Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Երիտասարդության էլիքսիրներ` ծոթրին, գազար, մաղադանոս, քարաուզ, բազուկ

Երիտասարդության էլիքսիրներ` ծոթրին, գազար, մաղադանոս, քարաուզ, բազուկ

Մոսկովյան բիոքիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են այն բույսը, որը երիտասարդ մնալու կենսահյութ է հանդիսանում: Այդ բույսը բոլորիս հայտնի ծոթրինն է (ծոթոր, ծիտրոն, կորթին, չաբեր):

 

Հնագույն ժամանակներից այս բույսն օգտագործվել է որպես դեղաբույս: Ծոթրինը հրաշալի համեմունք է մսային, ձկնային կերակուրների համար եւ լայն տարածում ունի նաեւ Հայաստանում: Նույնիսկ թեյ է պատրաստվում այս բույսով: Ծոթրինի եթերայուղերը չեզոքացնում են ազատ ռադիկալների մահացու ներազդեցությունը: Գիտնականները համոզված են, որ ամենօրյա սննդակարգի մեջ այն ընդգրկելով` այդպիսով կդադարեցվի օրգանիզմի ժամանակից շուտ ծերանալու պրոցեսը:


Հյութերով բուժումը մեծ կիրառություն ունի մանկաբուժության մեջ, ճիշտ չափաքանակը, սակայն, պետք է որոշի բժիշկը: Խնձորը, գազարը եւ մաղադանոսը (10։10։1) միասին ամրապնդում են օրգանիզմը: Սակավարյունության դեպքում օգտակար են դդումից, գազարից, ծիրանից (1։3։1), կամ գազարից, սպանախից, բողկից, հազարից, մաղադանոսից (10։1։1։1։1), ինչպես նաեւ` նուռից, գազարից, բազուկից (1։1։1) պատրաստված խառը թարմ հյութերը։ Ոսկորները ամրացնելու համար խմեք գազարից, խնձորից, կաղամբից, մաղադանոսից (10։5։5։1) պատրաստված թարմ հյութը։ Այս հյութերը շատ օգտակար են երեխաների համար:

Փոքրիկներին շատ օգտակար է դդմիկը (կալիում, երկաթ, C,PP եւ B խմբի վիտամիններ), որն ունի հանգստացնող, հակաալերգիկ հատկություն.

Խառնել գազարի, դդմիկի եւ խնձորի հյութերը։ Պետք է հիշել, որ հյութերն անհրաժեշտ է խմել անմիջապես դրանց պատրաստելուց հետո, քանի որ դրանք կկորցնեն իրենց օգտակար հատկությունները։ Խառնեք միմյանց եւ խմեք`

- Գազար, բազուկ, վարունգ (10։3։3),
- Գազար, սպանախ (10։6),
- Գազար, քարավուզ, մաղադանոս (9։5։2),
- Գազար, քարավուզ, բազուկ (8։5։3)
- Գազար, մաղադանոս (10։2)։

Մաղադանոսը պարունակում է մինչեւ 22% ճարպեր, մեծ քանակությամբ եթերային յուղ (սերմերը՝ մոտ 7%), օգտագործում են նաեւ տերեւները եւ արմատները։ Ա. Ամասիացին խորհուրդ է տվել կիրառել արմատների կեղեւը։ Երբեք չի կարելի խմել 50 գրամից ավելի։ Այս հյութը լայն կիրառում ունի աչքերի հիվանդությունների բուժման համար։

Քարավուզը (նեխուր) ունի ցավազրկող, հականեխիչ, հակաալերգիկ, վերքամոքիչ, միզամուղ, վնասակար գոյացությունները լուծելու եւ օրգանիզմից հեռացնելու հատկություն։ Օգտակար է լյարդի համար։ Այն պարունակում է մեծ քանակությամբ եթերային յուղեր։ Առանձին խմում են 1-2 թեյի գդալ` օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։

Բազուկն օգտակար է լյարդին։ Պահպանում է այն ճարպակալումից։ Վերականգնում է արյան բջիջները, արյունաստեղծ է, միզամուղ լավ միջոց է։ Միայն թե հյութը խմելուց առաջ անհրաժեշտ է 2 ժամ սառեցնել սառնարանի մեջ։

Ոսկորների ամրության եւ ատամների առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում հետեւյալ կոկտեյլը.

գ գազարը, խատուտիկը (տերեւները կամ արմատները), սպիտակ բողկի տերեւները (11։3։2) միմյանց խառնել եւ հյութ պատրաստել։ Հետաքրքիր է, որ նույն կոկտեյլը (10։1,5։1 համադրությամբ) օգնում է հաճախակի կրկնվող ձայնի կորստի դեպքում (աֆոնիա), սակայն այս դեպքում օգտագործվում է բողկի արմատապտուղը։ Այս կոկտեյլը նաեւ օգտակար է միզապարկի եւ երիկամային հիվանդությունների, նյարդային խանգարումների, մաշկաբորբի դեպքում, լավացնում է տեսողությունը։

Դեղատոմսեր


- Հազի դեպքում ընդունեք թարմ գազարահյութը` կաթի հետ խառնած (1։1): Օրը մի քանի անգամ կեսական բաժակով խմեք:

- Կրծքահեղձուկի դեպքում (ստենոկարդիա) 10-15 գրամ գազարի սերմերի վրա լցնել 300 մլ եռջուր, տաքացնել 15 րոպե (ջրային բաղնիք), քամել։ Ընդունել օրվա մեջ 2-3 ճաշի գդալ։ Պահպանել հով տեղում։

- Լնդերի բորբոքման դեպքում թարմ գազարահյութով ողողել բերանի խոռոչը։

- Բերանաբորբի (ստոմատիտ) դեպքում պատրաստել հյութերի խառնուրդ (1։1) գազարից եւ կիտրոնից։ Կատարել ողողումներ։

- Կոկորդաբորբի (լարինգիտ) դեպքում.

1-ին տարբերակ։ 0,5լ կաթի մեջ եփել 100 գրամ քերիչով անցկացրած գազարը։ Քամել։ Խմել փոքր կումերով։

2-րդ տարբերակ: Գազարահյութը խառնել (1։1) մեղրի հետ, ընդունել օրվա մեջ 4-5 անգամ։

- Հարբուխի դեպքում խառնել երեքական մաս թարմ պատրաստած գազարահյութը արեւածաղկի յուղին, ավելացնել 1 մաս սխտորի հյութ։ կաթեցնել երեքական կաթիլ յուրաքանչյուր քթանցքի մեջ, օրը 3 անգամ։ Սխտորահյութը կարելի է փոխարինել սոխի հյութով։

- Ցնցուղատապի (բրոնխիտ) դեպքում խառնել գազարահյութը, տաք կաթն ու մեղրը (5։5։1), թրմել 4 ժամ։ Խմել կեսական բաժակ, օրվա ընթացքում 4-6 անգամ։

- Փորկապության դեպքում ընդունել գազարի մանրացրած սերմերը` մեկական գրամից, օրվա ընթացքում։

- Շաքարային դիաբետի դեպքում գազարից հյութ քամել, իսկ քուսպը իրար կպցնելով՝ կոնֆետի տեսք տալ։ Քաղցրի պահանջը կլրացնեն այդ «կոնֆետները»։

- Էկզեմայի դեպքում 200 մլ գազարահյութը խառնել 100մլ կանաչ պղպեղի հյութի հետ։ Այս խառնուրդը շատ լավ վերականգնում է վերնամաշկը։

Խորհուրդ. Էկզեմայի դեպքում առաջին հերթին կարեւոր է չնյարդայնանալը, չհուզվելը։ Քիմիական նյութերի հետ շփվելուց ձեռքերին ձեռնոցներ կրել։

Հիպերտոնիայի դեպքում` 1. խառնել մեկական բաժակ գազարը, բազուկը, կեսական բաժակ լոռամրգի հյութը եւ օղին (օղին կարելի է փոխարինել մեղրով՝ 1 բաժակ)։ Խմել մեկական ճաշի գդալ օրը 3 անգամ։

2-րդ տարբերակ. 100-ական գրամ գազարի, ծովաբողկի, բազուկի հյութերի մեջ ավելացնել կես բաժակ մեղր, կես կիտրոնի հյութ։ Ընդունել մեկական ճաշի գդալ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց 1 ժամ առաջ։

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. drunkard.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ