Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Կապար - Каперсы колючие - Capparis spinosа

Կապար - Каперсы колючие - Capparis spinosа

Կապարը [Capparis spinosа, (Каперсы колючие)] կապարազգիների ընտանիքին պատկանող կիսաթուփ է` փայտացած հիմնական ցողունով, որից ճառագայթաձեւ տարածվում են մինչեւ 2 մ երկարության հասնող խիտ տերեւապատ ճյուղերը: Կարճակոթուն, ոչ խոշոր, կլորավուն՝ գագաթում սրված տերեւների հիմքում կան փշանման, ծակող (spinosa) տերեւակիցներ: Միայնակ, կարճակոթուն, խոշոր (5-8 սմ տրամագծով) ծաղիկներն աճում են տերեւածոցերից, դրանք սկզբում սպիտակ են, ապա` դեղին կամ վարդագույն: Ծաղկում են մայիս –սեպտեմբեր ամիսներին:

 

Պտուղը կանաչ գույնի երկարավուն, ձվաձեւ չորս փեղկանի հատապտուղ է, որը պարունակում է բազմաթիվ գորշագույն սերմեր, փեղկը ներսի կողմից վառ կարմրավուն է: Բուժիչ հատկություններ ունեն բույսի բոլոր մասերը, որոնք հավաքում են ծաղկման ողջ ընթացքում:


Կապար - Каперсы колючие - Capparis spinosаԿապարը պահանջկոտ չէ հողի նկատմամբ, կարող է աճել մերկ ժայռերի վրա, սիրում է չոր, շոգ ամայի վայրերը: Հայրենիքը Միջերկրական ծովի ափամերձ տարածքներն են, Կենտրոնական Ասիան: Կա կարծիք, որ կապարը շումերական էպոսի հերոս Գիլգամեշի փնտրած «երիտասարդացնող» ծաղիկն է, սակայն այդ բույսը, հավանաբար, ձիակասկենին է: Բոլոր դեպքերում, կապարը մարդկությանը հայտնի, առաջին համեմունքներից է: Մշակվում է Ֆրանսիայի հարավում, Իտալիայում, Դաղստանում,

 

Միջին Ասիայում, Մարոկոյում, Կալիֆորնիայում եւ այլն: Բույսի բողբոջներից պատրաստում են մարինադներ, պահածոյացնում աղի մեջ կամ` չորացնում: Սերմից ստանում են որակյալ, կարմրավուն բուսայուղ: Կապարի բողբոջն ու բուսայուղը յուրահատուկ համ են հաղորդում մսից ու ձկից պատրաստված ուտեստներին:


Քիմիական բաղադրությունը


Կապարը, հավանաբար, կարելի է դասել Հայաստանի քարքարոտ, աղուտային հողերի վրա աճող ամենաօգտակար բույսերի շարքին: Օրինակ, հայ բուսաբանները գտել են, որ պտուղների 100գ չոր զանգվածը պարունակում է 27000 մկգ յոդ, սա հսկայական հարստություն է, որը կբավարարի թվով 180 չափահաս մարդկանց 1 օրվա պահանջարկը: Այն ավելի շատ է, քան ծովակաղամբում (լամինարիա)` 2500-3600 մկգ, խուրմա՝ 60 մկգ, ընկույզի կանաչ կեղեւ՝ 50 մկգ, ֆեյխոա՝ 20-35 մկգ եւ այլն: Մեր գիտնականները հայտնաբերել են նաեւ պտղում` C վիտամին՝ 136մգ/100գ, ֆերմենտ միրոզին, կարմիր ներկանյութ, թիոգլյուկոզիդներ, ռուտին ստերոիդներ:


Արմատում հայտնաբերվել է գլյուկոզիդ կապարիդին, սերմում` մոտավորապես 35% ճարպայուղ, կեղեւում ու տերեւում` ստախիդրին: Այլ հետազոտողներ հայտնաբերել են պտղում` 22-57% վիտամին C, ստեորիդ փրփրանյութ, մինչեւ 12% շաքարներ, եթերային յուղ, ալկալոիդներ:


Ծաղիկներում ու չբացված բողբոջներում հայտնաբերվել է մինչեւ 0.32% ռուտին, որը պատկառելի թիվ է, 150մգ/100գ ասկորբինաթթու, այսինքն, չափահաս մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջարկի 200%-ը:


Կապար - Каперсы колючие - Capparis spinosаԲույսի տարբեր մասերը պարունակում են կարոտինային նյութեր, վիտամիններ՝ A, E, K, նիացին, ֆոլիաթթու: Բուսական սթիգմա- ու կամպեստերոլներ, որոնք նվազեցնում են խոլեսթերինի պարունակությունը, նաեւ՝ կալիում, կալցիում մագնիում, ֆոսֆոր, սելեն, երկաթ: Շատ է նատրիումը, ավելի քան 2500մգ՝ կապարի 100գ մարինացված բողբոջներում: Իհարկե, նատրիումն անհրաժեշտ է օրգանիզմին՝ ջրային հավասարակշռությունը կարգավորելու համար (քանի որ օրգանիզմը կջրազրկվի), կարեւոր է իմանալ, որ օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 1գ է: Կապարի բացված փեղկիկը հաճախ պատված է լինում ճերմակ փառով, որն ունի աղի, տտիպ, երբեմն նաեւ` թթու համ:


Բուսաբանները բազմիցս նշել են, որ կապարի քիմիական բաղադրությունը թերի է ուսումնասիրված: Համեմատաբար վերջերս պարզվել է, որ կապարը, բացի կվերցետինից, նաեւ այլ ֆլավոնոլ է պարունակում, ընդ որում, ռեկորդային քանակով՝ 135մգ կեմպֆերոլ 100գ հումքի մեջ, ինչը թույլ է տալիս բացատրել բույսից ստացված պատրաստուկների որոշ՝ հատկապես հակաուռուցքային ու ճարպերն այրող ազդեցությունը: Համեմատենք այլ մթերքների հետ. կաղամբ բոստանային՝ 26մգ/100գ, համեմ՝ 13մգ, կանաչ սոխ՝ 10մգ, բրոկոլի՝ 6մգ եւ այլն: Կեմպֆերոլը պինդ, դեղին գույնի բյուրեղ է, հալման ջերմաստիճանը՝ 276-278OC, դժվար է լուծվում ջրում, լավ է լուծվում տաք էթանոլում եւ դիէթիլեթերում: Ունի միզամուղ ազդեցություն: Կազմում է միացություններ երկաթի հետ, որի հետեւանքով խոչընդոտվում է այդ երկու կարեւոր նյութերի յուրացումն մարդու օրգանիզմում, պարունակվում է բազմաթիվ վայրի ու ուտելի բույսերում՝ ազատ վիճակում կամ կեմպֆերոլի գլյուկոզիդի, սոֆորոզիդի, գալակտոզիդի, աֆզելինի, աստրագալինի, կեմպֆերիտրինի կամ կեմպֆերիդի կազմում: Կեմպֆերոլն աղիներում յուրացվելուց 6 ժամ անց այլեւս չի հայտնաբերվում արյան հոսքում, իսկ դրա չնչին մասն անցնում է ոսկրային հյուսվածքի մեջ, ընդ որում, սննդի հետ կանոնավոր ներմուծման դեպքում նկատվում է կեմպֆերոլի պարունակության աճ: Կեմպֆերոլը կանխարգելում է ոսկրերի քայքայումը (Suh KS, et al. Biol. Pharm. Bull. 2009), բարձրացնում է միոցիտների զգայունությունը, այսինքն, մկանային հյուսվածքներն ավելի շատ գլյուկոզա են կլանում ու այն չի վերափոխվում ճարպի: Կեմպֆերոլը խթանում է ինսուլինի ակտիվությունն ու նպաստում է ենթաստամոքսային գեղձի բնականոն գործունեությանը (Jorge AP, Chem. Biol. Interact. 2004):

 

Գիտնականները կարծում են, որ կեմպֆերոլն ի զորու է «ծրագրավորել» ոսկրածուծի ցողունային բջիջներն այնպես, որ դրանք նպաստեն ոսկրային զանգվածի, այլ ոչ թե ճարպերի գոյացմանը: Նման մեխանիզմի շնորհիվ կանխարգելվում է որոշ տեսակի քաղցկեղային բջիջների բազմացումը (Marfe G, J. Cell Bio Chem. 2009): Կեմպֆերոլն ունի ուղեղի նեյրոնները պաշտպանող հատկություն ու նպաստում է P-450 ցիտոխրոմի քանակի ավելացմանը լյարդում:


Կապար - Каперсы колючие - Capparis spinosаԿապարը ժողովրդական բժշկության մեջ


Գալենն ու Դիոսկորիդեսն` իմանալով կապարի վերքամոքիչ եւ այլ բուժիչ հատկությունների մասին, զգուշացրել են, որ բույսը թունավոր է: Իրոք, հաճախ նկատվել են մանր եղջերավոր կենդանիների թունավորման դեպքեր, քանի որ կապարում պարունակվող կապարիդինը ու փրփրանյութերն, իրոք, տոքսիկ նյութեր են: Սակայն բույսի բողբոջներն անվտանգ են մարդու համար, եւ հիմնականում օգտագործվում են որպես համեմունք:


Ծաղիկների հյութը նպաստում է դժվար բուժվող վերքերի ապաքինմանն, արագացնում է մանկական դիաթեզի բուժման ընթացքը:

 

Ըստ Մխիթար Հերացու, հայերն արմատի կեղեւից ստացված պատրաստուկներով բուժել են ստամոքսի ու լյարդի հիվանդությունները: Հայ բուժարարներն օգտագործել են կապարի արմատի մանրացրած, տրորած կեղեւը բրուցելոզի հետեւանքով առաջացող հոդացավերի նվազեցման նպատակով:


Ճյուղերի կեղեւի եփուկը նվազեցնում է քոսը, դրա փոշին օգտագործում են որպես մանրէասպան միջոց, նաեւ մշակում են վերքերը: Կապարը կիրառվում է ստենոկարդիայի, պարալիչի, դեղնախտի, լյարդի ու փայծաղի հիվանդությունների, մրսածության հետեւանքով առաջացած մկանների ու հոդերի ցավերի դեպքում:


Տերեւի թուրմն օգտակար է շաքարային դիաբետի, սերմը՝ գլխացավի ու միգրենի ժամանակ: Ճյուղի եւ տերեւի եփուկը կամ թուրմը լավացնում են ախորժակը: Պտուղները կիրառվում են վահանագեղձի հիվանդությունների (հուսալի են միայն փորձ ունեցող էնդոկրինոլոգի նշանակած բաղադրատոմսերը), թութքի, մետեորիզմի դեպքում:


Բողբոջներն ունեն բարերար ազդեցություն սրտանոթային համակարգի վրա, ստացված պատրաստուկներն ամրացնում են արյունատար անոթները, նպաստում են դրանց պատերի ճկունության բարձրացմանը: Իջեցնում են արյան ճնշումը, սակայն մեծ քանակների դեպքում կարող է նկատվել հակառակ ազդեցություն (նատրիումի առատության հետեւանքով), լավացնում են արյան շրջանառությունը վերջույթներում եւ ակտիվացնում երակների փականների աշխատանքը վարիկոզի դեպքում:

 

Կապար - Каперсы колючие - Capparis spinosаԲողբոջի թուրմը կամ եփուկն ակտիվացնում է արյան շրջանառությունը մաշկի արյունատար մազանոթներում, որի շնորհիվ կանխարգելվում են ակնեն ու մաշկի ծերացման ընթացքը:

 

Գիտական հետազոտություններ

 

Պարզվել է, որ կապարը կարգավորում է գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ, սակայն դրա պատրաստուկները չի կարելի համատեղել հակադիաբետիկ դեղորայքի հետ: Կեղեւում ու տերեւում հայտնաբերված ստախիդրինը շրջափակում է շագանակագեղձի չարորակ ուռուցքի տարածումն ու տրոհում է քաղցկեղի բջիջները: Կապարի ծաղկաբողբոջը լավացնում է մարսողությունը, դրա մեջ պարունակվող բջջանքն ունի մաքրող հատկություն. Ուսումնասիրողները պարզել են, որ նվազում է հաստ աղու քաղցկեղի զարգացման հավանականությունը: Իտալացի գիտնականները կարծում են, որ կապարը լավագույն համեմունքն է մսակերների համար: Հետազոտվել է, կապարի արմատի կեղեւի եփուկի ու ոգեթուրմի ազդեցության ոլորտը. այն բարձրացնում է արյան մակարդելիությունը, ավելացնում է թրոմբոցիտների քանակն արյան մեջ, որի շնորհիվ կեղեւն օգտագործվում է թրոմբոցիտոպենիայի (թրոմբոցիտների սակավություն) բուժման համար նախատեսված դեղորայքում: Կապարը, որպես բաղադրամաս, կիրառվում է լյարդի բուժման համար նախատեսված դեղորայքի (օրինակ Лив-52) մեջ:

 

Դեղատոմսեր


Ստենոկարդիա, դեղնախտ. կապարի արմատի կեղեւը չորացրեք, 2  թ.գ. լցրեք 200մլ ջրի մեջ, 10-15 րոպե եռացրեք փակ տարայում, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ:


Կապար - Каперсы колючие - Capparis spinosаՔոս. վերոգրյալ եփուկով շփեք մաշկը:


Թութք. կապարի պտուղը չորացրեք, մանրացրեք, 1 թ.գ. 3-4 րոպե եփեք 200 մլ ջրի մեջ, 2 ժամ թրմեք փակ տարայում, քամեք:

 

Խմեք 1-2 ճ.գ. (կախված քաշից), օրը 3 անգամ, ուտելուց առաջ:

 

Շաքարային դիաբետ, շագանակագեղձի բորբոքում. կապարի մատղաշ ճյուղերն ու տերեւը չորացրեք, մանրացրեք, 1 ճ.գ. 4-5 րոպե եփեք 200 մլ ջրում, 2 ժամ թրմեք փակ տարայում, քամեք: Խմեք 2-ական ճ.գ.՝ օրը 3-4 անգամ:


Իշիաս. կապարի մատղաշ, թարմ ճյուղերն ու տերեւն աղացեք, ավելացրեք ձիթապտղի յուղ (10:1), դրեք թրջոց:

 

Զգուշացում


Կապարի բոլոր մասերը պարունակում են կենսաբանորեն ակտիվ նյութեր: Պահպանեք չափաբաժինները, մշտապես խորհրդակցեք բժշկի հետ:

Հեղինակ. Ջուլիետա Սահակյան
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ