Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Դելֆինիում արևելյանի հակաուռուցքային և այլ բուժիչ հատկությունները. 168.am

Դելֆինիում արևելյանի հակաուռուցքային և այլ բուժիչ հատկությունները. 168.am

Առաջին հայացքից աչքի չընկնող այս բույսն ունի զարմանալի բուժիչ հատկություններ և քիմիական բաղադրություն։ Եթե ձեր հայացքը թեկուզ մեկ անգամ կանգ առնի բույսի ծաղկի վրա, ապա հնարավոր է, որ դուք չորացնեք և պահեք այն։

 

Դելֆինիում արևելյանը կամ նույն ինքը` դաշտայինը, «քոչվոր» բույս է։ 2013թ. նրա ճանապարհն անցավ նաև Երևանի և մոտակա շրջանների վրայով։ Բույսը հայերենում անվանում են նաև ոջլախոտ և ամրուկ։ Անտիկ ժամանակներում Տեոֆրասը և Պլինուսը բույսից ստացել են ոջիլը և անիծը ոչնչացնող պատրաստուկներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նույն նպատակով օգտագործել են դելֆինիում դաշտայինի սերմը։

 

Հնագույն ժամանակներից նկատել են, որ բույսի թարմ խոտը կամ չորացրած խոտի խաշուկն օգտակար է կոտրվածքների ապաքինման և ոսկորների ցավի դեպքում։ Հայերեն «ոջլախոտ» և «ամրուկ» անվանումները կապված են դելֆինիում դաշտայինի հնագույն բժշկական կիրառման հետ։

 

Բույսի գիտական անվանումը կապված է ծաղկի կառուցվածքի հետ (Delphinium consolida)։ Հինգ ծաղկաթերթերից մեկն ավելի երկար է, և նոր բացվող կոկոնը նման է դելֆինի գլխի։ Հին Հունաստանում բույսն անվանել են «դելֆինիոն»։ Դելֆինիումների ցեղը պատկանում է գորտնուկազգիների ընտանիքին և ընդգրկում է մոտ 350 տեսակներ։ Կան նաև բազմաթիվ մշակովի հիբրիդներ։ ՀՀ բնության մեջ հանդիպում են 14 տեսակներ։ Դաշտայինը միամյա ձմեռող բույս է։ Արմատն ուղղաձիգ խորացող է։ Ցողունի վրա հերթադիր և անկանոն դասավորված մատնաձև գծային տերևների ծոցերից աճում են երկրորդային, ապա` երրորդային ճյուղերը։ Ծաղկաբույլը երկար հուրանաձև ողկույզ է։

 

Ծաղկակոթունները ջահանման են, ծաղիկները` վառ մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-օգոստոս ամիսներին։ Տերևապտուղը հասունանում է հացաբույսերի հետ։ Բազմանում է բացառապես սերմերով, որոնք ծլում են և՛ աշնանը, և՛ գարնանը։ Դելֆինիումները մեղրատու բույսեր են, նկատվել են մեղուների թունավորման դեպքեր` որոշ տեսակների ծաղկափոշուց, իսկ մեղրն ունի հարբեցնող հատկություն։ Նման մեղրով մեր նախնիները երբեմն կասեցրել են թշնամու առաջխաղացումը։ Ք.ա. 5-րդ դարի պատմիչ Քսենոֆոնը գրել է. «Հայաստանով անցնելիս տեսանք բազմաթիվ փեթակներ։ Այն զինվորները, ովքեր կերան այդ մեղրից, բոլորը խելակորույս եղան, իսկ շատ ուտողները ոտքի կանգնեցին 3-4 օրից»։

 

Դելֆինիումների բոլոր տեսակները պարունակում են թունավոր նյութեր, որոնք սկսել են ուսումնասիրել 1819թ.։ Հայտնաբերվել են մոտ 3 տասնյակ ալկալոիդներ։ 18-րդ դարի սկզբում եվրոպացի ճանապարհորդները նկատել են, որ հարավամերիկյան հնդիկներն իրենց աշտե զենքին ինչ-որ մահաբեր նյութ են քսում։ Դա կուրարե կոչվող նյութն էր։

 

Դելֆինիում դաշտայինը պարունակում է գլյուկոզիդ դելֆինին, ակոնիտի թթու, սպիրտ (մաննիտ), կեմպֆերոլ և անտոցիանային ներկանյութեր, դաբաղանյութ, ֆլավոններ, կալիում, մագնիում, երկաթ, կուտակում է պղինձ, կոբալտ, մոլիբդեն, սելեն, ստրոնցիում։ Սերմերը մոտ 30 տոկոս ճարպ են պարունակում։

 

Խոտաբույսի մեջ, սերմերում և արմատներում հայտնաբերվել են թվով 7 ալկալոիդներ (4-ը` սերմում), որոնք ունեն կուրարեանման ազդեցություն. Շատ կարճ ժամանակահատվածի ընթացքում ընդհատում են դեպի մկանները գնացող նյարդային ազդանշանները, ինչի հետևանքով առաջանում է շնչուղիների կաթված և շնչահեղձում։

 

Ամրուկի ալկալոիդներից պատրաստում են դեղամիջոցներ։ «Էլատին» և «Մելիկտին» դեղահաբերը, «Կոնդելֆին» դեղափոշին և հաբերը, «Դելսիմին» դեղապատիճների ձևով, որոնք նշանակում են շարժողական ֆունկցիաների խանգարում առաջացնող ջղաբանական բնույթի` հատկապես Պարկինսոնի հիվանդություն, տրավմայի հետևանքով առաջացած ցավերի և այլ դեպքերում։

 

Ժողովրդական բժշկությունն օգտագործում է բույսից ստացված պատրաստուկները լյարդի մեծացման, դեղնախտի, աղեստամոքսային համակարգի և միզուղիների հիվանդությունների դեպքում։

 

Ըստ որոշ` վերջին շրջանի հաղորդագրությունների, բույսի չորացրած խոտի եփուկը կիրառում են լյարդի և երիկամների ուռուցքի համալիր բուժման ընթացքում։

 

  • 1ճ/գ հումքին ավելացրեք 500 մլ եռջուր, տարան դրեք եռացող ջրային բաղնիքի վրա, 15 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 70-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ կամ հետո։

 

Եփուկը կարելի է խմել կանխարգելիչ նպատակով.

 

  • Խմեք 2 շաբաթ, կրկնեք մեկ շաբաթից։

 

Բուժիչ նպատակներով հավաքում են ցողունի վերին ճյուղերը` ծաղկման շրջանում, չորացնում են լավ օդափոխվող տարածքում 2-4 օր։ Սերմը մթերելու համար ճյուղերը կախում են ծածկի տակ, չորանալուց հետո կալսում են, հանում սերմը, մաղում և կրկին չորացնում սերմերը։ Հումքը պահում են չոր, մութ տեղում։ Այն անհոտ է, պարունակում է 2-4 տոկոս ալկալոիդներ։

 

Բույսի ցողունը և ճյուղերն ունեն միզամուղ հատկություն, ծաղիկները` հակաբորբոքային և խորխաբեր, սերմը` միջատասպան։ Առավել շատ թունավոր նյութեր են պարունակվում սերմերում և արմատում։ Բույսի տրորած կանաչ զանգվածից ստացված հյութը բուժում է վերքերը, չոր խոտի փոշին կանխում է արտաքին արյունահոսությունը։

 

Զգուշացում։ Բույսը հավաքելու և չորացնելու ընթացքում աշխատեք ձեռնոցներով, չդիպչեք դեմքին, հատկապես` աչքերին։ Պահպանեք չափաբաժինները։ Ամրուկի պատրաստուկները հակացուցված են միաստենիայի (մկանաթուլություն), հիպոտոնիայի, անհատական անընկալունակության դեպքում, խորհուրդ չի տրվում հղիներին։

 

Թոքաբորբ, պանկրեատիտ, կարծրախտ (սկլերոզ). 1 թ/գ չոր խոտը 8 ժամ թրմեք 400 մլ եռջրում, տաք տեղում` փաթաթեք լաթով, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 4 անգամ (թոքաբորբի դեպքում` ուտելուց 1 ժամ հետո)։

 

Դեղնախտ, երիկամների և միզապարկի բորբոքում. 1 ճ/գ չոր խոտը 30 րոպե եփեք 500 մլ զտված ջրում` թույլ կրակի վրա, քամեք։ Խմեք 70-ական մլ` օրը 3 անգամ։

 

Կոնյուկտիվիդի դեպքում. 2 ճ/գ թարմ խոտը (ծաղկած) 2 ժամ թրմեք 1 լ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-5 անգամ, ուտելուց առաջ։

 

Ճնշումը կարգավորող. Թարմ տերևները 2 շաբաթ թրմեք օղու մեջ (1։10), քամեք։ Խմեք 10-ական կաթիլ` օրը 3 անգամ։ Շարունակեք 2 շաբաթ, կրկնեք 10 օր հետո։ Ետկոտրվածքային ցավեր, քոս. Մանրացրեք ամրուկի սերմերը, խառնեք հալեցրած ճարպի հետ (1։10)։ Օգտագործեք` որպես քսուք։

 

Հելմինտոզ, կլոր որդեր. Խառնեք 20 գ ամրուկի խոտ, 10 գ մեղվամուշկի (Tanacetum) ծաղիկներ, 2 ժամ թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ