Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ պատրաստել, նաև ամենատարածված և օգտակար բաղադրատոմսերը:

Հալվեի օգտակար հատկությունները

  • Հալվեի հյութը պարունակում է բազմաթիվ վիտամիններ և հանքանյութեր: Դրանցից հիմնականներն են A, B1, B2, B3, B12, C վիտամինները, ֆոլաթթուն, երկաթը, մագնեզիումը, նատրիումը, կալիումը, ցինկը, քրոմը, պղինձը, ամինաթթուները, էնզիմները:
  • Օժտված է ցավազրկող, վերականգնող և բակտերիացիդ հատկություններով, և լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ:
  • Հալվեի հյութն անփոխարինելի միջոց է շլակներն օրգանիզմից դուրս բերելու համար՝ շնորհիվ աղիների կծկողականության կարգավորման:
  • Հալվեի հյութն ունակ է ամրապնդել իմունիտետը, դիմադրել վիրուսային ինֆեկցիաներին և բարձրացնել օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները:
  • Այս դեղաբույսն օժտված է նաև արյունահոսությունը կանգնեցնող և վերքերը լավացնող հատկություններով:
  • Հալվեի հյութը գրգռում է ախորժակը, բարձրացնում է օրգանիզմի տոնուսը:
  • Հալվեի հյութը շատ տարածված է ժողովրդական բժշկության և կոսմետոլոգիայի մեջ, քանի որ օժտված է խոնավացնող հատկություններով, մաշկը դարձնում է էլաստիկ և ձիգ, ունակ է մաքրել դեմքի բշտիկները:


Հալվեի հյութի պատրաստումը տնային պայմաններում

 

Ընտրել հալվեի այն տերևները, որոնց ծայրերը թեթևակի չորացել են: Ցանկալի է կտրել ներքևի և միջին հատվածի տերևները: Կտրված տերևները պետք է օգտագործվեն ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, այլապես նրա օգտակար հատկությունները կկորսվեն: Հալվեի հյութ կարելի է ստանալ՝ ձեռքերով այն ճզմելով տերևներից կամ մսաղացով աղալու ու թանզիֆով անցկացնելու միջոցով: Հալվեի հյութը պատրաստելուց հետո սառնարանում կարելի է պահել ոչ ավելի, քան 3 օր, այլապես նրա օգտակար հատկությունները կվերանան: Այն ավելի երկար պահելու համար պատրաստում են սպիրտային հիմքով թուրմ՝ 2:1 հարաբերությամբ: Կարելի է նաև հալվեի հյութը սառեցնել սառույցի համար նախատեսված տարաների մեջ, ապա դրանք օգտագործել կոսմետիկ նպատակներով: Կարելի է նաև քսուկ պատրաստել՝ խառնելով վազելինի կամ լանոլինի հետ:


Հալվեի հյութի՝ գեղարարական նպատակներով գործածությունը և մաշկի խնամքը

Հալվեի հյութը բավականին հաճախ կարելի է հանդիպել տարատեսակ քսուկների, շամպունների, մաքրող միջոցների բաղադրության մեջ: Այս հիանալի բույսը խնամում է ձեռքի, դեմքի և գլխի բոլոր տեսակի մաշկերը.

  • խոնավացնում է դեմքի չոր մաշկը,
  • հանում է բորբոքված մաշկի այտուցվածությունը,
  • բարձրացնում է մաշկի տոնուսը և հարթեցնում է կնճիռները,
  • նպաստում է ցելյուլիտից ազատվելուն,
  • մաքրում է խնդրահարույց ճարպոտ մաշկը և պայքարում բշտիկների դեմ,
  • գլխի մաշկը բուժում է թեփից,
  • կանխում է մազաթափությունը:


Ձեռքի մաշկի խոնավացման համար

Խառնել հալվեի հյութը ձիթայուղի հետ` 1:1 հարաբերակցությամբ և քնելուց առաջ քսել ձեռքի մաշկին, հագնել բամբակե ձեռնոց: Առավոտյան մերսել ձեռքի մաշկը:

Դեմքի նորմալ մաշկի խնամքի համար

Նույն չափաբաժիններով խառնել հալվեի հյութը և մեղրը, քսել դեմքի մաշկին և թողնել 5-7 րոպե, հետո լվանալ տաք ջրով:

Դեմքի չոր մաշկի խնամքի համար

Հալվեի հյութի, վարսակի ալյուրի, թխկենու մեղրի և ձիթապտղի յուղի հավասար քանակությամբ վերցված մասերը խառնել՝ մինչև խիտ շիլա դառնալը, քսել դեմքին և պահել 10-15 րոպե, ապա լվանալ տաք ջրով:

Դեմքի ճարպոտ մաշկի խնամքի համար

Պետք է վերցնել հալվեի հյութ և կիտրոն` հավասար քանակությամբ, խառնել և հավասար, բարակ շերտով քսել դեմքին, ապա մաքրել տոնիկով:

Դեմքի կնճիռների դեմ

Հալվեի 2 խոշոր տերև մանրացնել, ավելացնել մեկ բաժակ ջուր, սառեցնել սառույցի համար նախատեսված կաղապարների մեջ և ամեն օր՝ առավոտյան, այդ խորանարդիկով տրորել դեմքը:

Գլխամաշկի խնամքի համար

Օգտակար նյութերով գլխամաշկը սնուցելու համար գլուխը լվանալուց առաջ 1 ճաշի գդալ հալվեի թարմ քամած հյութը պետք է ավելացնել շամպունին ու դրանով լվանալ գլուխը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ