Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Դեղաբույսեր

Ընկուզենի սովորական - Грецкий орех - Juglans regia

Ընկուզենի սովորական - Грецкий орех - Juglans regia

Հայկական տարանունները` պոպոկենի, ճղոպրի, կակալենի, խեճեճկենի

Ընկուզենու մասին առաջին հիշատակումները կարելի է հանդիպել հին հույների և հռոմեացիների մոտ: Նրանք, որպես երկարակեցության և առատության խորհրդանիշ, տոնակատարությունների ժամանակ միմյանց նվիրում էին ընկույզի պտուղներ: Մեր օրերում Կովկասում ապրող շատ ժողովուրդներ երեխաների ծնունդը հավերժացնում են ընկուզենի տնկելով: 

 

Բուժման նպատակով օգտագործում են ընկուզենու տերևները, ճյուղերը, հասած և չհասունացած պտուղները: Տերևները մթերում են հունիս ամսին` չոր եղանակին, թերհաս պտուղները` օգոստոսին:

 

Բազմաթիվ գիտնականների կարծիքով, ընկուզենու պտուղներում պարունակվող սպիտակուցները համարժեք են մսի և կաթի սպիտակուցներին: Ընկույզում պարունակվող սպիտակուցները հեշտությամբ են յուրացվում` պտուղներում պարունակվող լիզինի շնորհիվ: 

 

Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում ուտել ընկուզենու 4-5 պտուղ` բարձր ճառագայթումից խուսափելու նպատակով: Այն շատ կարևորվում է նաև ուղեղի աշխատանքի համար, քանի որ դրա ամենօրյա օգտագործման շնորհիվ հիշողությունը լավանում է: Շնչուղիների բորբոքումների և թոքախտի բուժման նպատակով առաջարկվում է ընկուզենու տերևներից և պտղապատյանից պատրաստված եփուկը, ինչպես նաև մեղրի հետ տրորված ընկույզի միջուկը: 

 

Անցյալում ընկուզենու պտուղների և տերևների ջրաթուրմով բուժում էին ծանր թունավորումները, վերքերը, խոցերը, մաշկային ցանավորումը, մազաթափությունը և պսորիազը:

 

Ջրաթուրմի պատրաստումը: 4-5 ճաշի գդալ չորացրած և մանրացրած տերևներին կամ թերհաս պտղապատյանի կտորներին ավելացնել 0,5 լ ջուր, եռացնել 15 րոպե և քամել: Օգտագործել արտաքին` ողողումների, թրջոցների, լվացումների, լոգանքների ձևով, որպես մանրէասպան և վերքամոքող միջոց:

 

Չափազանց օգտակար է ընկույզի միջուկի յուղը, որը խորհուրդ է տրվում վերքերի, այրվածքների և մաշկի ախտահարումների ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործվում է որպես հակաճիճվային միջոց: Ճիճվակրության դեպքում խորհուրդ է տրվում նաև թերհաս պտուղներից պատրաստված ջրաթուրմը:

 

Թերհաս թարմ պտուղներում ասկորբինաթթվի քանակը (վիտամին C) հասնում է մինչþ 2500 մգ%-ի: Հասունանալիս պտղի միջուկում այն նվազում է, սակայն կանաչ պտղապատյանում դեռþս պահպանվում է առավելագույն մակարդակի վրա, ուստի կանաչ պտղապատյանն օգտագործում են հիմնականում վիտամինային խտացուցիչներ պատրաստելու նպատակով: Ընկուզենու միջուկը հարուստ է սպիտակուցներով, շաքարներով, ճարպային յուղերով (75%), պարունակում է նաþ C, E, P, K վիտամիններ, հանքային տարրեր` երկաթ, ֆոսֆոր, մագնեզիում, կալիում, կալցիում þ այլն, տերþները` նաþ դաբաղային նյութեր, խինոններ, գլիկոզիդներ, ֆլավոնոիդներ, C, B1, E վիտամիններ, եթերային յուղեր, ալկալոիդներ, յուգլոն þ մինչþ 30 % A նախավիտամին:

 

Ջրաթուրմի պատրաստումը: Չորս ճաշի գդալ մանրացրած, չհասունացած պտուղներին ավելացնել 200 գ եռացրած, թեթևակի աղ արած ջուր և թրմել 30 րոպե: Քամելուց հետո ամբողջ պարունակությունը օրվա ընթացքում խմել փոքր բաժիններով` աղային լուծողականի զուգորդմամբ:

 

Ընկուզենու հասունացած պտուղները խորհուրդ են տրվում հիպո- և ավիտամինոզների, օրգանիզմում երկաթի և կոբալտի աղերի անբավարարության դեպքում: 

 

Կանաչ բանջարեղենի հետ համադրմամբ մի քանի անգամ բարձրացնում է պտուղների սննդային արժեքը: Պտուղները որպես ընդհանուր ամրացնող միջոց, չափազանց օգտակար են կերակրող մայրերին և ծանր հիվանդություններից ապաքինվող հիվանդներին: 

 

Խորհուրդ է տրվում մանկական ռախիտի դեպքում օգտագործել ընկույզի միջուկից պատրաստված ընդհանուր ամրացնող խառնուրդ. 200 գ ընկույզի աղացած միջուկը, 2 կիտրոնն ու 200 գ հալվեի տերևը խառնեք սերուցքի, 200 գ մեղրի հետ, և տվեք երեխային, օրը 3 անգամ, մեկ թեյի գդալ, ուտելուց հետո: 

 

Ընկուզենու տերևներից և պտղապատյանից պատրաստված ջրաթուրմի շնորհիվ (50 գ տերևներ` 1 լ ջրում) շաքարի մակարդակը նվազում է արյան, իսկ թերհաս պտուղների եփուկի օգտագործման դեպքում` մեզի մեջ:

 

Փորլուծությամբ ուղեկցվող ստամոքսաաղիքային հիվանդությունների դեպքում որպես կապող միջոց խորհուրդ է տրվում պտուղների միջնապատերից պատրաստված ոգեթուրմը:

 

Ոգեթուրմի պատրաստումը: ընկույզի 100 գ միջնապատերը 6-8 օր թրմել 200 գ 70 տոկոսանոց սպիրտում, պահել մութ պայմաններում: Քամելուց հետո օգտագործել 6-10 կաթիլ` մեկ ճաշի գդալ ջրում, օրը 3-4 անգամ:

 

Ներկայումս գիտնականները պնդում են, որ հունական ընկուզենու պտուղները ոչ միայն խթանում են երիտասարդ օրգանիզմի պաշտպանական ուժերը, այլև նպաստում են արական սեռական հորմոնների քանակի նորմալացմանը: Վերջինս կարելի է հիմնավորել թերհաս պտուղներում պարունակվող P և E վիտամինների առկայությամբ, որոնք չափազանց կարևոր են տղամարդու օրգանիզմի համար:

Հեղինակ. դոցենտ Կարինե Դումանյան, դոցենտ Ելենա Մելիքյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Հետևե′ք

մեզ ֆեյսբուքում

«ՍԻԲԻՐՍԿՈՅԵ ԶԴՈՌՈՎՅԵ» կորպորացիան առաջարկում է.

 

Բուսաթեյ «Բելոե կռիլո»  (տոնուսավորող)  Բաղադրությունը՝  Էլեուտերոկոկի արմատներ, մասրենու պտուղներ, եղինջի տերևներ, կոճապղպեղի արմատ, բադանի արմատ:

Բուսաթեյ «Խուդաբ Սայ», «Ժեմչուժնիյ չայ» (հակադիաբետիկ)  Բաղադրությունը՝ լոբու փեղկեր, մատուտակի, կռատուկի արմատներ, առվույտի, հապալասի, եղեսպակի տերևներ, կեչու սև սունկ, էլեուտերոկոկի արմատներ:

Բուսաթեյ "Սագաան Խարաասգայ" (Բելայա լաստոչկա)  Բաղադրությունը՝ առյուծագու, անանուխի, առվույտի, երեքնուկի, մեղվախոտի, սրոհունդի տերևներ, շագանակենու պտուղներ, եղեսպակի, սուսամբարի տերևներ:

Բուսաթեյ «Գիբկիյ լուկ»  (հոդային)  Բաղադրությունը՝ հաղարջի տերևներ, կռատուկի արմատներ, մասրենու պտուղներ, փրփրուկի տերևներ, մատուտակի արմատներ, թրատերևի, ձիաձետի, առվույտի, հապալասենու տերևներ:

Բուսաթեյ «Շեդիտե Նոյիր» («Վոլշեբնիյ սոն»)  Բաղադրությունը՝  ալոճենու պտուղներ, առյուծագու, մեղվախոտի, անանուխի, սրոհունդի, սուսամբարի տերևներ, երիցուկի ծաղիկներ, կատվախոտի արմատներ:

Բուսաթեյ «Տրավա ժիզնի» (լյարդային)  Բաղադրությունը՝ սրոհունդի տերևներ, եգիպտացորենի մազմզուկներ, մասրենու պտուղներ, ճնճղկապաշար, երիցուկի տերևներ, անմոռուկի ծաղիկներ, անանուխի տերևներ, մոնղոլական խատուտիկի արմատներ, սամիթի տերևներ, մեղվամաշկի ծաղիկներ:

Բուսաթեյ «Կուրիլսկիյ». ստամոքս-աղիքային  Բաղադրությունը՝ կուրիլյան թեյ, ոսկեգույն եղնակոխի խոտ, եզան լեզվի տերևներ, մասրենու պտուղներ, երիցուկի խոտ:

Բուսաթեյ «Չիստոե օզերո». մաքրող  Բաղադրությունը՝ բեկտենու կեղև, աչալի, կատվալեզվի տերևներ, լոբու փեղկեր, մատուտակի արմատներ, հաղարջի տերևներ, լորենու ծաղիկներ, հիլի պտուղներ, կուրիլական թեյ, երեքնուկի տերևներ:

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Օձաբույս. ankakh.com
Օձաբույս. ankakh.com

Օձաբույսի տեսակին են պատկանում (Aspidistra) շուշանազգիների ընտանիքից 8 դեկորատիվ-սաղարթավոր տեսակներ: Այդ մշտադալար բույսի հայրենիքը Արևելյան Ասիան է: Օձաբույսը բնական պայմաններում աճում է հով...

Կանաչ աշխարհ
Յասաման. 168.am
Յասաման. 168.am

Յասամանը մինչև 5-7 մ բարձրությամբ թուփ է, երբեմն` ծառ, պատկանում է ձիթենազգիների ընտանիքին։ Բնության մեջ հանդիպում են յասամանի մոտ 30 տեսակներ. երկուսը` հարավարևելյան Եվրոպայի լեռներում...

Զաֆրան` արքաներին վայել գույնը. 168.am
Զաֆրան` արքաներին վայել գույնը. 168.am

Հիրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, մինչև 15 սմ բարձրությամբ բույս է։ Արմատը պալարասոխուկ է, պալար կամ սոխուկ։ Զաֆրան գարնանայինը սոխարմատավոր ծաղկաբույս է։ Բնության մեջ հանդիպում է Միջին Ասիայում...

Ցախակեռասենի (Lonicera). 168.am
Ցախակեռասենի (Lonicera). 168.am

Ցախակեռասենին (Lonicera) ցախակեռասազգիների (caprifoliaceae) ընտանիքին պատկանող տերևաթափ թուփ է։ ՀՀ բնական պայմաններում տարածված են` ցախկեռաս կովկասյանը, վրացականը և ցախկեռաս այծի տեսակը...

Հիբիսկուս (Hibiscus).168.am
Հիբիսկուս (Hibiscus).168.am

Հիբիսկուս ցեղն ընդգրկում է մոտ 150 տեսակ, որոնք տարածված են մերձարևադարձային կլիմայական գոտիների բնական պայմաններում, պատկանում է փիփերթազգիների ընտանիքին։1731թ.-ից Եվրոպայում սկսել են մշակել...

Մոնղոլական թեյ (Bergenia crassifolia). 168.am
Մոնղոլական թեյ (Bergenia crassifolia). 168.am

Բադանը, նույն ինքը` մոնղոլական թեյը (Bergenia crassifolia), քարբեկազգիների ընտանիքի բազմամյա, մշտադալար բույս է։ Կոճղարմատը երկար է` բազմաթիվ բարակ և մեկ խոշոր, առանցքային արմատով...

Արծաթախոտը որպես ժողովրդական միջոց. 168.am
Արծաթախոտը որպես ժողովրդական միջոց. 168.am

Արծաթախոտն ամրապնդում է փոխադարձ սերը Կնոջ կյանքում կա մի շրջան, երբ երիտասարդ տարիքին բնորոշ հորմոնալ ֆոնն էականորեն փոխվում է։ Բազմաթիվ գործընթացներ կորսվում են, սակայն միանշանակ...

5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am

Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...

Կանխարգելում և բուժում տանը
Նարդոս - Lаванда - Lavender
Նարդոս - Lаванда - Lavender

Հնագույն ժամանակներից օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։ Կիրառվել է ոջիլների դեմ։ Բույսի ծաղկաբույլը, տերևը և ցողունը փոշիացրել և օգտագործել են մոմերի մեջ...

Տրադեսկանցիա (բամբասանք) - Традесканция зебрина (Зебрина висячая или поникающая - Zebrina pendula Schnizl.)
Տրադեսկանցիա (բամբասանք) -  Традесканция зебрина (Зебрина висячая или поникающая - Zebrina pendula Schnizl.)

Տրադեսկանցիաները Commelinaceae ընտանիքին պատկանող բույսեր են։ Առաջին անգամ նկարագրել և սկսել են մշակել հայր և որդի Տրադեսկանտները` 17-րդ դարում։ Տարածված են Արգենտինայի հյուսիսից...

Պերճածաղիկ (ագավա) - Агава - Agave
Պերճածաղիկ (ագավա) - Агава - Agave

Agavaceae ընտանիքն ընդգրկում է մոտ 300 տեսակներ։ Ըստ կենսաբանական հատկանիշների` մոտ է շքանարգիզների (Amaryllidaceae) ընտանիքի բույսերին...

Սոֆորա ճապոնական - Софора японская - Sophora iaponica
Սոֆորա ճապոնական - Софора японская - Sophora iaponica

Մինչև 25 մ բարձրությամբ տերևաթափ ծառ է, կլորավուն սաղարթով և մինչև 1 մ բնի տրամագծով։ Տերևը մուգ մոխրավուն է, ճաքճքած, տերևները` կենտ փետրաձև, փայլուն...

Բուժարար ալոկազիան
Բուժարար ալոկազիան

168.am.  Ալոկազիաները (Alokazia) պատկանում են նվիկազգիների (Araceae) ընտանիքին։ Բազմամյա բույսերի ցեղ է, ենթատեսակները կարող են հասնել 40-200 սմ բարձրության, որոշ դեպքերում` փայտացած կոճղարմատով...

Ասայի հրաշագործ պտուղները
Ասայի հրաշագործ պտուղները

Ասայի պտուղները վերջին ժամանակներս լայնորեն գովազդվում են որպես նիհարելու հրաշագործ միջոց: Փորձագետներն ասում են , որ չնայած մարքեթինգային իրարանցմանը, այս տրոպիկական պտուղները շատ օգտակար են առողջության համար...

Բուսատեսակը մարդուն զրկում է հիշողություններից եւ նրան կամազուրկ դարձնում
Բուսատեսակը մարդուն զրկում է հիշողություններից եւ նրան կամազուրկ դարձնում

Սկոպոլամինը, որը հայտնի է նաեւ որպես «Սատանայի շնչառություն» կամ «Բուրունդանգա», ճանաչվել է աշխարհի ամենասարսափելի թմրանյութերից մեկը: Այն կարող է խլել մարդու հիշողությունը եւ ազատ կամքը...

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ