Դեղաբույսեր
Դդում

Դդումը միզամուղ հատկություն ունեցող բույս է: Այն կալիումային աղեր, կալցիում, մագնիում, երկաթ, շաքար, վիտամիններ C, B, B1, B2, B5, B6, E, T, PP, K է պարունակում, ինչպես նաեւ` կարոտին, սպիտակուցներ, բջջանյութ, եւ այլն:
Դդումի կորիզը հակաճիճվային հատկություն ունի, իսկ դդումն օգտակար է սրտի, երիկամների, հիպերտոնիայի, խցանումների, խոլեցիստիտի, ճարպակալման դեպքում:
E վիտամինի մեծ քանակությունը կանխում է օրգանիզմի ծերացումը, իսկ մաշկը պաշտպանում է կնճիռներից եւ ծերության հետքերից: Կարոտինը E վիտամինի հետ ոչ միայն կանխում է բջիջների ծերացումը, այլեւ հնարավոր քաղցկեղը, նպաստում է աչքի լորձաթաղանթի աշխատանքին, կանխում մրսածությունը, ամրացնում դիմադրողականությունը` պաշտպանելով տարբեր վիրուսներից եւ մանրէներից:
Դդումի բուսական թելիկները (ֆիբրերը) դադարեցնում են փորկապությունը, կանխում քաղցկեղը, կոլիտի առաջացումը եւ շաքարախտը: Կալցիումը եւ վիտամիններ C-ն եւ B-ն հեռացնում են օրգանիզմում կուտակված աղերը եւ իջեցնում արյան բարձր ճնշումը: Պեկտինային նյութերի մեծ քանակությունը օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը եւ խոլեստերինը:
Դդումը դիետիկ լավագույն բույսերից է: Քրոնիկ եւ սուր նեֆրիտի (երիկամների տարբեր հիվանդությունների) դեպքում խորհուրդ է տրվում այն ընդգրկել ամենօրյա սննդակարգի մեջ: Թարմ բուսահյութը շատ օգտակար է քրոնիկ փորկապության, միզամուղ համակարգի բորբոքումների, երիկամային անբավարարության, հեմորոյի եւ նյարդային խանգարումների դեպքում: Այն օրգանիզմը մաքրում է աղերից եւ ջրից` չվնասելով երիկամային թաղանթը: Հազվագյուտ վիտամին T-ի քանակությունը նպաստում է ծանր սննդի մարսողականությանը, արագացնում է փոխանակության պրոցեսները եւ պայքարում ճարպակալման, ավելորդ քաշի դեմ:
Նպաստում է արյան մակարդելիությանը: Կարոտինի քանակությունը դդումի մեջ 5 անգամ ավելի բարձր է, քան գազարի մեջ, եւ 3 անգամ ավելի շատ, քան տավարի լյարդի մեջ: Այդ պատճառով դդումի պտուղը եւ բուսահյութը խորհուրդ է տրվում նաեւ տեսողական խնդիրների դեպքում:
Դդումը երկաթի մեծ քանակությամբ բոլոր բույսերին հաղթում է. ասում են, որ դդումի սիրահարներին կարելի է տարբերել դեմքի մաշկի գույնով եւ փայլով, լավ տրամադրությամբ: Դդումը խորհուրդ է տրվում հատկապես անեմիայով` սակավարյունությամբ տառապողներին: Դդումի հյութը խթանում է տղամարդկանց սեքսուալ կենսագործունեությունը:
Դդումը հաճախ է օգտագործվում կոսմետոլոգիայի մեջ` դիմակների, լոսյոնների, քսուքների: Դեմքի յուղոտ մաշկը սնուցելու համար 3 ճ/գ եփած դդումի քերուկի վրա ավելացրեք 1 ձվի դեղնուց եւ 1 թ/գ բնական մեղր: Դիմակը փոքր-ինչ տաք վիճակում քսեք դեմքին, պահեք 10-15 րոպե, ապա լվացվեք սառը ջրով: Պզուկներից, դեմքի մազանոթների ճարպից ազատվելու համար դդումի փոքրիկ կտորով մերսեք դեմքը:
Չոր մաշկի համար 2 ճ/գ եփած դդումի քերուկի վրա ավելացնել 1 ճ/գ ձիթապտղի (կամ այլ բուսական) յուղ: Դիմակը քսել դեմքին, պահել 20 րոպե եւ լվանալ գոլ ջրով: Բոլոր տիպի մաշկերի համար խորհուրդ է տրվում դդումի քերած զանգվածը քամել, հյութը քսել դեմքին, պահել 15-20 րոպե: Կրկնել այս դիմակը շաբաթը 2-3 անգամ: Թարմացնում եւ սնուցում է մաշկը: Անքնության դեպքում օրը 2 անգամ 50-ական գրամ դդումի քերվածք ուտել:
Սրտային հիվանդությունների դեպքում օրը 1/2 բաժակ դդումի հյութ խմեք: Նյութափոխանակության խանգարման եւ լյարդի հիվանդության դեպքում օրական 1/2 կգ դդումի միջուկից ուտել եւ 1-2 բաժակ պտղահյութ խմել: Այրվածքների դեպքում պտղահյութով կոմպրեսներն են օգնում:
Տափակ ճիճուների դեպքում դդումի 80-100 գրամ սերմերը մաքրեք կճեպից, լավ ծամելով կերեք այն, ապա, 1 ժամ հետո 1 ճ/գ գերչակի յուղ (կաստորովոյե մասլո) խմեք: Ժապավենաձեւ ճիճուների դեպքում 300 գրամ հում կամ չորացրած սերմերը կլպել չոր հատվածից` թողնելով կանաչ նուրբ թաղանթը: Սերմերը մաս-մաս տրորել-մանրացնել հավանգով եւ լցնել առանձին ամանի մեջ: Այնուհետեւ ավելացնել 50-60 մլ ջուր (ջուրը 10-15 կաթիլ չափերով լցնել եւ անընդմեջ խառնել): Համը լավացնելու համար կարող եք նաեւ 10-15 գրամ մեղր ավելացնել, եւ ստացված զանգվածը սոված ստամոքսին խմել 1 թեյի գդալով. մեկ ժամվա ընթացքում ամբողջ զանգվածը 1-ական թեյի գդալով պետք է խմեք: 3 ժամ հետո ծծմբաթթվային մագնեզիում (մեծահասակները` 1/2 բաժակ տաք ջրի հետ պետք է խառնեն 10-30 գրամ, իսկ երեխաները` հաշվարկելով 1 գրամը 1 տարեկանին, այսինքն` եթե երեխան 3 տարեկան է, ուրեմն` 3 գրամ): Երեխաների դեպքում սերմերի հետեւյալ չափն է խորհուրդ տրվում. 150 գրամ` 10-12 տարեկանների համար, մինչեւ 100 գրամ` 10-12 տարեկաններին, մինչեւ 75 գրամ` 3-4 տարեկաններին, 30-50 գրամ` 2-3 տարեկաններին:
Դդումով շիլան նիհարեցնող միջոց է, մաքրում է օրգանիզմը շլակներից: Դդումի բջջանյութը իջեցնում է տաքությունը, օգնում է բարձր թթվայնությամբ աղեստամոքսային տրակտի խանգարումների դեպքում:
Շատ օգտակար է նաեւ դդումի կորիզների բուսայուղը, որն օգտագործվում է սալաթների մեջ: Պրոստատիտի (սկզբնական փուլում) դեպքում ամեն օր առավոտյան` սոված ստամոքսին, եւ երեկոյան խորհուրդ է տրվում 20-30 դդումի սերմեր ուտել:


Մեդ-Պրակտիկ
16.02.2016
Հարգելի Anna, բարև Ձեզ: Սկսած 4 ամսեկանից, երեխային կարելի տալ դդմի հյութ: Օրեկան չափաբաժինը մոտ 300գր է: Դդմի հյութ կարող եք պատրաստել հետևյալ կերպ. 500գր դդմի խյուսին ավելացրեք 100 գր շաքարավազ և եփեք մարմանդ կրակի վրա 15-20ր:




Մեդ-Պրակտիկ
25.01.2016
Հարգելի ANNA , բարև Ձեզ: Ստորև ներկայացնում ենք կայքի հղում, որտեղ անհրաժեշը բաղդրատոմսեր կգտնեք.
http://www.ayzdorov.ru/lechenie_askaridoz_nar.php




Anna
21.01.2016




ANNA
17.01.2016




Մեդ-Պրակտիկ
05.01.2016
Հարգելի Irina, բարև Ձեզ: Ստորև ներկայացված հղումներում կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող ինֆորմացիան.
http://www.med-practic.com/arm/145/875/article.more.html
http://www.med-practic.com/arm/145/873/article.more.html




Irina
02.01.2016




Մեդ-Պրակտիկ
14.03.2015
Հարգելի SONA, բարև Ձեզ: Ստորև ներկայացնում ենք հղում, որտեղ կգտնեք համապատասխան ինֆորմացիա.
http://www.med-practic.com/arm/359/2776/article.more.html




SONA
04.03.2015




Մեդ-Պրակտիկ
11.10.2014
Հարգելի Armine, ասկարիդոզի դեպքում հարկավոր է երեխային դոզավորված դեղահաբ տալ ճիճվաթափության համար: Դդմի կորիզն այս դեպքում արդարացված չէ:




Մեդ-Պրակտիկ
08.09.2014
Հարգելի Levon, առնանդամի չափսերը խիստ ինդիվիդուալ են և անձի սեքսուալության չափորոշիչների մեջ չեն մտնում: Հստակ ասել թե այս, կամ այն տարիքին բնորոշ է այս, կամ այն չափսը՝ սխալ կլինի: Առհասարակ, նորմայում 6-12 սմ՝ փոքր չափսն է, 13-15սմ՝ միջին չափսն է, 16-20սմ՝ մեծ չափսն է, գիգանտ չափերը՝ 20 սմ և ավելի:




Armine
08.09.2014




Մեդ-Պրակտիկ
07.09.2014
Հարգելի Armine, գրեք, խնդրե՛մ, ամբողջական հարցը:




Armine
30.08.2014




Մեդ-Պրակտիկ
26.08.2014
Հարգելի Armine, ոչ բոլոր պարազիտ որդերն են դդմի կորիզով ենթարկվում ճիճվաթափության: Դիմեք բժշկի՝ հետազոտվելու համար, որպեսզի ամեն ինչ գրագետ լինի:




Armine
19.08.2014




Մեդ-Պրակտիկ
15.02.2014
Հարգելի 5464145, սովորաբար սննդամթերքը, այդ թվում՝ մրգերը և բանջարեղենը, պահում են սառցարաններում՝ սառեցրած վիճակում, և նրանք պահպանում են վիտամինային արժեքները, այլ հարց է, Ձեր նկարագրած պարագայում որքանով են պահպանվում և որքանով են հաճելի համային զգացողությունները:




5464145
12.02.2014
pahpanume vitaminnern chrtaharvach ddum@?




Մեդ-Պրակտիկ
10.02.2014
Հարգելի Anna, բարև Ձեզ, դդմի հյութի հետ կապված սննդակարգի չենք տիրապետում, ուստի դժվարանում ենք որևէ խորհուրդ տալ:




anna
04.02.2014




Մեդ-Պրակտիկ
02.02.2014
Հարգելի Anna, բարև Ձեզ, դդմի հյութ պատրաստելն իրենից դժվարություն չի ներկայացնում: Դրա համար ընտրել հնարավորիս քաղցր և հագեցած դեղին կամ օրանժ գույն ունեցող դդում, մաքրել կեղևը (դա հեշտացնելու համար կրակի վրա մի քիչ տաքացնել), հեռացնել միջուկն ու կորիզները, մանր կտրատել և քամել հյութաքամիչով:




anna
02.02.2014




Մեդ-Պրակտիկ
02.02.2014
Հարգելի Anna, բարև Ձեզ, Ձեզ պատասխանում է Մեդ-Պրակտիկը: Կարող եք կարդալ հետևյալ հղումը, որը նախատեսված է դդմի օգնությամբ նիհարել ցանկացողնեիրին.
http://www.med-practic.com/arm/359/27762/article.more.html




anna
31.01.2014




Մեդ-Պրակտիկ
30.01.2014
Հարգելի Anna, բարև Ձեզ, կայքում տեղադրել ենք հոդված, որտեղ ներկայացվում է՝ ինչպես նիհարել դդմի դիետայի միջոցով: Ստորև հղումն է.
http://www.med-practic.com/arm/359/27762/article.more.html




anna
26.01.2014




Մեդ-Պրակտիկ
05.12.2013
Հարգելի Հռիփսիմե, բարև Ձեզ, սովորաբար դդմի հյութը նույնիսկ օգտակար է երիկամներին ու լյարդին,և հակացուցում այդ օրգանների նկատմամբ չկա: Բոլոր դեպքերում, եթե Դուք ցավերը դրա հետ եք կապում, ժամանակավորապես դադարեցրեք և հետևեք ընթացքին:




HRIPSIME
02.12.2013




NUNE DASHTOYAN
21.06.2013




NUNE DASHTOYAN
21.06.2013




NUNE DASHTOYAN
21.06.2013




Կարդացեք նաև

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...



Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...



Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...



Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...



Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...



Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...



Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...



Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...



Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...



Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...



Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...



Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...



Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...



Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...



Նախկինում տնային տնտեսուհիները մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 1-ին ամիս
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Հղիություն. 3-րդ ամիս
-
Հղիություն. 5-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ձեր ծննդյան օրվա թիվը
-
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան
-
Վահանագեղձը հսկողության տակ է
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Դդում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Դեղաբույսերի եռալեզու բառարան-ցանկ` այբբենական համակարգով, լուսանկարներով
-
Ցիստիտը չի' կարելի անտեսել
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Պայքարում ենք մազաթափության դեմ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Դիմակներ` մազերի համար
-
Սիրո և զգացմունքների մասին
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի