Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Մոնղոլական թեյ (Bergenia crassifolia). 168.am

Մոնղոլական թեյ (Bergenia crassifolia). 168.am

Բադանը, նույն ինքը` մոնղոլական թեյը (Bergenia crassifolia), քարբեկազգիների ընտանիքի բազմամյա, մշտադալար բույս է։ Կոճղարմատը երկար է` բազմաթիվ բարակ և մեկ խոշոր, առանցքային արմատով։

 

Տերևները կազմում են մերձարմատային վարդակ։ Ծաղկակիր ցողունն ուղղաձիգ է, մինչև 50 սմ բարձրությամբ։ Զանգակաձև վարդագույն ծաղիկները կազմում են խոշոր ծաղկաբույլեր։ Պտուղը բազմաթիվ մանր սերմեր պարունակող տուփիկ է։ Ծաղկում է` մայիս-հունիս, պտղաբերում` հուլիս-օգոստոս ամիսներին։

 

Բույսի կոճղարմատը և տերևները պարունակում են մոտ 27 տոկոս դաբաղանյութեր, որոնց 8-10 տոկոսը գալլոտանիններ են, պոլիֆենոլներ, կումարին, բերգենին, խեժ, օսլա, շաքարներ, եթերային յուղ, մարգանեց, պղինձ, ցինկ, ասկորբինաթթու։ Բույսից ստացված պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, կապող, արյունարգել, հակամանրէ հատկություն։

 

Տերևը պարունակում է նաև գալլաթթու, հիդրոխինոն և արբուտին։ Տերևի ջրային թուրմն անփոխարինելի միջոց է երիկամների և միզապարկի բորբոքային հիվանդությունների դեպքում` օգտագործում են 2-3 տարեկան տերևները։

 

Բադանը տարածված է Հարավային Սիբիրի լեռների փշատերև և սաղարթավոր անտառներում, հասնում է մինչև ալպյան գոտի։ Մշակվում է դեղագործական հումք ստանալու համար։

 

Ստոմատիտ, պարոդոնտոզ, անգինա. 2 թ/գ մանրացրած բադանի արմատը (կոճղարմատը) 30 րոպե թրմեք 400 մլ եռջրում։ Թուրմով կատարեք ողողումներ։

 

Եփուկ. 30 գ բադանի կոճղարմատը 15 րոպե եփեք 500 մլ եռջրում։

 

Հեղուկ մզվածք` թունավորումների, կոլիտի, աղիքային ինֆեկցիաների, միզապարկի բորբոքման դեպքում, քիմիաթերապիայի կուրսից հետո. 30 գ կոճղարմատը եփեք 500 մլ ջրի մեջ, թույլ կրակի վրա, մինչև մնա 200 մլ հեղուկ։ Խմեք 1-2 ճ/գ` ուտելուց առաջ։

 

Արյունահոսությամբ ուղղորդվող արգանդի բորբոքում, առատ դաշտան, արյունահոսող միոմա, ֆիբրոմա. Խմեք 2-ական ճ/գ բադանի կոճղարմատից ստացված եփուկ, օրը 2 անգամ, ուտելուց առաջ, կամ 1-ական թ/գ հեղուկ մզվածք։

 

  • Արգանդի վզիկի էրոզիայի դեպքում կատարեք ներլվացում եփուկի և ջրի խառնուրդով (1։5)։

 

Թութք. Կատարեք լոգանք եփուկի ջրային լուծույթով (1։2) կամ 1 ճ/գ մզվածքը լուծեք 500 մլ ջրում։

 

Հոդացավ. 1 ճ/գ մանրացրած կոճղարմատը 20 րոպե եփեք 200 մլ ջրում, թույլ կրակի վրա` փակ կափարիչով, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։

 

Գրիպ, մրսածություն. Խառնեք 1-ական թ/գ մանրացրած բադանի տերև և կղմուխի արմատ, 2 թ/գ սրոհունդի խոտ, ավելացրեք 500 մլ եռջուր, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Խմեք 70-ական մլ` օրը 2-3 անգամ։

 

*Խառնեք 1 թ/գ բադանի տերև և 2 թ/գ սև թեյ, 15 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 150-ական մլ` օրը 2-3 անգամ։

 

Ցավեր որովայնում.Խառնեք 2-ական թ/գ բադանի մանրացրած տերև և կոճղարմատ, 20 րոպե եփեք թույլ կրակի վրա, 200 մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ` 10 կաթիլ չիչխանի յուղի հետ։

 

Աղեստամոքսային համակարգի, գինեկոլոգիական և մաշկային հիվանդություններ, անգինա, ստոմատիտ. 10 գ բադանի տերևը կես ժամ եփեք ջրային բաղնիքի վրա` 200 մլ ջրում, 15 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։

 

Հիպերտոնիա. 2 ճ/գ մանրացրած բադանի տերևին ավելացրեք 1 լ եռջուր։ Թրմեք 15 րոպե, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը։ Թրմեք ևս կես ժամ, քամեք։ Խմեք որպես թեյ կամ խառնեք կաթի հետ (ըստ ճաշակի)։

 

Ցիստիտ. Խառնեք բադանի, ճահճամոշի, արծաթախոտի տերևներ և ուրցի խոտ (3։2։2։1)։ Հումքի 2 թ/գ-ին ավելացրեք 200 մլ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը։ Թրմեք 1,5 ժամ, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3-4 անգամ։ Շարունակեք 3-4 շաբաթ։

 

Մազարմատներն ամրացնող. Կոճղարմատների եփուկը խառնեք ջրի հետ (1։10), քամեք։ Լվացեք մազերը։ Կատարեք շաբաթական 2 անգամ։ Շարունակեք 5-6 շաբաթ։

 

Զգուշացում։ Կոճղարմատից ստացված պատրաստուկների երկարատև օգտագործման դեպքում հնարավոր է` առաջանա փորկապություն, խորհուրդ չի տրվում օգտագործել տախիկարդիայի, տրոմբոֆլեբիտի և հիպոտոնիայի դեպքում։

 

Միզապարկի բորբոքում

 

Այս հիվանդության բուժման մեթոդաբանության մասին գրել ենք նախորդ համարներից մեկում։ Հաշվի առնելով տվյալ թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը` մեր ընթերցողներին ենք ներկայացնում ևս մի քանի ժողովրդական դեղատոմսեր։

 

  • 3 թ/գ եգիպտացորենի մազմզուկները 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ` նախաճաշից առաջ և ընթրիքից 2 ժամ հետո։
  • Խառնեք 1-ական թ/գ արջախաղողի տերև, տերեփուկի ծաղիկ, մատուտակի արմատ, 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
  • Խառնեք 1-ական թ/գ կեչու և արջախաղողի տերևներ, մատուտակի արմատ, ավելացրեք 400 մլ եռջուր, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, որից հետո 2 ժամ թրմեք ջերմապահում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։
  • Խառնեք 1-ական թ/գ գիհի սովորականի պտուղ, մաղադանոսի արմատ, աղեխոտի և հազարտերևուկի խոտեր, ավելացրեք 400 մլ տաք ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի` անջատեք կրակը, 2 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց հետո։
  • Խառնեք կեսական թ/գ հապալասի տերև, վուշի սերմ, վաղենակի ծաղիկ, մանուշակ եռագույնի և քաշմ բժշկականի խոտեր, 3 ժամ թրմեք ջերմապահում` 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ` փոքր կումերով։
  • 3 ճ/գ մանրացրած թարմ սամիթի վրա լցրեք 200 մլ տաք ջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
  • 2 ճ/գ վարսակի խոտը 30 րոպե եփեք թույլ կրակի վրա, 800 մլ ջրում, 3 ժամ թրմեք։ Խմեք 200-ական մլ` օրը 2 անգամ։
  • 1 ճ/գ արջախաղողի տերևը 3 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` 200 մլ տաք ջրում, 30 րոպե թրմեք, քամեք։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` գոլ վիճակում։
  • 2 թ/գ հազարտերևուկի խոտը (ծաղիկը) 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։
  • 1 ճ/գ երիցուկի ծաղիկը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց հետո։
  • Խառնեք կեչու բողբոջ և սամիթի սերմ (1։1), 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք ջերմապահում` 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` 30 րոպե ընդմիջումներով։

 

Սուր ցավեր.Խառնեք փրփրուկի և եղինջի տերևներ, սրոհունդի խոտ (1։1։1), 2 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։

 

Լոգանք. Խառնեք կեչու և եղեսպակի տերևներ, մատիտեղ թռչնի խոտ (1։1։1), 200 գ հումքը 2 ժամ թրմեք 5 լիտր եռջրում` տաք տեղում, քամեք։ Խառնեք լոգանքի ջրին` տևողությունը 15 րոպե, ջերմաստիճանը` 32-35 C (ոչ ավելի բարձր), կատարեք առավելագույնը 4-5 անգամ, 1-ական օր ընդմիջումներով։ 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ