Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Մագնոլիա. չինական բժշկության գաղտնիքները

Մագնոլիա. չինական բժշկության գաղտնիքները

Կղբազգիները (Magnoliaceae) ծածկասերմ բույսեր են, որոնց փոշոտումը կատարվում է քամու կամ հատուկ բզեզների միջոցով:

 

Ծածկասերմ բույսերը երկիր մոլորակի հնաբնակներն են: Հնէաբաններն ապացուցել են, որ  կղբազգի բույսերն աճել են երկիր մոլորակի վրա, մոտ 95 միլիոն տարի առաջ: Մնացորդային հետքեր են հայտնաբերվել Դոն, Ուրալ, Վոլգա, Օբ գետերի ավազաններում, Սախալին կղզում: Ներկայում կղբազգիները տարածված են Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում, Մալայան կղզիներում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում: Ըստ Ճապոնիայի կայսերական բուսաբանական այգու մասնագետների կազմած ցուցակի` ներկայում հայտնի են կղբազգիների  ընտանիքին պատկանող մագնոլիա ցեղի թվով 240 տեսակներ: Վրաստանում, Ղրիմում, Կրասնոդարի մարզում,  ՀՀ Տավուշի մարզում մշակվում է  մագնոլիա խոշորածաղիկը (Magnolia grandiflora), որի հայրենիքը ԱՄՆ հարավարեւելյան շրջաններն են:  Դիլիջանի ու Գյուլագարակի բուսայգիներում մշակվում Է՝ M. Kara Kobus տեսակը, որի հայրենիքը հարավարեւելյան Ասիան է:

 

ՄագնոլիաԸստ ճապոնական ավանդույթի, մագնոլիայի (նույնն է՝ կղբի) բնափայտից պատրաստված  բռնակոթն ու պատյանը մոգական զորություն են հաղորդում սամուրայի թրին:

 

Ծաղիկը խորհրդանշում է վեհանձնություն, համառություն:  Մագնոլիա  խոշորածաղիկը սաղարթախիտ, բրգաձեւ (մինչեւ 30մ բարձրություն ու 130սմ բնի տրամագիծ ունեցող) ծառատեսակ է: Բնափայտը շատ արժեքավոր է, դրանից պատրաստված կահույքն ունի մեծ պահանջարկ: Բողբոջներն իլիկաձեւ են: Տերեւները հարթ են ու կաշվեպատ, խոշոր (12-25սմ երկարություն, 4-12սմ լայնք): Տերեւը մուգ կանաչ է, հակառակ կողմը` շիկադարչնագույն: Ծաղիկները միայնակ են, երկսեռ, կաթնագույն կամ ծիրանի, որոնց  տրամագիծը  մոտավորապես 25սմ է, պարունակում են 0.16% եթերային յուղ, որն ունի սուր, շշմեցնող հոտ:

 

Ծաղկապատյանի տերեւները ձվաձեւ կամ օվալ են (7.5-10սմ երկարություն, 2-5սմ լայնք), որոնց թիվը փոփոխական է՝ 6, 9 կամ 12 հատ: Ծաղկի առանցքային վարսանդիկը երկարավուն է, նստած է ծաղկակոթունի վրա, դրա ստորին մասում տեղակայված է սերմնարանը, այն շրջապատված է գազարագույն առէջներով:

 

ՄագնոլիաԾաղկման շրջանի վերջում ձեւավորվում  են կոնաձեւ, մորու գույն պտուղները, որոնք բաղկացած են բազմաթիվ սերմնակիր պատյաններից: Սերմերը 1-2 հատ ամուր թելիկներով կապված են պատյանի հետ, պարունակում են  մինչեւ 42% ճարպ,  որը պաշտպանում է սաղմը:

Քիմիական բաղադրությունն ու բուժիչ հատկությունները

Մագնոլիա խոշորածաղկի տերեւը պարունակում է 0.6% եթերային յուղ, 0.24% գլիկոզիդներ, 3% պոլիֆենոլներ, 4% կարբոնիլային միացություններ: Արտադրվում են տերեւից ու ծաղիկից առանձնացված եթերային յուղ ու հեղուկամզվածք, որոնք խորհուրդ է տրվում հիպերտոնիայի նախնական փուլում.

Խմեք 20-ական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելու ընթացքում, ընդամենը 21 օր:

Մասնագետները գտել են, որ մագնոլիա ցեղի առանձին տեսակների քիմիական բաղադրությունն ու բուժական ազդեցության ոլորտը գրեթե չեն տարբերվում: Վերջին տարիներին ուսումնասիրվում են չինական ավանդական բժշկությունում հնուց կիրառվող  M. Kara Koboku ծառատեսակի  կեղեւի բուժիչ հատկությունները: Հայտնաբերվել են խոնոկիոլ  ու մագնոլոլ նեոլիգնաններ ու դրանց թվով 2 ածանցյալները, նաեւ 5 ալկալոիդներ, սիրինգին ու դրա հետ կապված գլիկոզիդներ, բույսին բնորոշ 11 այլ միացություններ: Վերջին տարիներին (1999-2013 թ.թ.) հրապարակվել են 3 տասնյակից ավելի հետազոտությունների արդյունքներ.

ՄագնոլիաՄագնոլոլի պարունակությունը գլխուղեղում 4 անգամ ավելի է, քան արյան մեջ  (խոնոկիոլի դեպքում՝ 1.28-2.72), ընդ որում, լիգնանները հավասարապես բաշխված են ուղեղի տարբեր  հատվածներում: Մագնոլիայի կեղեւից ստացված պատրաստուկներն ունեն  տագնապի զգացումը  հեռացնող,  հակադեպրեսանտ, հանգստացնող, ազդեցություն: Պաշտպանում են ուղեղն ու լյարդը բորբոքումներից  ու թթվեցնող ռադիկալներից:  Մի շարք  հետազոտողներ նկատել են, որ խոնոկիոլն ազդեցիկ  հակաքաղցկեղային միջոց է: Մագնոլիայի պատրաստուկներն  ունեն  բարերար ազդեցություն ընկնավորության բուժման պարագայում:

Հիպերտոնիա. մագնոլիա խոշորածաղկի մանրացրած տերեւը 14 օր թրմեք 70%-անոց սպիրտի մեջ (1:1), մութ, հով տեղում, քամեք: Խմեք 20-ական կաթիլ՝ 50մլ ջրով, օրը 3 անգամ, ուտելու ընթացքում:

Մկանային ցավեր. մագնոլիայի ճյուղի չոր կեղեւը փոշի դարձրեք, լցրեք տաքացրած ձիթապտղի յուղի մեջ (1:5), խառնեք: Քսեք ցավոտ հատվածին՝ քնելուց 1-2 ժամ առաջ: 

Կեղեւի 1գ փոշին 8 ժամ թրմեք 300մլ եռջրում, քամեք թանզիֆով: Խմեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելու ընթացքում: Չին բուժարարները խորհուրդ են տալիս խմել թուրմը  նաեւ կոլիտի ու ստամոքսաբորբի դեպքում:                                                                             

Զգուացում: Հակացուցված է հղիներին: Խստորեն պահպանեք դեղատոմսերում նշված պատրաստման եւ օգտագործման չափաբաժինները: Խորհրդակցեք բժշկի հետ:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ