Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Դեղաբույսեր

Ծիծեռնախոտ, նույն ինքը՝ չիստոտել

Ծիծեռնախոտ, նույն ինքը՝ չիստոտել

Ծիծեռնախոտով (կանթեղախոտ, չիստոտել) դեղատոմսերը ժողովրդական բժշկության մեջ հայտնի են շատ հնագույն ժամանակներից: Ավիցենան ծիծեռնախոտը դասում էր այն բույսերի շարքին, որոնք ունակ են օրգանիզմը հրաշալիորեն մաքրել:

 

Այլ կերպ ասած` այս բույսը ոչնչացնում է բակտերիաները եւ հակաբորբոքային հատկություն ունի: Ավիցենայի դեղատոմսերի մեջ ծիծեռնախոտով պատրաստուկներ կան` նախատեսված ատամնացավի, աչքի բիբի վրայի սպիտակ հատի, դեղնախտի եւ այլ հիվանդությունների համար: Հին Հռոմի դեղագործության հայտնի հիմնադիր Կլավդիուս Գալենն իր բժշկության մեջ մեծ տեղ է հատկացրել ծիծեռնախոտին` դրանով բուժելով դեղնախտը: Ռուսաստանում ծիծեռնախոտը տարբեր անվանումներ ունի` բորոդավոչնիկ, լաստովիչնիկ, գլադուշնիկ, կրասնոմոլոչնիկ, կորովյա տրավա, ժիվոկոստ, պոլեւայա գորչիցա, ժոլտի մոլոչայ, չիստոպլոտ, սոլիդոնիյա, եւ այլն: Ծիծեռնախոտի տերեւների հյութով մեր օրերում հեռացվում են կոշտուկները, գորտնուկները, մաշկի սնկային հատվածները, թարախակալված վերքերն են մաքրում, եւ այլն: Տերեւներից պատրաստված լուծույթը հաճախ գործածվում է որպես լեղու արտազատիչ եւ միզամուղ, թուլացնող, ցավազրկող միջոց: Մաշկային հիվանդությունների համար քսուքն է օգտագործվում, որը պատրաստվում է ծիծեռնախոտի տերեւների փոշուց, թարմ տերեւների հյութից եւ ծիծեռնախոտի սպիրտային խառնուրդից: Ծիծեռնախոտն օգտագործվում է նաեւ կոսմետոլոգիայում: Ընթերցողը, սակայն, պետք է հիշի, որ ծիծեռնախոտը թունավոր հատկություն ունի եւ մինչ այս կամ այն դեղատոմսի օգտագործելը, պետք է լավագույնս տեղյակ լինի ներքոշարադրյալ կանոններին: Դրանք են`

1. Ծիծեռնախոտով բուժումը պետք է սկսել միայն այն դեպքում, երբ հստակ հայտնի է ձեր հիվանդության ախտորոշումը: 2. Ծանր հիվանդությունների դեպքում պարտադիր պետք է խորհրդակցեք բուժող բժշկի հետ` նախքան ծիծեռնախոտով դեղատոմսերի գործածումը: 3. Երբեք չի կարելի ավելացնել դեղատոմսի (լուծույթի, պատրաստուկի, քսուքի) մեջ նշված ծիծեռնախոտի չափաբաժինը: 4. Ծիծեռնախոտի բուժիչ հատկությունների մասին տարբեր դեղագործների կողմից գրքեր են հրատարակվել (մենք այս հրապարակումը պատրաստել ենք ըստ Եկատերինա Ա. Անդրեեւայի գրքի): Նշյալ գրքում ներկայացված դեղատոմսերը նախատեսված են միայն մեծահասակների համար: Երեխաների համար որոշ հիվանդությունների դեպքում մինչ օգտագործելը պարտադիր պետք է խորհրդակցեք մանկաբույժի հետ: 5. Ծիծեռնախոտով ներքին ընդունման համար պատրաստված դեղատոմսերը հակացուցված են ստենոկարդիայի, սրտի իշեմիկ հիվանդությունների, հղիության, հիպոտոնիայի` զարկերակային ցածր ճնշման դեպքում: Ինչպես նաեւ` ինֆարկտից, ինսուլտից հետո, ընդհանուր քնկոտության դեպքում: 6. Ծիծեռնախոտի քանակությունը խախտելու` ավելացնելու դեպքում կարող եք թունավորվել` սրտխառնոցի, փորլուծության ուղեկցությամբ: Նման դեպքերում արագ պետք է լվանալ ստամոքսը եւ դիմել բժշկի:

Բուժիչ հատկությունները

Կծու, դառը հյութը յուրահատուկ հոտ ունի: Այն պարունակում է ալկալոիդներ, վիտամին C, A պրովիտամին, եթերայուղեր, օրգանական թթուներ` խնձորի, կիտրոնի, սաթի, եւ այլն: Ծիծեռնախոտի պտուղների մեջ 40 տոկոս ճարպայուղեր են պարունակվում: Ալկալոիդը` ազոտ պարունակող օրգանական միացությունների խումբ է, որի մեջ ընդգրկված են նաեւ ջրածինը, ածխածինը, ազոտը, եւ այլն: Ալկալոիդների շարքին են դասվում նաեւ մորֆինը, կոֆեինը, կոկաինը, խինինը, նիկոտինը, լոբելինը եւ այլն: Հնում մարդիկ ալկալոիդները որպես դեղամիջոց են օգտագործել, ինչպես նաեւ՝ որպես թույն, կախարդամիջոցներ: Իսկ բուն տերմինն առաջարկվել է դեղագործ Վ. Մեյսների կողմից` 1819թ.: Եվ ահա, ծիծեռնախոտի բուժիչ հատկությունը պայմանավորված է հենց բնական ալկալոիդների պարունակությամբ: Մասնավորապես` հելիդոնին ալկալոիդի, որը նպաստում է աղիների մկանների թուլացմանը, անոթների պատերից սպազմերի հեռացմանը` իջեցնելով զարկերակային ճնշումը: Այս բույսի մեջ եղած ալկալոիդներից մի քանիսն էլ կարող են կանխել չարորակ ուռուցքների մեծացումը: Դեղատոմսերի մեջ օգտագործվում են եւ տերեւները, եւ արմատը, եւ պտուղը` սերմերով:

Եվ այսպես ներկայացնում ենք ծիծեռնախոտով դեղատոմսերից մի քանիսը:

Աչքի բիբի վրայի սպիտակ հատ (բելմո)

Ինչպես արդեն նշեցինք, այս դեղատոմսն առաջարկել է Ավիցենան:

Անհրաժեշտ է հավասար քանակությամբ բնական մեղր եւ ծիծեռնախոտի թարմ հյութ: Խառնել իրար, տաքացնել մարմանդ կրակի վրա, այնքան ժամանակ, մինչեւ միասեռ զանգված դառնա: Թողնել սառչի, ապա քսել կոպերին:

Կարճատեսության` միոպիայի եւ հոգնածության պատճառով աչքերի տակ գոյացած մուգ պարկերի դեպքում 1 թ/գ ծիծեռնախոտի տերեւ եւ 100 մլ ջուր է անհրաժեշտ: Պատրաստման ձեւը. չոր տերեւներից եւ ջրով եփուկ պատրաստեք, թողեք 1-1,5 ժամ, ապա դրանով թրջոցներ դրեք կոպերին: Կատարախտի դեպքում 1 բաժին ծիծեռնախոտի թարմ հյութը խառնեք 1 բաժին սենյակային ջերմաստիճանի եռացրած ջրի հետ, եւ գիշերը թրջոցներ դրեք կոպերին: Բուժման կուրսը սովորաբար 10-15 պրոցեդուրա է: Գաստրիտի եւ բարձր թթվայնության դեպքում խորհուրդ է տրվում հետեւյալ խառնուրդը: Անհրաժեշտ է` 1 ճ/գ ծիծեռնախոտի տերեւներ, 2 ճ/գ հազարաթերթիկի տերեւներ, 2 ճ/գ արեւքուրիկի (զվերաբոյ) ծակծկված տերեւներ, 2 ճ/գ երիցուկի (ռոմաշկա) չորացրած ծաղիկներ եւ 2 բաժակ ջուր: Այս բոլոր չորացված բաղադրիչները խառնել միմյանց, դրանից 2 ճաշի գդալ վերցնել, ապակե տարայի մեջ տեղադրել եւ վրան եռացրած ջուր լցնել: Թողնել 20 րոպե` փակ վիճակում, գոլորշիացած ջրի չափով եռացրած ջուր ավելացնել եւ օրը 3 անգամ ուտելուց 20-30 րոպե առաջ կես բաժակով խմել: Գաստրիտի դեպքում առաջարկվում է հետեւյալ դեղատոմսը: Անհրաժեշտ է` 50 գրամ ծիծեռնախոտի տերեւներ, 50 գրամ ռազինայի (ֆենխել) պտուղներ, 70 գրամ եզնալեզու (պոդորոժնիկ), 70 գրամ վաղենակի (կալենդուլա) ծաղիկներ, 70 գրամ անանուխի տերեւներ, 200 մլ ջուր: Բոլորը խառնել, 1 ճ/գ վերցնել, վրան լավ եռացրած ջուր ավելացնել եւ տաք տեղում թողնել կես ժամ մնա: Գաստրիտի եւ ցածր թթվայնության դեպքում օրը 3-4 անգամ 100 մլ չափով խմել ուտելուց 15-20 րոպե առաջ:

Հեմորոյի դեպքում անհրաժեշտ է ծիծեռնախոտի հյութ եւ արեւքուրիկի յուղ: Պատրաստման եւ օգտագործման ձեւը. թանզիֆե տամպոնը ծիծեռնախոտի հյութի մեջ լավ թաթախել եւ զգուշորեն տեղադրել հետանցքում: Բուժման առաջին օրերին պետք է պահել 25-30 րոպե, ապա 35-40 րոպե, աստիճանաբար հասցնելով 1 ժամի: Բուժման կուրսը` 2 շաբաթից ոչ ավելի: Պրոցեդուրան ցանկալի է կատարել գիշերը, որից հետո պետք է մեկ այլ տամպոն թաթախել արեւքուրիկի յուղի մեջ եւ տեղադրել նույն տեղում` 6-8 ժամ:

Լեղապարկի հիվանդությունների դեպքում մի քանի դեղատոմսեր են առաջարկվում: Բաղադրիչները` 3 թեյի գդալ ծիծեռնախոտի տերեւներ, 1 ճաշի գդալ վաղենակի ծաղիկներ, 150 մլ 70՛ բժշկական սպիրտ: Չորացրած այս բույսերն իրար խառնել, լցնել ապակե տարայի մեջ, սպիրտը լցնել վրան եւ մութ եւ զով տեղում պահել 2-3 շաբաթ: Պատրաստի լուծույթը մի քանի տակ ծալված թազիֆե կտորով քամել: Օրը 2 անգամ, առավոտյան` ուտելուց առաջ եւ երեկոյան ուտելուց հետո 10 կաթիլ այդ լուծույթից լուծել կես բաժակ եռացրած ջրի մեջ եւ խմել: Երկրորդ դեղատոմսի բաղադրիչներն են` 1 ճ/գ ծիծեռնախոտի տերեւները, 1 ճ/գ անանուխի (դաղձի) տերեւները, 2 բաժակ ջուրը: Նշված չոր բույսերը խառնել, ավելացնել եռացրած ջուրը եւ 15 րոպե տաքացնել մարմանդ կրակի վրա: Կրակից վերցնել, թողնել կես ժամ, քամել լուծույթը եւ օրը 2 անգամ` առավոտյան եւ երեկոյան 200 մլ չափով խմել: Դեղատոմս երրորդ. անհրաժեշտ են ծիծեռնախոտի չորացված տերեւներ եւ արմատ` 1 թ/գ, 400 մլ ջուր: Մանրացնել չոր արմատները եւ տերեւները, եռացրած ջուր լցնել վրան եւ թողնել կես ժամ: Քամել լուծույթը եւ օրը 4 անգամ խմել այն կես բաժակով, որպես լեղին հեռացնող թեթեւ միջոց:

Լյարդի եւ լեղազատիչ ուղիների համար ծիծեռնախոտով բազմաթիվ դեղատոմսեր կան: Հեպատիտի համար խորհուրդ է տրվում հետեւյալ դեղատոմսը. անհրաժեշտ բաղադրիչներն են` 1 ճ/գ ծիծեռնախոտը, 1 ճ/գ անանուխի տերեւները, 1 ճ/գ հազարաթերթիկի տերեւները, 1 ճ/գ ռազինայի (ֆենխել) պտուղները, 1 ճ/գ անմոռուկի (անմեռուկի, բեսսմերտնիկ) ծաղկաբույլը, 400 մլ ջուր: Պատրաստման ձեւը. չոր բույսերը լավ մանրացնել, ապակե տարայի մեջ տեղադրել, ջուրը լավ եռացնել եւ լցնել խառնուրդի վրա: Պատրաստի թուրմը քամել եւ օրը 4 անգամ 70-100 մլ չափով խմել ուտելուց 15-20 րոպե առաջ` որպես հակաբորբոքային եւ լեղին հեռացնող միջոց: Մեկ այլ դեղատոմս. բաղադրիչներն են` 2 բաժին ծիծեռնախոտի տերեւները, 1 բաժին դաշտային ձիաձետի (խվոսչ) տերեւները, 1 բաժին հազարաթերթիկի տերեւները, 1 բաժին գարնանային ադոնիսի տերեւները, 400 մլ ջուրը: Մանրացնել եւ խառնել բոլոր բաղադրիչները, դրանից վերցնել 2 ճ/գ չափով, վրան լավ եռացրած ջուրը լցնել, 45-60 րոպե թրմել, ապա քամել եւ օրը 2 անգամ 150-200 գրամ խմել: Կապ չունի երբ խմել` սնվելուց առա՞ջ, թե՞ հետո: Այս միջոցը խորհուրդ է տրվում հեպատիտի, արյան շրջանառության սրված խախտումների դեպքում:

Ատամների պարոդոնտոզի դեպքում օգնում է ծիծեռնախոտի հյութը: Հյութը քամել եւ թանզիֆը թրջել հյութի մեջ, 1-2 րոպե դնել լնդերի եւ ատամների վրա: Երկար պետք չէ պահել, այլապես այրվածքներ կլինեն: Գորտնուկների համար անհրաժեշտ են հավասար քանակությամբ վազելին, լանոլին եւ ծիծեռնախոտի չոր տերեւներ: Մանրացնել տերեւը` փոշու աստիճան, խառնել վազելինի եւ լանոլինի մեջ, ապա օրը 2 անգամ քսել գորտնուկի վրա: Շրթունքի վրա առաջացած հերպեսին եւս օգնում է ծիծեռնախոտը: Մուգ գույնի շշի 1/3-ը լցնել ծիծեռնախոտի չոր եւ մանրացված տերեւներով, 1:3 հարաբերակցությամբ վրան ավելացնել 70 տոկոսանոց բժշկական սպիրտ կամ օղի: 10 օր շիշը փակ վիճակում պահել մութ եւ զով տեղում: Ստացված լուծույթով մաքրել հերպեսով հիվանդ հատվածները: Կրունկների վրա առաջացած սնկային հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում հետեւյալ դեղատոմսը: Անհրաժեշտ է 1բաժին ծիծեռնախոտի չորացրած տերեւներ, 2 բաժին 50 տոկոսանոց սպիրտ եւ 3 բաժին լանոլին կամ վազելին: Բույսը լավ մանրացնել, լցնել ապակե տարայի մեջ, վրան ավելացնել սպիրտը եւ դնել մութ-զով տեղում: 10-12 օրից լուծույթը քամել, բույսը ճզմել: Այնուհետեւ լուծույթը խառնել լանոլինի կամ վազելինի հետ, որպեսզի թանձր էմուլսիայի պես միասեռ զանգված դառնա: Ամեն օր ոտքերի կրունկներին քսել: Նաեւ օգտակար է պարզապես ամեն օր կրունկների մաշկը շփել ծիծեռնախոտի թարմ հյութով: Արեւայրուքների դեպքում խորհուրդ է տրվում ծիծեռնախոտի թարմ հյութը օրը 3-4 անգամ քսել այրվածք ստացած հատվածների վրա: Պսորիազի դեպքում ծիծեռնախոտը եւս օգտակար բույս է: Դեղատոմսերից մեկի բաղադրիչներն են` 200 գրամ ծիծեռնախոտի թարմ հյութը, 40 գրամ բորաթթուն, 4-5 ձվի սպիտակուցը, 100 գրամ բնական մեղրը, 50 գրամ դեղատնային սոլիդոլը (սոլիդոլ): Բաղադրիչները միմյանց խառնել, որպեսզի միասեռ զանգված ստացվի, ապա ավելացնել սոլիդոլը: Կրկին լավ խառնել, ապա քսել հիվանդ հատվածներին: Երկրորդ դեղատոմսն ավելի հեշտ ու պարզ է. անհրաժեշտ են ծիծեռնախոտի չոր տերեւների մանրացված 1 բաժին փոշի եւ 1 բաժին վազելին: Լավ խառնել եւ քսել վնասված հատվածներին: Ի դեպ, ինտերնետային կայքերից մեկում պսորիազի մասին քննարկումներում շատերը կիսվում էին իրենց փորձի մասին: Եվ այսպես, մի կին պատմում էր, որ լողափում իրեն է մոտենում մի պապիկ ու հետաքրքրվում տիկնոջ պսորիազով: «Ցույց տվեց իր` հազիվ նշմարվող պսորիազի հետքերը, ապա ասաց, որ ամբողջ կյանքում բուժվել է, սակայն անօգուտ, եւ միայն 2 տարի առաջ է նրան հաջողվել վերջնականապես բուժվել: Տվեց ինձ իր դեղատոմսը: Եվ այսպես. 1 շաբաթ շարունակ վերքերի վրա առավոտյան յոդ է քսել, երեկոյան` աղաջուր: Այնուհետեւ 2 շաբաթ անընդմեջ օրը 1 անգամ սոլիդոլ է քսել, եւ ապա` հերթականությամբ` 1 շաբաթ յոդը եւ աղաջուրը, 1 շաբաթ` սովորական սոլիդոլը: Ասում էր, որ 1,5 ամսվա ընթացքում բուժվել է: Իրեն այդ դեղատոմսը մեկ այլ պապիկ էր տվել: Մի խոսքով` ժառանգաբար մեզ է փոխանցվել: Ի դեպ, նաեւ չի կարելի այդ ընթացքում թարմ լոլիկ ուտել»,- պատմում է ֆորումի մասնակից կինը: Ինչեւէ, ծիծեռնախոտին դեռ կանդրադառնանք:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Հետևե′ք

մեզ ֆեյսբուքում

«ՍԻԲԻՐՍԿՈՅԵ ԶԴՈՌՈՎՅԵ» կորպորացիան առաջարկում է.

 

Բուսաթեյ «Բելոե կռիլո»  (տոնուսավորող)  Բաղադրությունը՝  Էլեուտերոկոկի արմատներ, մասրենու պտուղներ, եղինջի տերևներ, կոճապղպեղի արմատ, բադանի արմատ:

Բուսաթեյ «Խուդաբ Սայ», «Ժեմչուժնիյ չայ» (հակադիաբետիկ)  Բաղադրությունը՝ լոբու փեղկեր, մատուտակի, կռատուկի արմատներ, առվույտի, հապալասի, եղեսպակի տերևներ, կեչու սև սունկ, էլեուտերոկոկի արմատներ:

Բուսաթեյ "Սագաան Խարաասգայ" (Բելայա լաստոչկա)  Բաղադրությունը՝ առյուծագու, անանուխի, առվույտի, երեքնուկի, մեղվախոտի, սրոհունդի տերևներ, շագանակենու պտուղներ, եղեսպակի, սուսամբարի տերևներ:

Բուսաթեյ «Գիբկիյ լուկ»  (հոդային)  Բաղադրությունը՝ հաղարջի տերևներ, կռատուկի արմատներ, մասրենու պտուղներ, փրփրուկի տերևներ, մատուտակի արմատներ, թրատերևի, ձիաձետի, առվույտի, հապալասենու տերևներ:

Բուսաթեյ «Շեդիտե Նոյիր» («Վոլշեբնիյ սոն»)  Բաղադրությունը՝  ալոճենու պտուղներ, առյուծագու, մեղվախոտի, անանուխի, սրոհունդի, սուսամբարի տերևներ, երիցուկի ծաղիկներ, կատվախոտի արմատներ:

Բուսաթեյ «Տրավա ժիզնի» (լյարդային)  Բաղադրությունը՝ սրոհունդի տերևներ, եգիպտացորենի մազմզուկներ, մասրենու պտուղներ, ճնճղկապաշար, երիցուկի տերևներ, անմոռուկի ծաղիկներ, անանուխի տերևներ, մոնղոլական խատուտիկի արմատներ, սամիթի տերևներ, մեղվամաշկի ծաղիկներ:

Բուսաթեյ «Կուրիլսկիյ». ստամոքս-աղիքային  Բաղադրությունը՝ կուրիլյան թեյ, ոսկեգույն եղնակոխի խոտ, եզան լեզվի տերևներ, մասրենու պտուղներ, երիցուկի խոտ:

Բուսաթեյ «Չիստոե օզերո». մաքրող  Բաղադրությունը՝ բեկտենու կեղև, աչալի, կատվալեզվի տերևներ, լոբու փեղկեր, մատուտակի արմատներ, հաղարջի տերևներ, լորենու ծաղիկներ, հիլի պտուղներ, կուրիլական թեյ, երեքնուկի տերևներ:

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կապար - Каперсы колючие - Capparis spinosа
Կապար - Каперсы колючие - Capparis spinosа

Կապարը [Capparis spinosа, (Каперсы колючие)] կապարազգիների ընտանիքին պատկանող կիսաթուփ է` փայտացած հիմնական ցողունով, որից ճառագայթաձեւ տարածվում են մինչեւ 2 մ երկարության հասնող խիտ տերեւապատ...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Եղեսպակ - Шалфей - Salvia officinalis
Եղեսպակ - Шалфей - Salvia officinalis

Եղեսպակ բժշկականը շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչեւ 75սմ բարձրության հասնող բազմամյա խոտաբույս է:

Ընձյուղները բազմաթիվ են: Տերեւները կոթունավոր, ամբողջաեզր, ձվաձեւ, երկարավուն, նոր...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Պատատուկ: Այուրվեդայի գաղտնիքները
Պատատուկ: Այուրվեդայի գաղտնիքները

Պատատուկ դաշտայինը պատատուկազգիների (Convolvulaceae) ընտանիքի բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույս է: Արմատն առանցքային է՝ 1-3 մ խորացող, կյանքի 2-3 տարիներին կողային հորիզոնական արմատներից սկսում են զարգանալ...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Բաղեղի բուժիչ հատկությունները բազմաթիվ են ու արդյունավետ
Բաղեղի  բուժիչ  հատկությունները  բազմաթիվ  են  ու  արդյունավետ

Արալիազգիների  ընտանիքին պատկանող սողացող թուփ է: Ցողունի վրա ունի մշտադալար տերեւներ  ու բազմաթիվ  կառչող արմատներ: Տերեւները կոթունավոր են, փայլուն  կաշվետիպ: Ծաղկում է աշնանը...

Կանաչ աշխարհ Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Արտիճուկ. առասպելական դեղաբույս, որն ունի փայլուն ապագա
Արտիճուկ. առասպելական դեղաբույս, որն ունի փայլուն ապագա

Արտիճուկն (կանկար) աստղածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է: Հայտնի է եղել հին Եգիպտոսում, պատկերված է Կարնակի տաճարներից մեկի սյուների վրա: Պլինիուս Ավագի խորհրդով հռոմեացիները ընթրիքին պարտադիր...

Սնունդը և առողջությունը Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Կոճապղպեղի ցավազրկող հատկությունները. tert.am
Կոճապղպեղի ցավազրկող հատկությունները. tert.am

Արթրիտի ուսումնասիրությամբ զբաղվող ամսագրում  հրապարակվել  են  նոր հետազոտության արդյունքները, որում բացահայտվում է կոճապղպեղի ցավազրկող հատկությունները: Ինչպես նշում է healthy food star-ը` այս համեմունքի ցավազրկող...

Սնունդը և առողջությունը
10 պատճառ մասուրը կանոնավոր օգտագործելու համար. 1in.am
10 պատճառ մասուրը կանոնավոր օգտագործելու համար. 1in.am

Շատերը գիտեն, որ C վիտամինի պարունակությամբ մասուրն առաջատար է: Սակայն, բացի այդ փաստից, այն շատ այլ օգտակար հատկություններ ունի: Telegraf.com.ua-ն ներկայացնում է 10 պատճառ մասուրը կանոնավոր...

Սնունդը և առողջությունը
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները

Դժնիկավորների ընտանիքի տերեւաթափ ծառ է, երբեմն աճում է որպես թուփ: Ճյուղերի անկյունավոր բեկվածքներում աճում են 2-ական սուր, ամուր, մինչեւ 3 սմ երկարությամբ փշեր: Տերեւները  կաշվեկերպ են, փայլուն, մուգ կանաչավուն...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Դանդուռը` մի շարք հիվանդություններից ազատվելու միջոց. tert.am
Դանդուռը` մի շարք հիվանդություններից ազատվելու միջոց. tert.am

Healthy life land-ը ներկայացրել է դանդուռի օգտակար հատկանիշները: Այն հայտնի է նաև պորտուլակ անունով (Portulaca oleracea) և աճում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Դանդուռից հաճախ պատրաստում են աղցաններ և թթուներ...

Սնունդը և առողջությունը
Արևածաղիկ
Արևածաղիկ

Բույսի լատիներեն անվանումն է Helianthus, որը համահունչ է հայերենին՝ Արեւի ծաղիկ: Բույսն ունի նաեւ հայերեն ՝արեւելած, արեւերթիկ, այլ անվանումներ: Արեւածաղկի արեւամետ բնույթը բնորոշում է աուքսին բուսահորմոնը, որը...

Սնունդը և առողջությունը Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Հաղարջի զարմանալի հատկությունները. 1in.am
Հաղարջի զարմանալի հատկությունները. 1in.am

Հաղարջն ամառային հատապտուղ է: Պտուղներում առկա են գլյուկոզա և ֆրուկտոզա: Ազատ օրգանական թթուներից հաղարջի մեջ գերակշռում են խնձորաթթուն և կիտրոնաթթուն...

Սնունդը և առողջությունը
Դափնու տերևից օգտակար և բուժիչ թուրմեր պատրաստելու եղանակներ. tert.am
Դափնու տերևից օգտակար և բուժիչ թուրմեր պատրաստելու եղանակներ. tert.am

Դափնու տերևներ կան գրեթե բոլորի խոհանոցներում և դրանք օգտագործում են սննդի մեջ դարեր շարունակ։ Դրանցից համեղ ուտեստներ կարելի է պատրաստել...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Հոնի բուժիչ հատկությունները տարբեր հիվանդությունների դեպքում. tert.am
Հոնի բուժիչ հատկությունները տարբեր հիվանդությունների դեպքում. tert.am

Healthy Food Star-ը ներկայացրել է հոնի բուժիչ հատկությունները, որոնք մարդկանց հայտնի էին դեռևս հնագույն ժամանակներում: Հոնն աճում է ամենուր...

Հալվեի (алое) 10 օգտակար հատկությունները. 1in.am
Հալվեի (алое) 10 օգտակար հատկությունները. 1in.am

marketium.ru-ն ներկայացնում է ալոեի 10 օգտակար հատկությունները: Հալվեն օգտակար է...

Չիայի սերմերի օգտակար հատկությունները. tert.am
Չիայի սերմերի օգտակար հատկությունները. tert.am

Չիայի սերմի բուժիչ հատկությունները բազմաթիվ են, որոնցից մի քանիսը հատկապես նշանակալի են: Ինչպես գրում է Healthy Life Tricks-ը` Չիայի սերմը, թեև այդքան էլ հայտնի ու տարածված չէ, սակայն դրա օգտակար հատկությունների մասին...

Սնունդը և առողջությունը

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

4Life Research USA, LLC ամերիկյան դեղագործական ընկերություն
Трансфер Фактор
Доставка по
России и СНГ.
Без посредников,
от производителя.

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ