Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Եղեսպակ - Шалфей - Salvia officinalis

Եղեսպակ - Шалфей - Salvia officinalis

Եղեսպակ բժշկականը շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչեւ 75սմ բարձրության հասնող բազմամյա խոտաբույս է:

Ընձյուղները բազմաթիվ են: Տերեւները կոթունավոր, ամբողջաեզր, ձվաձեւ, երկարավուն, նոր բացվողները՝ սպիտակ խավապատ են: Ծաղիկները սպիտակ են, վարդագույն կամ մանուշակագույն: Ծաղկաբույլը հուրանաձեւ է: Մեղրատու բույս է՝ 70-150 կգ համեղ ու բուրավետ մեղր 1 հեկտարից: Պարունակում է եթերային յուղեր՝ մինչեւ 2.5%, ասկորբինաթթու՝ 500մգ/100գ, օսլա, սպիտակուցներ, խեժ:


Քչերին է հայտնի որ բույսը պարունակում է ապիգենին ու լյութեոլին ֆլավոններ, որոնք ունեն հակաբորբոքային, հակաօքսիդանտ, քաղցկեղային բջիջները տրոհող, ուղեղի աշխատանքն ակտիվացնող ու հիշողությունը լավացնող ազդեցություն: Հայտնաբերվել են նաեւ օլեինի, ուրսոլի, ֆումարի, քլորոգենի, սուրճի ու այլ թթուներ, նիկոտինամիդ:


ԵղեսպակԵղեսպակն ունի նյարդերը հանգստացնող, քնաբեր, հակասնկային, արյունարգել հատկություն: Թուրմով լվանում են գլուխը միգրենի (նաեւ մազաթափության ) դեպքում, չոր խոտի փոշու հոտը վերադարձնում է ուշագնաց մարդու գիտակցությունն ու կանխում է գլխապտույտը: Նվազեցնում է շաքարի պարունակությունն արյան մեջ: Պարունակում է էսթրոգենանման նյութեր՝ կիրառվում է կանանց հիվանդությունների ու դաշտանադադարի դեպքում: Ուսումնասիրվել է եղեսպակի ազդեցությունն ուղեղի կոգնիտիվ ֆունկցիայի ու, հատկապես, Ալցհայմերի հիվանդության վրա: Եղեսպակի տերեւից ու ծաղկից ստացված պատրաստուկներն օգտակար են տարեցներին: Բուժական նպատակներով ու որպես համեմունք օգտագործելու համար հավաքում են ցողունի վերին հատվածն ու տերեւը, ծաղկման սկզբից մինչեւ հոկտեմբեր: Բույսի եթերային յուղն օգտագործվում է օծանելիքի ու օճառի արտադրությունում:


Եղեսպակի կիրառությունը հայկական բժշկությունում. դեղատոմսեր


Բույսի հայերեն այլ անվանումներն են մատնոցխոտ, մեղրթերթ, քարձանձ, իսկ Ամիրդովլաթ Ամասիացին անվանել է՝ «ըղտու լեզու», հավանաբար այն պատճառով, որ ծաղիկը երկշուրթ է: Բույսի բուժիչ հատկությունների մասին նա գրել է. «Եթե կինը խմի եղեսպակի եփուկի ջուրը, դաշտանը կառատանա եւ արգանդը կմաքրվի մեռած պտղից: Այս բույսի հյութով գլուխը լվանալու դեպքում մազերը սեւ գույն կստանան:

 

ԵղեսպակԵփուկի ջրով լողանալու դեպքում կանցնի մաշկի քորը, ցանը, կբուժվեն խոցերը: Եթե մեկ կարաս գինուն 200 գրամ եղեսպակ (10:1) խառնեն, ապա կօգնի երիկամների, միզապարկի ցավի, հազի, մարմնի թուլության դեպքում եւ դաշտան կառաջացնի»:


Թուրմ. չորացրած, փոշի դարձրած եղեսպակի 2 ճ.գ. խոտի վրա լցրեք 400 մլ եռջուր, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 130-ական մլ, օրը 3 անգամ` բրոնխիտի, երիկամների, ստամոքսի, աղիների, միզապարկի, լեղապարկի ու լյարդի բորբոքումների, խոլեցիստիտի դեպքում: Թարախային վերքերը լվացեք ավելի խիտ թուրմով (4 ճ.գ.) կամ դրեք թրջոց:


Հիշողությունը լավացնող. եղեսպակի չոր, տերեւն ու ծաղիկը դարձրեք փոշի, խառնեք (2:1): Հումքի 1 թ.գ. 1 ժամ թրմեք 300 մլ եռջրում: Խմեք 100-ական մլ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:


ԵղեսպակԼնդերի, կոկորդի հիվանդություններ. լցրեք 1-ական թ.գ. եղեսպակի տերեւ ու կաղնու կեղեւ տարբեր տարաների մեջ, ավելացրեք 100-ական մլ եռջուր, 10 րոպե եփեք, 30 րոպե թրմեք: Քամելուց հետո եփուկները խառնեք եւ կատարեք ողողում:


Ստամոքսի խոց. եղեսպակի ու ջղախոտի (եզան լեզու) չոր տերեւները մանրացրեք, խառնեք (1:1): 1 թ.գ. հումքը լցրեք 150 մլ եռջրի մեջ, խառնեք, 5 րոպե եփեք, 1 ժամ թրմեք: Խմեք օրը 1 անգամ՝ 100մլ: Շարունակեք 20 օր: Խորհրդակցեք բժշկի հետ:


Անգինա. եղեսպակի 2 ճ.գ. չոր խոտն ու սխտորի 4-5 ատամիկ մանրացրեք, ավելացրեք 1լ եռջուր, տարան ծածկեք, 15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, 45 րոպե թրմեք, քամեք: Յուրաքանչյուր 30 րոպեն մեկ կատարեք ողողոմ:


Մրսածություն. եղեսպակի չոր տերեւը փոշի դարձրեք, խառնեք մեղրին (1:10): Կերեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ՝ 100 մլ գոլ հանքային ջրի հետ:


ԵղեսպակԵղեսպակի 10 գ չոր, փոշի տերեւը լցրեք 1լ սպիտակ գինու մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, 3 րոպե եփեք, 1 ժամ թրմեք: Խմեք 50-ական մլ՝ ժամը 1 անգամ:


Դաշտանադադար. խմեք օրը 3 անգամ, 2-ական թ.գ. ղեսպակի տերեւից քամված թարմ հյութ:


ԶԳՈւՇԱՑՈւՄ: Նվազեցնում է կերակրող մայրերի կաթը: Հակացուցված է հղիներին, վահանագեղձի ցածր ֆունկցիայի, անհատական անընկալունակության դեպքում: ՀՀ-ում մշակվում են Բրազիլիայից բերված եղեսպակ փայլունն (S. Splendes) ու այլ տեսակներ՝ ծաղկազարդարման համար: Բուժման նպատակով օգտագործեք միայն դեղատնից գնվածը:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ