Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Մղամուճ սպիտակ - Омела белая - Viscum allum L.

Մղամուճ սպիտակ - Омела белая - Viscum allum L.

Հայկական տարանունները – ճագոմ, ճագում, ճուշ, մզամուրճ, մղամուրճ, պանթումա, սպիտակ ճագոմ

Դեղաբույսի նկարագրությունը: Փոկածաղկազգիների ընտանիքին պատկանող, մշտադալար, գնդաձև, կիսամակաբույծ բույս է: Աճում է սաղարթավոր և փշատերև ծառերի վրա` արմատներով թափանցելով դրանց կեղևի և բնափայտի մեջ, ուր առաջացնելով բազմաթիվ ծծաններ, սնվում է տվյալ ծառի հաշվին:


Ունի հակադիր, հաստ, կաշեկերպ տերևներ: Բույսը երկտուն է, հազվադեպ` միատուն, բայց ծաղիկները միշտ բաժանասեռ են, դեղնականաչավուն, սպիտակ, պտուղը հյութալի հատապտուղ է` 1-2, երբեմն էլ ավելի սերմերով, որոնք պատված են կպչուն, լորձանման զանգվածով: Բույսը ծաղկում է մարտ-ապրիլ, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և մնում ճյուղերի վրա ամբողջ ձմռանը:


Աճում է հատկապես կաղնու, տանձենու, խնձորենու, ուռենու, ավելի սակավ` լորենու, թեղու, կեչու, բոխու, ալոճենու, սոճենու, եղևնու վրա: Բազմանում է սերմերով և արմատային ելունդներով: Մղամուճի յուրաքանչյուր նմուշ կարող է ապրել մինչև 40 տարի: Մեր հանրապետությունում աճում է ընդամենը 1 տեսակ, որը հիմնականում հանդիպում է Իջևանի, Դիլիջանի, Մեղրու, Կիրովականի անտառների, ինչպես նաև բոլոր պտղատու այգիների ծառերի վրա:


Քիմիական բաղադրությունը: Տերևները պարունակում են վիսկոտոքսին, վիսցերին, վիսկոլ և այլ տեսակի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր, ինչպես նաև խոլին, ացետիլխոլին, գլիկոզիդներ, սապոնիններ, ինոզիտ, հիմքեր, ստերիոլ, օլեանոլաթթու, ուրսոլաթթու, թիրամին, յուղ, սպիրտներից` պինիտ, կվեբրախիտ, կեղևը` գլիկոզիդներ, ֆլավոններ, մոմ, պտուղները` կաուչուկ, ինոզիտ, C վիտամին, կարոտին:


Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևներն ու տերևակալված, մատղաշ ընձյուղները, որոնք մթերվում են ուշ աշնանը կամ ձմռանը, երբ սնող ծառի տերևաթափ լինելուց հետո լավ երևում է մղամուճը: Բույսի եղանակերպ ճյուղերը կտրում են դանակով կամ պոկում ձեռքով: Կոշտ մասերը դեն գցելուց հետո` դալար մասերը կտրատում են 15-20 սմ չափերով, չորացնում ջեռոցում կամ ստվերում` միջանցուկ քամու տակ: Չոր հումքը, որն ունի տհաճ, դառը համ, պահում են արկղերի մեջ` թղթով փաթաթված ձևով:


Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն: Դեռևս Հիպոկրատը, Պլինիոսը և Պարացելսը այն կիրառել են որպես հեմոստատիկ և պատող միջոց, մասնավորապես, ընկնավորության, նյարդային և գինեկոլոգիական մի շարք հիվանդությունների դեպքում: Ամիրդովլաթը «տիպղ», «ոստղ» «պանթումա» անունների տակ դեղաբույսի հյութն ըմպելու ձևով նշանակել է հազի և արյունախխման, իսկ արտաքին ձևով` ոսկրային կոտրվածքների ժամանակ: Բժիշկ Ասար Սեբաստիացին, ուռենու մղամուճը խառնելով մեղրի հետ, տվել է տարբեր բնույթի ցավերի, իսկ բժիշկ Մ. Ռեստենը` լուսնոտության և անդամալուծության ժամանակ: Ըստ Կ. Գաբիկյանի, մասրենու մղամուճը, որ խիստ հազվադեպ է լինում, հուսալի միջոց է արյունային լուծի ժամանակ:


 

Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տերևների և ճյուղերի եփուկը օգտագործվում է լուծերի, արյունազեղումների, երկարատև, առատ դաշտանի, իսկ պտուղները` որպես կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող միջոց` ընկնավորության ժամանակ: Դեղաբույսն արտաքին ձևով օգտագործում են ռևատիզիմի, պոդագրայի և ավշահանգույցների բորբոքումների ժամանակ: Չեխական բժշկության մեջ դեղաբույսը ճանաչվել է որպես հիպոտենզիվ և հակասկլերոտիկ միջոց: Ռուսական բժշկության մեջ, եփուկի և թուրմի ձևով, դեղաբույսն օգտագործվում է ընկնավորության, հիպոխոնդրիայի, հիսթերիայի, որովայնի շրջանի տարբեր ծագման ցավերի, որպես հեմոստատիկ` արգանդային, թութքային և ստամոքսային արյունահոսությունների ժամանակ: Վերջինիս դեպքում մղամուճն ավելի արդյունավետ է ներգործում, երբ այն զուգորդվում է ձիաձետի հետ: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես ցավ հանգստացնող, մածող, ճիճվամուղ և հեմոստատիկ միջոց: Թրջոցների կամ լոգանքների ձևով այն լայնորեն կիրառվում է թութքի, դժվար լավացող վերքերի և խոցերի, թարախապալարների դեպքում և այլն: Տերևափոշին և պտղափոշին տալիս են ճիճվակրության ժամանակ: Գտնում են, որ դեղաբույսից պատրաստված թեյը, հաճախակի օգտագործելու դեպքում, դրական է անդրադառնում ծերունական տկարության, գլխապտույտի և աչքերի մթագնման դեպքում:

 

Իտալիայում դեղաբույսն օգտագործում են ընկնավորության, քրոնիկական նեֆրիտների և չարորակ ուռուցքների հողի վրա առաջ եկած ընդհանուր ծյուրման դեպքում: Գերմանիայում այն համարվում է որպես հակաճիճվային, հեմոստատիկ և հակահոդախտային, իսկ Հնդկաստանում` որպես տոնուսավորող, փսխեցնող, լուծողական և արյունահոսությունը դադարեցնեղ միջոց: Տարբեր ազգերի ժողովրդական բժշկության մեջ մղամուճը կիրառվում է նաև թոքային պալարախտի, քաղցկեղի, հոդային բորբոքումերի բուժման, թարախապալարների շուտ հասունացման համար և այլն:

 

Փորձերով (Բ.Ս. Նիկոլսկայա) պարզված է, որ առավել հիպոտենզիվ հատկությամբ օժտված է ուռենուց հունվարին քաղված մղամուճը, որի 1:5 հարաբերությամբ ջրաթուրմը իջեցնում է արյան ճնշումը, ուժեղացնում կատվի սրտի աշխատանքը, առաջ բերում ողնուղեղի կոճղեզային հատվածի ճնշում: Գտնում են, որ բեղաբույսի հիպոտենզիվ հատկությունը պայմանավորված է անոթաշարժ կենտրոնի գրգռվածության թուլացումով:

 

 

Ըստ որում` տարբեր ծառերի վրա աճած մղամուճներն ունեն որոշակի տարբեր հատկանիշներ. այսպես, բարդու մղամուճը թունավոր է, տանձենունն ունի սրտի վրա ակտիվ ներգործող, իսկ ալոճենունը` միզամուղ հատկություն:


Բույսի տերևներն օֆիցինալ են Իսպանիայում, Չեխոսլովակիայում և Ֆրանսիայում: Գիտական բժշկության մեջ` ըստ Դ. Յորդանովի և համահեղինակների, մղամուճի պատրաստուկներից դանդաղում է սրտի աշխատանքը, ուժեղանում արգանդի կրճատումը:

 

Մղամուճն օգտագործվում է արթրոզների, սպոնդիլիտի (ողնաբորբ), հոդերի քրոնիկական ախտահարումների ժամանակ: Մաքուր մզվածքն օգտագործվել է վիրահատման ոչ ենթակա քաղցկեղի դեպքում: Մղամուճը մեզ մոտ գիտական բժշկության մեջ չի կիրառվում: Սակայն պետք է նշել, որ բույսի ջրիկ մզվածքը` օմելենը և չոր մզվածքը` ռեվիսցենը, ունեն արյան ճնշումն իջեցնող, սրտի աշխատանքն ուժեղացնող, անոթները լայնացնող, աղիների շարժունակությունը բարձրացնող, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածությունը նվազեցնող և հեմոստատիկ հատկություն, որի շնորհիվ օգտագործվում են տարբեր բնույթի արյունահոսությունների, աթերոսկլերոզի և աղիների ատոնիայի ժամանակ: Այն մտել է ռադիկուլիտի ժամանակ օգտագործվող ակոֆիտ պատրաստուկի կազմի մեջ:

 

Ըստ Գ.Ս. Ինասարիձեի, Ի.Գ. Բրեգաձեի, Ի.Ա. Տկեշելաշվիլու, Ս.Ա. Տոմիլինի, Ե.Պ. Ֆեդորովի և ուրիշների (ցիտ. ըստ Ա.Դ. Տուրովայի), դեղաբույսից նկատվում է գանգուղեղային տրավմաների ժամանակ առաջ եկող հիպերտենզիվ վիճակի լավացում:

 

Նման վիճակ արձանագրվել է նաև կլիմակտերիկ հիպերտոնիայի ժամանակ, իսկ 1-2-րդ աստիճանի հիպերտոնիկ հիվանդության պայմաններում ոչ միայն լավացել է զարկերակային արյան ճնշումն, այլև մեղմացել կամ լրիվ վերացել են գլխացավերը, կարգավորվել քունը և ընդհանուր ինքնազգացումը: Ըստ Ս.Մ. Կիտի և Գ.Գ. Օռլիկի, դեղաբույսն օժտված է նաև որոշակի հիպոգլիկեմիկ ներգործությամբ: Սակայն թունավոր լինելու պատճառով չի կարելի երկարատև օգտագործել, այն էլ` մեծ դոզաներով: Բավական է ասել, որ նրա որոշ բաղադրատարրեր, ինչպես վիսկոտոքսինը, փորձնականորեն ներերակային կիրառելուց, առաջ է բերում բորբոքումներ և ընդհանուր թունավորման երևույթներ:

 

Կաղնու և ալոճենու վրայից հավաքված մղամուճը մեր կողմից ջրաթուրմի ձևով օգտագործվել է հիպերտոնիկ ձևի նեյրոցիրկուլյատոր դիստոնիայի դեպքերում: Երկու շաբաթվա բուժման կուրսն ավարտելուց հետո նկատվել է հիվանդների արյան ճնշման կայունացում` նորմայի սահմաններում, քնի, սրտխփոցների և ընդհանուր ինքնազգացման կարգավորում: Էլեկտրասրտագրությամբ հայտնաբերվել է հիվանդների սրտմականի սնուցման և նրա ռիթմի որոշակի լավացում:

 

 

Կիրառման եղանակները: Տերևներից ջրաթուրմ պատրաստելու համար 15 գ հումքը 30 րոպե թրմում են 200 մլ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ, կամ` 1 թեյի գդալ հումք 8 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ընդունում օրվա ընթացքում 3 անգամ: Եփուկը պատրաստելու համար 6 գ հումքը 30 րոպե եռացնում են 200 մլ ջրում, ապա ըմպում վերոհիշյալ եղանակով: Ջրիկ մզվածքն ընդունում են 20-ական կաթիլ` օրական 3 անգամ, ոգեթուրմը` 30-ական կաթիլ, դարձյալ 3 անգամ: Լոգանքի համար 60 գ հումքը 1 լ ջրում եռացնում են 30 րոպե, ապա օգտագործում միանվագ: Ողողումների և լվացումների համար վերցնում են 10-ական գրամ հազարատերևուկ, ջրապղպեղ, կաղնու կեղև, եղինջի և խուլ եղինջի ծաղիկներ` ավելացնելով 15 գ մղամուճ: Այս բոլորը թույլ կրակի վրա եփում են 20 րոպե 1 լ ջրում և օգտագործում գոլ վիճակում:

 

Կլոր որդերի դեպքում վերցնում են 0,5-ական գրամ փոշիացրած տերև և պտուղ` ավելացնելով 1 գ կատվախոտի արմատ: Այս խառնուրդից 0,5 գ ընդունում են 3 օր, միաժամանակ ուտելով քերած թարմ գազար: Աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության ժամանակ վերցնում են 15-ական գրամ ալոճենու ծաղիկ, ձիաձետ, մղամուճ, կուսածաղիկ և 30 գ հազարատերևուկ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 3 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, ապա եռացնում 5 րոպե, հովանալուց հետո ըմպում կումերով` ամբողջ օրվա ընթացքում: Առատ դաշտանի ժամանակ վերցնում են 30-ական գրամ մղամուճ, հովվամաղախ և ծտապաշար: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 15 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, ապա ըմպում միանվագ` օրական 2 անգամ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Մղամուճը վնասակար բույս է. Այն զգալի վնաս է հասցնում անտառներին և այգիներին: Պտուղներից ստացվող սոսինձը լավ միջոց է ճանճերի դեմ պայքարելու համար:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

5imca.am. թեզիսների ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև 01.05.2019թ.
5imca.am. թեզիսների ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև 01.05.2019թ.

Հարգելի գործընկերներ,
Քանի որ ստացել ենք բազմաթիվ հաղորդագրություններ գործընկերներից այն մասին, որ չեն հասցրել առ 15.04.2019թ. ժամկետում մուտքագրել թեզիսները, կազմկոմիտեն որոշեց ևս մեկ անգամ երկարաձգել թեզիսների ընդունման ժամկետը...

Աֆորիզմներ ըստ իմաստի Թվեր և փաստեր Ախտորոշում Բուժում Առողջ երեխա Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Երեխայի սնուցումը Հոգեկան առողջություն Կանխարգելում Սեռական կյանք Սեր, հարաբերություններ, ընտանիք Սնունդը և առողջությունը Վիտամիններ և միներալներ Մարմնամարզություն և սպորտ Ծերություև և երկարակեցություն Դեպքեր, բացահայտումներ Ալգորիթմեր Թեստեր Հղիություն, ծննդաբերություն ԿԻՆ: Հիվանդություններ Առողջ կին ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ Առողջ տղամարդ Դեղամիջոցներ Դեղագործի բառարան Դեղագործական շուկա Մանկական հիվանդություններ Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Արյունաբանություն Գենետիկա Մաշկաբանություն Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Իմունաբանություն Սրտանոթաբանություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Նյարդաբանություն Ուռուցքաբանություն Ակնաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Հոգեկան և վարքի խանգարումներ Սեքսոլոգիա Համակարգային հիվանդություններ Ստոմատոլոգիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ուրոլոգիա Վիրաբուժություն Ներզատաբանություն Ընդհանրացնող հոդվածներ Կլինիկական դեպքեր Այլ հոդվածներ Ինտենսիվ թերապիա Մանկական հիվանդություններ Բուժման մեթոդներ Ախտորոշիչ մեթոդներ Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Արյունաբանություն Գենետիկա Մաշկաբանություն Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Սրտանոթաբանություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Նյարդաբանություն Ուռուցքաբանություն Ակնաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հոգեկան և վարքի խանգարումներ Սեքսոլոգիա Համակարգային հիվանդություններ Ստոմատոլոգիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ուրո-անդրոլոգիա Վիրաբուժություն Ներզատաբանություն Իմունաբանություն Ցավ Ճարպակալում Հիշողություն, հիշողության խանգարումներ Քուն, քնի խանգարումներ Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15) Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1) Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2) Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3) Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5) Ֆարմացևտ պրակտիկ 9.2007 (6) Ֆարմացևտ պրակտիկ 10.2007 (7) Ֆարմացևտ պրակտիկ 11-12.2007 (8-9) Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10) Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12) Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13) Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14) Առաջին նախաբժշկական օգնություն Իրադարձություններ Հայաստանում Մազերի խնամք Միջազգային իրավունք Հրատապ թեմա Հայաստանում Բժշկի ընդունարանում Հանրահռչակ բժիշկերի կյանքից ՀՀ սահմանադրութուն ՀՀ օրենքներ ՀՀ որոշումներ ՀՀ հրամաններ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Գենետիկա ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ ԼՈՒՐԵՐ: Ցավ ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Այլ ախտանիշներ ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ ԼՈՒՐԵՐ: Հիգիենա ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Ձեռքերի խնամք Դեմքի խնամք Մարմնի խնամք Առողջ և գեղեցիկ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում Բժիշկ-արվեստագետ Աշխատավայրում Առաջին բժշկական օգնություն Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38) Իրադարձություններ աշխարհում Պատմության էջերից Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Ասոցիացիաներ Ես ԿԻՆ: Ինտիմ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար Լրահոս երեխաների մասին Անպտղություն Ես և աշխատանքը Ես և կարիերան ԼՈՒՐԵՐ: Սթրես ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ   ԿԻՆ: Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն ԼՈՒՐԵՐ: Անպտղություն ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա) ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ Միզային համակարգ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2010 (44) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2009 (39) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2009 (37) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2008 (34) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2008 (33) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2007 (32) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2007 (31) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2007 (30) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2007 (29) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3-4.2003 (15-16) Լուրեր Խրատներ, խորհուրդներ Ասույթներ Փշոտ մտքեր Դեղագործական ընկերություններ Միջոցառումներ Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1) Առողջապահություն 1.2011 Առողջապահություն 3.2010 Առողջապահություն 2.2010 Առողջապահություն 3.2011 Առողջապահություն 4.2009 Առողջապահություն 3.2009 Առողջապահություն 2.2009 Առողջապահություն 1.2009 Մտածում են մեծերը Դեղագործական ընկերություններ Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2011 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2010 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2009 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2008 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007 Առողջապահության լրատու 3.2010 Առողջապահության լրատու 2.2010 Առողջապահության լրատու 1.2011 Առողջապահության լրատու 1.2010 Կանխարգելում և բուժում տանը Կանխատեսումներ Արվեստագետ Դեղաբանի մոտ ԼՈՒՐԵՐ: Բժշկական պարագաներ Բժշկական պարագաներ Էսթետիկ բժշկություն Բժշկական պարագաներ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009 Ախտաբանական անատոմիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2009 Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009 Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010 Բժշկության մասին Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2010 Ալերգոլոգիա Ալերգոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45) Նեֆրոլոգիա Պլաստիկ վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2011 (46 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2010 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2011 (48) Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2011 Անեսթեզիոլոգիա Թերապիա Ֆիզիոթերապիա Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թերապիա ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա ԼՈՒՐԵՐ: Անեսթեզիոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա Վեներաբանություն ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն Գիտե՞ք, որ... Թերապիա Շնչառական համակարգ Վեներաբանություն Անեսթեզիոլոգիա Ֆիզիոթերապիա Բժիշկներ ԼՈՒՐԵՐ: Ծառայություններ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011 Հանգստի ժամին Կանաչ աշխարհ Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ Առողջապահություն 2.2011 Առողջապահություն 4.2011 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2012 (49) Առողջապահության լրատու 1.2012 Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2012 Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 2.2012 Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս Առողջապահություն 1.2010 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51) ... ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ Հայաստանի բժշկագիտություն 1.2007 ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը Առողջապահության լրատու 4-5.2012 Առողջապահության լրատու 6-7.2012 Առողջապահության լրատու 8-9.2012 Առողջապահության լրատու 10-11.2012 Առողջապահության լրատու 12-13.2012 Հիշարժան տարեթվեր Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին Հայաստանի բժշկագիտություն 2.2007 Հայաստանի բժշկագիտություն 3.2007 Հայաստանի բժշկագիտություն 4.2007 Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ Ամեն ինչ տոն օրերի մասին Հայաստանի բժշկագիտություն 1.2008 Հայաստանի բժշկագիտություն 2.2008 ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Հայաստանի բժշկագիտություն 3.2008 Դեղագործական շուկան Հայաստանում Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52) Հայաստանի բժշկագիտություն 4.2008 Անձնական խնամք Հայաստանի բժշկագիտություն 1.2009 Անատոմիա և ֆիզիոլոգիա Հայաստանի բժշկագիտություն 2.2009 Հայաստանի բժշկագիտություն 3.2009 Հայաստանի բժշկագիտություն 4.2009 Հայաստանի բժշկագիտություն 1.2010 Հայաստանի բժշկագիտություն 2.2010 Հայաստանի բժշկագիտություն 3.2010 Հայաստանի բժշկագիտություն 4.2010 Հայաստանի բժշկագիտություն 1.2011 Հայաստանի բժշկագիտություն 2.2011 Հայաստանի բժշկագիտություն 3.2011 Հայաստանի բժշկագիտություն 4.2011 Առողջապահություն 1.2012 Առողջապահություն 2.2012 Դեղագիտություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն ԼՈՒՐԵՐ: Լաբորատոր հետազոտություններ Լաբորատոր հետազոտություններ Լաբորատոր հետազոտություններ Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2013 Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2) Առողջապահության լրատու 14-15.2012 Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 2.2008 (3) Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2009 (3) Առողջապահության լրատու 16-17.2012 Առողջապահության լրատու 18-19.2012 Առողջապահության լրատու 1-2.2013 Առողջապահության լրատու 3-4.2013 Հայաստանի բժշկագիտություն 1.2012 Հայաստանի բժշկագիտություն 2.2012 Հայաստանի բժշկագիտություն 3.2012 Հայաստանի բժշկագիտություն 4.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2008 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2008 Վնասակար սովորություններ Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2010 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2010 Սննդակարգեր Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2012 (հավելված) Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2012 (հավելված) Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2012 Ապագա բժիշկ (1271-72) 14-15.2012 Հոկտեմբեր ԼԱՊՏԵՐԻԿ մանկական հանդես Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ Հայ բժիշկերի կյանքից ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում Թվեր և փաստեր Հայաստանից Հոգեբանի մոտ Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2013 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2014 (57) Առողջապահություն 4.2010 Առողջապահություն 3.2012 Առողջապահություն 4.2012 Առողջապահություն 1.2013 ՄԱԲՀ. Նորություններ ՄԱԲՀ. Հրատարակումներ Սրտանոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում Շնչառական համակարգի հիվանդությունների ախտորոշում Ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Ալերգոլոգիական Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ