Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Դեղաբույսեր

Մեղրածուծ սովորական - Шандра обыкновенная - Marrubium vulgare L.

Մեղրածուծ սովորական - Шандра обыкновенная - Marrubium vulgare L.

Հայկական տարանունները խորտակ, հոտիսո, մեղրածծուկ, մեղրախոտ, շանխոտ, ֆարասիոն

Դեղաբույսի նկարագրությունը: Խուլեղինջազգիների կամ շրթնազգիների ընտանիքին պատկանող, 30-70 սմ բարձրության, ուղղականգուն, սնամեջ ցողունով խոտաբույս է: Ամբողջ բույսը սպիտակավուն է, թավոտ: Ունի ձվաձև-կլորավուն տերևներ, երկսեռ, մանր, սպիտակ, 4 սերմիկներից բաղկացած պտուղներ: Բույսը բնորոշ է դառը համով, հաճելի բուրավետ հոտով: Ծաղկում է ամբողջ ամռանը, պտղակալում` օգոստոս-հոկտեմբեր ամիսներին:

 

Բազմանում է ինչպես սերմերով, այնպես էլ վեգետատիվ ճանապարհով: Բավականաչափ ջերմասեր է, վատ է տանում ցուրտը:Մեր հարապետությունում որպես մոլախոտ մեղրածուծը հանդիպում է ամենուր, սկսած ցածրադիր գոտուց մինչև մարգագետնատափաստանային գոտին ներառյալ: Աճում է ճամփեզրերին, տնամերձ հողամասերում, աղբուտներում, չոր լեռնալանջերին, ցանկապատերի մոտ, ցանքերում և այլուր: Այդ ցեղի նկարագրված 40 տեսակներից մեր հարապետությունում հանդիպում են 7–ը, որոնց մեծ մասը` գլխավորապես սովորական մեղրածուծը, ունեն բուժական նշանակություն:

 

Քիմիական նշանակությունը: Պարունակում է բյուրեղային և ամորֆ, դառը նյութեր, որոնցից են մառուբինը, մառուբիինը և այլն, մինչև 0,06% եթերայուղ, 7% դաբաղանյութեր, ալկալոիդներ, մառուբինաթթու, խեժ և այլն:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման ընթացքում, հեռացնում կոշտ մասերը և չորացնում բացօթյա` միջանցուկ քամու տակ: Պատրաստի հումքը կարելի է պահել թղթով փաթաթված վիճակում, 2 տարի ժամկետով: Դեղաբույսն ունի կիրառական բավականաչափ հին պատմություն: Ավիցեննան դեղաբույսի սերմերի դոնդողով` կաթի հետ խառնված, բուժել է ակնագնդի և միջին ականջի, բերանի լորձաթաղանթի և նշիկների բորբոքումները: Նույն սերմերն, առանց խառնուրդի, տվել է ներքին ընդունման ձևով` ստամոքսի սուր բորբոքումների և թարախակալումների (Ֆլեգմոնա) ժամանակ, իսկ խմորի հետ շաղախված վիճակում դրել է թարախապալարների վրա` պրոցեսի հասունացումը արագացնելու նպատակով: Դեղաբույսը` խառնելով այլ միջոցների հետ, Ավիցեննան, թրջոցների ձևով, այն օգտագործել է քթի խոռոչի վերքերի, թրջոցալաթի ձևով` ասթմայի և այլ ծագման շնչարգելությունների ժամանակ:

 

 

Ամիդովլաթը, նշում է, որ դեղաբույսը («ֆարասիոն» անվան տակ), օգնում է սպազմին, ատամի և ականջի բորբոքումներին, ասթմային, կրծքի և թոքերի հիվանդություններին, ճողվածքին, դեղնուկին, շան կծածին, դուրս է բերում թանձր խուխը, բացում լյարդի և փայծաղի խցանումները, դաշտանը, գցում տափակ ճիճուն, առաջացնում վիժում, մեղրով աչքին դնելուց սրացնում է տեսողությունը, բուժում դժվար ամոքվող խոցերն ու էկզեման: Հազի դեպքում տվել է բույսի արմատի և վերգետնյա մասի եփուկը, իսկ ասթմայի ժամանակ` մեղրով շաղախված արմատափոշին: Նա դեղաբույսն օգտագործել է նաև տարբեր ծագման ջերմերի, սրտային որոշ հիվանդությունների և խոցակալված ուռուցքների դեպքում: Հ. Օղուլլուխյանը դեղաբույսը համարել է որպես դաշտանամուղ միջոց:

 

Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է լարինգիտի, բրոնխիտի, տրախեիտի, կապույտ հազի, պալարախտային հազի, միզուղների բորբոքումների, տարբեր ծագման լուծերի, ջերմերի և ցաների, գեղաձախտի, լիմֆադենիտների, թութքի, անկանոն դաշտանի, որովայնային օրգանների սպազմալիգաների ժամանակ և այլն: Եփուկը` լոգանքի ձևով, նշանակվում է երեխաների մաշկային ցանավորումների ժամանակ: Չեղական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը լայն ճանաչում ունի բրոնխիալ ասթմայի, շնչուղիների և ստամոքսաաղիքային տրակտի կատառալ բորբոքումների ու խոլեցիստիտների բուժման ընթացքում: Մեղրածուծն այստեղ համարում են նաև նյարդային համակարգը հանգստացող միջոց: Հնդկական բժշկության մեջ դեղաբույսը` որպես խուխամուղ միջոց, լայն ճանաչում ունի շնչական օրգանների հազով ուղեկցվող բազմաթիվ հիվանդությունների ժամանակ: Նույն նպատակով մեղրածուծն օգտագործվում է նաև հոմեոպաթիայում: Այլ ազգերի ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է նաև որպես սրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող և հակամալարիային միջոց:

 

Դեղաբույսն օֆիցինալ է Հունգարիայում և Գերմանիայում: Ռ.Կ. Ալիևի և Ն.Դ. Ալիևի տվյալներով, մեղրածուծի պատրաստուկներն իջեցնում են արյան ճնշումը, իսկ ըստ Ի. Կրեյնի և Ռ. Ժադինայի, դեղաբույսից ստացվող մառուբինաթթուն ուժեղացնում է լեղարտադրությունը (ցիտ. ըստ Ս.Յա. Զոլոտնիցկայայի): Գիտականորեն հիմնավորված է դեղաբույսի խուխամուղ, լեղամուղ և մածող հատկությունները:

 

 

Դ. Յորդանովի և համահեղինակների տվյալներով, մեղրածուծը դրականապես է անրադառնում սուր և քրոնիկական բրոնխիտների, կապույտ հազի, ծերունական և ինֆեկցիոն-ալերգիկ բնույթի բրոնխիալ ասթմայի դեպքերում: Հեղինակները բույսի պատրաստուկներն առաջարկում են լյարդի և լեղապարկի, ստամոքսաաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների, հատկապես դեղնուկով և անեմիայով տառապող կանանց դաշտանային խանգարումերի ժամանակ:

 

Ասթմոիդ երանգի սուր տրախեաբրոնխիտով հիվանդների մոտ մենք օգտագործել ենք մեղրածուծ` 1:2:2 հարաբերությամբ, համապատասխանաբար` եզան լեզվի և տատրակի տերևների հետ խառնված: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 200մլ եռման ջրում 1 ժամ թրմելուց հետո տվել ենք ըմպելու հիվանդներին` օրվա մեջ 4 անգամ: Բուժման միջին կուրսը տևել է 8 օր: Բուժման շնորհիվ նկատվել է հիվանդների հազի փափկեցում, խուխարտադրության հեշտացում, ետկրծոսկրային շրջանի ցավերի և հևոցի դադարում: Վերացել են թոքերում նախկինում լսվող ասթմոիդ բնույթի խզոցները, խուխի մեջ անհետացել են էոզինոֆիլային բջիջները: Այս խառնուրդը` նշանակելով նաև բրոնխիալ ասթմայով տառապող հիվանդներին, նկատվել է շնչահեղձման նոպաների սակավացում, շնչառության լավացում, խուխի ազատ արտազատություն: Այն դրականապես է անդրադարձել նաև քրոնիկական բրոնխիտով և թոքերի էմֆիզեմայով տառապող հիվանդների սուբյեկտիվ և օբյեկիվ ցուցանիշների վրա:

 

 

Կիրառման եղանակաները: Ջրաթուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ մանրացրած հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 3 անգամ` մեկ օրվա ընթացքում: Նույն ձևով պատրաստում են սառը ջրաթուրմ, բայց հումքը թրմելու համար ջրում թողնում են 3-4 ժամ: Միքստուրա պատրաստելու համար 100 գ հումքը 750 մլ ջրում եռացնում են այնքան, մինչև 0,5 լ մնալը, հետո քամում ու ավելացնում 500գ շաքարավազ; Այն ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Լավ մանրացրած հումքը, փոշու ձևով, ընդունում են 2-ական գրամ` օրական 2 անգամ: Շնչուղիների հիվանդությունների ժամանակ վերցնում են 20–ական գրամ մեղրածուծ, եզան լեզու, գնարբուկի ծաղիկներ և բերենիկե: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 2 ժամ 1 բաժակ սառը ջրում թրմելուց հետո` խառնուրդը եռացնում են մի քանի րոպե, ապա քամում, հովացնելուց հետո ըմպում 1 օրում` 3 անգամ: Սրտային թուլության և նևրոզների ժամանակ վերցնում են 15-ական գրամ մեղրածուծ և գայլուկի կոներ, 20 գ ալոճենու ծաղիկ, 30 գ սրտախոս: Այս խառնուրդից 2 թեյի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում կումերով` 1 օրվա ընթացքում: Անկանոն դաշտանի դեպքում վերցնում են 25-ական գրամ մեղրածուծ, սրոհունդ, ուրց և ոսկեհազարուկ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 20 րոպե եռացնում են 1 բաժակ ջրում, ապա ըմպում միանվագ` օրական 2 անգամ: Որպես լուծողական (հոգնայի ձևով) և թութքի հետ կապված երևույթները հագստացնող միջոց, վերցնում են 20-ական գրամ մեղրածուծ, կատվախոտի արմատ, երիցուկ, խատուտիկի արմատ և սեզախոտի կոճղարմատ: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 6 ժամ թրմում են 500մլ ջրում, ապա եռացնում ու օգտագործում գոլ վիճակում:

 

Այլ օգտակար հատկանիշները: Մեղրածուծը արտադրում է առատ նեկտար: Նրանցից ստացվող մեղրն ունի բաց գույն, բացառիկ հաճելի բույր և համ: Բույսի ծաղիկներով համեմում են լիկյորը: Խառնելով երկաթային աղերի հետ` մեղրածուծից ստացվում է գեղեցիկ երանգի սև ներկ: Դեղաբույսն օժտված է միջատասպան հատկությամբ:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Հետևե′ք

մեզ ֆեյսբուքում

«ՍԻԲԻՐՍԿՈՅԵ ԶԴՈՌՈՎՅԵ» կորպորացիան առաջարկում է.

 

Բուսաթեյ «Բելոե կռիլո»  (տոնուսավորող)  Բաղադրությունը՝  Էլեուտերոկոկի արմատներ, մասրենու պտուղներ, եղինջի տերևներ, կոճապղպեղի արմատ, բադանի արմատ:

Բուսաթեյ «Խուդաբ Սայ», «Ժեմչուժնիյ չայ» (հակադիաբետիկ)  Բաղադրությունը՝ լոբու փեղկեր, մատուտակի, կռատուկի արմատներ, առվույտի, հապալասի, եղեսպակի տերևներ, կեչու սև սունկ, էլեուտերոկոկի արմատներ:

Բուսաթեյ "Սագաան Խարաասգայ" (Բելայա լաստոչկա)  Բաղադրությունը՝ առյուծագու, անանուխի, առվույտի, երեքնուկի, մեղվախոտի, սրոհունդի տերևներ, շագանակենու պտուղներ, եղեսպակի, սուսամբարի տերևներ:

Բուսաթեյ «Գիբկիյ լուկ»  (հոդային)  Բաղադրությունը՝ հաղարջի տերևներ, կռատուկի արմատներ, մասրենու պտուղներ, փրփրուկի տերևներ, մատուտակի արմատներ, թրատերևի, ձիաձետի, առվույտի, հապալասենու տերևներ:

Բուսաթեյ «Շեդիտե Նոյիր» («Վոլշեբնիյ սոն»)  Բաղադրությունը՝  ալոճենու պտուղներ, առյուծագու, մեղվախոտի, անանուխի, սրոհունդի, սուսամբարի տերևներ, երիցուկի ծաղիկներ, կատվախոտի արմատներ:

Բուսաթեյ «Տրավա ժիզնի» (լյարդային)  Բաղադրությունը՝ սրոհունդի տերևներ, եգիպտացորենի մազմզուկներ, մասրենու պտուղներ, ճնճղկապաշար, երիցուկի տերևներ, անմոռուկի ծաղիկներ, անանուխի տերևներ, մոնղոլական խատուտիկի արմատներ, սամիթի տերևներ, մեղվամաշկի ծաղիկներ:

Բուսաթեյ «Կուրիլսկիյ». ստամոքս-աղիքային  Բաղադրությունը՝ կուրիլյան թեյ, ոսկեգույն եղնակոխի խոտ, եզան լեզվի տերևներ, մասրենու պտուղներ, երիցուկի խոտ:

Բուսաթեյ «Չիստոե օզերո». մաքրող  Բաղադրությունը՝ բեկտենու կեղև, աչալի, կատվալեզվի տերևներ, լոբու փեղկեր, մատուտակի արմատներ, հաղարջի տերևներ, լորենու ծաղիկներ, հիլի պտուղներ, կուրիլական թեյ, երեքնուկի տերևներ:

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արծաթախոտը որպես ժողովրդական միջոց. 168.am
Արծաթախոտը որպես ժողովրդական միջոց. 168.am

Արծաթախոտն ամրապնդում է փոխադարձ սերը Կնոջ կյանքում կա մի շրջան, երբ երիտասարդ տարիքին բնորոշ հորմոնալ ֆոնն էականորեն փոխվում է։ Բազմաթիվ գործընթացներ կորսվում են, սակայն միանշանակ...

5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am
5 արդյունավետ բնական ցավազրկող միջոց. med.news.am

Գրեթե բոլորը գիտեն օփիոիդային ցավազրկողների մասին, որոնք կարող են մարդու մոտ կախվածություն առաջացնել, իսկ նման դեղամիջոցների չարաշահումները կարող են անգամ մահվան ելքով ավարտվել...

Կանխարգելում և բուժում տանը
Նարդոս - Lаванда - Lavender
Նարդոս - Lаванда - Lavender

Հնագույն ժամանակներից օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։ Կիրառվել է ոջիլների դեմ։ Բույսի ծաղկաբույլը, տերևը և ցողունը փոշիացրել և օգտագործել են մոմերի մեջ...

Տրադեսկանցիա (բամբասանք) - Традесканция зебрина (Зебрина висячая или поникающая - Zebrina pendula Schnizl.)
Տրադեսկանցիա (բամբասանք) -  Традесканция зебрина (Зебрина висячая или поникающая - Zebrina pendula Schnizl.)

Տրադեսկանցիաները Commelinaceae ընտանիքին պատկանող բույսեր են։ Առաջին անգամ նկարագրել և սկսել են մշակել հայր և որդի Տրադեսկանտները` 17-րդ դարում։ Տարածված են Արգենտինայի հյուսիսից...

Պերճածաղիկ (ագավա) - Агава - Agave
Պերճածաղիկ (ագավա) - Агава - Agave

Agavaceae ընտանիքն ընդգրկում է մոտ 300 տեսակներ։ Ըստ կենսաբանական հատկանիշների` մոտ է շքանարգիզների (Amaryllidaceae) ընտանիքի բույսերին...

Սոֆորա ճապոնական - Софора японская - Sophora iaponica
Սոֆորա ճապոնական - Софора японская - Sophora iaponica

Մինչև 25 մ բարձրությամբ տերևաթափ ծառ է, կլորավուն սաղարթով և մինչև 1 մ բնի տրամագծով։ Տերևը մուգ մոխրավուն է, ճաքճքած, տերևները` կենտ փետրաձև, փայլուն...

Բուժարար ալոկազիան
Բուժարար ալոկազիան

168.am.  Ալոկազիաները (Alokazia) պատկանում են նվիկազգիների (Araceae) ընտանիքին։ Բազմամյա բույսերի ցեղ է, ենթատեսակները կարող են հասնել 40-200 սմ բարձրության, որոշ դեպքերում` փայտացած կոճղարմատով...

Ասայի հրաշագործ պտուղները
Ասայի հրաշագործ պտուղները

Ասայի պտուղները վերջին ժամանակներս լայնորեն գովազդվում են որպես նիհարելու հրաշագործ միջոց: Փորձագետներն ասում են , որ չնայած մարքեթինգային իրարանցմանը, այս տրոպիկական պտուղները շատ օգտակար են առողջության համար...

Բուսատեսակը մարդուն զրկում է հիշողություններից եւ նրան կամազուրկ դարձնում
Բուսատեսակը մարդուն զրկում է հիշողություններից եւ նրան կամազուրկ դարձնում

Սկոպոլամինը, որը հայտնի է նաեւ որպես «Սատանայի շնչառություն» կամ «Բուրունդանգա», ճանաչվել է աշխարհի ամենասարսափելի թմրանյութերից մեկը: Այն կարող է խլել մարդու հիշողությունը եւ ազատ կամքը...

Եղեգն սովորական - Phragmites communis
Եղեգն սովորական - Phragmites communis

Դաշտավլուկազգիների կամ հացազգիների (Poaceae= Gramineae) ընտանիքին պատկանող բազմամյա միաշաքիլավոր բույս է։ Ի սկզբանե աճել է ճահիճներում եւ գետափնյա հողատեսքերում, սակայն վաղուց ի վեր տեղափոխվել է ճահճացման ենթակա եւ աղակալած...

Սիսեռ - Cicer arietinum
Սիսեռ - Cicer arietinum

Սիսեռը բակլազգիների ընտանիքից է,  որը քաղաքակրթությանը հայտնի է  հնագույն ժամանակներից: Սիսեռն աճեցնում էին Մերձավոր Արևելքում: Բրոնզե դարում  այն արդեն  հայտնվեց Հունաստանում ու Հռոմում: Մատուցվում էր ձիթապտղի յուղով տապակված...

Սնունդը և առողջությունը
Ալոճենի արնակարմիր - Боярышник кроваво-красный - Crataegus sanguinea Pall.
Ալոճենի արնակարմիր - Боярышник кроваво-красный - Crataegus sanguinea Pall.

Ալոճենին վարդազգիների ընտանիքին (Rosaceae) պատկանող հազվադեպ արնակարմիր թուփ է, ունենում է մինչև 5 մետր  բարձրություն, հազվադեպ` 10-12 մետր: Երիտասարդ ճյուղերը փայլուն, ծիրանագույն-դարչնագույն են, ունեն մինչև 4 սմ երկարությամբ հաստ, ուղիղ փշեր...

Գետնախնձոր կամ գետնատանձ
Գետնախնձոր կամ գետնատանձ

Գետնախնձորը մեզանում այնքան էլ վաղուց չի հայտնի: Շատերը գուցե երբեք էլ դրա համը տեսած չլինեն: Իրականում այն  հանիրավի թերագնահատված, ոմանց համար էլ  մերժված բանջարեղեն է...

Սնունդը և առողջությունը
Կորեկ` բուժիչ թռչնակերը
Կորեկ` բուժիչ թռչնակերը

Կորեկ սովորականը (Panicum miliaceum) հացազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Ցողունի բարձրությունը` 0,4-1,5 մ է, ցողուններն աճում են փնջերով` կազմելով արտահայտված թփիկներ։ Մազարմատները կարող են խորանալ հողի մեջ` մինչև 1,5 մ, կամ տարածվել...

Կանխարգելում և բուժում տանը
Հնամենի բոխու բուժիչ հատկությունները
Հնամենի բոխու բուժիչ հատկությունները

Բոխին երկիր մոլորակի բնական պայմաններում հանդիպող հնագույն բույսերից մեկն է։ Ավելի քան մեկ միլիոն տարի առաջ այն աճել է Հարավային Ասիայում և հետզհետե տարածվել դեպի Եվրոպայի բարեխառն գոտիները...

Կանխարգելում և բուժում տանը

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ