Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Բռնչի սովորական - Калина обыкновенная – Viburnum opulus

Բռնչի սովորական - Калина обыкновенная – Viburnum opulus

Խոշոր տերեւաթափ, խիտ ճյուղավորվող թուփ է` 3-4 մ բարձրությամբ: Ընձյուղները մերկ են, հարթ կամ, երբեմն, անկյունավոր, հաճախ կարմրավուն երանգով: Հին ճյուղերի կեղեևը գորշամոխրագույն երանգով է, ճաքճքված:


Տերեւները հակադիր են, կոթունավոր, լայն, ձվաձեւ, 5-10 սմ երկարությամբ ու 5-8 սմ լայնությամբ, վերեւի կողմից մուգ կանաչ, ներքեւից` ավելի բաց գույնի: Տերեւների բլթակները սրածայր են, ատամնաեզր կամ ամբողջական:


Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, սպիտակ ծաղիկները կազմում են վահանաձեւ կամ հովանոցանման՝ 5-10 սմ տրամագիծ ունեցող ծաղկաբույլեր: Պտուղը միակորիզ է, վառ կարմիր, գնդաձեւ կամ լայն էլիպսաձեւ, դառնահամ: Մանր պտուղները հասունանում են օգոստոս - սեպտեմբեր ամիսներին ու ամբողջ ձմռան ընթացքում մնում են թփերի վրա՝ ի ուրախություն թռչունների: Պատկանում է ցախակեռասազգիների ընտանիքին:


Տարածված է ՀՀ ցածրադիր ու միջին լեռնային գոտիների սահմաններում, խոնավ, հզոր հողերի վրա՝ տերեւախիտ անտառներում, թփուտներում: Հեռանկարային է ՀՀ բարձր լեռնային շրջանների անտառա- ու կանաչապատման համար: Բազմանում է սերմերով, կանաչ կտրոններով ու անդալիսով:

 

Բռնչի սովորական - Калина обыкновенная – Viburnum opulusԲալկաններից մինչեւ Լեհաստան ու Չեխիայից մինչեւ Ռուսաստան սլավոնական բոլոր ազգերն անվանում են բույսը Калина, այսինքն վառ կարմիր, շիկացած կրակ, որը բռնել չի կարելի՝ բռնչի:


Սլավոնների մոտ Иван Купала տոնի օրը աղջիկը հյուրասիրում է բռնչու պտղի ոգեթուրմով միայն իր սիրելի պատանուն: Բռնչին դեռատի աղջիկների գեղեցկության, սուրբ սիրո, երջանկության խորհրդանիշ է:


Հյուրին դիմավորելիս աղ ու հացի վրա հաճախ բռնչու ճյուղիկ են դնում:

     
ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ


Հարուստ է կենսաբանորեն ակտիվ միացություններով: Պտուղը պարունակում է 89.6% ջուր, 0.42% մոխիր, 0.37% սպիտակուցներ, 1.2-1.8% ճարպեր, 9.7% ածխաջրեր:


Հարյուր գրամ պտուղը պարունակում է 2.9 գ խաղողաշաքար, որը 29%-ով բավարարում է մարդու 1 օրվա պահանջարկը, նաեւ մրգաշաքար՝ 0.63 գ կամ 1.8%, բջջանք՝ 0.54-1 գ կամ 3%, բարդ շաքարներ՝ 5-6.5 գ կամ 11.6%: Պուրիններ՝ 1 մգ կամ 6.7 %: Հարյուր գրամ հատապտղի էներգետիկ արժեքը 26.3 կկալ է:
                   
ՎԻՏԱՄԻՆՆԵՐ


Ասկորբինաթթու (C վիտամին)՝ 29-138 մգ, բետա կարոտին (ենթավիտամին A)՝ 1.4- 2.8 մգ կամ 38%բ ալֆա տոկոֆերոլ (մտնում է E վիտամինի կազմի մեջ) 2 մգ կամ 13%, ֆոլիաթթու (B9)` 30 մկգ կամ 7.5%, պանտոտենաթթու (B5)` 0.25-0.36 մգ կամ 6%, նիացին (PP)՝ 0.46-1.35 մգ կամ 4.1%, պիրիդոքսին (B6)՝ 0.036-0.093 մգ կամ 3.6%:   

 

ՄԱԿՐՈՏԱՐՐԵՐ


Բռնչի սովորական - Калина обыкновенная – Viburnum opulusԲռնչի սովորականի 100 գ պտուղը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ կալցիումի պահանջարկի 3.7%-ը, կալիում՝ 3.8%, մագնեզիում՝4%, ֆոսֆոր 12.5% եւ այլն:


ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐ

 

Բոր՝ 457%, մոլիբդեն՝ 354%, կոբալտ՝ 285%, քրոմ՝120%, արճիճ (կապար)՝ 93%, յոդ 60%, երկաթ 40%, վանադիում՝ 18.8%, սելեն 16%, նիկել՝ 11%, պղինձ 6%, ցինկ 4.2%, ռուբիդիում՝ 3.4%, այլ:


Այլ օգտակար նյութեր: Պտուղը պարունակում է դաբաղանյութեր, ֆլավոններ, օրգանական թթուներ՝ խնձորի, մրջյունի, կատվախոտի, կիտրոնի եւ այլն, բույսին բնորոշ՝ գլիկոզիդ վիբուրնին:

 

ԲՌՆՉԻ ՍՈՎՈՐԱԿԱՆԻ ԲՈՒԺԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԴԵՂԱՏՈՄՍԵՐ


Պտուղները հավաքում են առաջին ցրտահարությունից հետո, հաճախ կտրում են ճյուղերը՝ պտուղների հետ միասին, կախում են հով նկուղում: Սառեցրած պտուղը պահպանում է իր օգտակար հատկությունները, իսկ ջերմային մշակման դեպքում տրոհվում է C վիտամինը, նվազում է պեկտինի ու շաքարի քանակը եւ P վիտամինային՝ նույնն է ֆլավոնների ակտիվությունը:


Բուժիչ հատկություններ ունեն նաեւ բույսի ծաղիկը, բարակ ճյուղիկը, տերեւը, կեղեւը, արմատը:


ՈԳԵԹՈՒՐՄԵՐ ՊՏՂԻ ՀՅՈՒԹՈՎ


Բռնչի սովորական - Калина обыкновенная – Viburnum opulusԱ. Հյութաքամիչով զտված հյութը խառնեք մեղրի հետ (1:1), 0.85- 0.9 լ լուծույթին ավելացրեք 100 մլ բժշկական՝ 96%-անոց սպիրտ, ապակյա տարան փակեք կապրոնե կափարիչով, պահեք մութ, հով տեղում՝ մինչեւ 1-1.5 տարի: Խմեք 1-ական կամ 2-ական ճ.գ.՝ օրը 3 անգամ, 4 ժամ ընդմիջումներով:


Բ. Խառնեք 1կգ մեղր, 1լ հյութ, 500 մլ կոնյակ: Ոգեթուրմը պահեք ու խմեք վերոգրյալ կարգով:


Ոգեթուրմերի օգտակար հատկություններն ու ազդեցության ոլորտն առաջին անգամ նկարագրել է ուկրանիացի բուսաբույժ Վլադիմիր Կուպչինը, ով կիրառում է վերոգրյալ լուծույթները բրոնխիտի, ասթմայի, հեւոցի, թոքերի տուբերկուլոզի, չարորակ նորագոյացությունների , լյարդի ու սրտի հիվանդությունների, գլխացավի, հիպերտոնիայի, նեւրոզների, հիսթերիայի, էպիլեպսիայի, բարձր քրտնարտադրության, ստամոքսում ու 12- մատնյա աղիում պոլիպների առկայության, երիկամների ու սրտի անբավարարության, մրսածության, հազի, մի շարք մաշկային հիվանդությունների բուժման համար:


Ի դեպ՝ ոգեթուրմերի օգտակարության վերաբերյալ կան բազմաթիվ դրական հրապարակումներ:


Լյամբլիոզ, տրիխոմոնոզ: Հյութաքամիչով զտված հյութը պահեք սառնարանում՝ 30-40 օր: Մեկ կամ 2 թ. գ. լուծեք 100 մլ գոլ՝ նախօրոք եռացրած ջրում: Խմեք 100-ական մլ լուծույթ՝ օրը 3 անգամ, շարունակեք 30 օր: Հյութի նման հատկությունը հաստատվել է գիտական հետազոտություններով:


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ


Բռնչի սովորական - Калина обыкновенная – Viburnum opulusԱկանատես եմ եղել, որ բռնչի սովորականի հյութն ու վերոգրյալ ոգեթուրմերը իրոք օգտակար են՝ հատկապես կերակրափողի ուռուցքի պարագայում, որպես բուժմանը նպաստող օժանդակ միջոց:


ԲՈՒԺՈՒՄ Է ՍԵՐՄԸ


Ի տարբերություն պտղամսի, որն ունի ճնշումն իջեցնող ու հանգստացնող ազդեցություն, սերմը բարձրացնում է օրգանիզմի ակտիվությունը: Պարունակում է մինչեւ 21% ճարպեր: Կան հրապարակումներ, որ սերմը բնական սորբենտ է՝ կապում եւ հեռացնում է թունավոր նյութերը: Որոշ բուժարարներ պնդում են, որ սերմը տրոհում է ոչ մեծ քարերն ու նպաստում է ավազի հեռացմանը երիկամներից, լեղապարկից, լեղուղիներից ու միզուղիներից.


 - Կուլ տվեք 1-ական սերմ՝ օրը 10-15 անգամ, 1-ական ժամ ընդմիջումներով:


ՍՈՒՐՃ ՍԵՐՄԻՑ: Մեկ թ. գ. փոշիացրած սերմը լցրեք 100 մլ եռջրի մեջ, խառնեք, 15 րոպե թրմեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 2 անգամ: Շարունակեք 1-2 շաբաթ:


Օգտակար է մագնիսական փոթորիկների, եղանակի տատանման պարագայում: Կարգավորում Է սրտի ռիթմերը, բարձրանում է աշխատունակությունը, որոշ դեպքերում նվազում է գլխացավը:


ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ


Բռնչի սովորական - Калина обыкновенная – Viburnum opulusԱ. Բռնչի սովորականի ծաղիկի թուրմ: Խորհուրդ է տրվում խմել նորագոյացությունների առաջացման պարագայում, որպես աճը կանխարգելող միջոց:


Երեք ճ. գ. թարմ հումքը 90 րոպե թրմեք ջերմապահում 600 մլ տաք (60°C) ջրում: Խմեք 200-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Շարունակեք 1 ամիս, կրկնեք 1 շաբաթից:


Բ. Կրծքագեղձի ուռուցքի ու մաշկի քաղցկեղի դեպքում դնում են թրջոցներ բռնչի սովորականի պտղի թարմ հյութով:
   

ԹՈՒՐՄ ՊՏՂՈՎ


Պտուղը տրորեք, 20 գ հումքը 4 ժամ թրմեք ջերմապահում 300 մլ տաք (60°C) ջրի մեջ: Խմեք 100-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Խորհուրդ է տրվում հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, անոթների սպազմի ( հատկապես մոլի ծխողների), մրսածության, կոլիտի, ստամոքսաբորբի (ստամոքսահյութի ցածր թթվայնություն), ստամոքսի ու 12- մատնյա աղու խոցի դեպքում:


Արյունարգել. - Բամբակե խծուծը թրջեք ու դրեք քթանցքների մեջ:


Մաշկային ցան. - Քսեք խնդրահարույց հատվածին:


Պտղի ու մեղրի խառնուրդ: Խորհուրդ է տրվում ուտել հիպերտոնիկ հիվանդության, հազի, բրոնխիալ ասթմայի բուժման ընթացքում: Պտուղը 3 օր թրմեք գոլ (40°C) մեղրի մեջ (1:5) տաք տեղում: Կերեք 1-ական ճ.գ.՝ օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո:

Պտուղն օգտակար է սրտին, ունի կապող, հականեխիչ, լեղամուղ, ճնշումն իջեցնող, արյունարգել ազդեցություն: Արագացնում է վերքերի ապաքինումը, կասեցնում է արյունահոսությունը ստամոքսի ու 12- մատնյա աղու խոցերից:
 

ԲՌՆՉԻ ՍՈՎՈՐԱԿԱՆԻ ԿԵՂԵՎԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Բռնչի սովորական - Калина обыкновенная – Viburnum opulusԲռնչի սովորականի թուփն ունի հանգստացնող ազդեցություն, որի մասին բազմաթիվ երգեր են հյուսվել: Բռնչին ճակատագրից դժգոհ հազարավոր կանանց հույս ու սիրո հանդեպ հավատ է ներշնչել: Հարկավոր է ընդամենը հպվել ծառին ձեռքի ափերով ու խոստովանել հոգու խորքից եկող ցանկությունը:


Կեղեւը մթերում են նախքան բույսի ծաղկելը, կտրում են 2-3 տարեկան ճյուղերը, որոնք բաժանում են 10-20 սմ կտորների, անջատում են կեղեւը բնափայտից ու չորացնում լավ օդափոխվող տարածքում կամ ջեռոցում (50°C):


Պարունակում է խեժատիպ բարդ եթերներ ու դաբաղանյութեր, որոնցից հիդրոլիզի ժամանակ անջատվում են գլիկոզիդ վիբուրնինը, մրջնի, քացախի, կատվախոտի, կապրիլի ու կապրինի թթուներ, բուսական ստերոլներ ու ստերիններ, հզոր հակաուռուցքային ազդեցություն ունեցող աստրագալային եռատերպենի ածանցյալներ, պալմիտինի, ցերոտինային, լինոլի թթուներ, C ու K վիտամիններ, դառը միացություններ:


Կեղեւից ստացված պատրաստուկները հանգստացնում են նյարդերը (կատվախոտի թթու), ուժեղացնում են քնաբեր դեղերի ազդեցությունը, ունեն հակակարկամային, արյունարգել, հակաբորբոքային, հականեխիչ, առույգացնող ու աշխատունակությունը խթանող հատկություն:

 

Բռնչի սովորական - Калина обыкновенная – Viburnum opulusԽորհուրդ է տրվում ստամոքսաբորբի, կոլիտի, հիպերտոնիկ հիվանդության, ետծննդաբերական շրջանում, առատ դաշտանի, թութքի դեպքում:


Թուրմ. 10 գ կեղեւը 5 ժամ թրմեք ջերմապահում 250 մլ եռջրի մեջ, քամեք: Խմեք 50-ական մլ՝ օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Թուրմն ու եփուկը խմում են 2-3 օր, անհրաժեշտության դեպքում կրկնում են 2 օրից:


Եփուկ. 7 գ հումքը 30 րոպե եռացրեք 250 մլ ջրի մեջ, փակ տարայում, 2 ժամ թրմեք, խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ՝ անքնության, նեւրոզների, ներքին արյունահոսությունների, ջղակծկումների, անոթների սպազմի (օգտակար է ծխելուց առաջ) պարագայում: Ավելացրեք լոգանքի ջրին կորյակների, ցանի դեպքում:


Ոգեթուրմ թութքի դեմ: Կեղեւը մանրացրեք հավանգով, 7 օր թրմեք 76%-անոց սպիրտի մեջ (1:1), քամեք: Խմեք 20-40 կաթիլ՝ օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ:


ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ: Բռնչի սովորականի բոլոր մասերից ստացված պատրաստուկները պետք է զգուշորեն օգտագործել հետեւյալ դեպքերում՝ արյան բարձր մակարդելիություն, հիպոտոնիա, հոդատապ, արթրիտ, վարիկոզ, թրոբոֆլեբիտ, երիկամների հիվանդությունների սրացման շրջան, հղիություն: Խորհրդակցեք բժշկի հետ:
 
Բռնչին կարող է հրաշքներ գործել՝ որպես գեղարարական միջոց   


Ա. Կնճիռները հարթեցնող մերսում: Բռնչի սովորականի հյութը սառեցրեք՝ խորանարդիկների բաժանված սառնարանի հատուկ կաղապարի մեջ:
 

Բռնչի սովորական - Калина обыкновенная – Viburnum opulusԴեմքին ու պարանոցին դրեք տաք թրջոց: Ձախ ձեռքի մատներով պահեք մաշկը ու մերսեք սառցե խորանարդիկով կնճիռը, կատարեք 2-3 անգամ, որից հետո անմիջապես կրկին դրեք տաք թրջոց, մի քանի րոպեից դեմքը ցայեք սառը ջրով ու մշակեք վիտամինային քսուկով: Կատարեք 8-10 անգամ, 1-2 օր ընդմիջումներով, անհրաժեշտության դեպքում մինչեւ 15 անգամ: Կրկնեք 3 ամսից ոչ շուտ:


Բռնչին սպիտակեցնում, հարթեցնում, ձգում, մաքրում, սնուցում ու խթանում է մաշկի արյան շրջանառությունը, բարձրացնում է ենթամաշկային մկանների տոնուսը:


Բ. Դրեք դեմքին տաք թրջոց, պահեք 1-2 րոպե, անմիջապես քսեք բռնչի սովորականի պտղահյութի ու թթվասերի խառնուրդ (1:1), պահեք 20 րոպե, լվացեք գոլ ջրով, դեմքը մշակեք սնուցող քսուքով:


Կատարեք 15 անգամ, 1- 2 օր ընդմիջումներով ու անկախ տարիքից ձեր դեմքը կերիտասարդանա, կդառնա ավելի արտահայտիչ:

 

Գ. Եղունգների խնամք: 300 մլ գոլ ջրի մեջ լուծեք 2 ճ.գ. հատապտղի հյութ ու ծովի աղ, ձեռքերը 20 րոպե պահեք լոգանքի մեջ: Լուծույթը փափկեցնում է մաշկն ու ամրացնում է եղունգները:

 

Դ. Բռնչի սովորականի հատապտղի հյութը օգտագործում են կորյակների բուժման, պիգմենտային բծերի ու պեպենների գունաթափման համար:

 

Ե: Սպիտակեցնող դիմակ: Մեկ հավկիթի դեղնուցը հարեք հատապտղի 1-2 ճ. գ. հյութի հետ, քսեք մաշկին, պահեք 15 րոպե, լվացեք գոլ ջրով: Կարելի է կատարել ամեն օր:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ