիդներն իրենցից ներկայացնում են լիմֆոիդ հյուսվածքի առաջացում, որի հիմքը քիթըմպանային նշիկներն են...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Ինչպե՞ս կարելի է ճանաչել մանկական հիվանդությունները
Ինչպե՞ս կարելի է ճանաչել մանկական հիվանդությունները

Նշված հիվանդություններն այսօր շատ տարածված են: Օրինակ` ջրծաղիկը սկսում է վատ ինքնազգացողությամբ: Մարմնի ջերմաստիճանը կարող է հասնել 38°-ի, եւ ցան առաջանալ...

 

4Life Research USA, LLC ամերիկյան դեղագործական ընկերություն
Трансфер Фактор
Доставка по
России и СНГ.
Без посредников,
от производителя.
 
Հանրապետական գիտաբժշկական գրադարան
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ