Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում տարածված միամյա, երկամյա կամ բազմամյա բույսեր են: Ցեղի գիտական անվանումը ծագել է «myos»-մուկ ու «otos»-(ous)-ականջ՝ հունարեն բառերի միացումից: Իրոք փոքրիկ մազիկներով պատված անմոռուկի նոր բացվող տերեւիկները նման են մկան ականջի: Սակայն բազմաթիվ ժողովուրդների լեզուներում բույսն անվանվում է անմոռուկ կամ «չմոռանաս ինձ». էսպերանտո՝neforgesumino:


Անմոռուկի հետքը համաշխարհային հոգեւոր մշակույթում


Անմոռուկ դաշտային - Незабудка - Myosotis arvensisՊարսկական առասպել: Հրեշտակը տեսնում է երկրային գեղեցկուհուն, ով հավաքում էր փոքրիկ, կապույտ ծաղկաթերթեր ու դեղին «աչիկ» ունեցող ծաղիկներ. «Սա այն ծաղիկն է, որ մոռացել էր իր անունը եւ Աստված ժպտալով նրան Անմոռուկ անվանեց».-ասաց հրեշտակն ու խնդրեց, որ աղջիկն ամրացնի ծաղիկներից մեկն իր կրծքի վրա՝ սրտին մոտիկ: Երբ հրեշտակը վերադարձավ դրախտ, ապա ծաղիկն անընդհատ հիշեցնում եր նրան երկրային գեղեցկուհու մասին: Հրեշտակը կատարեց իր ընտրությունն ու Աստված ասաց նրան.- «Եթե նա սիրում է քեզ, ապա թող տարածի այդ «մոռացկոտ» ծաղիկը»: Աղջիկը ոտքով անցավ ամբողջ աշխարհը եւ ցանեց անմոռուկի սերմերը ջրերի ափերին, անտառներում, դաշտերում, լեռնալանջերին ու ալպյան մարգագետիններում: Բազմաթիվ զրկանքներն ու ժամանակը դրեցին իրենց կնիքը, սակայն հրեշտակը բռնեց աղջկա ձեռքն ու տարավ դեպի դրախտի դռները: Աստված ընդունեց նրանց:


Կելտական ավանդույթ: Կելտերը նույնպես արիացիներ են (տե'ս, Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն), ովքեր Ք.ա. 8-րդ – Ք. հ. 5-րդ դարերում զբաղեցրել են ընդարձակ տարածքներ Բրիտանական կղզիներից մինչեւ Փոքր Ասիա: Նրանց իմաստունների օրացույցում կային 4 հիմնական տոներ, որոնցից երկրորդը նշվում էր մայիսի սկզբին (տես, Ջ. Սահակյան,

Պահապան ծառերի բուժիչ զորությունը՝ գիրքը): Այդ տոնը չի մոռացվել. ամեն տարի մայիսի 1-ին Անգլիայում հայտարարվում են գեղեցկության մրցույթներ, իսկ հաղթողին շնորհում են «Անմոռուկի թագուհի» տիտղոսը: Գերմանիայում այդ օրն անցկացնում են բնության գրկում, իսկ հավաքած անմոռուկներով զարդարում են տները եւ ամրացնում սիրելիների կրծքին: Միլիարդավոր մարդիկ, արտաբերելով անմոռուկ բառը, պատկերացնում են այդ փոքրիկ ծաղիկը որպես ավանդույթների պահապան, իսկ մենք՝ հայերս, որպես սրբացված հոգիների խորհրդանիշ.- «Հիշում ենք ու պահանջում»՝ հանուն համամարդկային արժեքների:

 

Անմոռուկ դաշտային - Незабудка - Myosotis arvensisՀավատալիքներ:

 

Ասում են, եթե անմոռուկի ծաղկաբույլը եփեն աղբյուրի ջրի մեջ, մտովի դիմեն աղոթք-խնդրանքով, այդ ջրով լվացվեն կամ շփեն մարմինը (չսրբել), իսկ ծաղիկները չորացնեն ու այրեն, ապա դա կօգնի գումար վաստակել: Կամ. գարնանը հավաքած անմոռուկի փունջը չորացրել են, մեկ տարի անց հավաքել են նորը, իսկ հինը՝ այրել: Համարվում է, որ ըստ հորոսկոպի՝ ձկների նշանի տակ ծնվածները երջանիկ կլինեն, եթե տանը անմոռուկներ աճեցնեն: Էզոտերիկները կարծում են, որ անմոռիկի 5 ծաղկաթերթերը համապատսխանում են մարդու 5 զգայարաններին: Հնարավոր է, որ դեղին աչիկը վկայում է 6-րդ զգայարանի գոյության մասին: Միջնադարում անմոռուկի պսակի մեջ, տեղադրում էին փայտից տաշած հնգաթերթ ծաղիկ. «Հիշի'ր իմ մասին» գրությամբ:


Անմոռուկը ՀՀ բնաշխարհում


Անմոռուկների ցեղն ընդգրկում է ավելի քան 50 տեսակներ, ետխորհրդային տարածքում տարածված են 35-ը, իսկ ՀՀ-ում` 14-ը, որոնցից Ա. Դարալագյազի տեսակը բնաշխարհիկ է. աճում է Սուլեմայի լեռնանցքի, Արայի լեռան եւ Ուրցի լեռնաշղթայում: Այս տեսակը աճեցնում են որպես զարդաբույս: Բուժիչ հատկություններ ունեն միայն Անմոռուկ դաշտայինը (M. arvensis) եւ Ա. բուրավետը (M. suaveolens):


Անմոռուկ դաշտայինի, Ա. բուրավետի եւ Ա. ճահճայինի բուսաբանական նկարագիրը


Անմոռուկ դաշտային - Незабудка - Myosotis arvensisԱնմոռուկ դաշտային: Միամյա կամ երկամյա բույս է, ստորգետնյա մասը մազարմատային է, մոտավորապես 5 սմ խորությամբ: Թվով 3-5 ամուր, թավշապատ, ուղղաձիգ, ճյուղավորվող ցողունների բարձրությունը 15-50 սմ է: Տերեւները նշտարաձեւ են, կենտրոնում` լայնացող, 2-5 սմ երկարությամբ ու 0.5-1 սմ լայնությամբ: Ստորին տերւները թիակաձեւ են, կարճ կոթունավոր հավաքված են նոսր վարդակի մեջ: Վերին տերեւները նստադիր են, հերթադիր, կանաչ, ծածկված են գորշագույն թավշամազիկներով: Ծաղիկները հավաքված են միակողմանի ուղղված, տերեւազուրկ, գագաթային ողկույզների մեջ:

 

Ծաղկակոթուններն ունեն հորիզոնական կամ աղեղնավոր դիրք 2-2.5 անգամ երկար են, քան բաժակը: Ծաղկաբաժակը հնգատամ է, պատված է սպիտակ, կեռ մազիկներով: Ծաղկեպսակը հարթ է կամ գոգավոր, տրամագիծը 2-4 մմ է, խողովակն ավելի կարճ է, քան ատամիկները:

 

Ծաղկում է մայիս-սեպտեմբեր, պտղաբերում է հունիս-հոկտեմբեր ամիսներին: Անմոռուկի բոլոր տեսակները մեղրատու բույսեր են: Պտուղը մուգ շագանակագույն կամ սեւ է, սեպաձեւ 1.5-2 մմ երկարությամբ 1500-2000 սերմի զանգվածը 1 գ է: Մեկ բույսը տալիս է մինչեւ 700 սերմ, որոնց ծլունակությունը շատ բարձր է: Սերմերը երկար ժամանակ մնում են ծաղկաբաժակում, տարածվում են կենդանիների ու թռչունների միջոցով: Աճում է չոր մարգագետիններում, դաշտերում, անտառի լուսավոր բացատներում, ճամփեզրերին եւ այլն:


Անմոռուկ ճահճային - Незабудка - Myosotis palustrisԱնմոռուկ բուրավետ: Բազմամյա բույս է, արմատը կարճ կոճղարմատ է, ունի արտահայտված վարդակ, որի տերեւները երկարավուն են, երկարակոթուն, ցողունները 1-2 հատ են, սակավատերեւ` 20-40 սմ բարձրությամբ: Ծաղիկները բուրավետ են, ծաղկաբույլը խոպոպիկ է: Ծաղկում է ապրիլ-հունիս, պտղաբերում է մայիս-հուլիս ամիսներին: Պտուղը սեւ է, փայլուն, բութ եզրերով: Քսերոֆիտ՝ չորադիմացկուն, խիտ մազապատ բույս է:


Անմոռուկ ճահճային (M. palustris): Կոճղարմատը սողացող է` ստորգետնյա ընձյուղներով: Բազմամյա բույս է` 15-80 սմ բարձրությամբ, 1-2 ցողունով, ստորին ցողունները հաճախ արմատակալում են: Տերեւները հերթադիր են` մինչեւ 8 սմ երկարությամբ ու 3 սմ լայնությամբ: Ծաղկաբույլը խոպոպիկ է, ծաղկեպսակը` 8-12 մմ, երկնագույն երբեմն վարդագույն կամ սպիտակ է, խողովակը թագանման է: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին: Անմոռուկի այս տեսակն օգտագործվում է ծաղկեփնջերի ձեւավորման համար ու պատկերված է բազմաթիվ կտավների վրա:

Անմոռուկ դաշտայինի դեղաբանական հատկություններն ու կիրառումը


Անմոռուկն ունի հակաբիոտիկ, հակաբորբոքային, խորխաբեր, արյունարգել, քրտնարտադրությունը նվազեցնող, հակաուռուցքային ազդեցություն: Վերջերս պարզվել է, որ բույսի տերեւի թուրմը հեռանկարային է որպես հակադեպրեսանատ միջոց: Հիմնականում օգտագործվում է ժողովրդական բժշկությունում ու հոմեոպաթիայում: Միջնադարի հայ բժիշկներն օգտագործել են անմոռուկից ստացված պատրաստուկները նյարդերի ու հոգեկան հիվանդությունների, ընկնավորության բուժման պարագայում, իսկ Տիբեթի բուժարարները բուժում են տենդն ու գինեկոլոգիական հիվանդությունները («Растительные ресурсы»,1990): Ավիցենան կիրառել է անմոռուկը դիմային նյարդի բորբոքման, ընկնավորության, բուժման համար, նա գրել է, որ բույսը «մաքրում» է ուղեղը: 21-րդ դարի սկզբում կատարված գիտական ուսումնասիրությունները հաստատել են, որ բույսն, իրոք, ունի հակադեպրեսանտ ազդեցություն (պատենտ № 2335293 CI, 2008թ.):

 

Մեծածավալ հետազոտություններ է կատարել Ն.Յու. Պոլոմեեւան (Психофармакологическая активность настоя и экстрактов незабудки полевой, Գիտական թեզի Ավտորեֆերատ, Տոմսկ, 2012թ.), նա ապացուցել է, որ անմոռուկ դաշտայինի ջրային թուրմն ունի նոոտրոպիկ, անկսիոլիտիկ, հոգեվիճակը կարգավորող հակադեպրեսանտ ազդեցություն փորձարկման ենթարկված կենդանիների վրա: Պարզվել է, որ թուրմը լավացնում է հիշողությունը: Հոմեոպաթները կիրառում են օձերի ու կարիճների խայթոցների դեմ: Հոլանդիայում (18-րդ դար) բույսի հյութն օգտագործել են թոքախտի դեմ: Ժողովրդական բժիշկները կիրառել են հյութն ու չորացրած փոշիացրած արմատը բերանի խոռոչի ուռուցքների, իսկ տերեւի թուրմը` թրջոցի ձեւով, աչքերի բուժման համար: Գիտական բժշկությունը չի ժխտում, որ անմոռուկի թուրմը նպաստում է քրոնիկ բրոնխիտի, արյունոտ խորխի, հազի, թոքերի ու աղիների տուբերկուլոզի համալիր բուժման արդյունավետությանը: Բժիշկներ Սվիրիդոնովը (1986թ.) եւ Մախլայուկը (1992թ.) կարծում են, որ անմոռուկ դաշտայինի թունդ եփուկով լվացումը նպաստում է մաշկի ցանի ու չոր էկզեմայի բուժմանը:


Անմոռուկ ճահճային - Незабудка - Myosotis palustrisԱնմոռուկ դաշտայինի քիմիական բաղադրությունը


Բույսի ցուղունն ու տերեւը պարունակում են C, E, K վիտամիններ, կարոտին, միկրո- ու մակրոտարրեր, կվերցետինի գլիկոզիդներ (ռուտին ու այլ), կումարին, ստերոիդ ու եռատերպենային փրփրանյութեր, ալկալոիդներ, ճարպաթթուներ՝ լինոլի, լինոլենի, պալմիտինի եւ այլն: Սերմը պարունակում է 43% ճարպայուղ: Ծաղկաթերթերը պարունակում են անտոցիաններ, այդ իսկ պատճառով բնության մեջ հանդիպում են վարդագույն ու կապույտ անմոռուկներ, որը կանխորոշվում է ներբջջային հյութի թթվայնությամբ: Հետաքրքիր է իմանալ, որ ծխախոտի ծխի մեջ պահված անմոռուկի երկնագույն ծաղկաթերթերը ստանում են կանաչ երանգավորում:


Անմոռուկի մթերման ու պահպանման եղանակը


Որպես բուժահումք են ծառայում բույսի բոլոր մասերը: Տերեւները, ցողուններն ու ծաղիկները հավաքեք բույսի ծաղկման շրջանում, իսկ արմատն՝ աշնանը: Անմիջապես փռեք բարակ շերտով լավ օդափոխվող ծածկի տակ, արեւի ճառագայթներից հեռու: Չորացրած հումքը պահեք թղթե պարկիկներում չոր, հով տեղում:


Ժողովրդական դեղատոմսեր


Ցան, չոր էկզեմա: Անմոռուկ դաշտայինի 4 ճ.գ. չոր մանրացրած տերեւը լցրեք 400 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք փակ տարայում, 2 ժամ թրմեք տաք տեղում (փաթաթեք լաթով), քամեք ու զտեք քառատակ ծալած թանզիֆով: Դրեք թրջոց կամ զգուշորեն ներմերսեք հիվանդ մասին:


Անմոռուկ ճահճային - Незабудка - Myosotis palustrisՀազ, բրոնխիտ, թոքախտ, արյունոտ խորխ: Բույսի 1 թ.գ. չոր խոտը 1 ժամ թրմեք 150 մլ եռջրում, քամեք: Խմեք 1-ական ճ.գ.՝ օրը 4 անգամ:


Թոքախտ: Խառնեք անմոռուկ դաշտայինի ու անմոռուկ բուրավետի խոտերը (1:1): Երկու թ.գ. չոր հումքը 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում փակ տարայի մեջ, տաք տեղում: Քամեք, խմեք 1-ական ճ.գ., օրը 3-4 անգամ:


Տղամարդկանց սեռական ֆունկցիան ակտիվացնող: 2 թ.գ. չոր հումքը լցրեք 100 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 2-ական թ.գ., օրը 2-3 անգամ:


Բրոնխիալ ասթմա, լյարդի, երիկամների, միզապարկի հիվանդություններ, մարսողության խանգարում: Անմոռուկ դաշտայինի թարմ տերեւները մանրացրեք, 1ճ.գ. հումքը 20 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 4 անգամ, ուտելուց առաջ:


Ուռուցքներ բերանի խոռոչում: Անմոռուկ դաշտայինի թարմ տերեւն ու ցողունը լվացեք հոսող ջրի տակ, չորացրեք քամիչի վրա, աղացեք, զտեք հյութը: Խմեք 1-ական թ.գ.՝ օրը 3 անգամ, 50 մլ ջրով: Հյութը պահեք սառնարանում` 1-2օր, կամ, մանրացրեք չորացրած արմատը եւ փոշի դարձրեք: Խմեք 1-ական գ, օրը 3 անգամ:


Կանանց մոտ անպտղություն:  Թարմ ծաղիկի 1 թ.գ. 40 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 1-ական ճ.գ., ուտելուց 30 րոպե առաջ:


Զգուշացում: Անմոռուկը պարունակում է կենսաբանորեն ակտիվ նյութեր, խստորեն պահպանեք չափաբաժինները: Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, հատկապես թոքախտի դեպքում ինքնաբուժությունը վտանգավոր է կյանքի համար:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ