Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք այլ դեպքերում՝ պարզապես նախանշան: Իսկ ո՞ր դեպքում է անքնությունը նախանշան:

Սինուսային ալերգիաները, ստամոքսաղիքային տրակտի խնդիրները, էնդոկրին խնդիրները, արթրիտը, ասթման, նյարդաբանական խնդիրները, քրոնիկ ցավը, մեջքի ցավը, դեղերի օգտագործումը. այս ամենն ընդամենը մի քանիսն են այն պատճառներից, որոնք անքնություն են առաջացնում:

Եթե անքնություն ունեք, ապա վերանայեք սննդակարգը, քանի որ անառողջ սննդի օգտագործումը նույնպես կարող է անքնության պատճառ դառնալ:

Քրոնիկ անքնությունը կարող է դեպրեսիայի և արյան բարձր ճնշման պատճառ լինել: Քրոնիկ անքնության պատճառներն են.

  • հոգնածությունը,
  • կենտրոնանալու անկարողությունը,
  • վատ հիշողությունը,
  • վատ տրամադրությունը,
  • ցածր մոտիվացիան,
  • նյարդային վիճակը:

 

Ստորև առաջարկվում է բնական միջոց, որը կօգնի ազատվել անքնությունից:

Մշկընկույզը հայտնի համեմունք է, որը կարող է մի շարք առողջական խնդիրներ լուծել, այդ թվում՝ հանգստացնել ցավերը, մարսողական խնդիրները, մաքրել օրգանիզմը, լավացնել մազերի որակը, ամրացնել իմունային համակարգը և լավացնել արյան շրջանառությունը: Մշկընկույզը նաև ունի նուրբ հանգստացնող ազդեցություն, ինչն էլ օգնում է անքնության դեպքում: Քառորդ թ/գ մշկընկույզը լուծեք գոլ ջրում և խմեք քնելուց 4-5 ժամ առաջ:

Զգուշացում. Մշկընկույզի մեծ քանակությունը կարող է թունավոր լինել, հարկ է չափավոր օգտագործեք այն:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ