Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Դեղաբույսեր

Եղինջ երկտուն - Крапива двудомная - Urtica dioica L.

Եղինջ երկտուն - Крапива двудомная - Urtica dioica L.

Հայկական տարանունները - աղինճ, աղկեպ, անճիրե, բանջար, եղիճ, կճան, կճանխոտ, մռմուռ խոտ, մրմնջուկ

Դեղաբույսի նկարագրությունը: Եղինջազգիների ընտանիքին պատկանող, 60-170 սմ երկարության բազմամյա խոտաբույս է: ՈՒնի ձվանշտարաձև, ատամնաեզր հակադիր տերևներ, որոնք, ինչպես և ցողունը, ծածկած են գեղձային այրող մազիկներով: Վերջիններս` շփվելով մաշկի հետ, մխրճվում են նրա մեջ ու բեկվում, դրանով իսկ իրենց պարունակած թույնը (ուրտիցին, հիստամին, մրջնաթթուն) լցնում այնտեղ, առաջ բերելով ուժեղ այրոցի զգացում: Ծաղիկները մանր են, միասեռ, կանաչ: Պտուղը փոքր ընկուզիկ է, արմատը` սողացող ու ճյուղավոր: Ծաղկում է հունիսից մինչև աշուն, պտղակալում` հուլիսից: Մեր հանրապետությունում հանդիպում է բոլոր գոտիներում, իր երկու տեսակներով` երկտուն և այրող, որոնք դեղորայքային առումով ունեն գրեթե նույն նշանակությունը:

 

Բույսը աճում է ստվերոտ տեղերում, խոնավ անտառներում, թփուտներում, բացատներում, տնամերձ հողամասերում, ցանկապատի մոտ և այլուր, հաճախ տալով հոծ, անանցանելի բուսուտներ: Եղինջը բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակներով: Վատ է տանում երաշտը, քիչ զգայուն է ցրտի նկատմամբ:

 

Քիմիական բաղադրությունը: Տերևներում հայտնաբերված են վիտամիններ` K, C (մինչև 269 մգ%), B խումբ, կարոտին, կարոտինոիդներ, պանտոտենաթթու, ինչպես նաև մրջնաթթու, քլորոֆիլ (մինչև 5%), դաբաղանյութեր (2 %-ից ավելի), խեժ, պրոտոպորֆիրին, կոպրոպորֆիրին, սիտոստերին, գլիկոզիդ, ուրտիցին, ֆիտոնցիդներ, կվերցետին, կոֆեինաթթու, ֆերուլաթթու, սիլիցիումաթթու, ացետիլխոլին, հիստամին, քիմիական տարրերից` կալիում, կալցիում, երկաթ, սիլիցիում, քրոմ, պղինձ, մանգան, ալյումին, վանադիում և այլն: Պտուղները պարունակում են մինչև 32,5% ճարպայուղ: Բույսի մատղաշ տերևները 2 անգամ ավելի շատ վիտամին են պարունակում, քան հաղարջի պտուղները, իսկ կարոտինի պարունակությամբ եղինջը գերազանցում է գազարին, թրթնջուկին և չիչխանի պտուղներին:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը: Տերևները մթերում են բույսի ծաղկման ժամանակ, հնձում գերանդիով, թողնում, որ թառամի, որից խայթը հիմնականում կորչում է, այնուհետև չորացնում բացօթյա, լավ քամահարվող տեղում: Չոր հումքը մուգ կանաչ գույնի է, ունի թույլ հոտ, դառը համ: Այն պահում են տուփերի մեջ, 2 տարի տևողությամբ: Արմատը հանում են աշնանը, չորացնում արևի տակ և պահում պարկի մեջ: 10 կգ թարմ տերևներից ստացվում է 2-3 կգ չոր հումք:

 

Եղինջը որպես դեղաբույս հնուց ի վեր հայտնի է մարդկությանը: Դեռևս Դիոսկորիդը և Պլինիոսը նշել են նրա արյունահոսությունը դադարեցնող հատկության մասին: Ավիցեննան բույսի տերևներն ու սերմերը օգտագործել է գլխուղեղի ախտահարումների, քթային արյունահոսության, ատամների հիվանդության, բրոնխիալ ասթմայի, պլևրիտների և շնչուղիների բորբոքումների ժամանակ, հաճախ եղինջը զուգակցելով մեղրի և որոշ դեղաբույսերի հետ:

 

Փչացած ատամը հանելու համար Ամրիդովլաթն առաջարկում է բույսի սերմերը ծեծած վիճակում խառնել սև ձյութի հետ և դնել ատամին, իսկ տերևների եփուկը կամ տերևափոշին օգտագործել է բորբոքային ուռուցքները, քթային արյունահոսությունը, արյունային լուծը, պլևրիտները, թոքային հիվանդությունները, փորի բքնածությունը, արգանդի արտանկվածությունը բուժելու համար: Հունդը ''անճիրա'' անվան տակ օգտագործել է արյունախխման վերացման, խուխը ջրիկացնելու, բարակ աղիները մաքրելու, երիկամային քարային հիվանդության և միզապարկի ցավերի բուժման նպատակով: Նշել է նաև եղինջի օգտակարությունը ջրգողության և մաշկային խոցերի դեպքում: Առնոլդ Վիլլանովցու տվյալներով, մեղրի հետ խառնած եղինջի սերմերը քնաբեր են, դադարեցնում են փսխումը, վերացնում աղեխիթը, հազը, բուժում խոցերը, հոդաբորբը և շնչական օրգանների ցրտառական հիվանդությունները: Բժիշկ Ռեստին Պետրոսյանի տվյալներով ''եղինջի տերևը դեղ է համարվում կարկամյալ անդամի, հոդացավության, կաթվածի ժամանակ, զարթնեցնում է ջղերն ու թմրած երակը և միանգամայն հեղաշրջում է արյունը, տրվում է նաև փսխման և շնչարգելության ժամանակ'':

 

 

Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի հյութը խառնում են գարեջրին և օգտագործում հազը հանգստացնելու, խուխը արտազատելու, պլևրալ ցավերը և ատամնացավը հանգստացնելու նպատակով, իսկ ծեծված արմատը ընդունում են ջրով` սրտային ցավերի ժամանակ, տրորված տերևները կոմպրեսի ձևով դնում են ճակատին` քթային արյունահոսությունը դադարեցնելու նպատակով:

 

Բուլղարիայում դեղաբույսն օգտագործվում է գլխի մազաթափման, սալջարդերի, պառկելախոցերի, շաքարախտի, ընկնավորության, հիսթերիայի և քրոնիկական բրոնխիտների ժամանակ: Ֆրանսիայում եղինջից ստացված ''դիոիկա'' պատրաստուկը օգտագործվում է գլխի մազերը ամրացնելու նպատակով, ինչպես նաև սուր և քրոնիկական էնտերիտների, պալարախտային ծագում ունեցող լուծերի ժամանակ: Լեհաստանում և Գերմանիայում դեղաբույսը լայն ճանաչում ունի անեմիաների, աթերոսկլերոզի, հոդային և մկանային ռևմատիզմի, միզուղիների բորբոքումների, լյարդի և մաշկային հիվանդությունների, թութքի, այրվածքների և կաթնախտի բուժման բնագավառներում: Հիմնավորված է, որ եղինջը ունի լակտացիան ուժեղացնելու հատկություն: ՈՒկրաինական ժողովրդական բժշկության մեջ եղինջն օգտագործվում է բոլոր տեսակի արյունահոսությունների, հատկապես առատ դաշտանի, մալարիայի, սակավամիզության, մաշկային ցաների, պզուկների, ֆուրունկուլյոզի, կանանց սպիտակաթորանքի, փայծաղի ուռուցքների, փորկապության ժամանակ և այլն: Մ. Ա. Նոսալի տվյալներով, եղինջի ներգործությունը վերոհիշյալ դեպքերում ավելի է ուժեղանում, երբ այն առանձին դեպքերում զուգակցվում է եղեսպակի, եզան լեզվի, խատուտիկի, մամուխի ծաղիկների և այլ բույսերի հետ: Փորձված է, որ երբ արյունահոսող վերքերի վրա դնում են եղնջահյութով թրջված վիրակապ, արյունահոսությունը դադարում է: Գլխի մազաթափության, թեփոտման և ճարպարտադրության ժամանակ շաբաթը 3 անգամ գլուխը լվանում են հավամրգու, գայլուկի կոների, կռատուկի և եղինջի արմատների թունդ եփուկով: Հոդացավերի ժամանակ եղնջով խայթում են ցավոտ շրջանը, ապա կատարում են նավթով ներմարձում տվյալ հոդի հատվածում:

 

Տարբեր ժողովուրդներ բույսի արմատը կամ սերմերը շաքարով եփած վիճակում ընդունում են քարային հիվանդությունների ժամանակ, իսկ ընդհանրապես բույսն օգտագործում են դեղնուկի, պալարախտային առատ քրտնարտադրության, ճիճվակրության, աղեփքության, բարձր ջերմության, նյարդային նոպաների, գեղձախտի, որքինի, ընտելացված փորկապության ժամանակ: Գտնում են, որ եղինջն օժտված է արյունը ''մաքրող'' և վերքամոքիչ հատկություններով: Նշենք, որ գիտականորեն հիմնավորված է, որ թարմ հյութը դրական է ներգործում հին խոցերի, վարիկոզ երակաբորբերի, խուղակների վրա, առաջ բերելով վերքային արտահոսքի դադարում, թարախածին մանրէների ոչնչացում, գրանուլացիայի և էպիթելիզացիայի խթանում: Թարախակալված վերքին սովորաբար դնում են տերևահյութի թրջոցալաթ կամ տերևափոշին անմիջապես ցանում են վերքի վրա:

 

Փորձառական աշխատանքները ցույց են տվել, որ ճագարների կտղուցի, հատկապես հղիության շրջանում, եղինջի պատրաստուկները բարձրացնում են արգանդի կծկումներն ու տոնուսը, մինչդեռ հետկտղուցային շրջանում այդ ազդեցությունը թուլանում է: Փորձերով պարզված է, որ դեղաբույսը երկաթային պատրաստուկներից ոչ պակաս չափով խթանում է կենդանիների արյունագոյացման պրոցեսը, ավելացնելով էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակները, դրականապես անդրադառնալով նաև ածխաջրատների փոխանակության վրա շաքարախտի պայմաններում: Կլինիկայում` (Նիկմատուլինա Ն. Կ.) եղինջի ջրաթուրմը պարբերաբար օգտագործելիս, նպաստում է ետծննդյան շրջանում կանանց արգանդի կրճատմանը, միաժամանակ բարձրացնում է արյան մակարդելիությունը, փոքրացնում պրոտրոմբինային ժամանակը, ավելացրել թրոմբոցիտների քանակը: Դեղաբույսի կիրառումից կանանց մոտ անցանկալի, կողմնակի երևույթներ չեն նկատվել:

 

 

Մեզ մոտ դեղաբույսը մտել է պետական ֆարմակոպեայի մեջ 1961 թ.: Գիտականորեն հիմանավորված է, որ դեղաբույսի մեջ գտնվող քլորոֆիլն օժտված է օրգանիզմը տոնուսավորող և խթանող հատկություններով: Այն բարձրացնում է հիմնական նյութափոխանակությունը, արգանդի, աղիների, սրտանոթային համակարգի և շնչական կենտրոնի տոնուսը: Եղինջի պատրաստուկները դրականապես են ներգործում կլիմակտերիկ, թութքային և այլ բնույթի արյունահոսությունների վրա, կարգավորում դաշտանային ցիկլը, կրճատում արյունահոսության տևողությունը, սեղմում ներքին օրգանների անոթները: Միանգամայն շոշափելի դրական տվյալներ են ստացվել չբարդացված ֆիբրոմիոմայի, հարարգանդային, հարձվարանային բորբոքումների ժամանակ: Դեղաբույսի ազդեցության տակ արգանդային արյունահոսական բորբոքումների ժամանակ շատ արագ վերանում է բորբոքական պրոցեսը և դադարում արյունահսությունը: Արգանդի արյունահոսական ախտահարումների ժամանակ, պրոֆիլակտիկ նպատակով կիրառելով դեղաբույսը, ոչ միայն կանոնավորվում է հերթական դաշտանը, այլև պակասում է կորչող արյան քանակը: Այս արդյունքը առավել չափերով նկատվում է արբունքային վիճակի տևական արյունահոսությունների ժամանակ: Բույսի այս հատկանիշը շատերը կապում են նրա մեջ պարունակող վիտամին K-ի հետ:

 

Սակայն, դեղաբույսն օգտակար չէ արգանդի պոլիպային, կիստոզ, ուռուցքային և թերվիժումային արյունահոսությունների ժամանակ: Հոտազոտությունները պարզել են, որ դեղաբույսն օժտված է նաև էստրոգենային հատկությամբ, որը հիմնավորվում է թուրմի կիրառման ընթացքում` հեշտոցային քսուքի մեջ էստրոգենների ավելացումով:

 

Դեղաբույսը մտնում է ալլոխոլի բաղադրության մեջ, որը բաց է թողնվում հաբերի ձևով և լայնորեն կիրառվում քոնիկական հեպատիտների, խոլանգիտների, խոլեցիստիտների, քրոնիկական փորկապության, աղիների ատոնիայի ժամանակ և որպես պրոֆիլակտիկ միջոց` հեպատոխոլեցիստիտների և լեղաքարային հիվանդության սրացման դեմ: Մեր տվյալներով, ալլոխոլի տևական կիրառումը դրական արդյունք է տալիս քրոնիկական խոլեցիստիտների ժամանակ, և որն արտահայտվում է հիվանդների ոչ միայն սուբյեկտիվ, այլև օբյեկտիվ վիճակներում: Վերջինս արտահայտվել է լեղու արտահոսի ուժեղացումով, նրա քանակի ավելացումով, թանձրության և ph-ի իջեցումով, լորձի և այլ ախտաբանական տարրերի քանակական նվազումով և այլն: Ա. Բ. Սելիսկու տվյալներով, բույսի տերևների սպիրտային մզվածքը դրականապես է անդրադառնում օջախային մազաթափության ժամանակ: Հոմեոպաթիայում բույսն ամբողջությամբ օգտագործվում է այրվածքների ժամանակ: Եղինջը մտնում է լուծողական № 1 և № 5 հավաքածուների մեջ` բեկտենու կեղևի, մեղրածուծի և հազարտերևուկի հետ, № 3 ստամոքսային հավաքածուի մեջ` անանուխի, բեկտենու կեղևի, խնկեղեգի կոճղարմատի և կատվախոտի արմատի հետ, № 3, № 4 և № 5 վիտամինային հավաքածուների մեջ` սնձենու, մասուրի, սև հաղարջի, գազարի և հավամրգու հետ:

 

Մեր տվյալներով, եղինջի եփուկի պարբերաբար կիրառումից զգալի չափով բարելավվում է շաքարախտով հիվանդների վիճակը: Դեղաբույսն օջտված է չափավոր հիպոգլիկեմիկ ներգործությամբ, որը դրսևորվում է հիմնականում հիվանդության թեթև դեպքերում:

 

Կիրառման եղանակները: Տերևներից եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրի մեջ եփում են 10 րոպե, տալիս ըմպելու 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Արմատից ու սերմերից եփուկ պատրաստելու համար հավասար չափերով խառնված հումքից վերցնում են 15 գ, այն 20 րոպե եռացնում 200 մլ ջրում, քամում, հովացնում ու ըմպում միանվագ` 2-3 ճաշի գդալ, կամ 100 գ տերևը լցնում են 0,5 լ ջրի և 0,5 լ քացախի խառնուրդի մեջ, եփում 30 րոպե, ապա` քնելուց առաջ, դրանով լվանում գլուխը` մազաթափության ժամանակ, կամ բեկտենու կեղևի, հազարտերևուկի և եղինջի ծաղիկների հավաքածուից` 3:1:1 հարաբերությամբ վերցնում են 1 ճաշի գդալ 2 բաժակ եռման ջրին, եռացնում 10 րոպե, ապա ըմպում 0,5-1 բաժակ` քնելուց առաջ, որպես ստամոքսաաղիքային տրակտը հանգստացնող միջոց, կամ ծաղիկներից ու տերևներից եփուկ պատրաստելու համար, 1:2-ի հարաբերությամբ խառնուրդից վերցնում են 50-60 գ 1 լ ջրին, եռացնում 30 րոպե, ապա ըմպում 1-ական բաժակ` օրական 3 անգամ, կամ պատրաստում են հավասար չափերով խառնուրդ եղինջի և խատուտիկի տերևներից, մամուխի ծաղիկներից, որից վերցնում են 2 ճաշի գդալ 2 բաժակ եռման ջրին, պահում վառարանի ջեռոցում 2-3 ժամ, ապա ըմպում օրվա մեջ 3 նվագով, 2 շաբաթ տևողությամբ` մաշկային ախտահարումների, սակավամիզության և փորկապության ժամանակ, կամ հավասար չափերով բեկտենու կեղևի և եղնջի տերևի խառնուրդից վերցնում են 16 գ 1 լ ջրին, եռացնում 10 րոպե, ապա ըմպում 1-ական բաժակ, օրվա մեջ 4 անգամ` թութքային ցավերի ժամանակ, կամ եղնջի և մոշի տերևներից վերցնում են 1-ական թեյի գդալ 1,5 բաժակ եռման ջրին, 1 ժամ թրմում վառարանի ջեռոցում և ըմպում օրվա ընթացքում 3 անգամ` դիզենտերիայի ժամանակ:

 

 

Տերևներից թուրմ պատրաստելու համար 10-15 գ հումքը 2 ժամ թրմում են 200 մլ ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` արյունահոսությունների ժամանակ, կամ 1 ճաշի գդալ մանրացրած տերևը 10 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում, հովացնում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Այս թուրմն օգտագործվում է նաև արտաքին` գլխի մազաթափության ժամանակ, շաբաթը 1-2 անգամ քսելով ախտահարված հատվածին: Այս նպատակով օգտագործվում է նաև բույսի սպիրտային մզվածքը, որի պատրաստման համար վերցնում են թարմ տերևներ, տրորում և 1:10-ի հարաբերությամբ խառնում 70° սպիրտի հետ: Ստացված դեղամիջոցը պարբերաբար քսում են գլխի մազաթափված մասին: Ջրիկ մզվածք ստացվում է եփուկը եռացնելով` մինչև նրա կիսով չափ մնալը: Այն ընդունվում է 25-30-ական կաթիլ` օրական 3-4 անգամ: Այս դեղամիջոցին կարելի է խառնել նույն եղանակով ստացվող հազարտերևուկի ջրիկ մզվածքը և ընդունել 30-40-ական կաթիլ, օրական 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ: Տերևներից ստացվող թարմ հյութն ընդունում են 1-ական թեյի գդալ` օրական 3 անգամ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Եղինջը մարդկությանը վաղուց ի վեր հայտնի է որպես բանջար: Նրա մատղաշ ընձյուղներից ու տերևներից վաղ գարնանը պատրաստում են ապուր, կանաչ շչի, պահածոյացված կանաչ պյուրե, իսկ ավելի ուշ տերևները թթու են դնում: Կովկասում եղինջը խառնում են ազգային ճաշերի մեջ օգտագործվող հումքերին: Եղինջը սննդարարությամբ չի զիջում լոբազգի բույսերին: Թարմ ընձյուղներն ուտում են նաև դրանց վրա աղ լցնելուց ու թեթևակի տրորելուց հետո: Եղինջը խաշում և տալիս են ընտանի կենդանիներին ու թռչուններին: Եղնջահումքը բարձրացնում է հավերի ձվատվությունը:

 

Բույսից ստացվող քլորոֆիլն օգտագործվում է դեղագործության մեջ, սննդի և պարֆյումերիայի բնագավառում: Ցողուններից պատրաստում են բարձրորակ թել, թուղթ և պարան, տերևներից` կանաչ, իսկ կոճղարմատից` դեղին ներկ:

 

Տե՛ս նաև.  Եղինջ երկտուն - Urtica dioica L.

                 Այրող, բայց` ամենակարող եղինջը  

 

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գարնանային ծաղիկ վարդակակաչը` դեղաբույս. 1in.am
Գարնանային ծաղիկ վարդակակաչը` դեղաբույս. 1in.am

Վարդակակաչը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, օսլա և գլյուկոզա՝ պնդում են գիտնականները: Ժողովրդական բժշկության մեջ այս ծաղիկն օգտագործվում է սրտանոթային հիվանդությունների բուժման համար...

Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Մատնունի - Лапчатка - Potentilla
Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Ժողովրդական արդյունավետ միջոցներ` աչքերի տարբեր հիվանդությունների բուժման գործընթացում . norlur.am
Ժողովրդական արդյունավետ միջոցներ` աչքերի տարբեր հիվանդությունների բուժման գործընթացում . norlur.am

Ակնախոտը կամ լերդածաղիկը (լատ.՝ Euphrasia) օգտագործում են աչքի տարբեր հիվանդությունների բուժման գործընթացում: Ակնախոտը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, եթերային յուղեր, գլիկոզիդներ և թթուներ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...

Սնունդը և առողջությունը Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Կիտրոնն ու առողջությունը. 30 օգտակար խորհուրդ
Կիտրոնն ու առողջությունը. 30 օգտակար խորհուրդ

Կիտրոնենին սատապազգիների ընտանիքին պատկանող 5-8մ բարձրության մշտադալար պտղատու ծառ է: Տերեւները կոթունավոր են, հերթադիր, բուրավետ, որոնց արտադրած եթերային յուղերն ունեն մանրէասպան ազդեցություն...

Սնունդը և առողջությունը Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Մագնոլիա. չինական բժշկության գաղտնիքները
Մագնոլիա. չինական բժշկության գաղտնիքները

Կղբազգիները (Magnoliaceae) ծածկասերմ բույսեր են, որոնց փոշոտումը կատարվում է քամու կամ հատուկ բզեզների միջոցով...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Արեգակ ստոմատոլոգիական կլինիկան

Էլեկտրական

գլանաձև խարտոց

Scholl

ոտնահարդարման համար

Հարցրե՛ք

36°6 դեղատներում

Հեռ.: +374 11 366 366

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

4Life Research USA, LLC ամերիկյան դեղագործական ընկերություն
Трансфер Фактор
Доставка по
России и СНГ.
Без посредников,
от производителя.

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ