Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Պերճածաղիկ (ագավա) - Агава - Agave

Պերճածաղիկ (ագավա) - Агава - Agave

Agavaceae ընտանիքն ընդգրկում է մոտ 300 տեսակներ։ Ըստ կենսաբանական հատկանիշների` մոտ է շքանարգիզների (Amaryllidaceae) ընտանիքի բույսերին։


Բնական պայմաններում հանդիպում է ԱՄՆ-ի հարավում, Մեքսիկայում, Լատինական և Կենտրոնական Ամերիկայի երկրներում։ Մեքսիկա պետության անվանումը կապված է բույսերի հետ` Ագավայի տեղ։ Եվրոպա է բերվել ետկոլումբյան ժամանակաշրջանում։ Լավ է հարմարվել Ադրիատիկ և Սև (Ղրիմ, Կովկաս) ծովերի մերձափնյա շրջաններում։


Հաճախ վայրիանում է։ Լատիներեն agauos նշանակում է` զարմանալի։


Ագավայի տեսակները տարբերվում են տերևի և ծաղիկի գույնով և չափով, արմատի կառուցվածքով, բնակլիմայական պայմանների հանդեպ պահանջներով, բազմացման եղանակով, և այլն։

 

Պերճածաղիկ (ագավա) - Агава - Agave

Լուսանկարը՝ vashsad.ua

Բազմամյա բույսեր են, կյանքի միջին տևողությունը 10-17 տարի է։ Կոճղարմատը հզոր է, արմատները` ճյուղավորված։ Ցողունը` որպես կանոն, բացակայում է, մերձարմատային տերևավարդակը կարող է պարունակել մինչև 30 տերև։ Տերևների երկարությունը կախված է տեսակից, տատանվում է 0,3-2 մետրի սահմաններում։ Ծաղկում է ընդամենը մեկ անգամ` կյանքի վերջում։


Ծաղկակիր ցողունի բարձրությունը կարող է հասնել 10-12 մ։ Ագավաների մեծ մասը բազմանում է միայն սերմերով։


Տերևի գագաթը սրված է, վերջանում է աղեղանման փշով, որից կարելի է պատրաստել գամ։ Տերևաթաղանթի եզրերը պատված են ավելի մանր, իրարից մի քանի սմ հեռավորության վրա գտնվող փշերով։ Գունավորումը մոխրագույն է, տարբեր երանգների կանաչ, որոշ տեսակների մոտ` տերևի եզրերով անցնում են դեղնասպիտակավուն գծեր։ Տերևները պատված են մոմի խիտ փառով, խիտ են, մսոտ, հյութալի։ Ունի մեծ տնտեսական նշանակություն։ Տերևներից արտադրում են թուղթ, ամուր մանվածք, ոգելից և զովացուցիչ ըմպելիքներ, որոշ տեսակներ օգտագործվում են սննդի մեջ։


Ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա, հատուկ նախատեսված տարածքներում մշակում են Ագավա երկնագույնը (A.tequlana)։ Բույսի ծաղիկները դեղին են, հետաքրքիր է իմանալ, որ փոշոտումը կատարվում է չղջիկների միջոցով։ Այս տեսակից արտադրվում է հանրահայտ տեկիլա օղին։

 

Պերճածաղիկ (ագավա) - Агава - Agave

Լուսանկարը՝ narodnaya-meditzina.com

Ագավա մուգ կանաչից (A. atrovirens karw.) արտադրվում է ոգելից ըմպելիք` օկտիլ (պուկլե), որը շատ հարգի է Մեքսիկայում։ Գեղազարդական նպատակներով առավել հաճախ օգտագործվում է Ագավա ամերիկյանը (A. American)։ Բույսը չի ծաղկում սենյակային պայմաններում, սակայն այն կարելի է բազմացնել արմատային ծիլերով։


Ացտեկները բույսի հյութով բուժել են միզապարկի հիվանդությունները, վերքերը։ Ժամանակակից բուժարարները կիրառում են բույսը իշիասի, ռադիկուլիտի, սպոնդիլյոզի, օստեոխոնդրոզի, լյարդի, աղեստամոքսային համակարգի և շնչառական ուղիների հիվանդությունների բուժման համար։ Բույսն օգտագործվում է հոմեոպատիայում։ Չինացիներն արմատից ստանում են կոնտրացեպտիվ դեղորայք։ Տերևից սինթեզում են ստերոիդ հորմոններ-կորտիզոն և պրոգեստերոն։


Ագավա ամերիկականն իր քիմիական և դեղաբանական հատկություններով մոտ է հալվեին (ալոէ), սակայն հալվեն պատկանում է շուշանազգիների ընտանիքին, և նրա հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Ունեն ցավամոքիչ, ջերմիջեցնող, վարակամերժ, հակաբորբոքային, խորխաբեր հատկություն։ Բուժիչ նպատակներով օգտագործում են Ագավա ամերիկյանի 3 տարեկանից մեծ տերևը և դրա հյութը։ Ագավան պարունակում է անորդին և դինորդրին նյութերը, որոնք ունեն հակաբեղմնավորիչ ազդեցություն։ Տերևի արտաքին օգտագործման դեպքում հնարավոր է` առաջանա ալերգիկ ռեակցիա։ Նստաջիղի բորբոքում. Կիսեք տերևաթաղանթը, հեռացրեք փշերը, կտրված կողմով դրեք ցավոտ տեղերին, ամրացրեք։


Ռադիկուլիտ. Տերևի կտրված կողմով շփեք մեջքը։ Եթե առաջանում է այրոց և ցավի զգացում, նշանակում է, որ հյութը «քաշում է» ցավը։ Կատարեք օրը երկու անգամ, պետք չէ փաթաթել։ Նույն կերպ վարվեք կապտուկների դեպքում։ Կարելի է շփել մեջքը նաև տերևի հյութով։ Եթե առաջանում է մաշկի քոր և կարմրություն, ապա բուժումը պետք է դադարեցնել։ Նման դեպքում վնասված հատվածին դրեք կաթնաշոռ և վիրակապեք։

 

Պերճածաղիկ (ագավա) - Агава - Agave

Լուսանկարը՝ cvetovoi.ru

Ոգեթուրմով բուժում են նաև նևրալգիան, պարալիչը, պարանոցի օստեոխոնդրոզը, ռևմատիզմը։


  • Մանրացրեք թարմ տերևները, ավելացրեք օղի 1։10 քաշային հարաբերությամբ։ Մեկ շաբաթ թրմեք կիպ փակված ապակե տարայի մեջ` սենյակային պայմաններում։ Քամեք։ Տեղափոխեք մուգ շշի մեջ։
  • Մանրացրած տերևը լցրեք տարայի մեջ, ավելացրեք օղի այնպես, որ լինի հումքից 2-3 սմ բարձր։ Թրմեք և պահպանեք վերոգրյալ ձևով։  


Ոգեթուրմով կատարեք շփումներ և դրեք թրջոց։ Կարելի է օգտագործել գեղարարական նպատակներով` կորյակների և պզուկների վերացման համար։ Հանգստացնող, վերքամոքիչ և հակաբորբոքային ազդեցություն ունի նաև Ագավայի տերևի պտղամսով պատրաստված քսուքը։ Այն կարող եք օգտագործել նույն հիվանդությունների և չիբանի բուժման համար։   Մաքրեք տերևը կեղևից, պատրաստեք 10 տոկոսանոց օղու ոգեթուրմ։ 2 ճ/գ ոգեթուրմը խառնեք 200-ական գրամ մեղրի և արևածաղկի յուղի հետ։ Քսեք հաստ շերտով թանզիֆի վրա, տեղադրեք ցավոտ տեղին, վիրակապեք։ Կես ժամից մաքրեք քսուքը խոնավ լաթով։ Շարունակեք 5 օր։ Զգուշացում։ Արտաքին և ներքին բուժումը կատարեք միայն բժշկի հսկողությամբ։ 

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. flowerbank.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ