Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Ցախակեռասենի (Lonicera). 168.am

Ցախակեռասենի (Lonicera). 168.am

Ցախակեռասենին (Lonicera) ցախակեռասազգիների (caprifoliaceae) ընտանիքին պատկանող տերևաթափ թուփ է։ ՀՀ բնական պայմաններում տարածված են` ցախկեռաս կովկասյանը, վրացականը և ցախկեռաս այծի տեսակը, որը մինչև 5-7 մ բարձրությամբ լիանանման թուփ է։

 

Անհիշելի հին ժամանակներից Հայաստանում մշակվել է ցախկեռաս թաթարականը։ Բնության մեջ հանդիպող շուրջ 250 տեսակներից ուտելի են ընդամենը մոտ մեկ տասնյակի պտուղները։ Ցախկեռաս ուտելին (L.edulis) 1-1,5 մ բարձրությամբ մոխրագույն կամ դեղնավուն կեղևներով թուփ է։Կեղևն անջատվում է նեղ շերտերով։ Երիտասարդ ընձյուղները կարմրամանուշակագույն են, խավապատ։

 

Տերևները պարզ են, կարճակոթուն, բարակ թաղանթով, երկարավուն-ձվաձև, 1,5-6 սմ երկարությամբ և 0,8-1,5 սմ լայնքով։ Տերևի վերևի կողմը կանաչ է, ներքևինը` կապտականաչ։ Դեղին ծաղիկները զույգերով (1-2) տեղակայված են տերևածոցերում։ Բուսաճական բողբոջները բացվում են ծաղկելուց հետո։

 

Ծաղկում են մայիս-հունիսին։ Պտուղը հյութալի է, մուգ կապույտ, ծածկված մոմի փառով։ Պտղամիսը կարմրամանուշակագույն է, բուրավետ, ունի երեք համ` քաղցր, թթու, դառը։ Պտուղը կլոր է, ձվաձև կամ ձվաձև ձգված. պտուղները զարգանում են զույգերով և գրեթե միշտ սերտաճում են։ Պտղի չափերը տատանվում են. երկարությունը` 1,2-3,3 սմ, լայնքը` 0,6-1 սմ։ Պտուղները հասունանում են հունիս-օգոստոսին` ոչ հավասարաչափ։ Պտղաբերում է 4-րդ տարում, կյանքի տևողությունը մինչև 90 տարի է։

 

Ցախկեռասը ցրտադիմացկուն է և շոգադիմացկուն, խոնավասեր և լուսասեր, սակայն նաև ստվերատար է, դիմանում է նույնիսկ երկարատև երաշտին, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Կախված շրջակա պայմաններից` փոխվում է պտղի համը, չափերը, տարբեր մասերում պարունակվող օգտակար նյութերի քանակությունը։

 

Ցախկեռասի ուտելի պտուղը պարունակում է մոտ 20-50 մգ ասկորբինաթթու (100 գ հումքի մեջ), 400-1500 մգ ռուտին, B1 և B2 վիտամիններ` 2,5-4 մգ, պեկտինային նյութեր` 1-1,5 տոկոս, շաքարներ` 3-13 տոկոս, կարոտին, դաբաղանյութեր, ներկանյութեր։ Պտուղները հարուստ են մագնիումով և նատրիումով, պարունակում են նաև կալիում, ալյումինիում, պղինձ, երկաթ, յոդ, դիետիկ նյութեր` սորբիտ և ինոզիտ։

 

Հայտնի է, որ հիպերտոնիայի զարգացումը կանխարգելելու համար պետք է որ ասկորբինաթթվի (C) և ռուտինի քանակությունների հարաբերությունը լինի C։P=1։5, իսկ բուժիչ է C։P=1։10 արժեքը։ Հիվանդությունների կանխարգելման համար մեր օրգանիզմին անհրաժեշտ է օրական 75 մգ վիտամին C և 100 մգ ռուտին։ Ցախակեռասի պտուղը լիովին բավարարում է նշված պայմանին։

 

Թարմ պտուղն օգտակար է սրտի իշեմիկ հիվանդության, ստենոկարդիայի, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի (բոլոր փուլերում) դեպքում, կանխարգելում է երկաթի սակավության հետևանքով առաջացած անեմիայի զարգացումը։ Պտղից, տերևից, ծաղիկներից, ճյուղի կեղևից ստացված պատրաստուկները կարգավորում են խոլեստերինի մակարդակն արյան մեջ, ունեն արյունատար մազանոթներն ամրացնող հատկություն։ Կանխարգելում են ճարպակալումը։

 

Բույսից ստացված պատրաստուկները խորհուրդ են տրվում նաև ստամոքսահյութի ցածր թթվայնության, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, լյարդի հիվանդությունների դեպքում, հեռացնում են օրգանիզմից ծանր մետաղները, այլ վնասակար նյութեր։ Ժողովրդական բժշկության երկարամյա փորձը ցույց է տվել, որ ծաղիկի կամ տերևի թուրմն օգտակար է երիկամների և միզապարկի բորբոքման դեպքում։

 

Մատղաշ ճյուղերի եփուկը խորհուրդ է տրվում ջրգողության դեպքում։ Պտուղներից ստացված հյութն ունի հակաբորբոքային, հականեխիչ, կապող և միզամուղ հատկություններ` կարող է փոխել յոդը և Զելենինի կաթիլները, նվազեցնում է ցանկացած բնույթի այտուցվածությունը։

 

Տերևի թուրմ. 10 գ թարմ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4 անգամ` լուծի, երիկամների և միզապարկի հիվանդությունների, այտուցվածության դեպքում։ Դրեք թրջոց և լվացեք վերքերը, տրոֆիկ խոցերը, այրված մասերը։ գ 1 թ/գ չորացրած տերևը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։

 

Սկսվող անգինա. Կատարեք ողողումներ տերևի թուրմով կամ 5-10 րոպե ծամեք տերևը։

 

Աչքերի հոգնածություն, ցավ. Տրորեք տերևը, դրեք կոպերի վրա, պահեք 10 րոպե։

 

Պտղի թուրմ. 20 գ չորացրած պտուղը 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում` ջերմապահի մեջ։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` հիպերտոնիայի, կոլիտի հետևանքով առաջացած լուծի, անեմիայի, հիպովիտամինոզի դեպքում։

 

Հիշողությունը լավացնող, գլխացավ. 20 գ թարմ պտուղը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Դրեք թրջոցներ` տերևի թուրմով, ողնաշարի պարանոցային հատվածին, քնելուց առաջ։

 

Եփուկ. Առանձնացրեք 1-2 տարեկան ճյուղի կեղևը։ 20 գ կեղևը կամ մատղաշ ճյուղը 15 րոպե եփեք 200 մլ ջրում, թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ` լուծի, ստամոքսաբորբի, դիսբակտերիոզի, այտուցի դեպքում։ Եփուկը լավացնում է ախորժակը։

 

Ռևմատիզմ. 200 գ կեղևը 5 րոպե եփեք 5 լ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք, ավելացրեք լոգանքի ջրին (35-37 C)։

 

Միզապարկի բորբոքում. Խառնեք 20-ական գ չորացրած տերև և մատղաշ ճյուղ, 10 րոպե եփեք 300 մլ ջրում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց հետո։

 

Հիպերտոնիա. Խառնեք կեսական թ/գ չոր կեղև և տերև, 10 րոպե եփեք 200 մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե հետո։ Ցախկեռասի հյութ. Տրորեք պտուղը, մզեք հյութը, մզուկին (քուսպ) ավելացրեք ջուր (5։1), 5 ժամ թրմեք, քամեք։ Խառնեք հյութը և թուրմը, դրեք կրակին, պարբերաբար խառնեք, եռալուց առաջ անջատեք կրակը։ 3 ժամ թրմեք, զգուշորեն քամեք, նստվածքը թափեք, լցրեք շշերի մեջ, ստերիլիզացրեք։ Անհրաժեշտության դեպքում` եթե հյութը շատ թթու է, 1 լիտրի մեջ լուծեք 100-200 գ շաքար։

 

Մուրաբա. Աղացեք պտուղը, խառնեք շաքարի հետ (2։3), տաքացրեք թույլ կրակի վրա` մինչև շաքարը լուծվի, լցրեք շշերի մեջ, ստերիլիզացրեք։

 

Լավաշ. Քամեք հյութը, պտղի մնացորդը (քուսպը) խառնեք շաքարի հետ, 4 ժամից խառնուրդը 15 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Գրտնակեք զանգվածը, չորացրեք ջեռոցում, կտրատեք։ 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ