Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Հիբիսկուս (Hibiscus).168.am

Հիբիսկուս (Hibiscus).168.am

Հիբիսկուս ցեղն ընդգրկում է մոտ 150 տեսակ, որոնք տարածված են մերձարևադարձային կլիմայական գոտիների բնական պայմաններում, պատկանում է փիփերթազգիների ընտանիքին։1731թ.-ից Եվրոպայում սկսել են մշակել հարավասիական հիբիսկուս չինականը (Hibiscus rosa-sinensis) և սիրիականը (H.syriacus), որի հայրենիքն Արևելյան Ասիան է։

 

Հիբիսկուս չինականն ավելի հայտնի է չինական վարդ անվանմամբ։ Մինչև 4 մ բարձրությամբ ծառ է կամ թուփ։ Ծաղիկները խոշոր են, միայնակ, վառ կարմիր, նարնջագույն կամ դեղին, թույլ բուրավետ։ Ծաղկաթերթերը հինգն են, ձագարաձև` միաձուլված, բազմաթիվ ոսկեգույն առէջքները կազմում են սնամեջ գլան, որն ավելի երկար է, քան ծաղկի տրամագիծը` 10-16 սմ։

 

Սենյակային բույսերի բարձրությունը կարող է հասնել 1-1,5 մ։Բույսի գեղեցիկ ծաղիկների կյանքի տևողությունն ընդամենը 36 ժամ է։ Դրանց գրեթե անմիջապես փոխարինում են նորերը։ Վերջին տարիներին բուծվել են «Weekend» և «Moonlight» հիբրիդները, որոնց ծաղիկները երկար են պահպանվում։

 

Հիբիսկուսի ծաղիկը Հայիթի կղզի-պետության խորհրդանիշն է։ Մալազիայում համարում են, որ սերտաճած ծաղկաթերթերը խորհրդանշում են իսլամի հինգ պատվիրանները, հնդիկները հյուսում են ծաղիկը հարսանեկան պսակի մեջ։ Բույսի տարածվածության մասին են վկայում բազմաթիվ այլ անվանումները` «փարավոնների ըմպելիք», «Սուդանի վարդ», «Վենետիկի տուղտ», «կարմիր ավելուկ»։

 

Հիբիսկուս` «Փարավոնների ըմպելիքի» գաղտնիքները.Հիբիսկուսի ծաղկաթերթերից են պատրաստում Եգիպտոսում հարգի կարկադե թեյը։ Ըստ «ֆենշույ» ուսմունքի` չինական վարդը լցնում է բնակարանը դրական էներգիայով, պաշտպանում է ընտանիքն անախորժություններից, ամրացնում է ամուսնական կապերը։ Հիբիսկուսը խթանում է ֆիզիկական և մտավոր ակտիվությունը, տրամադրում ստեղծագործ աշխատանքի։ Հայտնի է, որ բույսերը հաղորդակցվում են միմյանց հետ որոշակի հաճախականություն և երկարություն ունեցող էլեկտրական ալիքների և ֆիտոնցիդների միջոցով։ Հետաքրքիր է, որ գրեթե անհոտ ծաղկի կողքին` թույլ, հիվանդ ծաղիկները կարծես վերակենդանանում են, ինչը վկայում է այն մասին, որ բույսն ունի հզոր աուրա` բարենպաստ դրական դաշտ։

 

Կարկադեն` հիբիսկուսի չորացրած ծաղկաթերթերը, պարունակում են սպիտակուց, պեկտին, կիտրոնի և խնձորի թթուներ, վիտամիններ, մեծ քանակությամբ հականեխիչ նյութեր, բուսական ներկանյութեր, հակաօքսիդանտներ, ռուտին, այլ ֆլավոնոիդներ։ Տերևը նույնպես հարուստ է օգտակար նյութերով. պատրաստում են աղցաններ, խառնում են կարկադեի հետ։ Սերմերն օգտագործում են հրուշակեղենի վրա ցանելու համար, խառնում են սուրճին և ապուրներին։

 

Կարկադեով պատրաստված թեյն ունի մուգ կարմիր` սուտակի գույն, թթվահամ է, հագեցնում է ծարավը և թարմացնում, երկարատև օգտագործման դեպքում ունի լուծողական ներգործություն։

 

Տերևը և ծաղիկները հնագույն ժամանակներից կիրառվել են աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, թութքի, դիզենտերիայի, մաշկի սուր բորբոքումների բուժման համար։ Թեյի կանոնավոր օտագործումը պարգևում է հանգիստ քուն և բարի երազներ։ Տաք թեյը հանգստացնում է նյարդային համակարգը, մաքրում լյարդը և երիկամները։ Կարկադեն անփոխարինելի է ալերգիկ հիվանդություններ ունեցող անձանց համար` այն կարելի է խմեցնել նույնիսկ 1,5-2 տարեկան երեխաներին։

 

Հիբիսկուս` «Փարավոնների ըմպելիքի» գաղտնիքներըՈւնի հակակարկամային, հակաբակտերիալ, հակահելմինտային հատկություններ, լավացնում է ախորժակը և մարսողությունը, նպաստում է լեղու արտազատմանը և մետաբոլիզմին, զգալիորեն նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման հավանականությունը։

 

Կարկադեն ունի հին պատմություն` Տիբեթի բուժարարները կարծում են, որ որևէ դեղամիջոցի կիրառումն արդարացված է, եթե այն փորձարկվել է առնվազն 300 տարի, և ստացվել են գոհացուցիչ արդյունքներ։

 

Երիկամների, միզապարկի բորբոքում. 1-2 ճ/գ կարկադե թեյը 12 ժամ թրմեք 400 մլ սառը ջրում (սառնարանում), քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ։

 

Անքնություն. 1ճ/գ թեյը թրջեք 50 մլ գոլ ջրում, խմեք քնելուց առաջ, տերևը կերեք։

 

Արյունահոսություն. Տրորեք ծաղկաթերթը, դրեք վերքի վրա։

 

Օրգանիզմը մաքրող. 1 ճ/գ թեյը 5-10 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` գոլ կամ սառը վիճակում։ Կարկադեի թեյը օգտակար է զարթխումի, միգրենի, պանկրեատիտի դեպքում, իջեցնում է ջերմությունը։ Զգուշացում։ Կարկադեն ազդում է ճնշման վրա, կան մարդիկ, որ նախընտրում են սառը ջրում թրմված թեյը։ Կա նաև հակառակ կարծիքը։ Ճիշտ մոտեցումն այն է, որ թեյն օգտագործելու նախնական շրջանում հետևեք ճնշման փոփոխությանը։

 

Կարկադեի կիրառումը գեղարարության մեջ

 

Աֆրիկայի ժողովրդական բուժարարները հիբիսկուսի ծաղկի խյուսով բուժել են թարախային դժվար ապաքինվող վերքերը, տրոֆիկ խոցը, չիբանը, այրվածքները։ Հյուսիսային Աֆրիկայում կարկադեն վաղուց ի վեր համարվում է լավագույն գեղարարական միջոցներից մեկը, այսօր այդ գաղտնիքները հասանելի են նաև հայ կանանց` կարկադեի թուրմի հատկությունները կախված են ջերմաստիճանից։ Կարկադեն հրաշալի միջոց է խնդրահարույց մաշկի, կոպերի, ճարպոտ մազերի խնամքի համար։

 

Հաճախ բորբոքվող մաշկ, կորյակներ, սև կետեր.Մանրացրեք չոր ծաղկաթերթիկները (կարկադեն), 1 ժամ թրմեք սառը ջրում (1։5), քամեք, մզեք հումքը։ Տերևիկները տեղավորեք երկու անձեռոցիկների միջև, դրեք դեմքի վրա, 15 րոպեից հանեք և լվացվեք սառը ջրով։ Կատարեք օրը 1-2 անգամ, շարունակեք 3-5 օր։

 

Հումքը պարտադիր թրմեք սառը ջրում, քանի որ նույնիսկ գոլ ջրում կարող են տրոհվել հակաբորբոքային հատկություն ունեցող նյութերը։Թուրմը կարելի է խմել։ Հարթեցնող դիմակ ճարպոտ մաշկի համար. 10 գ ծաղկաթերթերը թրմեք 100 մլ սառը ջրում, քամեք։ Հումքին խառնեք 1 թ/գ հեղուկ մեղր։ Մածուցիկ դիմակը վրձնի կտրուկ շարժումներով քսեք դեմքին և պարանոցին, լվացեք սառը ջրով։ Կատարեք օրը մեջ` ընդամենը 3-4 անգամ։

 

Արդյունքում կպակասի ճարպի արտադրությունը, կձգվի մաշկը` հատկապես քթի և բերանի կողքի կնճիռները և կրկնակզակը։


Այտուցներ. Կարկադեն 10-15 րոպե թրմեք եռջրում (1։1), հանեք ջրից և լցրեք թանզիֆե պարկի մեջ, դրեք կոպերի վրա, պահեք 15 րոպե, կատարեք օրը մեջ` ընդամենը 5 անգամ։

 

Ինչպես նկատեցիք` այս անգամ օգտագործվեց եռջուր` հակաայտուցային նյութերն ակտիվանում են բարձր ջերմաստիճանի դեպքում։ Ճարպոտ մազեր. Կարկադեն թրմեք եռջրում (1։2), քամեք, տրորեք տերևները։ Խյուսը ներմերսեք գլխամաշկին, 10 րոպեից լվացեք գոլ ջրով։ Կատարեք ամիսը 2-4 անգամ` ըստ անհրաժեշտության։

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ