Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Բուժարար ալոկազիան

Բուժարար ալոկազիան

168.am.  Ալոկազիաները (Alokazia) պատկանում են նվիկազգիների (Araceae) ընտանիքին։ Բազմամյա բույսերի ցեղ է, ենթատեսակները կարող են հասնել 40-200 սմ բարձրության, որոշ դեպքերում` փայտացած կոճղարմատով։

 

Արմատը պալար է։ Երբեմն ունենում է ընդամենը մեկ տերև, որը պաշտպանում է նոր «ծնվող» տերևիկի ընձյուղը։ Կյանքի ընթացքում տերևի ուրվագիծը փոխվում է։

 

Տերևաթաղանթի ջղերը դեղին կամ սպիտակ են, վառ արտահայտված կանաչ տերևի վրա, պարունակում են մոմով լցված գեղձեր։ Ծաղկակիր ցողունն ավելի կարճ է, քան տերևի կոթունը, իգական և արական ծաղիկները գտնվում են մեկ կողրի վրա, պաշտպանված են պարուրող տերևով։

 

Հասունացման շրջանում կողրի տերևը` որպես օրենք, չորանում և թափվում է, իսկ ստորին (իգական) մասում երևում են բազմաթիվ արտահայտիչ գույներով գնդաձև պտուղները, որոնք պարունակում են 1-5 սերմ։

 

Բնության և մշակության մեջ հանդիպում են ալոկազիայի մոտ 60 ենթատեսակներ։ Աճում են անտառներում, բաց ճահճապատ, երբեմն` ճայռոտ վայրերում։ Որպես սենյակային բույսեր` առավել տարածված են A. cuprea-ն, որի կլորավուն տերևի հակառակ երեսն ունի պղնձակարմիր գույն, և հիբրիդային` Ամազոնյան կամ Սանդերի տեսակը։

 

A.amazonica (sanderiana) տեսակի տերևի երկարությունը հասնում է 40-50 սմ-ի, այն երկարավուն է, նետաձև։

 

Ալոկազիաները բնական պայմաններում հանդիպում են արևադարձային կլիմայական գոտիներում։ Համարվում է հնագույն ժամանակներից հայտնի դեկորատիվ բույսերից մեկը։ Տերևների թաղանթը գրեթե կաշվենման է, ջղերը հաստ են, արտահայտված տերևի երկու կողմերից։

 

Տերևակոթունները երկար են, համեմատելի տերևի հետ, աճում են անմիջապես հզոր, հյութալի կոճղարմատից։

 

Ունի մի շարք կենսաբանական հատկություններ.

 

  • Տերևները գրեթե միշտ բացվում են եռյակներով, մատղաշ ընձյուղների եռյակի առաջանալու հետ ավելի տարեց տերևները սկսում են թառամել։
  • Բույսը նախազգում է անձրևոտ եղանակը, օդի բարձր խոնավության դեպքում տերևի գագաթի վրա գոյանում են հեղուկի թափանցիկ կաթիլներ` բույսը կարծես թե արտասվում է։ Այս առանձնահատկությունների շնորհիվ ալոկազիան երբեմն անվանում են եռատերևուկ կամ եղանակացույց (բարոմետր)։

 

Հաջորդ առանձնահատկությունները կապված են բույսի բուժիչ ազդեցությունների հետ.  

 

  • Էներգետիկ դաշտը հանգստացնում և հավասարակշռում է մարդու հոգեկան վիճակը,
  • մաքրում է տարածքի օդը վնասակար մանրէներից,  
  • թունավոր է, սակայն օգտակար` մի շարք հիվանդությունների դեպքում։

 

Հյութը վտանգավոր է աչքերի համար։

 

Ոգեթուրմը հրաշալի բալասան է թրոմբոֆլեբիտի, պոլիարթրիտի, փսորիազի, օստեոխոնդրոզի, հոդացավերի, մաստոպատիայի, վահանագեղձի որոշ հիվանդությունների դեպքում։ Ուռուցքների դեպքում կիրառվում է արմատապտուղը։ Տերևը չի կարելի թրմել եռջրի մեջ, ջերմաստիճանը չի կարող գերազանցել 80-90C-ը, այլ կերպ կկորցնի բուժիչ հատկությունը։

 

  • Մանրացրեք տերևը, 2 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ տաք ջրում։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3-4 անգամ` սնվելու ընթացքում։ Պահեք սառնարանում մինչև 2 օր։ Շարունակեք 1 շաբաթ։

 

Ոգեթուրմ. Կտրեք բույսից ամենատարեց, սակայն դեռևս հյութեղ, կանաչ տերևը, լավ մանրացրեք։ Ավելացրեք 100 մլ սպիրտ (70 տոկոսանոց), կիպ փակեք տարան, 10-14 օր թրմեք մութ տեղում, սենյակային պայմաններում։

 

Առաջին օրը խմեք 1-ական կաթիլ, 3 անգամ` 1 ճ/գ ջրի հետ։ Երկրորդ օրը` 2-ական ճ/գ։

 

Ոգեթուրմն ընդունեք սնվելու ընթացքում, այն բավականին թունավոր է, և չի կարելի խախտել նշված երկու օրվա ժամկետը և չափաքանակը։ Կրկնեք 20 օրից ոչ շուտ։ Արտաքին օգտագործման համար լցրեք տարայի 2/3-ը մանրացրած տերևով և ցողունով, մնացած ծավալը` օղիով։ Երկու շաբաթ թրմեք մութ տեղում, քամեք։ Թրոմբոֆլեբիտի դեպքում քնելուց առաջ դրեք թրջոց և վիրակապեք բարակ կտորով։ Շարունակեք մեկ շաբաթ, ընդմիջեք 3 օր, կրկնեք ևս 1 անգամ, որից հետո ընդմիջեք առնվազն մեկ ամսով։

 

Թելքավոր. բշտիկային մաստոպատիայի բուժման նպատակով թրջոցը պահեք 4-6 ժամ, երրորդ օրը ցավը պետք է նվազի, իսկ ուռուցքը բաժանվի մի քանի փոքր մասերի։ Կատարեք փորձված մասնագետի հսկողությամբ։

 

Թրջեք ոգեթուրմի մեջ քառատակ ծալած թանզիֆը, դրեք թրջոց վահանագեղձի վրա, պահեք 3 ժամ։ Շարունակեք 3 օր, ընդմիջեք 1 օր, կատարեք 4 անգամ։ Կրկնեք ոչ շուտ, քան քսան օրից։ Խորհրդակցեք բժշկի հետ։

 

Հոդացավ. Աղացեք տերևը, տեղադրեք ցավոտ հատվածին, ամրացրեք։ Տրոֆիկ խոցեր, հոդացավ. Աղացեք տերևը կոթունի հետ միասին։ Խառնեք կարագի հետ (1։3)։ Քսուքը պահեք սառնարանում, 1 շաբաթից պատրաստեք նորը։

 

  • 1-2 հատ մանրացրած (մատղաշ, ձևավորված) տերևին ավելացրեք տաք (50-60C) վուշի յուղ։ Լավ խառնեք, թրմեք 2 շաբաթ սառնարանում (5-10C)։ Պարբերաբար թափահարեք տարան։ Զտեք, պահպանման ժամկետը երեք ամիս է։

 

Հումքի հետ աշխատելիս հագեք ձեռնոցներ, ձեռքերը լվացեք օճառով։ Բույսը լուսասեր է, սակայն ամռանն ավելի ճիշտ է, որ վրան չընկնեն արևի ճառագայթները։ Չորանում է, եթե ջերմաստիճանը ցածր է 18C-ից։ Հետևեք, որ հողը միշտ խոնավ լինի, տերևները մաքրեք խոնավ լաթով կամ ցայեք ջրով։ Երբեմն ջրին ավելացրեք մի փոքր կիտրոնի թթու կամ խնձորի քացախ։ Տարին մեկ անգամ վաղ գարնանը փոխեք հողը։ Կարևոր է իմանալ, որ բույսի առավել թունավոր մասերն են արմատապալարը և կոճղարմատը։ 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2012/09/22/129317.html 

© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. irk-florist.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ