Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Դեղաբույսեր

Դեղձը` երկարակեցության խորհրդանիշ

Դեղձը` երկարակեցության խորհրդանիշ

Դեղձի հայրենիքը համարվում է Չինաստանը: Այնտեղ այս պտուղը խորհրդանշում է երկարակեցությունը, անմահությունը: Այդ մասին են վկայում X դարի չինական գրավոր աղբյուրները։

 

Անմահության Քսի-վանգ-մու աստվածուհին պատկերվում էր դեղձը ձեռքին: Ավելին, դեղձը համարվել է կայսերական սնունդ։ Չինաստանում ծննդյան տարեդարձերին միմյանց դեղձ են նվիրում: «Persina» լատինական անվանումը թարգմանաբար նշանակում է` Պարսկաստանից եկած։ Դեղձը աշխարհով մեկ տարածվել է «Մետաքսի ճանապարհով»:

 

Եվրոպա է հասել Պարսկաստանից: Նույնիսկ լեգենդ կա, ըստ որի` պարսիկ թագավորները եգիպտացիներին պատժելու համար Եգիպտոսում դեղձի ծառեր են տնկել, որոնք թույն էին պարունակում եւ դրանով պետք է թունավորեին եգիպտացիներին: Սակայն Եգիպտոսի հողն այնքան պտղաբեր էր, որ դեղձի պտուղներից չեզոքացրել է թույնը` դրանց օգտակար հատկություններով օժտելով: Ալեքսանդր Մակեդոնացու զինվորներն, այնուհետեւ, դեղձը տարածել են Հունաստանում եւ Հռոմում: XV դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր «Անգիտաց անպետ» դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում դեղձի վերաբերյալ գրում է. «Ամենաօգտակարը այն տեսակն է, որի կորիզը հեշտությամբ է անջատվում պտղամսից։ Դեղձի ծառի տերեւների հյութն օժտված է ճիճվասպան հատկությամբ, սպանում է նաեւ ականջի որդերին։ Իջեցնում է ջերմությունը, հագեցնում է ծարավը։ Հյութը օգնում է այրող դողէրոցքի դեպքում։ Ավելի օգտակար է դեղձի չիրը, այն ուտելուց առաջ հարկավոր է թրջել, բայց 10 հատից ավելի ուտել չի կարելի։ Դրա վնասակար ազդեցությունը չեզոքացնում է վարդի մուրաբան։ Իսկ փոխարինել կարող է ծիրանը»։

Դեղձենին ազգակից է ծիրանենուն։ Դեղձի կորիզն ունի հաստ, ակոսավոր, խորշիկներով պատյան։ Հյութալի պտղամիսը պարունակում է 6-15% շաքարներ, օրգանական թթուներ (խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, խինինաթթու), հանքային նյութեր, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, ծծումբ, քլոր, կրեմնիում, ցինկ, ֆտոր, նիկել, քրոմ, ալյումինիում, կարոտին (ենթավիտամին A, C, B1, B2, P, PP, E), պեկտին, սպիտակուցներ եւ այլն։ Կորիզը պարունակում է մինչեւ 57 տոկոս ճարպայուղ, եթերայուղ, գլիկոզիդ ամիգդալին։ Սերմերի միջուկը դառն է, ունի նուշի հոտ։ Ի դեպ, կորիզը պարունակում է հազվագյուտ B17 վիտամինը: Ժողովրդական բժշկության մեջ բուժանյութ են հանդիսանում հասուն պտուղները, տերեւները, ծաղիկները։ Եփուկները եւ թարմ, մատղաշ տերեւների հյութը օգտագործում են ռեւմատիզմի, գլխացավի, որոշ աղեստամոքսային հիվանդությունների դեպքում։ Սկզբում չինացիներն են դեղձը օգտագործել բուժիչ նպատակներով: Նրանք հավատում էին, որ Լուսնի երրորդ օրը հավաքված դեղձի ծաղիկներից պատրաստված գինին մի շարք հիվանդություններ է բուժում: Դեղձն օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար: Ժողովրդական բժշկության մեջ դեղձի թարմ հյութը կամ դեղձի տերեւներով եւ եռացրած ջրով պատրաստված թուրմը համարվում է միզամուղ եւ թուլացնող միջոց: Նաեւ սա խորհուրդ է տրվում գլխացավերի, ռեւմատիզմի, շնչառական օրգանների, լյարդի, երիկամների, մարսողականության հետ կապված խնդիրների, անեմիայի, առիթմիայի եւ գաստրիտի դեպքում: Կորիզներից պատրաստում են որդաթափ պատրաստուկներ։ Հակացուցված է՝ սննդային ալերգիայի, շաքարային դիաբետի, վահանաձեւ գեղձի հիվանդությունների դեպքում։ Դեղձը հրաշալի դիետիկ սնունդ է (100 գրամը պարունակում է 40 կկալ), օրվա մեջ 2-3 դեղձը օրգանիզմը հարստացնում է օգտակար վիտամիններով։ Լյարդի, սրտային, երիկամային հիվանդությունների դեպքում սնունդ ընդունելուց հետո օրը 2 անգամ թարմ դեղձից պատրաստված խյուս (պյուրե) կերեք եւ կամ 2-3 կտոր դեղձաչիր` նախապես փափկեցնելով տաք ջրի մեջ։

Դեղատոմսեր

Ստամոքսաբորբի (գաստրիտ) դեպքում 2 թարմ դեղձի պտղամիսը մանր կտրատել, լցնել արծաթապատ թավայի մեջ, վրան լցնել 200 մլ եռջուր, 10 րոպե պահել մարմանդ կրակի վրա։ Կրակից վերցրեք, թողեք սառչի, ապա քամեք: Ստացված խյուսը կիսեք 4 մասի, ընդունեք ուտելու ընթացքում։

Էկզեմայի դեպքում 2 ճաշի գդալ չորացրած ծաղիկների եւ տերեւների վրա լցնել 200 մլ եռջուր, թրմել 20 րոպե, քամել։ Օրը 3 անգամ քսել մաշկի ախտահարված հատվածներին։

Մրսածության, հարբուխի դեպքում կարելի է նաեւ դեղձի տերեւների եփուկով լոգանք ընդունել։ Քնելուց առաջ լայն բերանով ջերմապահի մեջ լցնել տաք ջուր, մեջը կաթեցնել 3-5 կաթիլ դեղձայուղ եւ շնչել տաք գոլորշին։

Շրթունքների եզրային ճաքերի դեպքում 100 գրամ դեղձի կորիզների միջուկները սրճաղացով աղալ, խառնել 2 ճաշի գդալ խոզաճարպի (սալ) հետ, քնելուց առաջ քսել շրթունքներին։

Դժվար միզարձակման դեպքում 1 թեյի գդալ մանր կտրատած դեղձի տերեւների վրա լցնել 20 մլ եռջուր, 10 րոպե եփել ջրային բաղնիքի վրա։ Քամել։ Ընդունել 1/4-ական բաժակ, օրը` 3-4 անգամ, մինչեւ սնունդ ընդունելը։

Երեխաների դիաթեզի դեպքում դեղձի կորիզների միջուկները 30 թոպե տեւողությամբ տապակել չուգունե (հաստ հատակով) թավայի մեջ։ Ջարդել, մանրացնել։ Ստացված ալյուրատիպ փոշին խառնել ջրի հետ եւ ստացված խյուսը քսել մաշկացանի վրա։

Փորկապության դեպքում սնունդ ընդունելուց 20 րոպե առաջ ընդունել 1/4-ական գավաթ թարմ դեղձահյութ։

Արյունահոսող եւ դժվար ամոքվող վերքերի դեպքում վնասված հատվածների վրա թարմ դեղձենու տերեւներ ամրացնել։ Չորս ժամը մեկ թարմացնել սպեղանին։ Շարունակել մինչեւ վերքն ապաքինվի։

Դեմքի մաշկի կնճիռների դեպքում լորի ձվի 1 դեղնուցը, մեկական գդալ հեղուկ մեղրը եւ դեղձայուղը խառնել իրար, որպեսզի միասեռ զանգված դառնա։ Բամբակե խծուծով քսել դեմքին, պարանոցին։ Չորանալուց հետո վրայից քսել երկրորդ շերտը (հետո՝ երրորդը)։ Պահել 20-25 րոպե։ Մաքրել դիմակը ջրի մեջ թրջած խծուծի միջոցով։ Կրկնել շաբաթը 1-2 անգամ, ընդհանուր բուժման ժամկետը՝ 25 դիմակ։

Մազաթափության դեպքում 2 դեղձի պտղամիսը (կեղեւից, կորիզից մաքրած) պատառաքաղով տրորելով լավ փափկեցնել։ Ավելացնել 2-3 ճաշի գդալ կաթ, 5-7 կաթիլ խնկածաղկի (ՊցՔՌՓՈ) յուղ։ Հավասարաչափ քսել մազերին, 20-30 րոպե հետո մազերը լվանալ օճառահեղուկով։

Օշարակ

Դեղձենու 2 կգ հասուն պտուղների (նախապես լվացված ու կորիզները հեռացրած) մրգային պտղամսի վրա ավելացնել փոքր քանակությամբ ջուր։ Եփել 30 րոպե, ապա քամել։ Ստացված մրգային խյուսը խառնել 2 կգ շաքարավազի հետ, ավելացնել 1,5 գրամ կիտրոնաթթու, եփել 50-10 րոպե։ Ստացված օշարակը լցնել տարաների մեջ եւ պաստերիզացնել։ Պահպանել զով տեղում։

Դեղձի օգտակար հատկություններին եւ դեղատոմսերին կանդրադառնանք հաջորդիվ: Այժմ վայելեք այս հրաշալի պտուղը:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
loading...
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Եգիպտացորենի մազիկների չափազանց օգտակար հինգ հատկությունները. 1in.am
Եգիպտացորենի մազիկների չափազանց օգտակար հինգ հատկությունները. 1in.am

Եգիպտացորենն առողջության համար արժեքավոր մթերք է: Սակայն արժեքավոր են նաև եգիպտացորենի մազիկները և կոթը: Headinsider.net-ը ներկայացնում է եգիպտացորենի մազիկների հինգ օգտակար հատկություններ...

Սնունդը և առողջությունը
4 բույս, որոնք կօգնեն ամրապնդել իմունիտետը. news.am
4 բույս, որոնք կօգնեն ամրապնդել իմունիտետը. news.am

Որոշ բույսեր կարող են օգնել ամրապնդել իմունիտետն ու լավացնել ինքնազգացողությունը, եթե, իհարկե, հակացուցումներ չկան: Ստորեւ ներկայացված են բույսեր, որոնք օգտակար են...

Գարնանային ծաղիկ վարդակակաչը` դեղաբույս. 1in.am
Գարնանային ծաղիկ վարդակակաչը` դեղաբույս. 1in.am

Վարդակակաչը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, օսլա և գլյուկոզա՝ պնդում են գիտնականները: Ժողովրդական բժշկության մեջ այս ծաղիկն օգտագործվում է սրտանոթային հիվանդությունների բուժման համար...

Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Մատնունի - Лапчатка - Potentilla
Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Ժողովրդական արդյունավետ միջոցներ` աչքերի տարբեր հիվանդությունների բուժման գործընթացում . norlur.am
Ժողովրդական արդյունավետ միջոցներ` աչքերի տարբեր հիվանդությունների բուժման գործընթացում . norlur.am

Ակնախոտը կամ լերդածաղիկը (լատ.՝ Euphrasia) օգտագործում են աչքի տարբեր հիվանդությունների բուժման գործընթացում: Ակնախոտը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, եթերային յուղեր, գլիկոզիդներ և թթուներ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

4Life Research USA, LLC ամերիկյան դեղագործական ընկերություն
Трансфер Фактор
Доставка по
России и СНГ.
Без посредников,
от производителя.

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ