Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am

5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am

Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել։

 

Սակայն ոչ բոլորը գիտեն, որ սովորական շատ ցավազրկողներ, որոնք ազատ, առանց բժշկի նշանակման վաճառվում են դեղատներում, եւս շատ վտանգավոր են սպառողների համար։

 

Առանց բժշկի նշանակմամբ վաճառվող հայտնի ցավազրկողներից են ացետամինոֆենը (տայլենոլ) եւ իբուպրոֆենը կարող են առաջացնել լուրջ կողմնակի ազդեցություններ։ «Շոտլանդական հետազոտթյունը ցույց է տվել, որ շատ հաճախ ացետամինոֆեն օգտագործող մարդիկ չեն գիտակցում, որ այն կարող է շատ լուրջ վնասել լյարդը»,-ասել է Նյու Յորքի տարիքային վերահսման ինստիտուտի գլխավոր բժիշկ Էրիկա Շվարցը։ «Լյարդի  վնասվելուց զատ, իբուպրոֆենը կարող է առաջացնել ստամոքս-աղիքային արյունահոսություն»։

Բարեբախտաբար կան բնական խոտաբույսերից, համեմունքներից ստացված ցավազրկողներ, որոնք մեղմում են ցավը՝ առանց կողմնակի ազդեցությունների։ Ահա դրանցից մի քանիսը։

  • Ուռենու կեղեւ. ուռենու կեղեւը բնական ցավազրկող միջոց է, որը դեռեւս օգտագործվել է հին հույների ժամանակաշրջանում։ Ուռենու կեղեւ պարունակում է սալիցին (ասպիրինի նման քիմիկատ է), ցավազրկող ֆլավոնոիդներ եւ ֆենոլներ։ Մերիլենդի համալսարանի հետազոտողները ապացուցել են, որ ուռենու կեղեւը մեղմում է ցավը եւ նվազեցնում բորբոքումները՝  առանց ստամոքս-աղիքային կողմնակի ազդեցությունների, ինչը տեղի է ունենում ոչ ստերոիդալ հակաբորբոքային դեղերի (ինչպիսին է Advil-ը) օգտագործման դեպքում։ Որոշ եվրոպական երկրներ հաստատել են ուռենու կեղեւի օգտագործումը բազմաթիվ հիվանդությունների՝ այդ թվում նաեւ գլխացավերի եւ արթրիտի բուժման համար։ Ուռենու կեղեւը կարելի է գնել հյութահանուկի կամ դեղահաբերի փոշու տեսքով։

  • Եթե Ձեր գլուխը ցավում է, այն կարելի է բուժել սննդի միջոցով։ Սալիցիլային թթվի աղբյուր են նաեւ հնդկական կծու ճաշատեսակները (օրինակ վինդալու եւ պխալ)։ Աբերդինի Rowett ԳՀԻ շոտլանդացի հետազոտողները պարզել են, որ հնդկական համեմունքները շատ hարուստ են սալիցիլատով։ Կծու քարիի մեկ չափաբաժնի մեջ առկա է ավելի մեծ քանակությամբ սալիցիլային թթու, քան ասպիրինի դեղահաբի մեջ։ Բայց կարին պետք է կծու լինի, որ օգնի։

  • Առնիկա (փռնչուկ). առնիկան համարվում է արեւածաղիկների ընտանիքին պատկանող բույս, եւ հարյուրամյակներ շարունակ այն օգտագործվում է որպես քսուք կամ բալզամ տեղային ցավերը մեղմելու համար։ Մարզիկները այն օգտագործում են մկանների ցավերը թուլացնելու, կապտուկները, հոդերի այտուցները եւ ցավերը բուժելու համար։ Առնիկայի գելը մեղմում է օսթեոարթրիտի ցավերն այնպես, ինչպես իբուպրոֆենը։

  • Բրոմելայն. արքայախնձորի մեջ առկա միակ ֆերմենտը՝ բրոմելայնը, մեղմում է օսթեոարթրիտի ցավերը այնպես, ինչպես դիկլոֆենակը՝ առանց անցանկալի կողմնակի ազդեցությունների։ Բրոմելայնը կարելի է գնել որպես հավելում դեղահաբերի տեսքով։

  • Կապսաիցին. չիլի պղպեղի ածանցյալը կապսաիցինն է, որը մեղմում է մաշկի ցավերը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կապսաիցինը հանգստացնում է մեջքի, ինչպես նաեւ արթրիտի հետեւանքով առաջացած ցավերը, գլխացավերը, ֆիբրոմիալգիաները, պսորիազը եւ դիաբետիկ նյարդապաթիան։

  • Մասուր. բազմաթիվ կլինիկական հետազոտություններ ցույց են տվել, որ մասրենու պտուղները զգալիորեն մեղմում են ազդրերի, ձեռքերի եւ ծնկերի արթրիտի ցավերը։ Osteoarthritis and Cartilage ամսագրում հրապարակված մի հետազոտություն ուսումնասիրել է ավելի քան 300 մարդկանց հիվանդությունների պատմությունները, ում երեք ամսվա ընթացքում տվել են տարբեր ցավազրկող դեղամիջոցներ՝ արթրիտի ցավերը մեղմելու համար։ Զարմանալի է, որ հետազոտողները հայտնաբերել են, որ մասրենու փոշին մոտ երեք անգամ ավելի արդյունավետ է հանգստացրել ցավերը, քան ացետամինոֆենը (Tylenol)։ Բացի դրանից, հիվանդների մոտ ցավազրկողներ օգտագործելու արդյունքում սովորաբար հանդիպող կողմնակի հետեւանքներ (օրինակ քնկոտություն եւ փորկապություն) չեն գրանցվել։ Մասուրը կարելի է օգտագործել թեյի տեսքով կամ այն առկա է դեղահաբերի տեսքով որպես ԿԱՀ։

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ