Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Գետնախնձոր կամ գետնատանձ

Գետնախնձոր կամ գետնատանձ

Գետնախնձորը մեզանում այնքան էլ վաղուց չի հայտնի: Շատերը գուցե երբեք էլ դրա համը տեսած չլինեն: Իրականում այն  հանիրավի թերագնահատված, ոմանց համար էլ  մերժված բանջարեղեն է:

 

Չնայած  անվանն ու կարտոֆիլի հետ հաճախակի համեմատությանը` արտաքին ընդհանրության պատճառով , այս բանջարեղենն արևածաղկի ընտանիքից է, որի մասին հուշում է թերևս միայն վերգետնյա փրերի նմանությունը:

 

Գետնախնձորի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան  է, որտեղ մինչ օրս էլ հանդիպում է այս բույսի վայրի տեսակը: Այս աշխարհամասից է այն սկսել իր «ուղևորությունը» դեպի Եվրոպա: Ճանապարհորդ Սեմյուել դը Շամլայնը գետնախնձոր ուղարկեց  Ֆրանսիա 1605-ին: Այստեղ է, որ տոպինամբուրը (հնդկացիների լեզվով` արևարմատ, բառն առաջացել է բրազիլական հնդկացիների բազմաթիվ համայնքներից մեկի` տուպինաբայի անունով)) ստացավ  գետնատանձ  անունը, որով  էլ XVIII դարում հասավ Ռուսաստան: Իսկ երուսաղեմյան արտիճուկ անունը գետնախնձորը ստացել է Անգլիայում: Պատերազմական սովի ժամանակ, երբ դժվար էր անգամ կարտոֆիլ ճարել, գետնախնձորն ու բազուկը եվրոպացիներին օգնեցին ապրել: Կուշտ տարիներին մոռացված արմատապտուղը հիմա կրկին իր դիրքերն է ամրապնդում, մանավանդ` Ֆրանսիայում: Ու դրան մեծապես նպաստում են խոհարարները, որոնք նորանոր բաղադրատոմսեր են առաջարկում: Մեր օրերում այդ բանջարեղենն աճեցվում է մոլորակի տարբեր անկյուններում, սակայն այն գյուղատնտեսական արժեքավոր մշակաբույս այդպես էլ չդարձավ`  երկարատև պահպանելու դժվարության պատճառով: Գետնախնձորն աճեցնում են նրանք, ովքեր գիտեն դրա իսկական արժեքը:

 

Գետնախնձոր արմատապտուղն օգտագործվում է սննդի մեջ, իսկ փրերը` որպես սիլոս: Բացի այդ, այն արժեքավոր հումք է  սպիրտի, ֆրուկտոզայի ստացման համար, իսկ հաճախ էլ ցելյուլոզայի արտադրության մեջ է կիրառվում:

 

Կարտոֆիլի նման, այն ևս օգտագործվում է  տապակած, խաշած, ինչպես նաև հում վիճակում, դրանից պատրաստում են ապուր, խյուս ու աղցան, իսկ Ամերիկայում  գետնախնձորի չոր  պալարներից պատրաստում են դիետիկ սուրճ:

 

Պեկտինային նյութերի շնորհիվ այն կիրառվում է դոնդող, մարմելադ, ջեմ ու դիետիկ սնունդ պատրաստելու համար:

 

Գետնախնձորի բաղադրությունը (100 գ)

Ջուր-81 գ, սպիտակուցներ (3գ), ածխաջրեր (15 գ), բջջանք (0,8գ), պեկտիններ, մոխիր-1,1գ,

վիտամիններ.  В1 (թիամին) – 0.24 մգ

վիտամին В1 (ռիբոֆլավին) – 0.5 մգ

նիացին (վիտամին  В3 կամ վիտամին  РР) – 0.3 մգ

վիտամին В5  – 0.1 մգ

վիտամին В6 (պիրիդոքսին) – 0.03 մգ

ֆոլիաթթու (վիտամին В9) – մկգ

վիտամին С (ասկորբինաթթու) – 20 մգ

հանքանյութեր

կալիում – 280 մգ

կալցիում – 16 մգ

մագնեզիում – 6 մգ

նատրիում – 3.4 մգ

երկաթ – 2.0 մգ

կալորիականությունը. 100գ-ում` 74 կկալ:

 

Գետնախնձորի քիմիական բաղադրությունը բարերար ազդեցություն է ունենում մարսողական օրգան-համակարգի հիվանդությունների զարգացման բոլոր փուլերում, ինչը հաստատվել է տարբեր տարիներին իրարից անկախ կատարված մի շարք հետազոտություններով:

 

Առաջին հերթին ինուլինը բացառիկ սորբենտի դեր է կատարում, որը կարող է  կապակցել ու օրգանիզմից դուրս բերել սննդի հետ  աղիքներում հայտնված կամ մարսողության ընթացքում առաջացած մեծ քանակությամբ թունավոր նյութեր: Բացի այդ, ինուլինը խթանում է ստամոքսաղիքային տրակտի շարժողական ակտիվությունը:

 

Շատ կարևոր է հետևյալը. գետնախնձորը հրաշալի միջոց է  ստամոքսաղիքային տրակտի քրոնիկ  հիվանդությունների սրացման դեպքում (աշնանը, գարնանը): Օգնում է սթրեսային իրավիճակներում, վարակիչ հիվանդությունների ժամանակ:

 

Գլյուկոզայի յուրացմանը նպաստելով` ապահովում է էներգետիկ նյութափոխանակություն, ինչն էլ իր հերթին նպաստում է սպիտակուցի, խոլեստերինի, լեղաթթուների սինթեզին:

 

Գետնախնձորը պաշտպանում է լյարդը հիվանդածին մանրէներից: Ի դեպ, այն, ի տարբերություն բազմաթիվ դեղամիջոցների, հակացուցված չէ լյարդի հիվանդությունների մեծամասնության ժամանակ, սակայն  կարող է վնասել օրգանիզմը անհատական անընկալության դեպքում: Մեծաքանակ բջջանքն ու ինուլինը կարող են հանգեցնել աղեստամոքսային տրակտում գազառաջացման, ուստի նրանք, ովքեր ունեն նման խնդիր, լավ կլինի` չչարաշահեն հում գետնախնձորի կիրառումը:

 

Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ գետնախնձորն օգտակար բաջարեղեն է, այն խորհուրդ է տրվում շաքարախտի դեպքում:  Դրանից ստացվում են աղցաններ, խյուս, ապուր:

 

Իսկ ով փորձել է, ապա գիտի գետնախնձորի համը. հում բանջարեղենն ինչ-որ չափով ընկույզ է հիշեցնում: Թարմ պալարներն օգտագործվում են նաև աղցաններում: Այն կարելի է եփել և ընդհանրապես պատրաստել ինչպես կարտոֆիլը: Ջերմամշակման արդյունքում այն ավելի հագեցած համ է ձեռք բերում: Գետնախնձորը կարելի է նաև չորացնել ու դրանից ալյուր ստանալ, որն անգամ երկար պահելուց հետո էլ չի կորցնում օգտակար հատկությունները: Գետնախնձորն օգտագործում են նաև թթուների  ու մարինադների մեջ: Իսկ Գերմանիայում գետնախնձորից գարեջուր են պատրաստում:

 

Օգտագործելուց առաջ հարկավոր է պարզապես շատ լավ լվանալ, իսկ կեղևահանել պետք չէ, քանի որ դրա մեջ շատ օգտակար նյութեր կան:

 

Տաք աղցան

 

Գետնախնձորը կտրատել 3 մմ հաստությամբ օղակներով, նույն ձևով կտրատել նաև կարմիր սոխը: Երկու բաղադրիչները միասին տապակել ձեթով (ցանկալի է` ձիթապտղի), ու վերջին պահին մի քանի պճեղ սխտոր ճզմել և համեմել աղով ու պղպեղով: Գազօջախն անջատել, ապա վրան լիմոնի հյութ ցողել ու կանաչի ցանել: Այս աղցանը մատուցվում է տաք վիճակում:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ