Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Ֆիզալիս

Ֆիզալիս

Ֆիզալիսը մորմազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույսերի ցեղ է, որը միավորում է մոտ 100՝ բնության մեջ հանդիպող և մշակովի տեսակներ։

 

Կոճղարմատը բարակ է, տարածվող։ Ցողունն ուղղահայաց է, անկյան տակ ծալվող կամ գետնի վրա տարածվող։ Տերևի երկարությունը մոտ 10 սմ է, լայնքը` 6 սմ, գագաթը` սուր, եզրերը` ամբողջական կամ մանր ատամնավոր։ Ծաղիկները սպիտակ են, հինգ աստղաձև դասավորված սրագագաթ ծաղկաթերթերով, որոնց կազմած շրջանագիծը հավասար է մոտ 6 սմ-ի։ Առէջքների փոշանոթների գագաթները թեքված են դեպի ծաղկաբաժակի կենտրոնը։ Ծաղկում է ամռան սկզբում, փոշոտումը կատարվում է միջատների միջոցով։ Ծաղկման շրջանից հետո ծաղկաբաժակը մեծանում է` կազմելով սնամեջ, բարակ պատերով պարկիկ, որի մեջ գտնվում է մեկ բազմասերմ պտուղ։ Պտուղները հասունանում են ամռան վերջում։ Բույսի գիտական անվանումն առաջացել է Physao = փքված բառից և կապված է պտուղը շրջապատող պարկիկի տեսքի հետ։ Ֆիզալիսի տեսակներից մեկի (franchetti) հայրենիքն է Ճապոնիան և Արևելյան Ասիայի մոտակա երկրները։ Ֆիզալիսի պտղապարկը հաճախ համեմատում են չինական լապտերի հետ։ Ֆիզալիս ֆրանշետտիի պտուղն ուտելի է։

 

Ֆիզալիսի ծաղկաբաժակ-լապտերիկները յուրահատուկ են` իրենց բազմերանգ գեղեցկությամբ. չորացրած վիճակում դրանք կարող են շատ երկար պահպանվել և անգնահատելի են ձմեռային ծաղկեփնջեր կազմելու համար։ Առավել հայտնի են Լատինական և Կենտրոնական Ամերիկայի բնական պայմաններում տարածված տեսակները։ Ֆիզալիսի` գետնամորու նուրբ համ ունեցող տեսակի պտուղները վառ դեղին են, շատ քաղցր, մեկ պտղի զանգվածը 5-10 գրամ է։ Չորացրած պտղի համը նման է չամիչի, պահպանման ժամկետը բավականին երկար է։ Այս տեսակը վաղահաս է, ջերմասեր և լուսասեր։

 

Պերուական տեսակի պտուղն օվալաձև ձգված է, նարնջագույն, մանր, անանասի արտահայտված բուրմունքով։ Պտուղը նույնպես ուտելի է, պատրաստում են մուրաբա և հրուշակեղեն։ Պահանջկոտ է ջերմության, խոնավության և հողի բերրիության հանդեպ։ Մեքսիկական ֆիզալիսի պտուղները խոշոր են` մեկ պտղի զանգվածը 40-100 գրամ է։ Պտուղները ձևով նման են լոլիկի` տափակ, գնդաձև։ Գունային երանգավորումը լայն է. բաց կանաչից` մուգ մանուշակագույն։ Պտուղները համային որակներով զիջում են վերոգրյալ տեսակներին, գրեթե անհոտ են։ Կենսաբանական հատկություններով մոտ են լոլիկին, սակայն ավելի ցրտադիմացկուն են։ Պտղից պատրաստում են մարինադներ, բանջարեղենային խավիար, մուրաբա։ Այս տեսակն անվանում են նաև մեքսիկական լոլիկ և ֆիզալիս՝ բանջարեղենային։

 

ՀՀ Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Լոռու մարզերում և ամենուր` բնության մեջ տարածված է հարսնախոտը (Physalis alkekengi), այլ անվանումներն են` բոջոջ, բշտի դեղ։

 

Ծաղկաթերթերը սպիտակ կամ բաց դեղին են, հիմքում կան դարչնագույն բծեր։ Դեղաբույսն օգտագործվում է թարմ և հրուշակեղենի արտադրության մեջ, նաև դեկորատիվ այգեգործության մեջ` կտրելու նպատակով։

 

ՀՀ Արարատյան դաշտավայրում և ցածր լեռնային գոտիներում մշակվում է ֆիզալիս բանջարեղենայինը։

 

Հարսնախոտի գիտական անվանումն է` ֆիզալիս սովորական, պտուղը պարունակում է դաբաղող և պիգմենտային ներկող նյութեր, լորձ, շաքար, դառնանյութ` ֆիզալին, կվերցետին, ճարպեր (սերմում), օրգանական թթուներ (խնձորի, գինու, սաթի, սուրճի, ֆերուլի, սինապի), ենթավիտամին  A, զգալի քանակությամբ ասկորբինաթթու, մեծ քանակությամբ կիտրոնահյութ` 1,4 տոկոս, և պեկտին` 6-15 տոկոս։ Պտղաբաժակի պատյանը պարունակում է ստերոիդներ։

 

Հարսնախոտը չի օգտագործվում գիտական բժշկության մեջ, սակայն կատարվել են դեղաբանական ուսումնասիրություններ` պարզվել է, որ պտուղն ունի միզամուղ հատկություններ, իսկ պտղապատյանի յուղամզվածքն արագացնում է վերքերի ապաքինումը։ Պտղից ստացված մզվածքներն օգտագործում են բժիշկ հոմեոպատները։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են թարմ և չորացրած պտուղը, պտղահյութը, բույսի արմատը։ Պտուղների հասունացման շրջանը երկար է. օգոստոսի վերջից մինչև առաջին սառնամանիքները։ Արտաքին պատյանը չհեռացնելու դեպքում պտուղը պահպանվում է մի քանի ամիս։

 

Զգուշացում։ Հարսնախոտի վերգետնյա մասը և պտղապատյանը պարունակում են թունավոր ալկալոիդներ։ Թեպետ չոր տերևներից և պտղապատյանի թաղանթից թեյն օգտակար է հիպերտոնիայի դեպքում, այն կարելի է խմել միայն փորձառու մասնագետի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ չափաբաժինը կախված է հիվանդի վիճակից և կարող է շատ չնչին լինել։ Հարսնախոտի պտուղները կարելի է ուտել միայն լիարժեք հասունանալուց հետո, դրանք դառնահամ են։  

 

Ժողովրդական դեղատոմսեր

 

Հոդատապ. 20 գ հարսնախոտի չոր պտուղը 10 րոպե եփել 500 մլ ջրի մեջ, 3 րոպե թրմել, քամել։ Խմել 100-ական մլ` օրը 4 անգամ։

 

Միզաքարային հիվանդություն, ռևմատիզմ. 20 գ հարսնախոտի չոր պտուղը 20 րոպե եփել 500 մլ ջրում, մեկ ժամ թրմել, քամել։ Խմել 50-ական մլ` օրը 5-6 անգամ։

 

Հոդացավ. խառնեք հարսնախոտի տրորած պտուղ և ձիթապտղի հյութ (1։3), թրմել 24 ժամ։ Ներմերսել հիվանդ հոդին քնելուց առաջ։ Ռևմատիզմ, դժվար բուժվող վերքեր. Հարսնախոտի տրորած պտուղը 3 շաբաթ թրմել ձիթապտղի յուղի մեջ (1։4), քամել։ Օգտագործել որպես քսուկ։

 

Մրսածություն. խմեք 2-ական թ/գ հարսնախոտի պտղահյութ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։

 

Որքին. օրը 1-2 անգամ մշակել մաշկի հիվանդ հատվածը պտղահյութով։

 

Լեղամուղ. 20 գ չոր պտուղը կես ժամ թրմել 200 լ եռացրած ջրում, խմել 1-ական ճ/գ` օրը 3-4 անգամ։

 

Հոդացավ. 3 ճ/գ մանրացրած խոտը 15 րոպե եփել ջրային բաղնիքի վրա 200 մլ եռացրած ջրում (փակ կափարիչի տակ), 45 րոպե թրմել, քամել։ Դրեք գոլ թրջոցներ ցավոտ մասին, պահել 1,5-2 ժամ։

 

Լարինգիտ, ստոմատիտ. 20 գ տրորած թարմ պտուղը (հյութի հետ) եփել 200 մլ կաթի մեջ։ Խմել 4-ական թ/գ` օրը 3-4 անգամ, շարունակել 5 օր։

 

Ցավազրկող. 10 գ մանրացրած արմատը 15 րոպե եփել 300 մլ ջրում, վերականգնել նախնական ծավալը եռացրած ջրով, 30 րոպե թրմել, քամել։ Խմել 50-ական մլ` օրը 4-5 անգամ։

 

Ֆիզալիսի թրջած (բռնվածքի) պտուղը լավացնում է մարսողությունը, նպաստում ստամոքսահյութի առաջացմանը և լեղագոյացմանը, վերացնում է աղիների վնասակար բակտերիաները, բուժում է քրոնիկ փորկապությունը։

 

Պտուղները կիպ տեղավորել ապակե տարայի մեջ, վրայից լցրել աղի և շաքարի ջրային լուծույթ (1 լ ջրին` 25 գ շաքար և 15 գ աղ), վրայից դրել փայտե շրջանակ, 1-2 օր թրմել սենյակային պայմաններում, հետո տեղափոխել սառնարանի մեջ։

 

Դեղամիջոցը կարելի է օգտագործել 3-4 շաբաթ հետո. ուտել 50-100 գ` նախաճաշից առաջ։ Անեմիայի, հիպերտոնիայի, ծերունական փորկապության, ստամոքսահյութի ցածր թթվայնության, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, շաքարային դիաբետի դեպքում ուտել 25-50 գ հարսնախոտի հասունացած պտուղները` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ։ Դիսբակտերիոզի դեպքում պտուղն ուտել կաթնաշիճուկի հետ` նախաճաշից առաջ։

 

Զգուշացում։ Ստամոքսահյութի բարձր թվայնության դեպքում պետք է սահմանափակել պտղի քանակը (մոտ 25 գ) և օգտագործել անմիջապես ուտելուց առաջ։ 

 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ