Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Գարնանային նրբախորտիկ

Գարնանային նրբախորտիկ

''...Եվ այնտեղ շարքերով իրար հետևից շարված կլինեն խատուտիկից պատրաստված գինու շշեր. գինին կփայլփլի արշալույսին բացվող ծաղիկների նման, իսկ փոշու բարակ շերտի միջից կճառագի ներկայիս հունիսյան արևը։


Նայի՛ր այդ գինու միջով ձմռան ցուրտ օրվան, և ձյունը կհալչի, նրա տակից կերևա խոտը, ծառերի վրա բյուրավոր թիթեռնինկերի նման «կկենդանանան» թռչունները, տերևներն ու ծաղիկները։ Եվ անգամ սառն ու մոխրագույն երկինքը կդառնա երկնագույն։ Վերցրու «ամառն» ափերիդ մեջ, լցրու այդ ամառը գավաթի մեջ` ամենափոքր գավաթի, որը միայն մեկ ումպ կպարունակի, մոտեցրու շուրթերիդ ... և կզգաս, թե ինչպես ձմռան ցրտաշունչ սառնամանիքի փոխարեն երակներիդ միջով կիզիչ ամառն է «հոսում...''

Ռեյ Բրեդբերի ''Խատուտիկի գինի''


Երբ վարունգների ու լոլիկների հասունաժամը դեռ չի եկել, հենց մեր ոտքերի տակ աճում է «կանաչ վիտամինների» մի հրաշալի աղբյուր։ Մինչդեռ քչերն են կարողանում նրանից կերակուր պատրաստել։ Այս բույսն անվանում են «դատարկ քամի», «կաթնուկ», ինչպես նաև «փոքրիկ արեգակ» և «կյանքի էլիքսիր»։ Նրա գրանցված անվանումն է «Taraxacum officinale»` դեղային խատուտիկ։

 

Կյանքի էլիքսիր


Առանձնահատուկ խնամք չպահանջող խատուտիկն աճում է գրեթե ամենուր, անգամ հեռավոր հյուսիսում։ Նրանով լցված են դաշտերը, ծառատունկերն ու ճամփեզրերը։ Մեր հովեկներն ու բանջարանոցապանները խատուտիկը համարում են ձանձրացնող բույս, իսկ Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Հնդկաստանում «փոքրիկ արեգակին» վերաբերվում են հարգանքով։ Այդ երկրներում բուսաբանները մշակել և ստացել են ավելի մեծ, հյութեղ և նուրբ տերևներով խատուտիկի աղցանային տեսակներ։ Իսկ ձմռանն այն անգամ աճեցնում են ջերմոցներում։ Ինչո՞վ է պայմանավորված նրա հանդեպ այսքան մեծ ուշադրությունը։

 

Խատուտիկի կաթ


նանման հյութը պարունակում է տարակսացին և տարակսացերին։ Նրա տերևները շատ սննդարար են, պարունակում են 5% սպիտակուց։ Նրանք նաև հարուստ են C և E վիտամիններով, կարոտինով և միկրոէլեմենտներով` երկաթ, մագնիում, մանգան, կալիում, կալցիում և յոդ։ Իսկ նրա տերևներում ֆոսֆորի պարունակությունն անհամեմատ ավելի շատ է, քան հազարի և սպանախի մեջ։ Խատուտիկի ծաղկափոշու մեջ կա բոր, կոբալտ, պղինձ և նիկել։ Աշնանը այս բույսի արմատներում կուտակվում է մինչև 40% ինսուլին, իսկ շաքարի պարունակությունը (հիմնականում մրգաշաքարի` ֆրուկտոզայի) հասնում է 18%-ի։

 

Խատուտիկի բուժիչ հատկությունները հայտնի են դեռևս հին ժամանակներից։ Ռուսաստանում խատուտիկից պատրաստված եփուկը խմում էին վիրավորները` ուժերը պահպանելու նպատակով, իսկ յուղային թրմով բուժում էին վերքերն ու որքինը (էկզեման)։

 

Արևմուտքում այս բույսը կիրառել են ծերունական հիվանդությունների կանխարգելման (պրոֆիլակտիկա) նպատակով, իսկ Ավիցեննան այս բույսի հյութը օգտագործել է դռներակային համակարգում խցանման երևույթների բուժման ժամանակ։ Համարվում է, որ խատուտիկը կարգավորում է նյութափոխանակությունը, կանոնավորում արյան բաղադրությունը, խթանում կաթնարտադրությունը, ունի ընդհանուր կազդուրիչ, ուժերը խթանող, խորխաբեր, ջերմիջեցնող և քրտնաբեր ներգործություն։ Խորհուրդ է տրվում խատուտիկի տերևները սննդի մեջ օգտագործել հատկապես հոդացավի, հոդատապի, ալերգիայի և պալարախտի դեպքերում։ Տերևների հյութն օժտված է նաև թույլ արտահայտված հակաուռուցքային հատկություններով։

 

Ժամանակակից բժշկությունը հիմնականում օգտագործում է բույսի արմատները, հազվադեպ` տերևները։ Խատուտիկից պատրաստված դեղամիջոցները խորհուրդ է տրվում օգտագործել ախորժակը գրգռելու, ստամոքսահյութի արտազատումն արագացնելու համար, ինչպես նաև որպես լեղամուղ միջոց։ Նրա արմատներից պատրաստված եփուկը նպաստում է շաքարային դիաբետով հիվանդների նյութափոխանակության բարելավմանը։ Խատուտիկի եփուկն ունի նաև հանգստացնող ազդեցություն։ Բույսի արմատներից պատրաստված «սուրճն» օգտագործում են որպես հակաաթերոսկլերոզային միջոց. այն իջեցնում է արյան մեջ խոլեսթերինի բաղադրության մակարդակը։

 

Խատուտիկից պատրաստված եփուկներն ու թուրմերը հաջողությամբ օգտագործում են մրսածության և բկաբորբի (անգինայի) ժամանակ։ «Փոքրիկ արեգակի» այս հատկության մասին հիշատակում է Ռեյ Բրեդբերին իր «Խատուտիկի գինի» վեպում.

 

''...Փետրվարյան ինչ-որ մի օր, երբ պատուհանի ետևում բուքն է մոլեգնում և, կուրացնելով ամբողջ աշխարհը, շնչահեղձ անում մարդկանց... նույնիսկ տատիկը կամացուկ կիջնի մառան...

Վերևում` մեծ տանը, կլինի հազ, փռշտոց, խռպոտ ձայներ և տնքոցներ, մրսած երեխաները մեծ դժվարությամբ կուլ կտան թուքը, իսկ նրանց քիթիկները կկարմրեն մրգօղուց հանած բալի նման. տանն ամենուրեք «բույն կդնի» նենգ մանրէն։

Եվ այդ ժամանակ, տատիկը` ամռան աստվածուհու նման մառանից դուրս կգա` գործած շալի տակ ինչ-որ բան պահելով. նա կբերի այդ «ինչ-որ բանը» յուրաքանչյուր հիվանդի սենյակ, կլցնի «բուրավետ-թափանցիկը» թափանցիկ իսկ բաժակների մեջ, և այդ բաժակների պարունակությունը մի շնչով կանհետանա։ «Այլ» ժամանակներից եկող դեղն իր մեջ ամբարել էր արևի ճառագայթներից և օգոստոսյան «ծույլ» կեսօրից «քամված» բալասանը, փողոցներով գլորվող պաղպաղակ վաճառողի սայլակի անիվների հազիվ լսելի ձայնը, բարձր երկնքում շաղ եկող արծաթագույն հրավառության շրշյունը և հնձող մեքենայից շատրվանի նման թափվող խոտի խշխշոցն ու բույրը, այն, ինչ շարժվում է մարգագետիններով, մրջնային թագավորությունով... Այս ամենը մի բաժակի մեջ ...''։


Լեգենդ խատուտիկների մասին

 

Խատուտիկների ծագման մասին գոյություն ունի մի գեղեցիկ լեգենդ։

Վաղ գարնանը թխսամոր ձվերից դուրս եկան ճուտիկները։ Փոքրիկ դեղին փափկափետուրները մի քանի օր նստեցին մութ ցախատանը։ Այնուհետև մայր հավը դուրս տարավ նրանց մարգագետնիկ` առաջին խոտը կտցելու և արևի քնքուշ ճառագայթների տակ նրանց գուրգուրելու։ Ճուտիկներն ուրախ ճվճվում էին, իսկ մայրիկն անչափ ուրախ էր` տեսնելով իր ճուտիկներին։ Սակայն այդ պահին ուրախ ընտանիքին նկատեց երկնքում ճախրող ուրուրը և քարի նման ներքև նետվեց։ Ճուտիկները ցաքուցրիվ եղան։ Իսկ հավը, պաշտպանելով փոքրիկներին, խիզախորեն մարտի բռնվեց «ավազակի» հետ։ Սակայն ուժերն անհավասար էին, և թխսամայրը զոհվեց։ Ուրուրը սլացավ երկինք, նկատեց խոտերի մեջ դեղին մեջքերը և կրկին նետվեց որսի ետևից։ Սակայն պարզվեց, որ ճուտիկների փոխարեն հողի վրա միայն դեղին ծաղիկներ էին։ Փրկվելով թշնամուց` ճուտիկները վերածվել էին խատուտիկների։

 

Հրաշալի բույս է, այնպես չէ՞։ Եթե Դուք որոշել եք խատուտիկից ինչ-որ բան պատրաստել` ոչ մի դեպքում մի հավաքեք մայթեզրերին և քիմիական գործարանների մոտ աճող ծաղիկները։ Բույսն ընդունակ է իր մեջ կլանել օրգանիզմի համար վտանգավոր արդյունաբերական արտանետումները։


Բաղադրատոմսեր

 

ԲԱԿԼԱՅԻ ՊՅՈՒՐԵ ԽԱՏՈՒՏԻԿՈՎ

Բաղադրամասեր. 700 գր խատուտիկի տերև, 600 գր սառեցրած կամ պահածոյացված բակլա, մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ, 50 մլ սպիտակ դառնահամ գինի, 50 գր կաթնային սերուցք, մեկ ճաշի գդալ սերուցքային կարագ, մշկընկույզ, սև պղպեղ և մեկ պտղունց շաքարավազ։

Պատրաստման եղանակը. բակլան լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել 200 մլ ջուր, մի պտղունց աղ, ծածկել և եփել 15 րոպե միջին կրակի վրա (մինչև փափկելը)։ Խատուտիկները կտրատել 5 սմ երկարությամբ, տապակել ձիթապտղի յուղի մեջ։ Ստացված զանգվածին ավելացնել գինի, աղ, պղպեղ և շաքարավազ (ըստ ճաշակի)։ Կաթսան ծածկել և դնել տաք տեղ։ Փափկեցրած բակլան տրորել, ավելացնել կաթնային սերուցքը և սերուցքային կարագը, հարել այնքան, մինչև միասեռ զանգված ստացվի։ Վերջում ըստ ճաշակի հավելել մշկընկույզ, աղ և պղպեղ։ Մատուցել խատուտիկային զանգվածի հետ։

 

ՇԱՔԱՐԱՄԻՐԳ ԽԱՏՈՒՏԻԿԻՑ

Բաղադրամասեր. խատուտիկի ծաղիկներ (առանց ցողունի), շաքար, կիտրոնի կեղև` 1 կիտրոնը 250 գր ծաղկաբույլին հաշվարկով։

 

Պատրաստման եղանակը. խատուտիկները թրջել ջրի մեջ, պահել 3 ժամ, այնուհետև քամել։ Կիտրոնները տրորել և հավելել խատուտիկներին։ Խառնուրդին ավելացնել շաքար, այնուհետև եռացնել և թողնել, որ ներծծվի։ Այս գործողությունը կրկնել 5-7 անգամ մի քանի ժամ պարբերությամբ (որպեսզի խոնավությունը ներծծվի ծաղիկների մեջ)։ Այնուհետև այս ամենը շարել մաքուր հարթության վրա և մեկ օր թողնել չորանալու։ Շաքարամրգերը պետք է պնդանան (շաքարակալեն)։ Այս անուշեղենը կարելի է մատուցել որպես առանձին քաղցրավենիք կամ զարդարել թխվածքները, տորթերը և պաղպաղակը։

 

ԽԱՏՈՒՏԻԿՈՎ ԱՂՑԱՆ

 

Բաղադրամասեր. 300 գր խատուտիկի տերևներ, 125 գր ճրագու (ճարպ), 2 հաց (բատոն), 2 գլուխ սոխ, 2 պճեղ սխտոր, 3 ճաշի գդալ քացախ, 1 թեյի գդալ մանանեխ, 4 ճաշի գդալ բուսական յուղ, աղ և աղացած պղպեղ։

 

Պատրաստման եղանակը. խատուտիկի տերևները լվանալ հոսող ջրի տակ և չորացնել։ Ճրագուն կտրատել բարակ տաշեղիկների տեսքով և ստացված զանգվածը հալեցնել թույլ կրակի վրա։ Խորխոզին հանել և սառեցնել։ Հացը խորանարդաձև կտրատել և հալեցրած ճրագուի մեջ տապակել այնքան ժամանակ, մինչև ստացվեն խրթխրթան չորուկներ։ Այնուհետև չորուկները պատել մանր կտրատած սոխի ու սխտորի զանգվածով։ Քացախը խառնել շաքարի, աղի, պղպեղի և մանանեխի հետ, այնուհետև, կաթիլ առ կաթիլ ավելացնելով կարագը, հարել մինչև համասեռ զանգված ստացվի։ Խատուտիկի տերևները շարել ամանին և վրան լցնել սոուս։ Խորխոզը կրկին տաքացնել, հավելել խատուտիկի տերևներին սխտորասոխային զանգվածի և հացի խորանարդիկների հետ միասին։

 

ԽԱՏՈՒՏԻԿԻ ԳԻՆԻ

Բաղադրամասեր. 1 լ տարողությամբ տարայի մեջ լցնել խատուտիկի ծաղիկներ, 2 կիտրոն, 0,5 կգ շաքար, 1 ճաշի գդալ չամիչ, 3 լ եռացրած ջուր։

 

Պատրաստման եղանակը. ծաղիկները մանրակրկիտ մաքրել կանաչ բաժակատերևիկներից (պետք է մնան միայն դեղին ծաղկաթերթիկները և զամբյուղիկի միջուկը)։ Եռացնել և 3 օր թրմել զով միջավայրում (միայն ոչ սառնարանում)։ 3 օր հետո թուրմը քամել, ավելացնել կիտրոնի հյութ, շաքար ու չամիչ և լավ խառնել։ Ամանը ծածկել թանզիֆով և թողնել, որ ստացվածը խմորվի։ Նախնական խմորումից հետո ստացված զանգվածը լցնել մեծ շշի մեջ և փակել ռեզինե ձեռնոցով (ձեռնոցի մի մատի վրա ասեղով անցք անել)։ Երբ խառնուրդը դադարի խմորվել (ձեռնոցից օդ դուրս կգա), առանձացնել նստվածքը և ըստ ճաշակի հավելել շաքար։ Լավ կլինի, եթե շաքարի փոխարեն մրգահյութ ավելացվի. գինու մի փոքր քանակություն լցնել բաժակի մեջ, խառնել շաքարի հետ, այնուհետև հետ լցնել։ Գինին լցնել շշերի մեջ, ամուր փակել և մոտավորապես չորս ամիս պահել զով տեղում։ Որքան ըմպելիքը երկար մնա, այնքան համեղ կլինի։

 

Պաշտպան վնասատուների դեմ

 

Հետաքրքիր փորձ են անցկացրել կուստանայի գյուղատնտեսական փորձարարական կայանի աշխատակիցները։ Խնձորի երիտասարդ այգում հողի թմբամեջերի ճիմապատման համար նրանք օգտագործեցին խատուտիկներ։ Ծաղիկները գրավեցին էնտոմոֆագ կոչվող օգտակար միջատներին, ինչի հետևանքով այգին առատորեն բերք տվեց, նույնիսկ ծառերն այլ վնասատուների և հիվանդությունների դեմ քիմիական մշակման կարիք չունեցան։ Իսկ խնձորները կարծես հատիկ առ հատիկ ընտրված լինեին` խոշոր, հասած և առանց որևիցե վնասվածքի։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2008 (12)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ