Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Պատատուկ: Այուրվեդայի գաղտնիքները

Պատատուկ: Այուրվեդայի գաղտնիքները

Պատատուկ դաշտայինը պատատուկազգիների (Convolvulaceae) ընտանիքի բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույս է: Արմատն առանցքային է՝ 1-3 մ խորացող, կյանքի 2-3 տարիներին կողային հորիզոնական արմատներից սկսում են զարգանալ նոր ուղղահայաց արմատներ ու բույսեր: Ցողունը, որի երկարությունը 1-1.5 մ է փաթաթվում է հարեւան բույսերի ցողուններին, սեղմում, ճնշում է դրանց՝ խախտելով բնականոն աճը: Տերեւները նետասլաքաձեւ են: Ծաղկում է ամռանը, մեղրատու բույս է: Ծաղկաբաժակն ու ծաղկապսակը ձուլաթերթ են, ծաղկապսակը ձագարաձեւ է, ունի 5 սպիտակ կամ վարդագույն թերթիկներ, առէջները 5-ն են: Պտուղը երկփեղկ, երկտուն տուփիկ է, յուրաքանչյուր բնում կա մեկական կլորավուն սերմ (1000 սերմը կշռում է 5-6 գ ): Սերմը պահպանում է ծլունակությունը՝ 20-22 տարի:


Ըստ հնագույն ավանդազրույցի երկարատեւ ճամփորդությունից հոգնած Աստվածամայրը նստում է քարի վրա, այդ պահին բացվում են պատատուկի ծաղիկները, ցրվում են ամպերն ու Աստվածածինը հագեցնում է իր ծարավը օգտագործելով պատատուկի ծաղկապսակը որպես գավաթ: Գրիմ եղբայրներն անվանել են պատատուկի ծաղիկները՝ «Աստվածամոր գավաթներ»: Բույսի լատիներեն անվանումն է Convolvulus arvensis` փաթաթվող բույս: Բնության մեջ հանդիպում են պատատուկի (գրականության մեջ օգտագործվում է նաեւ պատուտակ անվանումը) մոտ 250 տեսակ: Որպես զարդաբույս մշակվում է պատատուկ եռագույնը (C. Tricolor), որը միամյա բույս է (տե՛ս, Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծառերը»):


ՊատատուկՊատատուկի ժամանակակից ուսումնասիրությունները եւ բուժիչ հատկությունների համեմատությունն ըստ Այուրվեդայի
Այուրվեդայի դեղաբանական ցանկում պատատուկն ընդգրկված է եղել Շանկխապուշպի կոչվող խմբի մեջ, որն ընդգրկել է թվով 4 բույսեր (Sethiya NK, et al. «An apdate on Shankhpushpi, a cognition-boosting Aurvedic medicine». Zhong Xi Yi Jie He Bao, 2009: Նաեւ՝ Singh RH et al, Biogerontology, 2008 ): Հեղինակներն ուսումնասիրել են վառ կապույտ ծաղկող բազմացողուն (C.pluricaulis Chois) պատատուկի քիմիական բաղադրությունն ու հատկությունները:


Շանկխապուշպի բույսերից (պատատուկ, կլիտորիա, էվոլվուլուս ու կանսկորա) առավել նախընտրելի էր պատատուկը: Ըստ Այուրվեդայի, այդ բույսերից ստացված պատրաստուկներն օգտագործվել են բուժական նպատակներով, որպես գլխուղեղի աշխատանքն ակտիվացնող, նյարդերը հանգստացնող, լուծողական, տագնապի զգացումը հեռացնող միջոցներ նաեւ՝ նեւրոզի, հոգնածության, կոգնիտիվ շեղումների (տե՛ս Ջ. Սահակյան, «Ուղեղի կոգնիտիվ ֆունկցիան եւ սննդակարգի ազդեցությունը» նյութը, 2014) պարագայում: Հին ձեռագրերում նշված է, որ Շանկխապուշպի բույսերը կիրառվել են տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վերականգնման համար:


Պատմականորեն պատատուկը գնահատվել է որպես հանգստացնող, քնաբեր ու ազդեցիկ կոգնիտիվ հատկություններ ունեցող բույս: Օգտագործվել են բույսի ցողունը, տերեւը, ծաղիկը, սերմը, որոնց պատրաստուկներն անհամ են կամ դառը: Հումքը թրմել են ջրում՝ չամանի սերմի հետ կամ եփել են կաթի մեջ:


ՊատատուկՔիմիական բաղադրությունը դեռեւս կարող է ուսումնասիրության, սակայն պատատուկի բոլոր տեսակներին բնորոշ՝ կենսաբանորեն ակտիվ տրոպանային ալկալոիդները, որոնք հայտնաբերվել են մոտ 70 տարի առաջ (Basu N, Dandhia P. «Chemical investigation of C. pluricaulis Chois». J. Am Pharm Assoc, 1948) բավականին լավ են ուսումնասիրված: Ներկայում դրանցից առանձնացվել են ալկալոիդներ կոնվոլամինն ու սկոպոլետինը: Բույսը պարունակում է գլիկոզիդ կոնվոլվուլին (չշփոթե՛լ ալկալոիդ կոնվոլվինի՝ նույնն է կոնվոլամինի հետ), ցերիլային սպիրտ, բետա-սիտոստերին, կարոտին, E ու C վիտամիններ, խեժ, դառն ու փրփրանյութեր, կումարին, սպիտակուցները տրոհող՝ պրոտեոլիտիկ խմորիչներ: Արմատում հայտնաբերվել են ճարպաթթուներ՝ հիմնականում պալմիտինի, միրիստինի ու լինոլի [Srivastava D. Deshpande S. Gas chromatographic identification of fatty acids, fatty alcohols and hydrocarbons of C. pluricaulis (chois). J. Am Oil Chem Soc, 1975]: Ալկալոիդները հիմնականում պարունակվում են սերմում, որը թունավոր է: Բույսի մեջ հայտնաբերվել են. Նատրիում՝ 60մգ /100գրամ, կալիում՝1000մգ/ 100գ (K : Na=16.6), ցինկ՝ 6.44 մգ, մագնեզիում՝ 53.2 մգ, մանգանեղ՝ 7.8մգ, պղինձ՝ 1.86մգ, երկաթ՝ 264մգ:


Ուշադրություն: Չափահասին անհրաժեշտ (1 օր) չափաքանակներն են. K՝ 2գ, Mg՝ 280-350մգ, Na՝ 1գ, Fe՝ 10-20մգ, Zn՝ 15-25մգ, Mn՝ 2-5մգ, Cu՝ 1-7մգ: Ստացվում է, որ պատատուկը երկաթի շտեմարան է, սկզբնաղբյուրում գրված է 2640 մաս/մլն՝ 264 մգ/100գ:
Ըստ Երեւանի բուսաբանական այգու մասնագետների պատատուկ դաշտայինը պարունակում է 0.3-5% խեժային գլյուկոզիդային միացություններ: Ծաղկման շրջանում տերեւներում հայտնաբերվել են 68մգ% կարոտին, 91.4-134մգ% վիտամին C:
Վերջին տարիներին ուսումնասիրվել է պատատուկի ազդեցությունն առնետների եւ մկների վրա, հրապարակվել են որոշ նախնական արդյունքներ. նկատվել է ճանաչողական ֆունկցիայի բարելավում: Պատատուկը պաշտպանում է ալյումինի վնասակար ազդեցությունից (նյարդապաշտպան հատկություն): Որոշ փորձերում նկատվել է հակադեպրեսանտ ազդեցություն: Նվազեցնում է տագնապի զգացումը եւ ունի հակասթրեսային ու հանգստացնող հատկություններ: Մեկ հետազոտության ընթացքում նկատվել է հակախոցային ազդեցություն: Արմատի պատրաստուկները նվազեցնում են վահանագեղձի T3 հորմոնի պարունակությունն արյան մեջ (Panda S, Kar A. «Inhibition of T3 production by the root extract of Convolvulus pluricaulis». Horm Metab Res., 2001):


ՊատատուկԴեղատոմսեր


Պատատուկ դաշտայինը հնուց օգտագործվել է բուժական նպատակներով: Բույսի բուժիչ հատկություններին անդրադարձել է Ավիցենան, նա խորհուրդ է տվել կիրառել բույսը թոքերի, լյարդի, փայծաղի հիվանդությունների բուժման ընթացքում:


Բույսի պատրաստուկները հանում են այտուցվածությունը, քանի որ K:Na հարաբերակցությունը մոտ է 20-ի:


Վերքամոքիչ: Պատատուկի թարմ տրորած խոտը դրեք վերքի վրա:


Խառնեք թարմ ծաղիկը եւ տերեւը (1:1), 50 գ հումքը 14 օր թրմեք 100 մլ օղու մեջ, քամեք, պահեք ապակե տարայում: Վերքերին թրջոցներ դնելու համար 1 թ.գ. ոգեթուրմը լուծեք 50 մլ տաք ջրի մեջ:


Բրոնխիալ ասթմա: Պատատուկի 10 գ թարմ խոտը 1 ժամ թրմեք 200 մլ տաք ջրի մեջ, տարան ծածկեք թանզիֆով, քամեք: Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ: Բուժումը սկսեք գարնանն ու շարունակեք մինչեւ աշնան վերջը:


Աթերոսկլերոզ, դողէրոցք: Ծաղկի ու տերեւի 20 գ խառնուրդը 21 օր թրմեք 100 մլ 70%-անոց սպիրտի մեջ, քամեք: Խմեք 1-ական թ.գ., օրը 3 անգամ, ուտելուց առաջ՝ 100 մլ ջրով: Ոգեթուրմն ունի նաեւ միզամուղ ու լուծողական հատկություն:


Բրոնխիտ: 1 ճ.գ. ծաղիկը 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա 200 մլ ջրում, քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ՝ գոլ վիճակում:


Հյութ: Աղացեք թարմ խոտը, զտեք հյութը, 2 ճ.գ.-ը լուծեք 200 մլ եռջրում: Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ: Կիրառվում է ստամոքսաբորբի, շնչուղիների, լյարդի ու փայծաղի հիվանդությունների, ասթմայի, թոքախտի, մրսածության, սիֆիլիսի բուժման դեպքում՝ որպես օժանդակ միջոց:


ԶԳՈւՇԱՑՈւՄ: Պատատուկի պատրաստուկները հակացուցված են հղիներին: Խստորեն պահպանեք նշված չափաբաժինները:
 

Հեղինակ.

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ