Դեղաբույսեր
Մղամուճ սպիտակ - Омела белая - Viscum allum L.
Հաjկական տարանունները – ճագոմ, ճագում, ճուշ, մզամուրճ, մղամուրճ, պանթումա, սպիտակ ճագոմ
Դեղաբույսի նկարագրությունը: Փոկածաղկազգիների ընտանիքին պատկանող, մշտադալար, գնդաձև, կիսամակաբույծ բույս է: Աճում է սաղարթավոր և փշատերև ծառերի վրա` արմատներով թափանցելով դրանց կեղևի և բնափայտի մեջ, ուր առաջացնելով բազմաթիվ ծծաններ, սնվում է տվյալ ծառի հաշվին: Ունի հակադիր, հաստ, կաշեկերպ տերևներ: Բույսը երկտուն է, հազվադեպ` միատուն, բայց ծաղիկները միշտ բաժանասեռ են, դեղնականաչավուն, սպիտակ, պտուղը հյութալի հատապտուղ է` 1-2, երբեմն էլ ավելի սերմերով, որոնք պատված են կպչուն, լորձանման զանգվածով: Բույսը ծաղկում է մարտ-ապրիլ, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և մնում ճյուղերի վրա ամբողջ ձմռանը:
Աճում է հատկապես կաղնու, տանձենու, խնձորենու, ուռենու, ավելի սակավ` լորենու, թեղու, կեչու, բոխու, ալոճենու, սոճենու, եղևնու վրա: Բազմանում է սերմերով և արմատային ելունդներով: Մղամուճի յուրաքանչյուր նմուշ կարող է ապրել մինչև 40 տարի: Մեր հանրապետությունում աճում է ընդամենը 1 տեսակ, որը հիմնականում հանդիպում է Իջևանի, Դիլիջանի, Մեղրու, Կիրովականի անտառների, ինչպես նաև բոլոր պտղատու այգիների ծառերի վրա:
Քիմիական բաղադրությունը: Տերևները պարունակում են վիսկոտոքսին, վիսցերին, վիսկոլ և այլ տեսակի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր, ինչպես նաև խոլին, ացետիլխոլին, գլիկոզիդներ, սապոնիններ, ինոզիտ, հիմքեր, ստերիոլ, օլեանոլաթթու, ուրսոլաթթու, թիրամին, յուղ, սպիրտներից` պինիտ, կվեբրախիտ, կեղևը` գլիկոզիդներ, ֆլավոններ, մոմ, պտուղները` կաուչուկ, ինոզիտ, C վիտամին, կարոտին:
Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևներն ու տերևակալված, մատղաշ ընձյուղները, որոնք մթերվում են ուշ աշնանը կամ ձմռանը, երբ սնող ծառի տերևաթափ լինելուց հետո լավ երևում է մղամուճը: Բույսի եղանակերպ ճյուղերը կտրում են դանակով կամ պոկում ձեռքով: Կոշտ մասերը դեն գցելուց հետո` դալար մասերը կտրատում են 15-20 սմ չափերով, չորացնում ջեռոցում կամ ստվերում` միջանցուկ քամու տակ: Չոր հումքը, որն ունի տհաճ, դառը համ, պահում են արկղերի մեջ` թղթով փաթաթված ձևով:
Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն: Դեռևս Հիպոկրատը, Պլինիոսը և Պարացելսը այն կիրառել են որպես հեմոստատիկ և պատող միջոց, մասնավորապես, ընկնավորության, նյարդային և գինեկոլոգիական մի շարք հիվանդությունների դեպքում: Ամիրդովլաթը «տիպղ», «ոստղ» «պանթումա» անունների տակ դեղաբույսի հյութն ըմպելու ձևով նշանակել է հազի և արյունախխման, իսկ արտաքին ձևով` ոսկրային կոտրվածքների ժամանակ: Բժիշկ Ասար Սեբաստիացին, ուռենու մղամուճը խառնելով մեղրի հետ, տվել է տարբեր բնույթի ցավերի, իսկ բժիշկ Մ. Ռեստենը` լուսնոտության և անդամալուծության ժամանակ: Ըստ Կ. Գաբիկյանի, մասրենու մղամուճը, որ խիստ հազվադեպ է լինում, հուսալի միջոց է արյունային լուծի ժամանակ:
Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տերևների և ճյուղերի եփուկը օգտագործվում է լուծերի, արյունազեղումների, երկարատև, առատ դաշտանի, իսկ պտուղները` որպես կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող միջոց` ընկնավորության ժամանակ: Դեղաբույսն արտաքին ձևով օգտագործում են ռևատիզիմի, պոդագրայի և ավշահանգույցների բորբոքումների ժամանակ: Չեխական բժշկության մեջ դեղաբույսը ճանաչվել է որպես հիպոտենզիվ և հակասկլերոտիկ միջոց: Ռուսական բժշկության մեջ, եփուկի և թուրմի ձևով, դեղաբույսն օգտագործվում է ընկնավորության, հիպոխոնդրիայի, հիսթերիայի, որովայնի շրջանի տարբեր ծագման ցավերի, որպես հեմոստատիկ` արգանդային, թութքային և ստամոքսային արյունահոսությունների ժամանակ: Վերջինիս դեպքում մղամուճն ավելի արդյունավետ է ներգործում, երբ այն զուգորդվում է ձիաձետի հետ: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես ցավ հանգստացնող, մածող, ճիճվամուղ և հեմոստատիկ միջոց: Թրջոցների կամ լոգանքների ձևով այն լայնորեն կիրառվում է թութքի, դժվար լավացող վերքերի և խոցերի, թարախապալարների դեպքում և այլն: Տերևափոշին և պտղափոշին տալիս են ճիճվակրության ժամանակ: Գտնում են, որ դեղաբույսից պատրաստված թեյը, հաճախակի օգտագործելու դեպքում, դրական է անդրադառնում ծերունական տկարության, գլխապտույտի և աչքերի մթագնման դեպքում:
Իտալիայում դեղաբույսն օգտագործում են ընկնավորության, քրոնիկական նեֆրիտների և չարորակ ուռուցքների հողի վրա առաջ եկած ընդհանուր ծյուրման դեպքում: Գերմանիայում այն համարվում է որպես հակաճիճվային, հեմոստատիկ և հակահոդախտային, իսկ Հնդկաստանում` որպես տոնուսավորող, փսխեցնող, լուծողական և արյունահոսությունը դադարեցնեղ միջոց: Տարբեր ազգերի ժողովրդական բժշկության մեջ մղամուճը կիրառվում է նաև թոքային պալարախտի, քաղցկեղի, հոդային բորբոքումերի բուժման, թարախապալարների շուտ հասունացման համար և այլն:
Փորձերով (Բ.Ս. Նիկոլսկայա) պարզված է, որ առավել հիպոտենզիվ հատկությամբ օժտված է ուռենուց հունվարին քաղված մղամուճը, որի 1:5 հարաբերությամբ ջրաթուրմը իջեցնում է արյան ճնշումը, ուժեղացնում կատվի սրտի աշխատանքը, առաջ բերում ողնուղեղի կոճղեզային հատվածի ճնշում: Գտնում են, որ բեղաբույսի հիպոտենզիվ հատկությունը պայմանավորված է անոթաշարժ կենտրոնի գրգռվածության թուլացումով:
Ըստ որում` տարբեր ծառերի վրա աճած մղամուճներն ունեն որոշակի տարբեր հատկանիշներ. այսպես, բարդու մղամուճը թունավոր է, տանձենունն ունի սրտի վրա ակտիվ ներգործող, իսկ ալոճենունը` միզամուղ հատկություն:
Բույսի տերևներն օֆիցինալ են Իսպանիայում, Չեխոսլովակիայում և Ֆրանսիայում: Գիտական բժշկության մեջ` ըստ Դ. Յորդանովի և համահեղինակների, մղամուճի պատրաստուկներից դանդաղում է սրտի աշխատանքը, ուժեղանում արգանդի կրճատումը:
Մղամուճն օգտագործվում է արթրոզների, սպոնդիլիտի (ողնաբորբ), հոդերի քրոնիկական ախտահարումների ժամանակ: Մաքուր մզվածքն օգտագործվել է վիրահատման ոչ ենթակա քաղցկեղի դեպքում: Մղամուճը մեզ մոտ գիտական բժշկության մեջ չի կիրառվում: Սակայն պետք է նշել, որ բույսի ջրիկ մզվածքը` օմելենը և չոր մզվածքը` ռեվիսցենը, ունեն արյան ճնշումն իջեցնող, սրտի աշխատանքն ուժեղացնող, անոթները լայնացնող, աղիների շարժունակությունը բարձրացնող, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածությունը նվազեցնող և հեմոստատիկ հատկություն, որի շնորհիվ օգտագործվում են տարբեր բնույթի արյունահոսությունների, աթերոսկլերոզի և աղիների ատոնիայի ժամանակ: Այն մտել է ռադիկուլիտի ժամանակ օգտագործվող ակոֆիտ պատրաստուկի կազմի մեջ:
Ըստ Գ.Ս. Ինասարիձեի, Ի.Գ. Բրեգաձեի, Ի.Ա. Տկեշելաշվիլու, Ս.Ա. Տոմիլինի, Ե.Պ. Ֆեդորովի և ուրիշների (ցիտ. ըստ Ա.Դ. Տուրովայի), դեղաբույսից նկատվում է գանգուղեղային տրավմաների ժամանակ առաջ եկող հիպերտենզիվ վիճակի լավացում:
Նման վիճակ արձանագրվել է նաև կլիմակտերիկ հիպերտոնիայի ժամանակ, իսկ 1-2-րդ աստիճանի հիպերտոնիկ հիվանդության պայմաններում ոչ միայն լավացել է զարկերակային արյան ճնշումն, այլև մեղմացել կամ լրիվ վերացել են գլխացավերը, կարգավորվել քունը և ընդհանուր ինքնազգացումը: Ըստ Ս.Մ. Կիտի և Գ.Գ. Օռլիկի, դեղաբույսն օժտված է նաև որոշակի հիպոգլիկեմիկ ներգործությամբ: Սակայն թունավոր լինելու պատճառով չի կարելի երկարատև օգտագործել, այն էլ` մեծ դոզաներով: Բավական է ասել, որ նրա որոշ բաղադրատարրեր, ինչպես վիսկոտոքսինը, փորձնականորեն ներերակային կիրառելուց, առաջ է բերում բորբոքումներ և ընդհանուր թունավորման երևույթներ:
Կաղնու և ալոճենու վրայից հավաքված մղամուճը մեր կողմից ջրաթուրմի ձևով օգտագործվել է հիպերտոնիկ ձևի նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի դեպքերում: Երկու շաբաթվա բուժման կուրսն ավարտելուց հետո նկատվել է հիվանդների արյան ճնշման կայունացում` նորմայի սահմաններում, քնի, սրտխփոցների և ընդհանուր ինքնազգացման կարգավորում: Էլեկտրասրտագրությամբ հայտնաբերվել է հիվանդների սրտմականի սնուցման և նրա ռիթմի որոշակի լավացում:
Կիրառման եղանակները: Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար 15 գ հումքը 30 րոպե թրմում են 200 մլ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ, կամ` 1 թեյի գդալ հումք 8 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում օրվա ընթացքում 3 անգամ: Եփուկը պատրաստելու համար 6 գ հումքը 30 րոպե եռացնում են 200 մլ ջրում, ապա ըմպում վերոհիշյալ եղանակով: Ջրիկ մզվածքն ընդունում են 20-ական կաթիլ` օրական 3 անգամ, ոգեթուրմը` 30-ական կաթիլ, դարձյալ 3 անգամ: Լոգանքի համար 60 գ հումքը 1 լ ջրում եռացնում են 30 րոպե, ապա օգտագործում միանվագ: Ողողումների և լվացումների համար վերցնում են 10-ական գրամ հազարատերևուկ, ջրապղպեղ, կաղնու կեղև, եղինջի և խուլ եղինջի ծաղիկներ` ավելացնելով 15 գ մղամուճ: Այս բոլորը թույլ կրակի վրա եփում են 20 րոպե 1 լ ջրում և օգտագործում գոլ վիճակում:
Կլոր որդերի դեպքում վերցնում են 0,5-ական գրամ փոշիացրած տերև և պտուղ` ավելացնելով 1 գ կատվախոտի արմատ: Այս խառնուրդից 0,5 գ ընդունում են 3 օր, միաժամանակ ուտելով քերած թարմ գազար: Աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության ժամանակ վերցնում են 15-ական գրամ ալոճենու ծաղիկ, ձիաձետ, մղամուճ, կուսածաղիկ և 30 գ հազարատերևուկ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 3 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, ապա եռացնում 5 րոպե, հովանալուց հետո ըմպում կումերով` ամբողջ օրվա ընթացքում: Առատ դաշտանի ժամանակ վերցնում են 30-ական գրամ մղամուճ, հովվամաղախ և ծտապաշար: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 15 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, ապա ըմպում միանվագ` օրական 2 անգամ:
Այլ օգտակար հատկանիշները: Մղամուճը վնասակար բույս է. Այն զգալի վնաս է հասցնում անտառներին և այգիներին: Պտուղներից ստացվող սոսինձը լավ միջոց է ճանճերի դեմ պայքարելու համար:
438 Դիտում «ՍԻԲԻՐՍԿՈՅԵ ԶԴՈՌՈՎՅԵ» կորպորացիան առաջարկում է.
|
Բուսաթեյ «Բելոե կռիլո» (տոնուսավորող) Բաղադրությունը՝ Էլեուտերոկոկի արմատներ, մասրենու պտուղներ, եղինջի տերևներ, կոճապղպեղի արմատ, բադանի արմատ: |
|
Բուսաթեյ «Խուդաբ Սայ», «Ժեմչուժնիյ չայ» (հակադիաբետիկ) Բաղադրությունը՝ լոբու փեղկեր, մատուտակի, կռատուկի արմատներ, առվույտի, հապալասի, եղեսպակի տերևներ, կեչու սև սունկ, էլեուտերոկոկի արմատներ: |
|
Բուսաթեյ "Սագաան Խարաասգայ" (Բելայա լաստոչկա) Բաղադրությունը՝ առյուծագու, անանուխի, առվույտի, երեքնուկի, մեղվախոտի, սրոհունդի տերևներ, շագանակենու պտուղներ, եղեսպակի, սուսամբարի տերևներ: |
|
Բուսաթեյ «Գիբկիյ լուկ» (հոդային) Բաղադրությունը՝ հաղարջի տերևներ, կռատուկի արմատներ, մասրենու պտուղներ, փրփրուկի տերևներ, մատուտակի արմատներ, թրատերևի, ձիաձետի, առվույտի, հապալասենու տերևներ: |
|
Բուսաթեյ «Շեդիտե Նոյիր» («Վոլշեբնիյ սոն») Բաղադրությունը՝ ալոճենու պտուղներ, առյուծագու, մեղվախոտի, անանուխի, սրոհունդի, սուսամբարի տերևներ, երիցուկի ծաղիկներ, կատվախոտի արմատներ: |
|
Բուսաթեյ «Տրավա ժիզնի» (լյարդային) Բաղադրությունը՝ սրոհունդի տերևներ, եգիպտացորենի մազմզուկներ, մասրենու պտուղներ, ճնճղկապաշար, երիցուկի տերևներ, անմոռուկի ծաղիկներ, անանուխի տերևներ, մոնղոլական խատուտիկի արմատներ, սամիթի տերևներ, մեղվամաշկի ծաղիկներ: |
|
Բուսաթեյ «Կուրիլսկիյ». ստամոքս-աղիքային Բաղադրությունը՝ կուրիլյան թեյ, ոսկեգույն եղնակոխի խոտ, եզան լեզվի տերևներ, մասրենու պտուղներ, երիցուկի խոտ: |
|
Բուսաթեյ «Չիստոե օզերո». մաքրող Բաղադրությունը՝ բեկտենու կեղև, աչալի, կատվալեզվի տերևներ, լոբու փեղկեր, մատուտակի արմատներ, հաղարջի տերևներ, լորենու ծաղիկներ, հիլի պտուղներ, կուրիլական թեյ, երեքնուկի տերևներ: |
Կարծիքներ
Կարդացեք նաև
Ալոճենին վարդազգիների ընտանիքին (Rosaceae) պատկանող հազվադեպ արնակարմիր թուփ է, ունենում է մինչև 5 մետր բարձրություն, հազվադեպ` 10-12 մետր: Երիտասարդ ճյուղերը փայլուն, ծիրանագույն-դարչնագույն են, ունեն մինչև 4 սմ երկարությամբ հաստ, ուղիղ փշեր...
20.04.2013
216 Դիտում
Գետնախնձորը մեզանում այնքան էլ վաղուց չի հայտնի: Շատերը գուցե երբեք էլ դրա համը տեսած չլինեն: Իրականում այն հանիրավի թերագնահատված, ոմանց համար էլ մերժված բանջարեղեն է...
08.04.2013
1014 Դիտում
Կորեկ սովորականը (Panicum miliaceum) հացազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Ցողունի բարձրությունը` 0,4-1,5 մ է, ցողուններն աճում են փնջերով` կազմելով արտահայտված թփիկներ։ Մազարմատները կարող են խորանալ հողի մեջ` մինչև 1,5 մ, կամ տարածվել...
25.02.2013
442 Դիտում
Բոխին երկիր մոլորակի բնական պայմաններում հանդիպող հնագույն բույսերից մեկն է։ Ավելի քան մեկ միլիոն տարի առաջ այն աճել է Հարավային Ասիայում և հետզհետե տարածվել դեպի Եվրոպայի բարեխառն գոտիները...
18.02.2013
527 Դիտում
Բաղադրությունը. ջուր` 83-85%, շաքարներ` 10-19%, ազոտային նյութեր` 0.5-0.6%, ճարպեր` 0.15%, էքստրակտային նյութեր`1.6-1.8%, բջջաթաղանթ` 2.8-3%, մոխրային մնացորդ` 0.28-0.3%: Պարունակում է նաև 5 մգ վիտամին С, Вխմբի վիտամիններ, դաբաղանյութեր...
07.10.2012
3089 Դիտում Բանալի բառեր. թթենու տերեւներ, դեղաբանական նշանակությունը եւ կիրառումը
Թթենին մորացե (Moraceae, թթենազգիներ) ընտանիքին պատկանող բազմամյա տերևաթափ ծառ է 10-15մ բարձրությամբ: Ծաղկում է մայիս հունիս ամիսներին: Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին...
20.09.2012
619 Դիտում Բանալի բառեր. արաբինային և բասորինային կամեդներ, սպեկտրային վերլուծություն
Ամբողջ աշխարհում հայրենական հումքային պաշարների հանդեպ աճող հետաքրքրություն-ների հետ կապված մեծ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի բնական հումքային աղբյուրների ուսումնասիրությունը...
18.09.2012
313 Դիտում
Չիչխանի կամ ոսկե ծառի պտուղները, ինչպես ժողովուրդն անվանում է, հատկապես օգտակար են գարնանային ավիտամինոզի ժամանակ: Շնորհիվ վիտամինների, կենսաբանական ակտիվ նյութերի և միկրոտարրերի պարունակության, չիչխանը օրգանիզմի վրա ընդհանուր...
16.07.2012
690 Դիտում
Կիտրոնի օգտակար հատկությունների մասին բոլորին է հայտնի, դրա ազդեցությունն օրգանիզմի վրա անգնահատելի է: Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ այս միրգն օգտագործվում է նաև սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ու բուժման համար...
25.06.2012
927 Դիտում
Հայկական տարանունները` պոպոկենի, ճղոպրի, կակալենի, խեճեճկենի
Ընկուզենու մասին առաջին հիշատակումները կարելի է հանդիպել հին հույների և հռոմեացիների մոտ: Նրանք, որպես երկարակեցության և առատության խորհրդանիշ...
01.01.2012
937 Դիտում
Թեյի օգտակար հատկությունների մասին բոլորս գիտենք Բայց գիտենք, որ թեյի չարաշահումը կարող է լուրջ խանգարումներ առաջացնել օրգանիզմում: Իսկ ոմանց այդ ըմպելիքն առհասարակ հակացուցված է: ԵՎ այսպես` թեյ խմել չի կարելի, եթե...
21.10.2011
5353 Դիտում
Քաղցկեղի ծանր ձևերի բուժումը հաճախ կապված է տրավմատիկ մեթոդներ հետ, ինչպես, օրինակ, ճառագայթային թերապիան: Սա գիտնականներին ստիպում է նոր հնարավորություններ փնտրել, որոնք կօգնեն նվազեցնել ճառագայթման վնասակար ազդեցությունը...
28.09.2011
2441 Դիտում
Կիտրոնը կամ լիմոնը աշխարհի բոլոր ծայրերում հայտնի է եղել հին ժամանակներից: Ըստ լեգենդի` Զևսի հետ հարսանիքին Հերային նվիրել են հոտավետ վառ դեղին պտուղներ, որ նա միշտ երիտասարդ ու գեղեցիկ մնա: «Կիտրոնի բույրը թարմացնում է ուղեղը...
19.09.2011
2661 Դիտում
Եգիպտացորեն սովորական - Zea mays L., Кукуруза обыкновенная։ Եգիպտացորենի սռնակներում հայտնաբերվել են ճարպային, եթերային յուղեր, խեժեր, դառը գլիկոզիդներ, սապոնիններ, ասկորբինաթթու, K վիտամին, կարոտինոիդներ, գլիկոկինիններ, սիտոստերոլ...
01.07.2011
649 Դիտում
Կյանքի հիմքը հացահատիկն է, բառի լայն իմաստով, սերմ, որի մեջ կյանք կա: Ընդ որում, ոչ թե «սովորական», այլ ջահել, հենց նոր սկսվող կյանք: Սննդի մեջ օգտագործվող հացահատիկի ծիլերը (դրանք կարելի է ուտել հում վիճակում...
15.04.2011
1026 Դիտում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Դեղաբույսերի եռալեզու բառարան-ցանկ` այբբենական համակարգով, լուսանկարներով
-
Սիրո և զգացմունքների մասին
-
Դդում
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Սեռական գրգռում
-
Հղիություն. 5-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 3-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 9-րդ ամիս
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընկերության մասին
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ծիտրոնը` դեմքի բշտիկների բուժման լավագույն միջո՞ց
-
Հեշտոցային արտադրություն
-
Ինչպես բեղմնավորել տղա երեխա
- Սուրճով դիմակներ դեմքի մաշկի համար
-
Ծնողների և երեխաների մասին
-
Պայքարում ենք մազաթափության դեմ
-
Թեյի վնասակարությունը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պզուկներ
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Չիչխանի օգտակար հատկությունները
- Գլխուղեղ
-
Ինչպես կարելի է նիհարել, առանց առողջությունը վնասելու
-
Մեղր եւ խնձորի քացախ
-
Սուրճը դրական է ազդում կանանց առողջության վրա
-
Ինչպես երկարեցնել մազերը
-
Սեռական ցանկություն















Գիտական բժշկություն
Ավանդական բժշկություն
Ոչ ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ










Трансфер Фактор самый сильный иммуномодулятор в мире!
Всё о Трансфер Факторе
Почему нам нужны иммуномодуляторы?




